Հարրի Փոթերը և Մահվան պարգևները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները
անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Անվանվել էՀարրի Փոթեր և Մահվան պարգևներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և արկածային
ԹեմաՀարրի Փոթերի աշխարհի կախարդանք և Հարրի Փոթեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Հարրի Փոթեր, Ռոն Ուիզլի և Հերմայոնի Գրեյնջեր
Ստեղծման տարեթիվհուլիսի 21, 2007
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
ՇարքՀարրի Փոթեր
ՆախորդՀարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
ՀաջորդՀարրի Փոթերը և անիծված երեխան
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ2007
 Harry Potter and the Deathly Hallows Վիքիպահեստում

Հարրի Փոթերը և Մահվան պարգևները (անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows), յոթերորդ, Ջոան Ռոուլինգի վիպաշարից Հարրի Փոթերի մասին վերջինը։ Թողարկվելով 93 երկրներում՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը կոտրեց վաճառքի բոլոր ռեկորդները, որպես երբևէ ամենաարագ վաճառված գիրք, և այդ ռեկորդը պահպանվեց մինչև 2012 թվականը[1]։ Այն վաճառվեց 15 միլիոն օրինակով վաճառքի մեկնարկի առաջին 24 ժամվա ընթացքում, ընդ որում 11 միլիոն օրինակ միայն ԱՄՆ-ում և ՄԹ-ում։ Նախորդ ռեկորդը եղել է, երբ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» վաճառվել է 9 միլիոն օրինակով առաջին օրվա ընթացքում։ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները թարգմանվել է ավելի քան 120 լեզուներով։

Վեպի գլխավոր թեմաներն են մահը և կոռումպացված հասարակության մեջ ապրելը, և քննադատները դա համեմատել են քրիստոնեական այլաբանության հետ։ Հիմնականում լավ ընդունվելով, 2008 թվականին գիրքը հաղթել է Colorado Blue Spruce Book Award մրցանակաբաշխությունում, և Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիայի կողմից անվանվել է «լավագույն գիրք երիտասարդ չափահասների համար»։

Վեպի լույս տեսնելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Ռոուլինգը այս գիրք գրելու աշխատանքն ավարտել է 2007 թվականի հունվարի 11-ին The Balmoral հյուրանոցում, Էդինբուրգում[2]։ Հայտարարված էր, որ գիրքը կթողարկվի 2007 թվականի հուլիսի 21-ին, ժամ 00:01-ին։ Բայց գրքի վաճառքի հանվելուց 5 օր առաջ համացանցում հայտնվեցին նկարներ և օրինակներ՝ ստեղծված սկաների միջոցով, յոթերորդ գրքի[3] ամերիկյան խմբագրության էջեր, որոնք կեղծված չէին։ Քիչ ժամանակ անց, այս գիրքը թարգմանվեց տարբեր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։ Ավելի ուշ պարզվեց, որ արտահոսքի մեղավորը DeepDiscount.com օնլայն խանութն էր, որը խախտելով գրքի վաճառքի էմբարգոն, ուղարկեց գրեթե 1200 օրինակ հաճախորդներին փոստով, մինչև սահմանված ժամանակը[4]։

Վաճառքի մեկնարկի օրը ԱՄՆ-ում վաճառվեց 8, 3 միլիոն օրինակ (ավելի քան 96 գիրք մեկ վայրկյանում), Մեծ Բրիտանիայում՝ ռեկորդային 2, 65 միլիոն օրինակ[5]։

Գրքի հերթը Կալիֆորնիայի գրախանութներից մեկում

Գրքի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի անվանման մասին հեղինակը հայտնել է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին իր պաշտոնական կայքում։ Նույն օրը անվանումը հրապարակվել է Bloomsbury հրատարկչության կայքում։

