Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը
Harry Potter and the Prisoner of Azkaban
Harry Potter and the Prisoner of Azkaban.jpg
Հեղինակ Ջոան Ռոուլինգ
Անվանվել է Հարրի Փոթեր, Sirius Black և Azkaban
Տեսակ գիրք
Ժանր ֆանտաստիկ վեպ, արկածային գրականություն, երիտասարդական վիպակ և ֆենտեզի
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Հարրի Փոթեր
Նկարագրում է Հարրի Փոթերի աշխարհ
Շարք Հարրի Փոթեր
Նախորդ Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
Հաջորդ Հարրի Փոթերը և Հրե գավաթը
Նկարազարդող Cliff Wright
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Bloomsbury Publishing
Հրատարակման տարեթիվ հուլիսի 8, 1999
Թարգմանիչ հայերեն Լիլիթ Մկրտչյան
ԳՄՍՀ 2-07-054130-4
OCLC 225632887
Պարգև(ներ)

Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը Հարրի Փոթեր նովելաշարի երրորդ մասն է՝ գրված Ռոուլինգի կողմից։ Գիրքը պատմում է Հարրի Փոթերի՝ երիտասարդ հրաշագործի Հոգվարթսի համալսարանում երրորդ ուսումնական տարվա մասին։ Իր ընկերներ Ռոնի և Հերմիոնայի հետ Հարրին քննում է Բլեք Սիրիուսին՝ Ազկաբանից փախուստի դիմած բանտարկյալին։ Նրանք վստահ էին, որ նա Վոլդեմորտի հին դաշնակիցներից է։

Գիրքը հրատարակվել է 1999 թվականի հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում «Bloomsbury» տպարանում, իսկ ԱՄՆ-ում՝ 1999 թվականի սեպտեմբերի 8-ին «Scholastic Inc» տպարանի կողմից։[1] Ռոուլինգը գրքի գրությունը հեշտ էր համարում՝ ավարտելով այն գրելն սկսելուց 1 տարի հետո։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվել է 68.000 օրինակով գրքի լույս տեսնելուց ընդամենը 3 տարի անց և մինչ այժմ այն վաճառվել է 3 միլիոն օրինակով։[2] 1999 թվականին գիրքը հաղթել է Կոստա մրցանակաբաշխությունը, իսկ 2000 թվականին՝ Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ նովելի անվանակարգում։

Գրքի ֆիլմային վերամշակումը արտադրվել է 2004 թվականին՝ վաստակելով $796 միլիոն և արժանանալով հայտնի քննադատների ողջույնին։

«Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» գրքի հիման վրա ստեղծված վիդեո խաղերը նույնպես թողարկվել են մի քանի ծրագրերով և մեծամասամբ արժանացել են դրական կարծիքների։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիուս Բլեքի կոստյումը Հարրի Փոթերի թանգարանում

Վեպը սկսվում է Հարրիի՝ Դուրսլեյների մոտից վերադարձից, որտեղ նա Մագլի հեռուստացույցով տեսնում է, որ Սիրուս Բլեք անունով մի բանտարկյալ փախել է։ Ոնթ Մարգի վիրավորանքները՝ ուղղված Հարրիին և նրա ծնողներին, ստիպում է նրան փախչել։ Նա գնում է Դիագոնի նրբանցք, որտեղ հանդիպում է Կորնելիուս Ֆաջին՝ կախարդանքի նախարարին, ով խնդրում է Հարրիին մնալ Դիեգոնի նրբանցքում Հոգվարթսում դասերի սկսվելուն մնացած 3 շաբաթը։

Հոգվարթս մեկնելուց 1 գիշեր առաջ Հարրին իմանում է փախած բանտարկյալի՝ Սիրիուս Բլեքի մասին։ Պարզվում է, որ նա դատապարտված մարդասպան է և հավատալի էր, որ նա ցանկանում է սպանել Հարրիին։ Հոգվարթսի ճանապարհին մի Դեմենտոր Հարրիի ուշաթափության պատճառն է դառնում։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան իմանում են, որ Դեմենտորները պետք է շրջափակեն դպրոցը Հարրիին Բլեքից պաշտպանելու համար։ Հոգվարթսում Հարրին մի շարք խնդիրներ ուներ՝ կապված Դեմենտորների հետ՝ այդ թվում նաև քվիդիչի խաղը, որի ընթացքում 50 ոտնաչափ բարձրությունից նա ուշաթափվում և ընկնում է իր թռչող ցախավելից։ Հարրիի հետ դասից դուրս աշխատելով՝ Լյուպինը սովորեցնում է նրան Պատրոնուսի կախարդանքը Դեմենտորներին ետ մղելու համար։

