Սևերուս Սնեյփ
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
---|---|
{{{ՊԱՏԿԵՐ}}} Ալան Ռիքմանը՝ Սևերուս Սնեփի դերում | |
Սևերուս Սնեյփ | |
Սեռ | արական |
Մազերի գույն | սև, մինչև ուսերը հասնող |
Ֆակուլտետ | Սլիզերին |
Արյունի մաքրություն | խառնածին |
Կողմ | «Մահաբերներ», «Փյունիկի միաբանություն» |
Պատրոնուս | եղնիկ (բնագրում՝ «doe», եղնիկ), այնպիսին, ինչպիսին էր Լիլի Էվանսինը (Հարրի Փոթերի մայրը) |
Կախարդական փայտ | 13,5 դյույմ (ֆիլմում), միջուկը պատրաստված է վիշապի սրտերակից |
Առաջին հայտնվելը | Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը, Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը, Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը, Հարրի Փոթերը և Հրե գավաթը, Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 |
Դեր ֆիլմերում | Ալան Ռիքման |
Սևերուս Սնեյփ (անգլ.՝ Severus Snape; հունվարի 9 1960 - մայիսի 2 1998[1]), Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի և նրան գրեթե զուգահեռ նկարահանվող ֆիլմերի գլխավոր կերպարներից մեկը։ Կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի, բույսերի եփման (1981-1996) և Մթին արվեստներից պաշտպանության (1996-1997) ուսուցիչն էր, Սլիզերին ֆակուլտետի դեկանը (1981-1997), 1997 թվականից 1998 թվականը Հոգվարթսի տնօրեն, միաժամանակ «Մահաբերի» և «Փյունիկի միաբանության» անդամ, կրկնակի գործակալ։
Արտաքին և սովորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա աչքերը [Սնեյփի] սև էին, ինչպես Հագրիդինը, միայն թե նրանցում չկար այն տաքությունը, որը կար հսկայի աչքերի մեջ։ Սնեյփի աչքերը սառը և դատարկ էին, որոնք չգիտես ինչու հիշեցնում էին մութ թունելներ։
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Դա նիհար մարդ էր՝ մաշկի անառողջ գույնով, ծուռ քթով և ճարպոտ, մինչև ուսեր հասնող մազերով։
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Սնեյփը իր երկար սև շորով բազմիցս համեմատվել է չղջիկների հետ։
Նա մարդամոտ չէր, չափազանց կոպիտ և շփման ժամանակ տհաճ էր։ Ուսանողների հետ շատ խիստ էր և բծախնդրություն էր ցուցաբերում ամեն մի փոքրագույն առիթով (հատկապես բծախնդիր էր Գրիֆինդոր ֆակուլտետի, ինչպես նաև անձամբ Հարրիի նկատմամբ)։ «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում Սնեյփը նույնիսկ հարվածում է իր դասի ժամանակ խոսող ուսանողների վզակոթներին, միայն թե գրքում չի հիշատակվում ձեռքով խփելու մասին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնեյփի ծագման մասին հիմնականում հայտնի է դարձել իր հիշողություններից։ Սնեյփի ծնողները եղել են զտարյուն կախարդուհի Էյլին Պրինցը և մագլ (ոչ կախարդ) Թոբիաս Սնեյփը։ Այս իրողությունը նրան դարձնում է խառնածին (այստեղից էլ «Խառնածին արքայազն» մականունը), որը, ինչպես նշվում է վերջին գրքում, Մահաբերների համար հանդիսանում է հազվադեպ երևույթ։ Սնեյփն իր վաղ մանկությունը անցկացրել է Փաուրեմ փակուղում գտնվող փոքրիկ տնակում։ Երբ նա դեռ երեխա էր, նրա ծնողները հաճախ էին բարձրաձայն վիճում, և հենց դա էր պատճառը, որ նա շատ էր ուզում լքել իր տունը և գնալ Հոգվարթս։ Վերջին վեպի վերջում Հարրին զուգահեռներ է տանում իր, Սնեյփի և Վոլնդեմորի մանկությունների հետ։ Վոլնդեմորը չգիտեր և չէր սիրում իր ծնողներին։ Իր ապաստարանում նրան ոչ ոք չէր սովորեցրել սիրել ուրիշ մարդկանց։ Սնեյփը հարգում և, ամենայն հավանակությամբ, սիրում էր իր մորը, ով իր ուժերի ներածին չափով հոգ էր տանում նրա մասին, սակայն տանել չէր կարողանում իր բռնակալ հորը։