Քանի որ «hallows» բառը անգլերենում մի քանի իմաստ ունի, թարգմանիչների մոտ առաջացել են վեճեր, թե ինչպես է պետք այն ճիշտ թարգմանել։ Գրքի լույս տեսնելուց օրեր առաջ Ռոուլինգը հրապարակել է գրքի այլընտրանքային անվանումը՝ «Harry Potter and the Relics of Death», ճիշտ թարգմանության համար այն լեզուներից, որոնք լիարժեք չեն կարող արտահայտել «Deathly Hallows» բառակապակցության իմաստը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ վեց վեպերում Հարրի Փոթերը պայքարել է դժվարությունների դեմ՝ լինելով հայնտի հրաշագործ։ Երբ Հարրին փոքրիկ է եղել, Լորդ Վոլան դե Մորտը՝ հզոր չար կախարդը, սպանել է Հարրիի ծնողներին, բայց հեռացել է այն բանից հետո, երբ ապարդյուն փորձել է սպանել Հարրիին։ Հարրին անմիջապես դարձել է հայտնի, և խնամքի է հանձնվել իր Մագլ (ոչ կախարդական) բարեկամներին՝ մորաքույր Պետունիային և նրա ամուսին Վերնոնին։

Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը առաջին վեպում Հարրին 11 տարեկանում մտնում է հրաշագործության աշխարհ և ընդունվում է Հոգվարթս մոգության և կախարդության դպրոց։ Հարրին ընկերանում է Ռոն Ուիզլիի և Հերմիոնա Գրեյնջերի հետ։ Նա կռվում է Վոլան դե Մորտի հետ մի քանի անգամ դեռ դպրոցում, քանի որ չար կախարդը ցանկանում էր վերականգնել իր ֆիզիկական կերպարը։ Հարրի Փոթերը և Հրե գավաթը վեպում Հարրին մասնակցում է վտանգավոր մրցաշարի։ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը վեպում նա և իր ընկերները կրկին հանդիպում են Վոլան դե Մորտին, այս անգամ արդեն իր Մութ վհուկների և կախարդների խմբի՝ Մահվան լափողների հետ, և հաղթում են նրանց։ Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը վեպում Հարրին բացահայտում է Վոլան դե Մորտի հորկրուքսների (ռուս.՝ крестраж) մասին։ Դրանք իրեր են, որոնց մեջ տեղադրվում է մարդու հոգին, և այն ժամանակ, երբ մարդու մարմինը մահանում է, հոգու մի մասը մնում է, և անձը կարող է հարություն առնել[6]։ Ինչևէ, ոչնչացած մարմնով կախարդը ապրում է կես կյանքով՝ առանց մարմնական կառուցվածքի[7]։ Երկու հորկրուքսները արդեն ոչնչացված էին, մեկը՝ Հարրիի կողմից Գաղտնի սենյակում, մյուսը՝ Դամբլդորի կողմից։ Հորկրուքսները բացահայտելու և ոչնչացնելու առաքելությունից վերադառնալուց հետո Դամբլդորը սպանվում է Սնեյփի կողմից։ Գրքի վերջում Հարրին որոշում է լքել դպրոցը, գտնել և ոչնչացնել չորս հորկրուքսներըև հավերժ վերացնել չար կախարդ Վոլան դե Մորտին։

