Ալբուս Դամբլդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Փոթերի աշխարհի կերպար
Richard Harris as Albus Dumbledore.jpg
Ռիչարդ Հարրիսը Ալբուս Դամբլդորի դերում
Ալբուս Դամբլդոր
Սեռ արական
Մազերի գույն արծաթաճերմակ
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կողմ «Փյունիկի միաբանություն»
Պատրոնուս Փյունիկ
Կախարդական փայտ շամբուկե փայտ
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
Դեր ֆիլմերում Ռիչարդ Հարրիս

Ալբուս Փերսիվալ Վուլֆրիկ Բրայան Դամբլդոր (անգլ.՝ Albus Percival Wulfric Brian Dumbledore), անգլացի գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարի գլխավոր հերոսներից մեկը, կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի տնօրենը, Վիզենգամոթի (մոգերի դատարան) գերագույն կախարդը, Մերլինա շքանշանի առաջին աստիճանի դափնեկիր, «Փյունիկի միաբանության» հիմնադիրը, Մագերի Միջազգային Կոնֆեդերացիայի նախագահ: Հայտնի է որպես իր ժամանակների ամենհզոր կախարդը և միակ մագը, ումից Վոլնդեմորը վախեցել է:

Դամբլդորի նկարով կոլեկցիոնային քարտում նրա մասին ասվում է հետևյալը.

Ալբուս Դամբլդորը կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ «Հոգվարթսի» տնօրենն է: Համարվում է մեծագույն կախարդ և կախարադության բնագավառում հանճար: Պրոֆեսորը հայտնի է 1945 թվականին չար կախարդ Գրին դե Վալդի դեմ տարած հաղթանակով, տասներկու եղանակ վիշապի արյունը կիրառելու և ալքիմիայում Նիկոլաս Ֆլամենի հետ միասին կատարած ախատանքներով: Հոբիներն են կամերային երաժշտությունը և կեգլի խաղը:

Դամբլդորի կերպարը շատ առումներով նման է Մերլինայի դասական կերպարին: Նա հզորագույն բարի կախարդ է, որը, չնայած իր շքեղ տեսքի և պատկառելի տարիքի, ունի առողջ հումորի զգացում և արտակարգ խելք: Սակայն, վիպաշարի վերջին գրքի լույս տեսնելուց հետո, որտեղ նկարագրվում է Դամբլդորի մութ անցյալը և բացահայտվում է իր որոշ արարքների իսկական շարժառիթը, ընթերցողների կարծիքները նրա վերաբերյալ փոխվեցին:

Մասնավորապես, բազմաթիվ ընթերցողներ մեղադրում եմ Դամբլդորին Հարրի Փոթերին և Սևերուս Սնեյփին խոհեմաբար և դաժաբար օգտագերծելու մեջ՝ Վոլնդեմորին հաղթելու համար:

Ըստ Ռոուլինգի բուն մտահաղացմամբ, Դամբլդորը համարվում է «բարության մարմնավորում» (անգլ.՝ the epitome of goodness)[1], և, ինչպես բազմիցս խոստովանել է գրողը, եղել է նրա սիրելի հերոսներից մեկը[2][3]: Նա հայտարարել է, որ Դամբլդորը «խոսում է հենց իրենից», քանի որ գիտի գրեթե ամեն ինչ Հարրի Փոթերի աշխարհի մասին[4]: Դրա հետ մեկտեղ, հարցազրույցի ժամանակ, որը կայացել էր մինչև 7-րդ գրքի լույս տեսնելը, նա հերոսին բնութագրել է որպես «մաքիավելիական պատկեր», ընդգծելով նրա անորոշություն[5]:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբլդորի անունը՝ Ալբուսը, լատիներեն թարգմանվում է որպես սպիտակ: Դամբլդոր ազգանունը ձևավորվել է հին անգլիական բառից, որը նշանակում է իշամեղու: Ռոուլինգը վերցրել է, որովհետև պատկերացրել է, թե ինչպես է Դամբլդորը «քայլում է քթի տակ երգելով»[6]: Նրա ամբողջական անունը Ալբուս Փերսիվալ Վուլֆրիկ Բրայան Դամբլդոր է:

Դամբլդորի կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Հարրիի ծնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբլդորի մասին հետևյալ ամբողջ տեղեկությունները ընթերցողին հայտնի է դառնում միայն յոթերորդ գրքի ցիկլում («Հարրի Փոթերը և Մահվան պարգևները»):