Կերպարի զարգացումը վիպաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը աստիճանաբար ավելի ու ավելի շատ բան է իմանում Սնեյփի մասին, նրա կերպարը դառնում է ավելի բարդ և երկդիմի, իսկ նրա դերը դառնում է ավելի կարևոր։ Սյնեփի կենսագրության մեծ մասը (մանկություն, կրթությունը Հոգվարթսում, ինչպես նաև Լիլի Փոթերի և Ալբուս Դամբլդորի հետ փոխհարաբերությունները) բացահայտվում է Հարրի Փոթերի վիպաշարի ամենավերջում՝ 33-րդ գլխում («Արքայազնի պատմությունը» գլուխ)։
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում Սնեյփի հայտնվելուն պես Հարրին, նրա մռայլ և նույնիսկ ավելի տհաճ բնավորությունից անմիջապես սկսում է կասկածել Սնեյփին չար գործերում ներգրավված լինելու մեջ։ Հարրին իմանում է դպրոցական այն լեգենդը, ըստ որի Սնեյփը գիտի ամեն ինչ կապված սև կախարդանքի մասին և ամեն տարի ցանկանում է զբաղեցնել սև մոգության դասավանդողի տեղը, սակայն Դամբլդորը նրան դա թույլ չէր տալիս։ Բույսերի եփման հենց առաջին ժամին Սնեյփը գրիֆինդորցիների, և հատկապես Հարրիի նկատմամբ կտրուկ և անարդար է վարվում։ Մինչև գրքի վերջը ո՛չ ընթերցողը, ո՛չ Հարրին չգիտեն, թե որն է նրա ատելության և մշտապես բծախնդիր լինելու պատճառը։ Ռոնը, Հարրին և Հերմայոնին, դատելով Սնեյփի գործունեությունից և հանգամանքներից, գալիս են տրամաբանական այն եզրահանգման, որ նա ցանկանում է սպանել Հարրի Փոթերին և գողանալ Փիլիսոփայական քարը՝ դրանով դառնալ անմահ։ Միայն գրքի վերջում է պարզվում, որ քարը ուզում էր գողանալ ոչ թե Սնեյփը, այլ պրոֆեսոր Քվիրելը։ Քվիրելի հետ զրույցի ժամանակ պարզվում է, որ Սնեյփը հակազդում էր նրան, և փորձում էր պաշտպանել Հարրի Փոթերին։ Ալբուս Դամբլդորը հայտնում է Հարրիին, որ դպրոցում Ջեյմս Փոթերը՝ Հարրիի հայրը, Սնեյփի մրցակիցն էր։
Չնայած այն հանգամանքին, որ Սնեյփն ուզում էր փրկել Փոթերին, նրանք այնուամենայնիվ չեն հաշտվել։ Արդեն երկրորդ գրքի սկզբում Սնեյփը խիստ նկատողություն է տալիս Հարրիին և Ռոնին՝ դպրոցից դուրս չարտոնված կախարդելու մեջ, և խորհուրդ է տալիս Մինևրա ՄաքԳագալին երկուսին էլ հեռացնել Հոգվարթից։ 2-րդ գրքից մինչև 6-րդ գիրքը, ինչպես վիպաշարի սկզբում, Սնեյփը կրկին ու կրկին խիստ էր գրիֆինդորցիների, և հատկապես Հարրիի նկատմամբ։
Երկրորդ գլխում Սնեյփի դերը այդքան էլ մեծ չէ, սակայն նրա մասնակցությամբ էպիզոդներից մեկում Հարրին առաջին անգամ իմանում է «Էքսպելիարմուս» զինաթափան կախարդանքի (ֆիլմում՝ կախարդական փայտիկների) մասին, որը շատ անգամներ է փրկում նրան և իր ընկերներին։