Հակիրճ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով Դամբլդորի մահվանը՝ Վոլան դե Մորտը շարունակում է ձեռք բերել աջակցություն և մեծացնում է իր հզորությունը։ Պետք է լրանար Հարրիի 17 տարին, երբ նա մորաքրոջ խնամակալությունից պետք է դուրս գար։ Նախքան դա տեղի կունենար, միաչքանին և Փյունիկի միաբանության անդամները Հարրիին տեղափոխում են արվարձան՝ օգտագործելով թույնը, որը պետք է պաշտպաներ նրան մահվան լափողների ցանկացած հարձակումից։ Նրանք իսկապես անմիջապես հարձակվում են, միաչքանին սպանվում է, Ջորջ Ուիզլին վիրավորվում է (կտրվում է նրա ականջը), բայց մյուսները ապահով հասնում են արվարձան։ Հոգվարթս գնալու փոխարեն՝ Ռոնն ու Հերմիոնան որոշում են ընկերակցել Հարրիին Դամբլդորի սկսած առաքելությունը ավարտելու համար՝ որսալու և վերացնելու Վոլան դե Մորտի հորկրուքսները, որոնցից չորսը մնում էին։ Նրանք քիչ գիտելիքներ ունեին հորկրուքսների մասին, բացի նրանից, որ մեկը գտնվում էր Հոգվարթսի համահիմնադիր Սելեզեր Սլիզերինի մոտ, մեկը հավանաբար մի գավաթ էր, որի տերը Հելգա Հաֆլփաֆն էր, երրորդը կարող էր կապված լինել Ռովենա Ռավենքլոյի հետ, իսկ չորրորդը կարող էր լինել Նագայնան՝ Վոլան դե Մորտի օձը։ Նախքան մեկնելը գնացին Ռոնի եղբայր Բիլլի հարսանիքին Ֆլեր Դելակուրի հետ։ Բայց Կախարդանքի նախարարությունը միավորվում է Մահվան լափողների հետ և հարձակվում են հարսանիքի ժամանակ, իսկ Հարրին, Ռոնն ու Հերմիոնան հազիվ փրկում են իրենց կյանքը։ Սիրիուս Բլեքի ընտանիքի տանը՝ Լոնդոնում, նրանք պարզում են տան էլֆից, որ Սլիզերինի մեդալիոնը, մի ժամանակ գողացված Սիրիուսի եղբայր Ռեգուլուսի կողմից, այժմ գտնվում էր Դոլորես Ամբրիջի մոտ։ Նրանք ներխուժում են Կախարդության նախարարություն և գողանում են մեդալիոնը, բայց չունեին այն վերացնելու միջոց, և այդ առարկայի առաջացրած վատ ազդեցության և լարվածության պատճառով, Ռոնը լքում է մյուսներին։ Հարրին և Հերմիոնան շարունակում են առաքելությունը. նրանք իմանում են ավելին Դամբլդորի անցյալի մասին։ Հարրին և Հերմիոնան գնում են Գոդրիկի խոռոչը, Հարրիի ծննդավայրը և նրա ծնողների մահվան վայրը։ Այնտեղ նրանք հանդիպում են ծեր կախարդուհի Բատիլդա Բեգշոտին, հետևում են նրան, բայց ընկնում են ծուղակի մեջ. պարզվում է, որ դա միայն մահացած Բեգշոտի մարմինն էր, որի տակ քողարկված էր Վոլան դե Մորտի օձը։ Օձը փորձում է Հարրիին պահել մինչև Վոլան դե Մորտի գալը, բայց Հարրիին և Հերմիոնային հաջողվում է փախչել, իսկ որում օձի հետ պայքարի ժամանակ կոտրվում է Հարրիի կախարդական փայտիկը։

Մի անգամ, գիշերը Հարրին տեսնում է Պատրոնուս, որը նրան տանում է սառած լճի մոտ, որի հատակին է Գրիֆինդորի թուրը։ Հարրին սուզվում է նրա հետևից, բայց մեդալիոն-հորկրուքսը սկսում է խեղդել իրեն։ Հանկարծակի հայտնվում է Ռոնը, փրկում է Հարրիին և հանում է թուրը լճից։ Ռոնը ոչնչացնում է մեդալիոնը սրով, հորկրուքսի կախարդանքը փորձում է կանխել դա՝ ճնշելով Ռոնի կամքը պատրանքներով։ Այս ամենից հետո Ռոնը պատմում է, որ գնացել էր Բիլլի և Ֆլերի տուն, բայց հետո խղճի խայթ է զգացել իր հեռանալու համար, և շուտով բացահայտել է, որ դելյումինատորը կարող է ցույց տալ իրեն Հարրիի և Հերմիոնայի գտնվելու վայրը։

Հերմիոնան հեքիաթների գրքում, որը թողել էր Դամբլդորը, նկատում է Գրին դե Վալդի պիտակը։ Նա որոշում է պիտակի մասին խոսել Կսենոֆիլիուս Լավգուդի հետ։

