Դոդոշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոդոշներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Դոդոշներ
Լատիներեն անվանում
Bufonidae
Ջոն Գրեյ 1825
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 173471
NCBI 8382

Դոդոշներ (լատիներեն՝ Bufonidae), անպոչ երկկենցաղների ընտանիք։

Հայտնի է շուրջ 256, Հայաստանում՝ 1 տեսակ՝ կանաչ դոդոշ։ Ջրային միջավայրին քիչ են կապված, մոտենում են միայն ձվադրման շրջանում։ Գրեթե բոլորն ունեն խոշոր հարականջային գեղձեր՝ պարոտիդներ, և բնորոշվում են գորտնկիթների երիզավոր դասավորությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում են բոլոր մայրցամաքներում։ Հայտնի է ավելի քան 1200 տեսակ։ Բաժանվում են 7 ենթաընտանիքի։ Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ։ ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը (Bufo viridis haur) որը մոխրագույն է և ունի կանաչ բծեր։ Ատամներ չունեն, ունեն կարճ, բութ դունչ։ մաշկը բշտիկավոր է, գլխի 2 կողմերում տեղավորված են թունավոր գեղձերը։ Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30% խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով։ Ձվադրումը սկսվում է մարտի վեջին մինչև օգոստոսի սկիզբը։ Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների։ Սեռահասուն են կյանքի 3-4 տարում։ Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png