Երրորդ գլխում պարզվում է Սնեյփի՝ Հարրիի հորը՝ Ջեյմսին, ատելու պատճառներից մեկը. Ջեյմս Փոթերը իր ընկերների հետ միասին (առաջին հերթին Սիրիուս Բլեքի հետ) Սնեյփին Հոգվարթսում սովորելու տարիներին ենթարկում է բուլիինգի։ Հինգերորդ կուրսի վերջում Սնեյփը մահից հազիվ է պրծնում, երբ Սիրիուսի խորհրդով գնում է գաղտնի մուտքով, որը տանում էր դեպի ճչացող հյուղակը, որտեղ թաքնվել էր Ռիմուս Լյուպինը իր մարդագայլի վերափոխման ժամանակ։ Այդ ժամանակ Ջեյմս Փոթերը փրկում է Սնեյփի կյանքը՝ դուրս հանելով նրան թունելից։ Երրորդ գլխի վերջում Սնեյփը հրաժարվում է հավատալ Սիրիուս Բլեքի անմեղությանը, ինչպես նաև բոլորին պատմում է Լյուպինի մարդագայլ լինելու փաստը։
Բացի այդ, հայտնի է դառնում, որ Սնեյփն իրոք հիանալի բուսաեփ է. այն քչերից է, ով կարող է ճիշտ պատրաստել դժվարագույն լիկանտրոպային դեղը, որն օգնում է մարդագայլերին իրենց վերափոխման ժամանակ հանգիստ պահել իրենց։ Լյուպինը, ում համար այս դեղի ընդունումը նախապայման էր հանդիսացել մնալ Հոգվարթսում, ամբողջ տարին ստիպված կախված է եղել Սնեյփից՝ իր դպրոցական թշնամուց։
Չորրորդ գլխում պարզվում է, որ Սնեյփը եղել է Մահաբերների անդամ, սակայն անցել է Դամբլդորի կողմը և արդարացվելով դարձել արմատացած գործակալ։ Միայն թե Վոլնդեմորին ծառայությունից հրաժարվելու պատճառները անհայտ են մնում։ Գրքի վերջում Սնեյփը Դամբլդորի կողմից ինչ-որ տեղ է ուղարկվում, ընդ որում անհանգիստ տեսք ունենալով։ Հարրին ենթադրում է, որ Սնեյփը նորից է սկսում լրտեսել։
Հինգերորդ գրքի սկզբում պարզվում է, որ Հարրին ճիշտ էր. Սնեյփը Դամբլդորի խնդրանքով նորից անցել էր Վոլնդեմորի կողմը։ Սնեյփը միաժամանակ Փյունիկի միաբանության անդամ է, և ներկա գտնվելով ժողովներին, պատմում է ամենը Վոլնդեմորին։ Այն մասին, որ Սնեյփն ամեն ինչ պատմում է Վոլնդեմորին և նա ինչքան է վստահում նրան, ընթերցողներին չի հաղորդվել։ Սիրիուսը, ով ստիպված է լինում թաքնվել իր պապական տանը, որը հանդիսանում է նաև Միաբանության շտաբ, չի թաքցնում իր ատելությունն ուղված Սնեյփին. Սնեյփը նրան ատում է նույնպես։
Երբ Վոլնդեմորը մտնում է Հարրիի գիտակցության մեջ, Հարրին ստիպված է լինում Սնեյփի մոտ անցնել օկլյումինացիայի դասընթացներ։ Դասերից մեկի ընթացքում, երբ Սնեյփը դուրս է գալիս սենյակից, հետաքրքրությունից տանջվելով, որոշում է մխրճվել «Հուշափահի» մեջ, որտեղ ամեն դասից առաջ Սնեյփը թաքցնում էր իր հիշողությունները։ Հայտնվելով նրա հիշողություններից մեկում, Հարրին ականատես է լինում տհաճ տեսարանի. նրա հայրն ու իր բարեկամները ծաղրում են Սնեյփին։ Հինգերորդ կուրսի քննություններից հետո Ջեյմս Փոթերը կախարդանքներից մեկով օդ էր բարձրացրռլ Սնեյփին և առաջարկում էր իր ընկերներին հանել նրա վարտիքը։ Սիրիուսը և Փոթերը օգնում էին Ջեյմսին, իսկ Լյուփինը ամաչում էր իր ընկերների արարքից, սակայն չէր խառնվում ծաղրանքին։
Վերադառնալով՝ Սնեյփը բռնի ուժով քաշում է Հարրիին հուշապահի միջից և դուրս շպրտում նրան։ Սրանից հետո Հարրին էլ չի հաճախում Սնեյփի մոտ օկլյումենացիայի դասերի։ Հարրին զարմացած էր իր հոր և Սիրիուսի պահվածքից, և հիմա ավելի լավ էր հասկանում Սնեյփի՝ իրեն ատելու պատճառները։ Այնուամենայնիվ, Հարրին չէր հասկանում, թե ինչու էր Դամբլդորը այդքան վստահ Սնեյփի հավատարմության մեջ, քանի որ դեռ երեխա ժամանակ նա թշնամություն էր անում Միաբանության անդամների հետ։
Գրքի հենց սկզբում Բելատրիս Լեյսթրեյնջ մեղադրում է Սնեյփին Սև Լորդին անհավատարիմ լինելու մեջ.