Իրենց ճանապարհորդության հետ համատեղ, Վոլան դե Մորտը փնտրում է Տանտրվենու փայտիկը։ Այդ նպատակով նա գնում է Գրեգորովիչի՝ կախարդական փայտիկների վարպետի տուն, նաև գնում է Նուրմենգարդ Գրին դե Վալդի մոտ, և հասկանում է, որ փայտիկը պատկանել է Դամբլդորին։

Մահվան պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան պարգևների խորհրդանիշը
Գոդրիկ Գրիֆինդորի թուրը

Լավգուդների տանը Կսենոֆիլիուսը Հարրիին, Ռոնին և Հերմիոնային տեղեկություն է տալիս Մահվան պարգևների մասին, որոնց խորհրդանիշը արտացոլված էր իր կուլոնի վրա։ Դրանից հետո Հերմիոնան պատմում է հեքիաթ երեք եղբայրների մասին, ովքեր հանդիպել էին Մահվանը և և նրանից որպես պարգև ստացել երեք հզոր իրեր՝ անպարտելի կախարդական փայտիկ (Տանտրվենու փայտիկ), քար, որը վերակենդանացնում է մահացածներին և կատարյալ անտեսանելի թիկնոց։ Ըստ նկարագրության, այդ թիկնոցը հենց Հարրիի թիկնոցն էր։

Նշանը գրքից խորհրդանշում է մահվան պարգևները. եռանկյունին՝ թիկնոցը, նրա մեջ ներգծած շրջանը՝ քարը, իսկ ուղղահայց գիծը՝ Տանտրվենու փայտիկը։ Մոգերի մեծամասնությունը չեն հավատում երեք եղբայրների մասին հեքիաթին։ Պատմությունից հետո Հարրին հասկանում է, որ Պալումնան վաղուց տանը չէ։ Կսենոֆիլիուսը խոստովանում է, որ Պալումնային ձերբակալել են իր՝ Կսենոֆիլիուսի հայտարարությունների համար հօգուտ Հարրի Փոթերի։ Կսենոֆիլիուսը որոշել էր, որ կմատնի Հարրիին, որպեսզի իր աղջկան բաց թողնեն, բայց Ռոնին, Հարրիին և Հերմիոնային հաջողվեց փախչել մինչև Մահվան լափողների գալը։

Հարրին արտասանում է Վոլան դե Մորտի անունը։ Մահվան լափողներն այդ անվան վրա անեծք էին դրել, և նա, ով արտասնում էր այդ անունը, բացում էր իր գտնվելու վայրը։ Գալիս է մարդագայլ Ֆենրիր Սիվիյը և իր օգնականները։ Նրանք բռնում են Հարրիին, Ռոնին և Հերմիոնային և տանում են Մալֆոյների առանձնատուն։ Իմանալով Գրիֆինդորի թրի մասին, Բելատրիսա Լեստրեյնջը սարսափի մեջ է ընկնում և տանջում է Հերմիոնային Կրուցիատուսի անեծքներով, որպեսզի իմանա, թե որտեղից են նրանք գտել թուրը։ Բելտրիսան վստահ է, որ թուրը նրանք գողացել են իր գանձարանից «Գրինգոթս» բանկում։ Այս ընթացքում Հարրին և Ռոնը գտնվում են նկուղում Դին Թոմասի, գոբլին Կրյուկոխվատի, Օլիվանդերի և Պալումնա Լավգուդի հետ։ Երբ Հարրիին տանում են հարցաքննության, նա խաբում է, որ թուրը կեղծ է։ Հանկարծակի հայտնվում է Դոբբին, Դինին և Պալումնային տեղափոխում է Բիլլի և Ֆլեուրի տուն։ Լսելով աղմուկը՝ գալիս է Պիտեր Պեդիգրյուն։ Հարրին հիշեցնում է նրան, թե ինչպես է փրկել նրա կյանքը, և Պեդիգրյուի արծաթե ձեռքը սկսում է խեղդել ինքն իրեն (ցուցաբերած թուլության համար)։ Պեդիգրյուն մահանում է, Հարրին, Ռոնը և Դոբբին փրկում են Հերմիոնային, Բելատրիսան հասցնում է մահացու վնասել Դոբբիին, Հարրին փախցնում է Դրակոյի կախարդական փայտիկը։

