Jump to content

Մարդագայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1722գերմանական փայտափոր պատկեր

Մարդագայլ, եվրոպական ֆոլկլորում, գիշերները ժամանակավորապես գայլի փոխարկվող մարդ (որոշ ժողովուրդների մոտ միայն կին)՝ օժտված գիշատիչ հատկություններով։ Մարդագայլի մասին հավատալիքները տարածված են աշխարհի բոլոր կողմերում։ Այն իր արտացոլումն է գտել բազմաթիվ սարսափ-վեպերում։

Սլավոնական ժողովուրդներն էակին պատկերացնում են որպես արեգակն ու լուսինը խժռող կենդանի։

Մարդագայլն այլ ժողովուրդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդագայլի պես է գերմանական ՛՛Werwolf՛՛, անգլիական ՛՛Werewolf՛՛, իսպանական ՛՛Hombre Lobo՛՛, ֆրանսիական ՛՛Loupgarou՛՛, իտալական ՛՛Lupo Mannaro՛՛, պորտուգալական ՛՛Lobisomem՛՛, հին հռոմեական ՛՛Faunis Ficarius՛՛ և ռուսական ՛՛волколак՛՛.

Հավատը այսպիսի էակների նկատմամբ մեծ դեր են խաղում ժողովրդական ավանդազրույցների ստեղծման մեջ և տարածված է ամբողջ Երկրագնդով։ Կան երկրներ, որտեղ փոխակերպման ժամանակ մարդը վերածվում է այլ կենդանու․ Հարավային Հնդկաստանում՝ վագրի, Հարավային Ամերիկայում՝ հովազի, Աֆրիկայում ՝ առյուծ, լուսան և այլն։

Պատմական հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսը մի հետաքրքրական մեջբերում է անում Նեվրերի ցեղի մասին, որը շատ գիտնականների է հուզել։

Այս մարդիկ, ամենայն հավանականությամբ, կախարդներ են։ Սքիֆֆները և նրանց մեջ ապրող Էլլինները ասում են, որ յուրաքանչյուր նեվր ամեն տարին մեկ՝ մի քանի օրով կերպարանափոխվում են գայլի, ապա կրկին դառնում մարդ։

Հնարավոր կերպարանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը, ում վիճակված է դառնալ մարդագայլ, իր կյանքի ընթացքում չի կարող աչքի ընկնել լավ մարդկային որակներով․ չար ուժերը կառավարում են նրա բոլոր գործողությունները, սովորեցնում են կախարդել և շեղում են նրան ճշմարիտ ճանապարհից։ Նա հիմնականում խորամանկ է, հզոր, անդեմք և չափազանց երջանիկ իր բոլոր գործերում և նախաձեռնություններում․ սակայն մահանում է մեկ ակնթարթում։ Ժողովրդական երևակայությունը վառ գույներով է նկարագրում մարդագայլին․ գունատ, խորը կնճիռներով պատված դեմք, ուղղահայաց ցցված մազածածկույթ, կարմիր, արյունով լցված աչքեր, արյունոտված ձեռքեր՝ մինչև արմունկներ, ձութի պես սև, երկաթյա ատամներ։ Սակայն երբ նա կեսգիշերն լքում է իր գերեզմանը, վերածվում է կամ չղջիկի, կամ մարդու՝ պահպանելով միայն իր երկաթյա ատամները։ Գյուղերը իջնելով՝ նա հիմնականում մտնում է հավաբներ, և առաջին հավին հոշոտելուց հետո շտապում է հետ՝ իր գերեզմանը։ Նրա այցելություններից ազատվելու համար պետք է նրան սպանել իր իսկ գերեզմանում, ալոճենուց պատրաստված աշտեով։ Սակայն բարդ է գտնել այդ գերեզմանը։ Այն գյուղերում, որտեղ մարդագայլի պատճառով զոհերի քանակը շատացել է, գյուղացիները մի երիտասարդ ձիու հետ գնում են գերեզմանոց, և ստիպում ձիուն անցնել մի շիրիմից մյուսի վրա այնքան ժամանակ, մինչև մի գերեզմանի վրա ձին չխրտնի և ցույց տա վախի նշաններ։ Հենց դրանից հետո գյուղացիները արտաշիրիմում են անում, և եթե դին չի քայքայվել, սակայն թաղված է տասնամյակներ առաջ, կամ եթե դիի արտաքին տեսքը մարդագայլի է հիշեցնում, ապա պտտում են դին բերանքսիվայր, և ուսերի միջև՝ պարանոցի հատվածում խոցում ալոճենու աշտեով։ Ծիսակարգից հետո գյուղացիները շտապում են այրել մարդագայլի դին, և այն աշտեն, որով նա սպանվել է։

Դարձվոր (մարդագայլ)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդագայլ» հոդվածին։