Հոգսմեդ գյուղ անօրինական այցի ժամանակ Հարրին թաքուն ականջ է դնում իր ուսուցիչներից մեկի և Ֆաջի խոսակցությունը Բլեքի մասին, որում ասվում էր, որ Բլեքը Հարրիի ծնողների ընկերն էր, սակայն դավաճանել է նրանց և Վոլդեմորտին թույլատրել տուն մտնել։ Նա նաև սպանել էր 13 Մագլների և նրանց հին ընկեր Փիթեր Փեթիգրյուին։ Ռոնի և Հերմիոնայի ընկերությունը ավելի ուշ թուլանում է, երբ Ռոնը հավատում է, որ Հերմիոնայի կատու Կրուկշանկսը կերել է իր առնետին՝ Սկաբերսին։ Ամանորին Հարրին ստանում է առեղծվածային նվեր՝ «Firebolt» ցախավելի վերջին մոդելը։ Վախենալով, որ այն կարող է անիծված լինել՝ Հերմիոնան ուղարկում է նվերը պրոֆեսոր ՄաքԳոնալին, ով վատ համբավ ուներ Հերմիոնայի, Հարրիի և Ռոնի մետ։

Բաքբիկը

Ռոնը, Հերմիոնան և Հարրին մեծ ճիգեր են գործադրում Հագրիդի հիպոգրիֆին՝ Բաքբիկին փրկելու համար։ Նրանց ճիգերը անհաջող են, սակայն շուտով Սկաբերսը վերահայտնվում է, որից հետո նրանք իմանում են, որ Բաքբիկը բահապատժի է ենթարկվել։ Ռոնը հալածում է Սկաբերսին միայն նրա համար, որ այն շունը, որին Հարրին տեսել էր առաջ, հարձակվի իր վրա։ Շունը քաշ է տալիս Ռոնին թունելի միջով մինչև «Ճչացող խրճիթ»: Հարրին ու Հերմիոնան հետևում են նրանց, և այնտեղ փոքր դիմադրություն է տեղի ունենում, երբ նրանք գտնում են Ռոնին և Սիրիուսին։ Վերջինս շնից կերպարանափոխված է լինում։ Լյուպինը ներս է մտնում, և նրանք բացատրում են իրավիճակը Հարրիին և իր ընկերներին։ Պարզվում է, որ Լյուպինը գայլամարդ է։ Լյուպինը բացատրում է, որ նա իր Ռոնի առնետ ոչ այլ ոք է, քան կենդանական կերպարանք ընդունած Փեթիգրյուն, որը պարզապես թաքնվում էր Բլեքից։

Լյուպինի ճամպրուկը

Ժամանում է Սնեյփը՝ Բլեքին ձերբակալելու, սակայն Հարրին նրան անգիտակից կերպով խփում է։ Լյուպինն ու Բլեքը ձևափոխում են Փոթիգրյուին՝ մարդու կերպարանք տալով և պատրաստվում սպանել նրան, սակայն Հարրին կանգնեցնում է նրանց, քանի որ նա մտածում է, որ իր հայրը չէր ցանկանա դա։ Նրանք վերադառնում են Հոգվարթս, Լյուպինը կրկին դառնում է գայլամարդ և դառնում կատաղի՝ ձեռքից բաց թողնելով այն դեղորայքը, որը նրան թույլ կտար ունենալ մարդկային ուղեղ կենդանու մարմնի մեջ գտնվելու ժամանակ։ Փոթիգրյուն կրկին փախչում է, սակայն Բլեքը կանխում է Լյուպինին ուրիշների վրա հարձակվելուց իր գայլամարդային կերպարանքում։

Երբ նրանց արթնանում են հիվանդանոցում, Հարրիին, Ռոնին և Հերմիոնային ասում են, որ Բլեքը դատապարտվել է Դեմենտորի համբույրին, ինչը վերացնում է ստացողի հոգին։ Դամբլդորը խորհուրդ է տալիս Հերմիոնային և Հարրիին օգտագործել Հերմիոնայի՝ ժամանակը վերադարձնող սարքը, որը կարող է նրանց թույլ տալ վերադառնալ ժամանակի ընթացքում և փրկել Բաքբիկին։ Այնուհետև Հարրին վերադառնում է Դուրսլեյների մոտ։

Հրատարակությունը և ընդունելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» Հարրի Փոթերը նովելաշարի երրորդ գիրքն է։ Առաջինը՝ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը հրատարակվել էր 1997 թվականի հունիսի 26-ին։ Երկրորդը՝ Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը, հրատարակվել է 1998 թվականի հուլիսի 2-ին։[3] Ռոուլինգը սկսել է գրել «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» երկրորդ մասը վերջացնելուց մեկ օր հետո։[4]

Հարրի Փոթերի 3 գրքերի մեջ «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» ամենակարճ ժամանակն է խլել գրելու համար։ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրվել է 5 տարում, «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» 2 տարում է գրվել՝ մինչդեռ «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» գրվել է մեկ տարում։[5] Ռոուլինգի ամենասիրելի հատվածը հետևյալ գրքում Ռեմուս Լյուպինին ներկայացնով հատվածն է։ Ռոուլինգը նաև ասել է «Ազկաբանի բանտարկյալը ամենալավ գրային փորձն է եղել, որ ես ունեցել եմ... ես շատ հարմարավետ տեղում էի երրորդ հատվածը գրելիս: Ֆինանսական խնդիրները վերացել էին և մամուլի կողմից ուշադրությունը չափազանց մեծ չէր:»