Բիլլի և Ֆլեուրի տանը Հարրին Օլիվանդերին հարցեր է տալիս Տանտրվենու փայտիկի մասին։ Պարզվում է, որ Գրին դե Վալդը գողացել է այն Գրեգորիվիչից, իսկ Դամբլդորը հաղթել է Գրին դե Վալդին։ Այսինքն Տանտրվենու փայտիկը Դամբլդորի փայտիկն է, և այն թաղված է նրա հետ միասին։ Հարրին մտնում է Վոլան դե Մորտի գիտակցության մեջ, և տենում է, թե ինչպես է նա ներխուժում Դամբլդորի գերեզման և գողանում փայտիկը։ Հարրին որոշում է ոչ թե հավաքել Մահվան պարգևները, այլ կենտրոնանալ հորկրուքսները գտնելու և վերացնելու վրա, ինչպես ասել էր Դամբլդորը։

Քանի որ Բելատրիսան սարսափած էր այն մտքից, որ օտարները ներխուժել էին իր գանձարանը, Հարրին մտածում է, որ հորկրուքսը կարող է այնտեղ լինել։ Գոբլին Կրյուկոխվատի հետ նրանք ծրագիր են մշակում բանկի կողոպուտի համար։ Գոբլինը սրա համար պահանջում է Գրիֆինդորի սուրը։ Նրանք ներխուժում են Բելատրիսայի սենյակ և գողանում են Պենելոպա Պուֆենդույի բաժակը։ Կրյուկոխվատ փախչում է սրով, իսկ Հարրին, Ռոնը և Հերմիոնան փրկվում են թիկնապահներից՝ թռչելով վիշապի միջոցով։ Վոլան դե Մորտը հասկանում է, որ իր հորկրուքսները վտանգի տակ են և որոշում է ստուգել, թե նրանց հետ ամեն ինչ նորմալ է։ Վոլան դե Մորտի գիտակցությունից Հարրին հասկանում է, որ հորկրուքսներից մեկը գտնվում է Հոգվարթսում։

Պայքար Հոգվարթսի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերները հայտնվում են Հոգվարթսում Աբերֆորտ Դամբլդորի միջոցով, ով բարի տեր էր Հոգսմիթում։ Պարզվեց, որ Պահանջների սենյակից ստեղծվել է ելք դեպի բար։ Աբերֆորտից Հարրին պարզում է շատ բաներ Դամբլդորի անցյալի մասին, նա իմանում է Դամբլդորի հիվանդ քրոջ մասին։

Հարրին նաև իմանում է, որ դպրոցում պայքար է ընթանում Մահվան լափողների դեմ, որին հիմնականում մասնակցում են Դամբլդորի Բանակի անդամները, և նրանք թաքնվում են Պահանջների սենյակում։ Հարրին հասկանում է, որ պետք է փնտրի մի իր, որ պատկանել է Կանդիտե Կոգտեվրանին։ Ուսանողները առաջարկում են նրան գնալ Կոգտեվրանի հյուրասենյակ։ Այնտեղ Հարրին հանդիպում է Ալեկտո Կերոուին, բայց Պալումնան վնասազերծում է նրան։ Ալեկտոն հասցնում է կանչել Վոլան դե Մորտին։ Հարրին խնդրում է ՄակԳոնագալին, որ մի քանի ժամով պահեն Վոլան դե Մորտին, որպեսզի ինքը հասցնի գտնել հորկրուքսը։

Մահվան լափողները գալիս են Հոգվարթս Վոլան դե Մորտի գլխավորությամբ։ Նրանք պահանջում են Հարրիին և խոստանում, որ այդ դեպքում ոչ ոք չի տուժի։