Դրանից հետո Նարցիսան խնդրում է Սնեյփին պաշտպանել իր որդուն՝ Դրակո Մալֆոյին, ինչպես նաև օգնել նրան կատարել Սև Լորդի հրամանները։ Իսկ Սնեյփը, ի զարմանս Բալետրիսայի, համաձայնվում է երկու խնդրանքին էլ և հաստատում է իր համաձայնությունը անփոփոխ ուխտով։
Այս տարի Սնեյփը վերջապես դառնում է Մթին արվեստներից պաշտմանություն առարկայի դասավանդողը։ Դասերի ժամանակ սև մագիայի մասին խոսում է հարգանքով, ինչը բարկացնում էր Հարրիին։
Հարրիի կասկածները Սնեյփի վերաբերյալ ուժեղանում են, երբ լսում է Սնեյփի և Դրակո Մալֆոյի խոսակցությունը։ Խոսակցության ընթացքում Սնեյփը Մալֆոյից ուզում է իմանալ, թե ինչ է Վոլնդեմորը հրամայել նրան և խոստանում է օգնել։ Հարրին իր լսածը պատմում է Դամբլդորին, ով, այնուամենայնիվ, ասում է, որ վստահում է Սնեյփին։
Բացի դրանից, Հարրին իմանում է, որ հենց Սնեյփն է Սև Լորդին հասցրել Հարրիի վերաբերյալ մարգարեությունը։ Սրանից Հարրիի ատելությունն ուղված Սնեյփին բազմապատկվում են։ Ընդ որում, Դամբլդորն ասում է Հարրիին, որ մարգարեության հայտնումը Վոլնդեմորին Սնեյփի, հավանաբար, ամենամեծ սխալն էր եղել։
Գրքի վերջում Սնեյփը սպանում է Դամբլդորին Հարրիի աչքի առաջ (այն բանից հետո, երբ Դրակո Մալֆոյը չկարողացավ դա անել)։ Հարրին հետևում է փախուստի դիմող Սնեյփին և հայտարարում բոլորին Դամբլդորի սպանության մասին՝ որոշելով վրեժխնդիր լինել։ Սնեյփը, փախչելով Հոգվարթսից, որևէ փորձ չի անում Հարրիին սպանելու (թեև հեշտությամբ զինաթափ է անում) և նրան Սև Լորդի մոտ տանելու համար, հիշեցնելով մնացած Մահաբերին, որ Վոլնդեմորը անձամբ պետք է զբաղվի Հարրիով։
Ընթերցողներին նաև հայտնի է դառնում, որ Սնեյփը զտարյուն կախարդուհի Էյլին Պրինցը և մագլ Թոբիաս Սնեյփը երեխան է, ինչի պատճառով էր նա իրեն անվանում է Խառնածին արքայազն։ Եվ հենց Սնեյփին են պատկանել գրքի վրայի այն խզբզոցները, որոնք Հարրիին տվել են բազմաթիվ օգտակար խորհուրդներ բույսերի եփման և կախարդանքների մասին, այդ թվում նաև մութ կախարդանքների մասին։
Յոթերորդ գիրքը դարձյալ սկսվում է Սևերուս Սնեյփի մասնակցությամբ։ Մահաբերի ժողովում Սնեյփն ասում է այն օրը, երբ Հարրիին իր մորաքրոջ և նրա ամուսնու տանից տանելու են ավելի ապահով վայր։ Այս թեմայով նա վիճում է Մահաբերից մեկի՝ Յակսլիի հետ, ապա պարզ է դառնում, որ Վոլնդեմորը Սնեյփին ավելի է վստահում։ Սնեյփի ճշգրիտ տեղեկության արդյունքում միաժակաման բազմաթիվ Մահաբեր հարձակվում են Հարրիի և նրա ընկերների վրա։ Արդյունքում մահանում է Անտանելի Աչք Խոժոռը, Բուկլիան և Հարրիի բուն՝ Հեդվիգը։
Վոլնդեմորի իշխանության գալու ժամանակ Հոգվարթսի տնօրեն է նշանակվում Սնեյփը։ Դրա մասին Հարրին, Ռոնը և Հերմայոնին իմանում են ամենօրյա մարգարեությունից։
Սուրբ ծնունդից հետո, Ֆինեասա Նայջելուսա Բլեք դիմանկարից իմանալով Հարրիի գտնվելու վայրը, Սնեյփն իր պատրոնուսին ուղարկում է Թագավորական Դին անտառը, և որը Հարրիին ցույց է տալիս թե որտեղ է գտնվում Գրիֆինդորի սուրը, ընդ որում Հարրին չի հասկանում, թե ով է ուղարկել նրան։ Սա ստեղծում է ևս մեկ հանելուկ։
Հոգվարթսի համար պայքարից առաջ Սնեյփն ստիպված է եղել կռվել միանգամից երեք ուսուցիչների հետ և վերջում փախչել դպրոցից։