Քննադատների ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգորի Մագիրը կարծիք է գրել «The New York Times» ամսագրում գրքի վերաբերյալ՝ ասելով «Առայժմ սյուժեի շրջանակներում գրքերը նոր բան չեն անում, սակայն դրանք անում են այն հիանալի կերպով... առայժմ շատ լավ է»:[6] Թերթում հնչած կարծիքում ասվում էր «Ազկաբանի բանտարկյալը կարող է լինել Հարրի Փոթերի ամենալավ գիրքը»: Kidsreads.com կայքի քննադատն ասում է. «Այս ֆանտաստիկ գիրքը կարող է քեզ սոված թողնել Հարրի Փոթերի այն 4 հավելյալ գրքերի համար, որի վրա հիմա Ռոուլինգն աշխատում է: Հարրիի 3-րդ տարին կախարդանք է: Բաց մի թողեք այն»:[7]

Մարթա Պարավանոն նույնպես դրական կարծիք է արտահայտել գրքի վերաբերյալ՝ անվանելով այն բավականին լավ գիրք։ Որպես ավելացում՝ «Publishers Weekly»-ն ասում է. «Փոթերի հմայքը խստորեն պահպանվում է»:

Ինչևէ, Անթոնի Հոլդենը, ով Ազկաբնի բանտարկյալին դեմ դատողներից էր, բացասական կարծիք ուներ գրքի մասին՝ ասելով, որ կերպարները «լիովին սև ու սպիտակ են» և «պատմությունը կանխատեսելի է, զգայականությունը մինիմալ չափով է»:[8]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» հաղթել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում և 1999 թվականի Բրամ Սթոքրի մրցանակը երիտասարդ ընթերցողների համար նախատեսված լավագույն աշխատանք անվանակարգում, 1999 թվականի FCGB երեխաների մրցանակաբաշխությունը, 1999 թվականին Կոստա գրական մրցանակը և 2000 թվականին Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ վեպ անվանակարգում։ Այն նաև առաջադրվել է 2000 թվականի Հյուգոյի մրցանակին լավագույն վեպ անվանակարգում, սակայն պարտվել է «Երկնքի խորությանը»: Այն նաև հայտնվել է New York Times-ի բեսթ սելլերների ցուցակում։ 2003 թվականին վեպը BBC-ի 24 գրքերի շարքում է հայտնվել։[9]

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազկաբանի բանտարկյալը վաճառվել է 68,000 օրինակով Մեծ Բրիտանիայում հրատարակումից հետո 3 օրերի ընթացքում, ինչը դարձրել է դրան բոլոր ժամանակների ամենաարագ վաճառված բրիտանական գիրքը։ Ընդհանուր վաճառքը 2012 թվականի դրությամբ կազմել է 3,377,906 օրինակ։[10]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և Ազբականի բանտարկյալը գրքի ֆիլմային տարբերակը թողարկվել է 2004 թվականին և ղեկավարվել Ալֆոնս Կուարոնի և էկրանավորող Սթիվ Կլովսի կողմից։[11] Ֆիլմի առաջին ցուցադրությունը եղել է տոմսարկղում և նույն տողում ցուցադրվել 2 շաբաթ։ Սակայն այն 796.7 միլիոն դոլարի հաջողություն է ունենում, ինչը դարձնում է ֆիլմին ամենամեծ որկրորդ ֆիլմը Շրեկ 2-ից հետո։ Ֆիլմը համարվում է 471-րդը «Empire» ամսագրի 2008 թվականի ցուցակի բոլոր ժամանակների 500 ամենալավ ֆիլմերի մեջ։[12]

Վիդեո խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո խաղը թողարկվել է ֆիլմին զուգահեռ։ Տարբեր տեսակներ թողարկվել են 2004 թվականի մային և հունիսին։[13] Խաղը տարբեր հարթակների համար է՝ PC, Game Boy Advance, Xbox, Playstation 2 և GameCube: Խաղը, ընդհանուր առմամբ, հաջողվել է։ Ամենաբարձր գնահատականին այն արժանացել է «Game Boy Advance» տարբերակի համար՝ 7.5/10:[14]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես չեմ փնտրում խնդիրներ: Սովորաբար խնդիրներն են ինձ գտնում: Aquote2.png
Aquote1.png Մի թող, որ Մագլները քեզ ներքև գցեն: Aquote2.png
Aquote1.png «Ես երազումս տեսել էի, որ նոր կոշիկներ էի գնում անցած գիշեր, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է դա նշանակում:» ասում է Ռոնը:

«Երևի որ քեզ պետք է ուտի մի հսկա մարշմալո» ասում է Հարրին:

Aquote2.png
Aquote1.png Ես ուզում եմ սպանել այն հանցագործին, որի պատճառով հիմա անմեղորեն բանտում եմ: Aquote2.png
Aquote1.png Այն, ինչից դու ամենաշատն ես վախենում, հենց այդ վախն է: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]