Ուսուցիչները կազմակերպում են աշակերտների տարհանում։ Չափահասները կարող էին մնալ, եթե ցանկանում էին կռվել։ Գալիս են Փյունիկի միաբանության անդամները, և սկսվում է կռիվը։ Մահվան լափողների կողմից էին սարդերը, հսկաները և դեմենտորները։ Դպրոցը պաշտպանում են ուսանողները, ուսուցիչները, Փյունիկի միաբանությունը, դպրոցի կախարդված արձանները, մի քանի այլ կախարդներ և հսկա Գռոխը։ Այդ ընթացքում Հարրին իմանում է Մոխրագույն Տիկնոջից, որ Թոմ Մարվոլլո Ռեդլը, դեռ ուսանող ժամանակ, գողացել է հորկրուքսը՝ թագը։ Հարրին հիշում է, որ թագը տեսել է Պահանջների սենյակում։

Ռոնը և Հերմիոնան գնում են Գաղտնի սենյակ, գտնում են Վասիլիսկի ժանիքը և դրա միջոցով ոչնչացնում են Պենելոպա Պուֆենդույի բաժակը։ Նրանք վազում են դեպի Պահանջների սենյակ, որտեղ տեսնում են Մալֆոյին, Կրեբին և Գոյլին։ Կրեբը օգտագործում է Դժոխային Կրակի կախարդանքը։ Կրեբը այրվում է, բայց Հարրին և Ռոնը փրկում են Մալֆոյին և Գոյլին։ Կախարդական կրակը ոչնչացնում է թագը։

Հետո Հարրին, Ռոնը և Հերմիոնան գնում են խրճիթ, որտեղ լսում են, թե ինչպես է Վոլան դե Մորտը հրամայում օձին՝ սպանել Սնեյփին, քանի որ համարում էր, որ դա իրեն կդարձնի Տանտրվենու փայտիկի իրական տերը (Դամբլդորին սպանել էր Սնեյփը, ուրեմն փայտիկի տերը Սնեյփն էր)։ Սնեյփը մահվանից առաջ հասցնում է Հարրիին տալ իր հիշողություններից մի մաս։ Հարրին տեսնում է Սնեյփի հիշողությունները։ Պարզվում է, որ Սեվերուսը մինչև վերջ հավատարիմ է եղել Դամբլդորին, քանի որ մանուկ հասակից սիրել է Հարրիի մորը՝ Լիլի Էվանսին։ Վոլան դե Մորտը սպանել է Լիլիին, և Սնեյփը անցել է Դամբլդորի կողմը։ Քարը, Մահվան երեք պարգևներից մեկը գտնելով, Դամբլդորը հագել է այն, որը հարվածել է իրեն անբուժելի կախարդանքով, և նա դատապարտված է եղել մեռնելու մեկ տարվա ընթացքում։ Դամբլդորի խնդրանքով Սնեյփը սպանել է նրան, որպեսզի փրկի տանջանքներից։ Հենց Սնեյփն էր իր պատրոնուսի միջոցով օգնել Հարրիին հանել Գրիֆինդորի թուրը։ Հարրին նաև իմանում է, որ յոթերորդ հորկրուքսը հենց ինքն է, և մինչև Հարրին չմահանա, Վոլան դե Մորտը չի կարող մահանալ։

Հարրին պատրաստ էր զոհել իր կյաքնը և խնդրում է Նևիլին վերացնել օձին՝ Նագայնային։ Հետո Հարրին գնում է արգելված անտառ, որտեղ գտնվում էր Վոլան դե Մորտը։ Վոլան դե Մորտը մահացու կախարդանք է օգտագործում։ Հարրին հայտնվում է մի տարօրինակ վայրում, որը հիշեցնում էր քինգս քրոս կայարանը։ Հայտնվում է Դամբլդորը։ Նա բացատրում է, որ Հարրին չի մահացել, քանի որ Վոլան դե Մորտի հոգու մասնիկը ոչնչացվել է հենց նրա կողմից։

