Սիրիուս Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Սիրիուս Բլեք
Սեռ արական
Մազերի գույն սև
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կախարդական փայտ անհայտ երկարություն, փայտ և միջուկ
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Հրե գավաթը

Սիրիուս Բլեք (անգլ.՝ Sirius Black), Օրիոնի և Վալբուրգի Բլեքների որդին։ Ջեյմս Փոթերի լավագույն ընկերը և Հարրի Փոթերի կնքահայրը:

Անարդարացիորեն մեղադրվում էր Փիթեր Փեթիգրյուի կողմից կատարված 12 մագլների սպանության մեջ և տեղափոխվել Ազքաբան բանտ: 12 տարվա բանտարկությունից հետո կարողացել է փախչել, սակայն 1996 թվականի հունիսին սպանվել է Բելատրիսա Լեսթրեյնջ կողմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 3-ին[2]։ Նրա ծնողներն էին՝ Օրիոն Բլեքը և Վալբուրգ Բլեքը։ «Սիրիուս» անունը շատ տարածված է եղել Բլեքների ընտանիքում, հավանաբար, այդ պատճառով էլ ծնողները այդ անունն են տվել նորածնին: Սիրիուսը ուներ կրտսեր եղբայր՝ Ռեգուլուս Բլեք անունով: Սիրիուսը ընդուվել է Հոգվարթս կախարդների դպրոց և սովորել Գրիֆինդոր ֆակուլտետում: Սիրիուսը Հարի Փոթերի հոր՝ Ջեյմս Փոթերի լավագույն ընկերն էր (տղաները ծանոթացել են Կարլուս Փոթերի և Դորեյա Բլեքի՝ Սիրիուսի զարմուհու ամուսնության ժամանակ)։ Ջեյմս Սիրիուսից բացի, ընկերություն է արել Ռիմուս Լյուպինի և Փիթեր Պետիգրյույի հետ: Չորս ընկերներն իրենց «Կողոպտիչներ» էին անվանում եւ հաճախ խուլիգանություն էին անում, երբեմն՝ շատ չար։ Պատրաստել են «Խաբեբաների Քարտեզը»։ Սիրիուսի հետ ծանոթանալուց քիչ հետո իր ընկերները իմանում են, որ Լյուփինը մարդագայլ է։ Բայց Լյուփինից հեռանալու փոխարեն ընկերները որոշում են դառնալ անիմագներ, որպեսզի ընկերություն կազմեն Լյուփինի գիշերային «շրջագայությունների» ժամանակ։ Եվ արդեն 5-րդ կուրսում ամբողջ ընկերությունը առանց խնդրի սկսել է կերպարանափոխվել կենդանիների՝ Սիրիուսը՝ մեծ սև շան, Ջեյմսը՝ մեծ եղջերուի, իսկ Փիթերը դարձել է փոքրիկ առնետ։ Տնային կահավորանքը Սիրիուսին ընդհանրապես դուր չէր գալիս և նույնիսկ նյարդայնացնում էր։ Վաղ մանկության տարիքում նա սովոր էր ստանալ այն, ինչ ցանկանում էր, բայց միևնույն ժամանակ «լինել Բլեք, դա նույնն էր, ինչ լինել թագավորական արյան սերունդ»։ «Ոսկե երիտասարդության» մի քանի ներկայացուցչական ձևեր մնացել էին Սիրիուսի մոտ նույնիսկ Ազքաբանից հետո։ Սակայն այն բանից հետո,երբ Սիրիուսը ծնողների համար այդպես հանկարծակի ընկել էր  Գրիֆֆինդոր,նրանց վերաբերմունքը կամաց-կամաց սառել էր նրա հանդեպ։ Փորձելով վերադարձնել որդուն «ճիշտ ուղղու վրա» , ամեն անգամ օրինակ էին բերում փոքր եղբորը և նախատում։ Եվ այդպես, նրան հոգնեցրին իրենց «զտարյուն մանիայով» ,այդ պատճառով Սիրիուսը 16 տարեկանում փախել և տեղափոխվել է  Փոթերների տուն , որտեղ նրան ընդունեցին ինչպես իրենց հարազատի՝ գրկաբաց։ Ալֆարդ Բլեքը շատ էր համակրում իր երիտասարդ եղբորորդուն, ուստի նրան կտակել է  մեծ գումար և սեփական տունը: Դրա համար Վալբուրգ Բլեքը ջնջել է Ալֆարդի անունը Բլեքների ընտանեկան ծառից: Նա հույս ուներ, որ գումարից զրկված Սիրիուսը կվերադառնա ընտանիք: Սիրիուսը տեղափոխվել է 17 տարեկանում հորեղբոր նվիրած տուն՝ ցանկալի հյուր մնալով Փոթերների տանը։ 1980 թվականի աշնանը, երբ սկսել է հայտնի դառնալ, որ Վոլդեմորը հարձակում է սկսելու Փոթթերների նորածին որդու վրա, Ալբուս Դամբլդորը հանձնարարել է այս երիտասարդ ընտանիքին ապաստանվել տանը, Ֆիդելիուս կախարդանքով պաշտպանելով և նույնիսկ ինքն իրեն առաջարկելով որպես Գաղտնիքի Պահապան։ Սակայն Ջեյմսը և Լիլին Սիրիուսին էին տեսել այդ դերում։ Բայց Սիրիուսը վերջին պահին համոզել է Փոթերներին, որ ավելի հարմար պահապան կլինի Փիթեր Փեթիգրյուն։ «Ոչ ոք չէր մտածի, որ այնպիսի ոչնչությունը, ինչպիսին Պոչավորն է, ձեր պահապանն է»։ Արդյունքում, բոլորը Սիրիուսին համարել են Փոթթերների Գաղտնիքի պահապանը։ Դրանից ոչ շատ հետո Փյունիկի միաբանության անդամների մեջ բամբասանք է տարածվել, որ «Ավազակներից» մեկը անցել է Խավարի Լորդի կողմը։ Ի դեպ, Սիրիուսը դրանում կասկածել է Ռեմուսին։ Ուրիշ կասկածյալ չկար։ Ջեյմսը նույնպիսի պարզ և բաց մարդ էր, ինչպիսին Սիրիուսն էր, բացի այդ նրանց վրա հարձակում էր լինելու։ Փիթերը մի ամբողջ ոչնչություն էր, Մահաբերների պետք չէր նման օգնական։ Իսկ ահա Ռեմուսը հանգիստ, քչախոս մարդ էր, ոչ ոք չգիտեր, թե ինչ է նրա մտքին։ Բլեքից անպետք հոգեբան է դուրս գալիս։ Փիթերը ժամանակին միացել էր «Ավազակներին», նրանց մեջ տեսնելով ուժեղ անհատականություններ, որոնց ստվերի տակ նա իրեն կզգար հանգիստ և հարմարավետ։ Այդ պատճառով, երբ Ջեյմսի,Ռեմուսի և Սիրիուսի հովանավորորությունը անկայուն է դարձել, Փիթերը սկսել է նոր տիրոջ որոնումները։ Հենց Փիթեր Փեթթիգրյուն էլ դարձել է  դավաճան, որի համար կասկածում էին պատվիրատուները։ Նա հայտնել է  Վոլդեմորին Փոթերների ընտանիքի գտնվելու վայրը և դրանով հասցրել է  նրանց՝ անպաշտպաններին, մահվան։ Վոլդեմորը հայտնվել է Փոթերների տուն Հոկտեմբերի 31-ի օրվա վերջին 1981 թվականին, սպանել է Ջեյմսին և Լիլիին, փորձել է  սպանել փոքրիկ Հարրիին, բայց դրա փոխարեն ինքն անհայտացավ։ Սիրիուսը, իմանալով այդ դժբախտության մասին, անմիջապես ուղևորվել է Փոթերների ավերված տուն