Վոլդեմորը վերջնական պայքարի ժամանակ սխալվելով կարծում էր, որ Սնեյփն է շամբուկե փայտիկի իրական տերը, և հրամայում է իր օձին՝ Նագինիին սպանել նրան, որպեսզի վերջնականապես փայտիկը նրան ենթարկվի։ Սնեյփը, ում Հարրին նախկինի պես համարում էր դավաճան, մահից առաջ հասցնում է Հարրիին տալ իր հիշողությունները։ Նայելով նրա հիշողությունները, Հարրին և ընթերցողները հասկանում է Սնեյփի գործողությունների իրական շարժառիթները։
Պարզվում է, Սնեյփը դեռ մանկության տարիներից սիրահարված է եղել Հարրի Փոթերի մորը՝ Լիլիին։ Երբ Սևերուսը տասը տարեկան էր, առաջին անգամ հանդիպում է Լիլի և Փեթունիա Էվանսներին, և հասկանում է, որ Լիլին, ինչպես և ինքը, տիրապետում է կախարդական ուժի։ Նա սկսում է պատմել Լիլիին կախարդության աշխարհի և Հոգվարթսի մասին, որտեղ նրանք պետք է սովորեին։ 1971 թվականի սեպտեմբերի 1-ին նրանք միասին գնում են Հոգվարթս. Լիլին ընկնում է Գրիֆինդոր ֆակուլտետը, իսկ Սևերուսը՝ Սլիդերին ֆակուլտետը։ Այդ օրվանից էլ սկսվում է անհաշտելի թշնամություն Սնեյփի և գրիֆինդորցիներ Ջեյմս Փոթերի, Սիրիուս Բլեքի, Փիթեր Պետիգրյուի և Ռիմուս Լյուպինի հետ։
Բարձր դասարանում Սնեյփը դառնում է այն խմբի անդամը, որտեղ ներառվում էին Էյվերին, Մալսիբերան, Լյուցիոս Մալֆոյը և ուրիշ Սլիդերինցիներ, որոնք ավելի ուշ պետք է դառնային Մահաբեր։ Երկար ժամանակ Լիլի Էվանսը պահպանում էր Սնեյփի հետ ընկերական հարաբերություններ, սակայն նրան վախեցնում էր Սնեյփի վերաբերմունքը մագլածնունդ ուսանողների հետ, ինչպես նաև ընկերությունը այնպիսի Սլիդերինցիների հետ, ովքեր հետաքրքրվում էին Չար արվեստներով։ Երբ Լիլին հինգերորդ կուրսում տեսնում է, թե ինչպես են Ջեյմսն ու Սիրիուսը Սնեյփին օդ բարձրացնում, նա պաշտպանում է նրան՝ Սիրիուսից ստանալով «կեխտոտաարյուն» անունը։ Սրանից հետո նա վերջնականապես խզում է կապը Սնեյփի հետ և որոշ ժամանակ անց սկսում է հանդիպել Ջեյմս Փոթերի հետ։ Հենց այս ժամանակ էլ Սնեյփը միանում է Մահաբերի խմբին։
1980 թվականին նա գաղտնալսել էր Սիվիլի Տրելոնիի կանխագուշակումը այն մասին, որ կծնվի մի մարդ, որը կարող է հաղթել Չար Լորդին։ Նա այդ մասին պատմել է Վոլնդեմորին, վերջինս հասկանում է, որ խոսքը Ջեյմս և Լիլի Փոթերների որդու մասին է։ Սնեյփը խնդրեց Չար Լորդին չսպանել Լիլիին, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ Սնեյփը գնաց Դամբլդորի մոտ և խնդրեց փրկել Լիլիին։ Փոխարենը նա խոստացավ անել ամենը, ինչ Դամբլդորը կհրամայի։ Դամբլդորը խոստացավ անել ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանի երիտասարդ կնոջը և նրա ընտանիքին։ Այդ ժամանակվանից Սևերուս Սնեյփը դարձավ միաժամանակ և՛ Դամբլդորի և՛ Վոլնդեմորի լրտեսը. հետագայում նա անցնում է Դամբլդորի կողմը։ Չնայած նրա բոլոր ջանքերի, Դամբլդորը չկարողացավ պաշտպանել Փոթերներին։ Նրանց սպանությունից հետո, նա Սնեյփին համոզեց, որ Լիլիի առջև մեղքերը քավելու միակ միջոցը նրա որդուն՝ Հարրիին պաշտպանելն է։ Սնեյփը համաձայնվեց, բայց Դամբլդորին խնդրեց, որ ոչ մեկին չպատմի դրա մասին։ Այդպիսով Լիլիի մասին հիշողությունները Սնեյփին մոտիվացնում էին կատարել Դամբլդորի հրամանները, իրեն մեծ ռիսկի ենթարկելով, ինչպես Մահաբերի կողմից, այնպես էլ՝ Փյունիկի միաբանության։ Դամբլդորը Սնեյփին դեռ վաղուց խնդրել էր նրան սպանել, իմանալով, որ ամեն դեպքում չի ապրի մեկ տարուց ավել։
