Մահվան պարգևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մահվան պարգևներ (անգլ.՝ Deathly Hallows) , «Հարրի Փոթեր» վիպաշարի երեք ամենահզոր մոգական առարկաներն են, որոնք պատրաստվել են Մահվան կողմից և տրվել են Պևերելների ընտանիքի երեք եղբայրներին։ Ավագ փայտիկը ամենահզոր և անպարտելի փայտիկն էր մոգական աշխարհում, Վերակենդանացնող քարը կարող էր մահացածներին վերադարձնել իրենց հոգին, Անտեսանելիության թիկնոցը օգտագործողին դարձնում է անտեսանելի։

Մահվան պարգևների նշանը

Փայտիկի առաջին կրողը Անտիոչ Պևերելն էր, իսկ քարինը՝ Կադմոս Պևերելը։ Ըստ պատմության նրանք վերջում մահանում են, իսկ Իգնատուս Պևերելը՝ թիկնոցի կրողը, ապրում է երկար տարիներ և մահվան պարգևը հանձնում որդուն։

Ըստ լեգենդի այն կախարդը, ով կտիրապետի երեք արտեֆակտներին կհամարվի մահվան տիրակալ։ Դամբլդորը Հարրիին ասում էր, որ եթե մեկը ունենա երեք արտեֆակտները կդառնա անպարտելի, և որ Գրինդևալդ անունով կախարը փորձում էր հավաքել բոլորը։ Լեգենդը առաջին անգամ հրատարակել է Բիդլ դը Բարդը, հետագայում նրա գրած հեքիաթը ընտանիքում փոխանցվեց ժառանգաբար որպես ընտանեկան լեգենդ։

Ոչ մի հրաշագործ, բացի Հարրի Փոթերը, չի կարողացել հավաքել բոլոր՝ երեք արտեֆակտները միաժամանակ և դառնալ մահվան տիրակալ։ Սակայն նա քարը նետում է Արգելված Անտառ, իսկ փայտիկը վերադարձնում Դամբլդորի գերեզմանին։ Դամբլդորը տիրապետել է երեք արտեֆակտներին ևս, սակայն երբեք բոլոր երեքը չի եղել նրա մոտ միաժամանակ, ինչպես Հարրիի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան Պարգևների ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիդլ դը Բարդի հեքիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիդլ դը Բարդի հեքիաթների ժողովածուի մեջ ներկայացվում է հեղինակի անձնական կարծիքը, թե ինչպես են ստեղծվել Մահվան Պարգևները։ Հարյուրավոր տարիներ առաջ երեք Պևերել եղբայրները ճանապարհորդում էին մթնշաղին և հասնում են մի շատ վտանգավոր գետի, որը անցնել էր պետք։ Երեք եղբայրները հմուտ էին մոգական արվեստում և հեշտությամբ, թափահարելով իրենց փայտիկները, կամուրջ կառուցեցին գետի վրա։ Ապա մահը կանգնեցրեց նրանց և ասաց, որ ինքը իրեն խաբված է զգում, քանի որ շատերն են խողդվում այդ վտանգավոր գետում։

Մահը՝ խորամանկ ստախոսը, շնորհավորում է եղբայրներին և որպես պարգևատրություն խոստանում նրանց տալ իրենց ցանկացած մոգական իրերը։ Ավագ եղբայրը՝ Անտիոչ Պեվերելը, խնդրում է աշխարհում ամենահզոր փայտիկը։ Մահը մոտակա ծառից մի ճյուղ է կտրում և դարձնում աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր փայտիկը՝ Ավագ փայտիկը։ Երկրորդ եղբայրը՝ Կադմուս Պևերելը, ցանկանալով ավելի շատ ծաղրել և նվաստացնել Մահին, խնդրում է սիրելիներին գերեզմանից հետ բերող քարը։ Մահը վերցրեց գետի ափից մի քար և իր համար ստեղծեց Վերակենդանացնող քարը, մի քար, որը կարող է մահացածներին վերադարձնել կենդանի աշխարհ։ Երրորդ եղբայրը՝ Իգնատուս Պևերելը, չվսատհելով մահվանը, խնդրում է այնպիսի բան, որ կարողանա աննկատ հեռանալ կամրջի մոտից։ Մահը տալիս է նրան անտեսանելիության թիկնոցը, որը չի կորցնում իր ուժը անգամ կախարդանքներից և տարիները ընթացքում։

Երեք արտեֆակտները միասին կոչվում են Մահվան Պարգևներ։

Ալբուս Դամբլդորի թեորեմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբուս Դամբլդորը կարծում էր, որ Պևերելները ոչ թե ստացել էին այդ երեք հզոր մոգական ուժ ունեցող արտեֆակտները մահից` ինչպես ասվում է լեգենդում, այլ ուղակի ինչ֊որ չար հրաշագործից։

Մահվան Պարգևների տեղաշարժը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիոչի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով Մահվան Պարգևները՝ երեք եղբայրներից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով։ Անտիոչ Պեվերելը՝ մեծ եղբայրը ճանապարհորդում է դեպի մի կախարդական գյուղ, որտեղ նա սպանում է կախարդի, ում հետ անցյալում մենամարտել էր, ապա սկսում է հպարտանալ իր Ավագ փայտիկով, ասելով որ նա անպարտելի է՝ հարուցելով նախանձ այն մարդկանց մեջ ովքեր ցանկանում էին սեփականացնել փայտիկը։ Նրա կոկորդը քնած ժամանակ կտրում է մի կախարդ, ով գողանում է Ավագ փայտիկը[1]։

Կադմուսի ինքնասպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադմուսը վերադառնում է տուն և օգտագործելով Վերակենդանացնող քարը՝ կյանք վերադարձնում մի կնոջ, ում սիրել է նախկինում, սակայն խուճապի մատնվեց, երբ հասկացավ, որ նա գունատ է մնում և մահացածները երբեք չեն վերակենդանանում։ Նա հասկացավ, որ աղջիկը սառն է, անկյանք և թշվառ կենդանի մարդկանց աշխարհում։ Վերջում Կադմուսը ինքնասպանություն է գործում, ինքն իրեն կախելով, որպեսզի կարողանա իսկապես միանալ իր սիրած աղջկան[1]։

Իգնատուսի թիկնոցի փոխանցումը որդուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնատուսը օգտագործեց թիկնոցը Մահվան կողմից աննկատ մնալու համար։ Երբ նա արդեն խերացել էր, նա տալիս է իր թիկնոցը որդուն և ողջունում մահվանը ինչպես իր հին ընկերոջ[1]։

Թիկնոցը երկար ժամանակ փոխանցվում էր Պևերել ժառանգներին, իսկ երբ ավարտվեց ընտանիքի արական գիծը, թիկնոցը փոխանցվեց իգական գծի ժառանգներին։ Ավագ Փայտիկը փոխանցվում էր կախարդից կախարդ, հիմնականում նախկին տիրոջ մահից հետո սպանողը տիրանում էր փայտիկին։ Փոխանցվելու ժամանակ փայտիկը անվանվել է «Մահվան փայտիկ» կամ «Ճակատագրի փայտիկ»։ Հետաքրքիր է այն, որ ոչ մի կախարդ երբեք չի հայտարարել, որ Ավագ փայտիկը իրեն է պատկանում։ Վերակենդանացնող քարը նույնպես փոխանցվում էր Պևերեների ընտանիքի ժառանգներին։ Այն ի վերջո հասնում է Գաունտ ընտանիքին, իսկ հետագայում գողացվել է Թոմ Մարվոլո Ռիդլի կողմից։ Ոչ Թոմը, ոչ Մարվոլո Գաունտը չգիտեին քարի իրական ուժը, և չգիտեին որ դա Մահվան Պարգևներից մեկն է։ Մալվոլոն հատկապես մտահոգված էր քարի ազնիվ ծագման վերաբերյալ և կարծում էր, որ քարը ուղղակի ընտանեկան զարդարանք է։ Լորդ Վոլան դե Մորտը նույնպես չգիտեր քարի իրական ծագման մասին, քանի որ այն վերածել էր հորքրուքսի։

