Հոգվարթսի աշխատակազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հետևյալ ցանկում ներկայացված է Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի աշխատակազմը[1]:

Աշխատակազմը և նրանց պաշտոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Առարկա/Պաշտոն Այլ տեղեկություններ
Քութբերթ Բիննս Մոգության Պատմություն Նովելի ամբողջ ընթացքում Մոգության պատմության ուսուցիչ: Նա միակ ուսուցիչն էր, ով ուրվական էր և դասավանդում էր դպրոցում[2]:
Չարիթի Բուրբեյջ Մագլաբանություն Մագլաբանության ուսուցիչ միչև Հարրիի 7-րդ տարին: Նա չի հիշատակվում միչև Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գիրքը, քանի որ Հարրին նրա դասի կարիքը չուներ[3]:
Ալեկտո և Ամիկուս Քերոու Մագլաբանություն / Փոխտնօրեն / Պաշտպանություն Սև մոգությունից Քերոուները հարազատ քույր և եղբայր էին և, իրականում, մահաբերներ, ովքեր փոխտնօրեններ էին Հոգվարթսում, որպեսզի պահպանեին Լորդ Վոլան դե Մորտի իշխանությունը դպրոցում[4][5]:
Ալբուս Դամբլդոր Կերպարանափոխություն / Փոխտնօրեն / Տնօրեն Հարրիի ծննվելուց տասնյակ տարիներ առաջ Հոգվարթսի տնօրենը , միչև Հարրիի 6-րդ տարին, երբ Դամբլդորը սպանվեց Սնեյփի կողմից՝ իր իսկ խնդրանքով[6]:
Արգուս Ֆլիչ Պահակ Հագվարթսի սքվիբ պահակը ամբողջ շարքի ընթացքում: Ունի Տիկին Նորիս անունով կատու: Նա ատում է բոլոր ուսանողներին, և դաժան է, քանի որ կախարդական ունակություններ չունի[7]:
Ֆայրենզ Բախտագուշակություն Մարդաձի, ով մի ժամանակ ապրում էր Արգելված անտառում: Հարրի Փոթերը և Փյունիկի Միաբանությունը մասում, երբ Դոլորես Ամբրիջը ազատում է Սիբիլ Թրելոնիին, Ֆայրենզը զբաղեցնում է նրա տեղը՝ Դամբլդորի խնդրանքով[8]:
Ֆիլիուս Ֆլիթվիք Հմայախոսքեր Հմայությունների ուսուցիչը և Ռիվենքլո ֆակուլտետի ղեկավարը ամբողջ շարքի ընթացքում: Նա նաև դպրոցի երգչախմբի դիրիժորն էր[9]:
Ուելմինա Գրաբբի-Փլանկ Կախարդական արարածների խնամք Կախարդական էակներների խնամք առարկայի ուսուցչի փոխարինող: Նա առաջին անգամ հայտնվում է Հարրի Փոթերը և Հրե գավաթը գրքում, երբ Հագրիդը չէր կարող դասավանդել։ Նա կրկին փոխարինեց Հագրիդին Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը մասում, երբ Հագրիդը հեռացել էր միաբանության առաջադրանքը կատարելու[10]:
Ռուբեուս Հագրիդ Կախարդական արարածների խնամք / Անտառապահ Հոգվարթսի կիսամարդ անտառապահը, բանալիների և այգիների պահպանը։ Հարրիի ուսումնառության 3-րդ տարվանից կախարդական արարածների խնամքի ուսուցիչ[11]:
Ռոլանդա Հուչ Թռիչք Քվիդիչի մրցավար ամբողջ շարքի ընթացքում, նաև առաջին դասարանցիների համար թռիչքի ուսուցիչ: Նա նկարագրվում է որպես կարճ, մոխրագույն մազերով, դեղին աչքերով կին, որոնք սովորաբար թաքնված էին լինում ակնոցների հետևում[12]:
Սիլվանուս Կեթելբուրն Կախարդական կենդանիների խնամք Կախարդական կենդանիների խնամքի ուսուցիչ, երբ Առմանդո Դիփեթը տնօրեն էր: Նա իր տեղը Հարրիի ուսումնառության 3-րդ տարում զիջեց Հագրիդին[13]:
Գրինդելոյ Լոքհարթ Պաշտպանություն Սև մոգությունից Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ Հարրիի 2-րդ տարում: Հետագայում պարզվեց, որ նա ինքնակոչ է[14]:
Ռեմուս Լյուփին Պաշտպանություն Սև մոգությունից Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ Հարրիի 3-րդ տարում: Նա շատ է սիրվել ուսանողների կողմից, իսկ հետագայում պարզվեց, որ մարդագայլ է[15]:
Միներվա ՄաքԳոնագալ Կերպարանափոխություն / Փոխտնօրեն / Տնօրեն Կերպարանափոխության ուսուցչուհի և Գրիֆֆինդոր ֆակուլտետի ղեկավար, դպրոցի փոխտնօրեն: Հետագայում դարձավ դպրոցի տնօրեն[16]:
Ալաստոր (Կատաղի-աչք) Խոժոռ Պաշտպանություն Սև մոգությունից Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ Հարրիի ուսումնառության 4-րդ տարում: Նախկին Աուրոր, իր մականունը ձեռք է բերել կորցրած աչքի պատճառով[17]:
Իրմա Փայնս Գրադարանավարուհի Գրադարանավարուհի նովելի ամբողջ ընթացքում[18]:
Փոփփի Փոմֆրի Բուժքույր Տնտեսուհի և բուժքույր, ով ամբողջ շարքի ընթացքում պատասխանատու է հիվանդանոցային թևի համար, երկար տարիներ ստանձնել է իր պաշտոնը[19]:
Քուիրինուս Քուիրել Մագլաբանություն / Պաշտպանություն Սև մոգությունից Պաշտպանություն Սև մոգությունից առարկայի ուսուցիչը Հարրիի ուսումնառության 1-ին տարում: Հետագայում պարզվեց, որ նա Վոլան դե Մարտին օգնում էր ձեռք բերել Փիլիսոփայական քարը[20]:
Աուրորա Սինիստրա Աստղագիտություն Ամբողջ շարքի ընթացքում աստղագիտության ուսուցիչ [21]:
Հորացիոս Սլաքհորմ Դեղաթուրմեր Դեղաթուրմերի վարպետ և Սլիզերին ֆակուլտետի ղեկավարը Հարրիի ծնվելուց տասնյակ տարիներ առաջ: Համաձայնվում է դառնալ ուսուցիչ Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը մասում[22]:
Սևերուս Սնեյփ Դեղաթուրմեր / Տնօրեն / Պաշտպանություն Սև մոգությունից Դեղաթուրմերի վարպետ Հարրիի 1-ինից միչև 5-րդ ուսումնական տարիներին, իսկ Պաշտպանություն Սև մոգությունից առարկայի ուսուցիչ 6-րդ տարում: Եղել է լրտես մահաբերների շարքերում: Եղել է Սլիզերին ֆակուլտետի ղեկավար և դպրոցի տնօրեն[23]:
Պոմոնա Սփրաութ Բուսաբանություն Բուսաբանության ուսուցչուհի և Հաֆլփաֆ ֆակուլտետի ղեկավարը ամբողջ շարքի ընթացքում[24]:
Սիբիլ Թրելոնի Բախտագուշակություն Բախտագուշակության ուսուցչուհի 1980 թվականից միչև Հարրիի 5-րդ տարին, երբ նա ազատվեց աշխատանքից Դոլորես Ամբրիջի կողմից[25]:
Դոլորես Ամբրիջ Պաշտպանություն Սև մոգությունից / Տնօրեն Պաշտպանություն Սև մոգությունից առարկայի ուսուցիչ Հարրիի 5-րդ տարում, աշխատել է Վոլան դե Մորտի համար, ստեղծել է Ինկվիզիցիոն ջոկատ։ Հանելով Դամբլդորին տնօրենի պաշտոնից՝ դարձել է Հոգվարթսի տնօրեն[26]:
Սեպտիմա Վեկտոր Թվաբանություն Թվաբանության ուսուցիչ ամբողջ շարքի ընթացքում, հայտնի է իր աշակերտներին մեծ քանակությամբ տնային աշխատանքներ տալու սովորությամբ[27]:
Նևիլ Լոնգբոթոմ Բուսաբանություն Եղել է բուսաբանության ուսուցիչը Հարրի Փոթերի որդու՝ Ալբուս Սևերուս Փոթերի ուսումնական տարվա ընթացքում: Նախկին Աուրոր[28]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hogwarts Staff – The Harry Potter Lexicon»։ The Harry Potter Lexicon (en-US)։ Վերցված է 2018-09-17 
  2. «Cuthbert Binns»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  3. «Charity Burbage»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  4. «Alecto Carrow»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  5. «Amycus Carrow»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  6. «Albus Dumbledore»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  7. «Argus Filch»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  8. «Firenze»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  9. «Filius Flitwick»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  10. «Wilhelmina Grubbly-Plank»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  11. «Rubeus Hagrid»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  12. «Rolanda Hooch»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  13. «Silvanus Kettleburn»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  14. «Gilderoy Lockhart»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  15. «Remus Lupin»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  16. «Minerva McGonagall»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  17. «Alastor Moody»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  18. «Irma Pince»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  19. «Poppy Pomfrey»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  20. «Quirinus Quirrell»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  21. «Aurora Sinistra»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  22. «Horace Slughorn»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  23. «Severus Snape»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  24. «Pomona Sprout»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  25. «Sybill Trelawney»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  26. «Dolores Umbridge»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  27. «Septima Vector»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17 
  28. «Neville Longbottom»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17