Ինչպես նաև պարզվում է, որ յոթերորդ գրքի վերջում Սնեյփն այնուամենայնիվ օգնում է Հարրիին և իր ընկերներն։ Կոնֆունդուս անեծքը օգտագործելով Նազեմնիկուս Ֆլետչերի դեմ՝ (Փյունիսկի միաբանության անդամ), նա նրան ներշնչեց այն գաղափարով, որ նա Հարրիին հանի Դուրսլեյների տանից (գաղափարն այն էր, որ Հարրիի վեց ընկերները կխմեն հակադարձի թուրմը և կդառնան նրա նմանակները, որպեսզի խանգարեն մահվան խժռողներին)։ Բացի այդ, նա Հարրիին և Ռոնին օգնեց հասնել Գրիֆինդորի Թրին, որը նրանց պետք էր հորքրուքսներին ոչնչացնելու համար։ Վերջին փաստից երևում է Սնեյփի պատրոնուսի կենդանին՝ եղնիկը[2]։ Իսկ հենց Պատրոնուսը եղնիկի տեսքով Հարրիի և նրա ընկերների թափառումների ժամանակ, նրանց ուշադրությունը գրավեց և տարավ դեպի լիճը, որի հատակին թաքնված էր Գրիֆինդորի Թուրը։
Հատորում ասվում է, որ Հարրին իր որդիներից մեկին անվանել է Ալբուս Սևերուս, իսկ հենց Սևերուսին Հարրին անվանում էր ամենախիզախ մարդկանցից մեկը, ում երբրևիցե հանդիպել է։ Այդպիսով Հարրին այնուամենայնիվ վերանայեց իր և Սնեյփի հարաբերությունները։
Կախարդական հմտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսոր Սնեյփը հմուտ և փորձառու կախարդ է, որը նույնիսկ խոստովանում է չար մոգության մեծագույն կախարդ Վոլնդեմորը։ Նա վարպետությամբ տիրապետում է օկումիլացիային և լեգիլիմինացիային։ Հմուտ մենամարտիկ է։ Տիրապետում է այնպիսի ռեակցիաների, որոնք ունակ են հակադարձել տարբեր կախարդանքները։ Բույսերի եփամ և անխոսք կախարդությունների վարպետ է։ Հիանալի տիրապետում է սև մոգությանը։ Վոլնդեմորից հետո հանդիսանում է ամենուժեղ Մահ կլանողը։ Այն եզակի կախարդներից է, ով կարող է անմիջապես լևիտացիայի ենթարկվել։
Սևերուս Սնեյփը ընդհանրությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ բազմաթիվ երկրպագուներ Սնեյփին համարում են Հարրի Փոթերի մասին պատմող գրքերի ամենաերկդիմի և ամենահետաքրքիր կերպարը, նա միանգամից սիրվեց և բազմաթիվ երկրպագուներ ունեցավ։ Նրանք Սնեյփի կարևոր դերը տալիս են դերասան Ալան Ռիքմանին, ով խաղում է Հարրի Փոթերի մասին պատմող բոլոր ֆիլմերում[3]։ Ռոուլինգը հենց ինքն է ընտրել Ռիքմանին Սնեյփի դերի համար[4]։
Հարց. Ովքե՞ր են ձեր սիրած հերոսները
Ռոուլինգ. Ես շատ սիրված հերոսներ ունեմ։ Շատ եմ սիրում Հարրիին, Ռոնին, Հերմայոնիին, Հագրիդին և Դամբլդորին։ Ես սիրում եմ գրել Սնեյփի մասին, թեկուզ և նրան ոչ միշտ կարելի է հաճելի անվանել, այնուամենայնիվ, գրել նրա մասին անչափ հետաքրքիր է։
Հարց. Իսկ մենք կիմանա՞նք Սնեյփի մասին ավելին։
Ռոուլինգ. Գրքերում միշտ է շատ բան լինում Սնեյփի մասին, քանի որ սա հերոս չէ, այլ հեղինակի համար նվեր։ Ես դեռ չեմ որոշել ասել, թե նա ինձ դուր է գալիս [Ձայն դահլիճից. Իսկ ինձ նա դուր է գալիս]։ Նա ձեզ դո՞ւր է գալիս։ Դա ինձ անհանգստացնում է։ Դուք խոսում եք Ալան Ռիքմանի, թե՞ Սնեյփի մասին [Ժպտում է]։ Թեև սա կյանք չէ, այլ պարզապես գիրք, այդպես չէ՞:
(J.K. Rowling Edinburgh Book Festival Excerpts, август 2004[5]).