Հարրին ուշքի է գալիս անտառում, բայց մահացած է ձևանում։ Վոլան դե Մորտը հրամայում է Նարցիսա Մալֆոյին ստուգել, թե ողջ է արդյոք Հարրին։ Նա զգում է, որ Հարրին ողջ է, բայց խաբում է Վոլան դե Մորտին, ասելով, որ նա մահացած է։ Վոլան դե Մորտը և Մահվան լափողները գնում են Հոգվարթսի մոտ, Հագրիդը վերցնում է Հարրիին։ Նևիլը հարձակվում է Վոլան դե Մորտի վրա, ով հագցնում է Նևիլին խոսացող գլխարկը և վառում է այն։ Պայքարը շարունակվում է։ Նևիլը հանում է գլխարկի միջից Գրիֆինդորի թուրը և սպանում է Նագայնային։ Հիմա բոլոր հորկրուքսները վերացված են։

Հարրին բացահայտում է, որ չի մահացել։ Աստիճանաբար մահվան լափողները պարտվում են պայքարում։ Մոլլի Ուիզլին սպանում է Բելատրիսային։ Հարրին բացատրում է, որ Տանտրվենու փայտիկի իրական տերը Սնեյփը չէ, այլ Մալֆոյը, քանի որ նա է զինաթափել Դամբլդորին։ Եվ քանի որ Հարրին էլ հետո զինաթափել է Մալֆոյին, ուրեմն փայտիկի տերը ինքն է։ Վոլան դե Մորտը փորձում է Հարրիին սպանել Տանտրվենու փայտիկով, բայց փայտիկը հրաժարվում է սպանել իր տիրոջը և մահանում է Վոլան դե Մորտը։

Հարրին որոշում է Տանտրվենու փայտիկը թողնել Դամբլդորի գերեզմանում, և չփնտրել վերակենդանացնող քարը։ Նա հրաժարվում է Մահվան պարգևներից և թողնում է միայն իր թիկնոցը։

Վերջաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնինը տարի անց ծնողները երեխաներին ուղեկցում են Հոգվարթս։ Ջիննին և Հարրին ունեն երեք երեխա՝ Ջեյմս Սիրիուս, Ալբուս Սեվերուս և Լիլի Պալումնա։ Ռոնը և Հերմիոնան ունեն երկու երեխա՝ Ռոզա և Հյուգո։ Երկու ընտանիքները հանդիպում են Քինգս Քրոս կայարանում։ Լիլին դեռ փոքր է, չի գնում Հոգվարթս, Ալբուսը առաջին անգամ է գնում, իսկ Ջեյմսն արդեն սովորում է Գրիֆինդոր ֆակուլտետում։ Ալբուսը վախենում է հայտնվել Սլիզերին ֆակուլտետում, բայց Հարրին պատմում է նրան, որին իր իմացած ամենախիզախ մարդը՝ Սնեյփը, սովորել է Սլիզերինում։ Կայարանում նրանք նկատում են Դռակո Մալֆոյին, իր կնոջ՝ Աստորիայի և տղայի՝ Սկորպիուսի հետ։ Դռակոն նկատում է Հարրիին, գլխով է անում և թեքվում է։

Ի՞նչ պատահեց ողջ մնացածների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆլորենցը, ով վտարվել էր իր նախրից մարդկանց հետ շփում ունենալու համար, այնուամենայնիվ վերադարձավ այնտեղ։
  • Անեծքը, որ դրված էր Մութ արվեստների դասախոսի պաշտոնի վրա, հանվեց։
  • Հարրի Փոթերը գլխավորեց մթության դեմ պայքարողներին Կախարդության նախարարությունում։
  • Նևիլ Լոնգբոթոմը դարձավ բուսագիտության ուսուցիչ Հոգվարթսում[8]։
  • Դոլորես Ամբրիջը փակվեց Ազկաբանում։
  • Հոգվարթսի տնօրենը դարձավ ՄակԳոնագալը։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքին համապատասխան երկու մասանոց ֆիլմի ռեժիսորն է Դեվիդ Յեթսը, գրողը՝ Սթիվ Կլովսը, պրոդյուսերները՝ Դեվիդ Հեյմանը, Դավիդ Բարոնը և Ջոան Ռոուլինգը։ Առաջին մասը լույս է տեսել 2010 թվականի նոյեմբերի 19-ին, իսկ երկրորդը՝ 2011 թվականի հուլիսի 15-ին[9][10]։ Նկարահանումները սկսվել են 2009 թվականի փետրվարին, և ավարտվել են 2010 թվականի հունիսին[11] : Առաջին մասը ավարտվում է գրքի 24-րդ գլխում։