Դամբլդորի ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբուս Դամբլդորը ծնվել է 1881 թվականի ամռանը Փերսիվալ և Կենդրի Դամբլդորների ընտանիքում: Երեք տարի անց ծնվել է նրա եղվայ Աբերֆորտ, որից հետո քույրը՝ Արիանան: Երբ Արիանան վեց տարեկան էր, նրա վրա հարձակվում են դեռահաս-մագլներ, որոնք տեսել էին նրան կախարդելուց: Այդ հարձակումի արդյունքում աղջիկը դառնում է հոգեկան հիվանդ, չվերահսկելով իր կախարդական հատկությունները: Ալբուսի հայրը՝ Փերսիվալը, այդ ժամանակ վրեժ է լուծում նրանցից և ցմահ դատապարտվում է Ազկաբանում: Նա դատարանին չէր պատմել իր այդ արարքի դրդապատճառները, որպեսզի Արիաննային չտանեին Սուրբ Մունգոյի հիվանդանոց: Սրանից հետո ընտանիքը տեղափողվում է Գոդրիկի հովիտ: Կենդրան խնամքով թաքցրել էր դստերը հարցասեր աչքերից, ինչի պատճառով հարևաններ-մոգեր եզրակացրել են, որ Արիանան՝ սքվիբ է (սքվիբները մարդիկ են, որոնց ծնողներից գոնե մեկը կախարդ է, սակայն իրենք կախարդել չգիտեն: Սքվիբ է Հոգվարթի պահակ Արգուստ Ֆիլչը):

Շուտով Դամբլդորը ընդունվում է Հոգվարթսի Գրիֆինդոր ֆակուլտետը և դառնում է ամբողջ դպրոցի պատմության մեջ ամենափայլուն աշակերտը: Նա ստացել է բոլոր պատվավոր մրցանակները, նամակագրական կապերի մեջ է մտել այդ ժամանակների այնպիսի հայտնի կախարդների հետ, ինչպիսիք են ալքիմիկոս Նիկոլայ Ֆլամելը, հայտնի պատմաբան Բատիլդա Բեյշոթը և մագիայի տեսաբան Ադալբերտա Ուոֆլինգը: Նրա հոդվածներից որոշները նույնիսկ տպագրվել են այնպիսի գիտական ամսագրերի կողմից, ինչպիսիք են «Այսօրվա կերպարանափոխում»-ը, «Challenges in Charming»-ը և «Բույսերի եփման պրակտիկա»-ն:

Դպրոցն ավարտելուց հետո Դամբլդորը պլանավորում էր իր ընկերոջ՝ Էլֆիաս Դոժի հետ գնալ ավանդական ճանապարհորդության, միայն թե դրան խանգարեց Կենդրայի մահը, ում պատահաբար սպանել էր Արիանան խելագարության նոպայի ժամանակ:

Դամբլդորի անձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբուս Դամբլդորը հայտնվում է Հարրի Փոթերի վիպաշարի հենց առաջին գրքում («Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»): Գրքում նկարագրվում է այսպես. «Նա բարձրահասակ էր, նիհար և շատ ծեր՝ դատելով արծաթափայլ մազերից ու մորուքից, որոնք այնքան երկար էին, որ հասնում էին մինչև գոտկատեղը և մտնում գոտու տակ։ Նրա հագին երկար, լայնափեշ ու լայնաթև պարեգոտ էր, ուսերին՝ մինչև կոճերը հասնող ու գետինն ավլող վառ մորեգույն թիկնոց, իսկ ոտքերին ՝ ճարմանդներով երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ։ Նրա կապույտ աչքերը պարզ էին ու վառվռուն և շողշողում էին կիսալուսնաձև ապակիներով ակնոցի տակից, իսկ քիթը երկար էր, արծվակտուց և ասես ժամանակին ամենաքիչը երկու տեղից ջարդված լիներ»:

Դամբլդորի խոսքերով՝ իր ձախ ծնկան վրա սպիի տեսքով նկարված է Լոնդոնի մետրոպոլիտենի ճշգրիտ քարտեզը:

1999 թվականի հարցրազրույցների մեկի ժամանակ, Ռոուլինգը Դամբլդորի արտաքինը համեմատել է Ջոն Գիլգուդի արտաքինի հետ[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]