1999 թվականին[6] և 2004 թվականին[7] իր հարցազրույցներից մեկում Ռոուլինգ նշել է, որ սիրում է Սնեյփին։ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» գրքում պարզվում է, որ Սևերուս Սնեյփին վստահում էր և՛ Վոլդեմորը, և՛ Դամբլդորը։ «Հարրի Փոթերը և Մահվան պարգև» գրքի լույս տեսնելուց երկու տարի առաջ, այն հարցը, թե ում կողմից է Սնեյփը, ամենաքննարկվող հարցն էր Հարրի Փոթերի գրքի մասին պատմող ֆորումներում և հասարակություններում։ Ոմանք կարծում են, որ Սնեյփը այնուամենայնիվ դավաճանել է Դամբլդորին և ստիպված էր եղել նրա իսկ խնդրանքով սպանել նրան։ Գրքի երկրպագուները Սնեյփի անցյալի և Դամբլդորի սպանության մասին ստեղծել են բազմաթիվ տեսություններ։
Թղթակից. Լավ, ուրեմն ամենակարևոր հարցը վեցերորդ գրքից. Սնեյփը չարագո՞րծ է։
Ռոուլինգ. [Զսպելով ծիծաղը] Դե դուք կարդացել եք գիրքը։ Ի՞նչ եք դուք կարծում։
Թղթակից. Կա մի տեսություն գաղտնի համաձայնության մասին, կան մարդիկ, ովքեր պնդում են...
Ռոուլինգ. Հուսահատված կառչել վերջին հույսից... [ծիծաղում է]
Թղթակից. այո՛
Ռոուլինգ. Դե, լավ, ակնհայտ է, որ Հարրիի և Սնեյփի հարաբերությունները հիմա դարձել են նույնպիսի անձնական, ինչպիսի Հարրիի և Վոլդեմորի հարաբերությունները, եթե ոչ ավելին։ Ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել, քանի որ սա սփոյլեր է, որպեսզի ես չասեմ։ Սա սերտորեն կապված է նրա հետ, թե ինչ կլինի այն ժամանակ, երբ նրանք կրկին հանդիպեն, ինչը ես չեմ կարող ձեզ ասել։ Բացի այդ հիմա կան նոր տեսությունների տասը հազար տարբերակ, և ես դրանք միշտ կարդում եմ [ժպտում է]։ Հնարավոր է, որ ես չար եմ, բայց ես պաշտում եմ տեսությունները։
Թղթակից. Դամբլդորը ծրագրե՞լ էր մահանել
Ռոուլինգ. [Դադար:] Կարծում եք, սրանից կառաջանա մեծ տեսությո՞ւն։
Թղթակից. Այո։ Մեծ-պրոբլեմատիկ։
Ռոուլինգ. [Դադար.] Դե, ես չեմ պատասխանի ձեր հարցին։ [Թեթև ծիծաղ:] Ես պետք է մարդկանց հույս տամ։
Թղթակից. Նա վերադարձնում է մեզ այն հարցին, թե Սնեյփը հանդիսանում է կրկնակի-կրկնակի-կրկնակի-եռակի...
Ռոուլինգ. [Ժպտում է] Կրկնակի-կրկնակի-քառակի... ահա։
(Հարցազրույց TLC-ին և Mugglenet-ին, 2005 թվականի հուլիսի 16[5]).
Բացի այդ, Սնեյփի օրինապահության մասին վեճերը շարունակվում էին նույնիսկ վերջին գրքի հրատարակումից հետո։ Որոշ ընթերցողներ համարում են, որ Հարրիին ցուցադրվող հիշողությունները ամբողջությամբ կամ մասամբ կեղծված էին։ Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ նա հիացած է նրանով, որ նույնիսկ վերջին գրքի՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևներ»-ի լույս տեսնելուց հետո շարունակվում էին Թուրմերի վարպետի իրական օրինապահությանը առնչվող հայեցողությունները[8]։ Միայն թե նա հաստատել է, որ Սնեյփը բարու կողմնակից է.
Հարց. Դուք համարո՞ւմ եք Սնեյփին հերոս?