Մահվան Պարգևները կարևոր դեր են խաղացել Ալբուս Դամբլդորի, Գալերտ Գրինդևալդի և Հարրի Փոթերի կյանքում[2]։

Ներկա դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ փայտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Հարրի Փոթերը ինչ-որ միտում չուներ Ավագ Փայտիկը օգտագործելու, նա միայն օգտագործեց Ավագ փայտիկը իր սեփական ջարդված փայտիկը վերականգելու համար։ Նա վերադաձնում է փայտիկը Ալբուս Դամբլդորի գերեզմանին, որը գտնվում է Հոգվարթսի բակում։

Փայտիկի ավարտը տարբեր է ֆիլմում։ Այնտեղ Հարրի Փոթերը Ավագ փայտիկը երկու կեսի է բաժանում և նետում անդունդը։

Վերակենդանացնող քար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Հարրին երեք անգամ քարը իր ձեռքի մեջ շրջեց և իսկույն իր ծնողների, Սիրիուս Բլեքի և Ռեմուս Լյուփին ուրվականները հայտնվեցին իր կողքին, դրանից հետո Հարրին հրաժարվեց Վերակենդանացնող քարից և այն նետեց ինչ-որ տեղ Արգելված անտառում՝ Արագոգի բույնի մոտ[3]։

Անտեսանելիության թիկնոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտեսանելիության թիկնոցը Հարրի Փոթերը պահպանեց և փոխանցեց իր որդուն։ Հարրի Փոթերը և անիծված երեխան գրքում նա ներկայացվում է որպես Անտեսանելիության թիկնոցի տերը։

Մահվան Պարգևների տերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ Փայտիկի տերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտիոչ Պևերոլ
  • Անտիոչ Պևերելին սպանողը
  • Եմերիք դի Եվիլ
  • Եգբերտ դի Եգրեգիոուս
  • Գոդլոտ
  • Հերևարդ
  • Բեռնաբաս Դևերիլ
  • Լոխիաս
  • Արքուս և/կամ Լիվիուս
  • Միկև Գրեգորովիչ
  • Գելերտ Գրինդևալդ
  • Ալբուս Դամբլդոր
  • Դրակո Մալֆոյ (չի օգտագործել)
  • Վոլան դե Մորտ (օգտագործել է բայց չի տիրապետել)
  • Հարրի Փոթեր

Վերակենդանացնող քարի տերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտեսանելիության թիկնոցի տերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մահ
  • Իգնատուս Պևերել
  • Իգնատուս Պևերելի որդին
  • Իոլանդե Պևերել
  • Փոթերների ընտանիքի անդամ
  • Հենրի Փոթեր
  • Ֆլեամոնտ Փոթեր
  • Ջեյմս Փոթեր
  • Ալբուս Դամբլդոր (երբեք չի օգտագործել)
  • Հարրի Փոթեր
  • Ջեյմս Ս. Փոթեր
  • Ալբուս Փոթեր

Մահվան տիրակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը միակ մահվան տիրակալն էր, քանի որ տիրապետել է բոլոր երեք արտեֆակտներին և որը ամենակարևորն է՝ ընունել է մահը։ Որպես իրական մահվան տիրակալ նա հասկանում էր, որ մահը անխուսափելի է և որ մահից ավելի վատ բաներ կան, քանի մահը։ Սակայն Հարրին երբեք չի տիրապետել երեք ատեֆակտներին միաժամանակ, այլ միայն երկուսը։ Ալբուս Դամբլդորը նույնպես ունեցել է բոլոր երեք Մահվան պարգևները, սակայն երբեք չի տիրապետել երեք ատեֆակտներին միաժամանակ, այլ միայն երկուսին և չի օգտագործել Անտեսանելիության թիկնոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «The Tales of Beedle the Bard (real)»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  2. «2007: Accio Quote!, the Largest Archive of J.K. Rowling quotes on the web»։ www.accio-quote.org։ Վերցված է 2018-08-30 
  3. «Harry Potter and the Philosopher's Stone»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30