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1» ֆիլմի միջազգային ցուցադրման առաջին ուիքենդի համար նկարահանողները ստացել են 330 միլիոն ԱՄՆ դոլար (241, 5 միլիոն եվրո), որից $125 միլիոն՝ Հյուսիսային Ամերիկայում և $205 միլիոն՝ մնացած երկրներում[12]։

Աուդիոգրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և Մահվան պարգևները աուդիոգիրքը լույս է տեսել 2007 թվականի հուլիսի 21-ին, միաժամանակ Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[13][14]։ ՄԹ-ի տարբերակոը տևում է 24 ժամ և այստեղ առանձնանում է Սթիվեն Ֆրայի ձայնը[15]։ Ամերիկյան տարբերակը տևում է 21 ժամ, և առանձնանում է Ջիմ Դեյլի ձայնը[16]։ Եվ՛ Ֆրայը, և՛ Դեյլը կրկնօրինակել են ռեկորդային 146 տարբեր և տարբերակելի բնույթի ձայներ[17]։

Իր աշխատանքի համար Մահվան պարգևներում, Դեյլը Գրեմի մրցանակաբաշխությունում, որպես լավագույն խոսք ալբոմում երեխաների համար («Best Spoken Word Album for Children»)[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «JK Rowling: Casual Vacancy tops fiction charts». The Telegraph. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «PotterRus: Дж. Роулинг против электронной версии романов о ГП». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  3. Mobbit.info: Новый Гарри Поттер уже в сети (фотографии страниц)
  4. «Орден Феникса: Виновник найден». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  5. 2933, 290346, 00.html 'Harry Potter and the Deathly Hallows' Breaks Records | Fox News
  6. Rowling (2005), et al. p. 503.
  7. Rowling (2000), et al. p. 566.
  8. В соответствии с переводом книги издательства Росмэн Невилл стал преподавателем зельеварения. Однако, это ошибка перевода (http://chel.kp.ru/daily/24007.5/83861/)
  9. «Official: Two Parts for Deathly Hallows Movie». ComingSoon.net. 2009 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 2-ին.
  10. «Release Date Set for Harry Potter 7: Part I». ComingSoon.net. 2008 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  11. Schwartz, Alison (2010 թ․ հունիսի 14). «Daniel Radcliffe Calls Wrapping Up Harry Potter Devastating». People. Արխիվացված է , 20393867, 00.html օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  12. La 'última' de Harry Potter recauda 241 millones en su primer fin de semana(իսպ.)
  13. «Harry Potter and the Deathly Hallows (Book 7) (Children's Edition) (Harry Potter Audio Book) (Audiobook) (Audio CD)». Amazon.co.uk. ISBN 0747591091. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  14. «Harry Potter and the Deathly Hallows (Audiobook, Unabridged) (Audio CD)». Amazon.com. ISBN 0739360388. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  15. «Harry Potter and the Deathly Hallows published by Bloomsbury and HNP as an unabridged audiobook to be published simultaneously with the book for the first time on July 21st 2007». Bloomsbury. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  16. «Harry Potter and the Deathly Hallows». Simply Audiobooks. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  17. Glenday, Craig, ed. (2008). Guinness World Records 2009. Guinness World Records. ISBN 1-904994-37-7.
  18. Gans, Andrew; Ku, Andrew (2008 թ․ փետրվարի 10). «Spring Awakening Wins 2008 Best Musical Show Album Grammy; Krieger and Dale Also Win». Playbill. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]