Ռոուլինգ. Այո, ես նրան համարում եմ հերոս։ Թեկուզ և նա հերոս է բազմաթիվ թերություններով։ Հնարավոր է նույնիսկ հակահերոս[9]։ Նրան ոչ մի ձև չես կարող անվանել հաճելի մարդ, նա դարձավ չար, դաժան ուսուցիչ[10], սիրում էր վախեցնել, տառապում էր դառը զգացմունքներից և մշտապես սպառնող վտանգներից։ Նա սիրո համար իր կյանքով է վճարում։ Սա իսկակա՜ն հերոսական քայլ է։
(Զրուցարան Ջ. Ք. Ռոուլինգի հետ Bloomsbury կայքում, 30 հուլիսի, 2007[11])
Որոշ երկրպագուներ վստահ են, որ Սնեյփն այնուամենայնիվ չի մահացել, և հավաքում են հիմնավոր փաստեր դա ապացուցելու համար։ Այս տեսության փաստարկ հանդիսանում է Սնեյփի դիմանկարի բացակայությունը տնօրենների դիմանկարերից (ընդհակառակը, Դամբլդորի մահից անմիջապես հետո նրա դիմանկարը ավտոմատ հայտնվում է տնօրենների պատին։ Այնուամենայիվ, Ռոուլինգ դիմանկարի բացակայությունը բացատրում է այսպես.
Հարց. Վերջին տեսարանում տնօրենի առանձնասենյակում բացակայում է Սնեյփի դիմանկարը։ Դա պատահականություն է, թե՞ ոչ։
Ռոուլինգ. Այդպես դիտմամբ է արված։ Սնեյփը փաստացի լքել է տնօրենի պաշտոնը մահանալուց առաջ, այդ իսկ պատճառով չի արժանանում դառնալ օգոստափառ հասարակության անդամ։ Բացի այդ, ինձ դուր է գալիս մտածել, որ Հարրին նպաստում է Սնեյփի դիմանկարի ժամանակի ընթացքում հայտնվելուն
(Զրուցարան Ջ. Ք. Ռոուլինգի հետ Bloomsbury կայքում, 30 հուլիսի, 2007[11]):
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագիրը Սնեյփին տեղադրել է «ֆանտաստիկայում 10 ամենահայտնի դավաճաններ» ցուցակի երկրորդ հորիզոնականում, նկատելով, որ դավաճանության ծրագիրն ստեղծվել է Դամբլդորի կողմից, իսկ Սևերուսը ընդամենը հիանալի կատարող է[12]։
- The Washington Post- ից Էլիզաբեթ Հենդը գրել է, որ Սնեյփի կյանքը «Ռոուլինգի բոլոր նվաճումներից ամենասրտաճմլիկն է, զարմանալին ու գոհացուցիչը » ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Крупнейшая энциклопедия по вселенной «Гарри Поттера»: HP-Lexicon
- ↑ Բնագրում՝ «doe», որը թարգմանվում է որպես «եղնիկ» (այս անունով անվանում են նաև այլ կենդանիների էգերին։ Եղնիկը (Սնեյփի և Լիլի Փոթերի պատրոնուսը) և եղջերուն (Հարրիի և Ջեյմս Փոթերի պատրոնուսը) պատկանում են կենսաբանական նույն տեսակին, եղնիկը առանձին տեսակ է։ Այսպիսով, անձանց հարաբերությունների թարգմանությունը, որոնց մարմնավորում են պատրոնուսները, մի քիչ աղավաղված են։
- ↑ «Sneak peak of Part 2». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Jess Cagle (2001 թ․ նոյեմբերի 5). «The First Look At Harry». time.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
- ↑ 5,0 5,1 «Մեջբերումներ Ջոան Ռոուլինգի հարցազրույցից». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Abel, Katy (1999). «Harry Potter Author Works Her Magic». Family Education. Pearson. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «J.K. Rowling at the Edinburgh Book Festival». J.K.Rowling Official Site. 2004 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Ջոան Ռոուլինգի քաղվածքներից լոս-անջելեսյան դպրոցականներին տրված հարցերից (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2010-08-31-ին. Վերցված է 2016-11-08-ին.
- ↑ «Web Chat with J.K. Rowling 30 July 2007 on Bloomsbury.com» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Barnes and Noble and Yahoo chat with J.K. Rowling». barnesandnoble.com. 2000 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ 11,0 11,1 Զրուցարան Ջ. Ք. Ռոուլինգի հետ Bloomsbury կայքում
- ↑ Александр Гагинский «Измена» 10 самых-самых... предателей // Мир фантастики. — 2011. — № 9. — С. 100-105. Архивировано из первоисточника 28 Մարտի 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Snape Character profile на HP-Lexicon (англ.)
- Северус Снегг на Поттеромания Викия
- Interviews in which Rowling has given information about Snape from accio-quote.org (англ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 20-ի օրվա հոդված: |