իր թռչող մոտոցիկլով։ Այնտեղ հանդիպել է Հագրիդին,որը հրաման էր ստացել Դամբլդորից Հարրիին հասցնել Դրզլիների տուն։ Սիրիուսը իր մոտոցիկլը տվել է Հագրիդին, իսկ ինքը գնացել փնտրելու Փեթիգրույին ( Սիրիուսը կասկածում էր, որ միայն Փեթիգրյուն կարող էր հայտնել Փոթերների գտնվելու վայրը)։Փեթիգրյուն շուտով գտնվել է Սիրիուսի կողմից Լոնդոնի մի մարդաշատ մագլական փողոցում։  Փեթիգրյուն հրապարակավ Սիրիուսին մեղադրել է Փոթերների դավաճանության մեջ, կտրել իր մատը և վերածվել առնետի ՝ միաժամանակ ցնցող պայթյուն ստեղծելով։ Փեթիիգրյուն անհետացել է, իսկ Սիրիուսը բռնվել է նախարարությունից ժամանած լուսաբերի կողմից։ Մագլների վկաները անկասկած մեղավոր են ճանաչել Սիրիուսին (հարցաքննությունից հետո ջնջել են մագլերի հիշողությունները հատուկ կախարդանքով): Իսկ Սիրիուսը մագլի և Փեթիգրյուի սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել Ազքաբանում: Ընդ որում՝ առանց որևէ հետաքննության կամ դատարանի։ Հարրին այդ մասին տեղեկանում է Սիրուսից և Լյուփինից երրորդ կուրսում։ Սիրիուսը երկար ժամանակ է անցկացրել Ազքաբանում՝ 1981 թվականի հունիսից 1993 թվական(այսինքն համարյա 12 տարի)։ Այս ժամանակահատվածում Սիրիուսը շարունակաբար պայքարել է իր կյանքի համար,և ավելի շատ՝ իր բանականության, որովհետև Ազքաբանում բանտարկվածները վաղ թե ուշ խելագարվում էին։ Սիրիուսին բնականաբար օգնել են իր անիմագի մոգական ունակությունները։ Վերափոխվելով մեծ սև շան՝ նա գրեթե չի նկատվել դեմենթորների կողմից, նա իրենց համար հետաքրքրություն չի հարուցել։ Այն կպչուն միտքը, որ նա բանտարկված է ուրիշի մեղքի համար, իսկ մեղավորը վայելում է ազատությունը, երջանիկ չէր և դրա համար դեմենթորները չէին կարողանում այդ մտքերը ներքաշել։ Եվ այս միտքը նույն ճաղերի հետևում էր, որի հետևում նստած էր և Բլեքը։ Բանտարկման ժամանակ նա այնքան էր նիհարել, որ կարող էր փախչել բանտախցի ճաղավանդակների արանքից, և արդյունքում շունը աննկատ կփախչեր Ազքաբանից։ Մի հունիսյան երեկո, երբ դեմենթորնորը ուտելիք էին բերել բանտախցեր, Սիրիուսը դուրս է սողացել բաց դռնից՝ շան կերպարանքով։ Քանի որ դեմենթորներին խորթ էր կենդանիների ընկալումը, որոշ ժամանակ ոչ ոք տագնապ չի բարձրացրել իր անհետացման մասին։ Սիրիուսը դուրս է եկել կղզի-բանտից, և, լողալով նեղուցը կղզիների և մայրցամաքների միջով, երկար թափառել է, փախչելով որքան հնարավոր է հեռու դեմենթորներից։ Հուլիսի վերջին նա հասել է այն փոքրիկ քաղաքին, որտեղ ապրում էր Հարրին։ Դա մեծ որս էր Հոգվարթսի ճանապարհին, որտեղ փնտրում էին Բլեքին, բայց, առաջինը, սեպտեմբերի ընթացքում, որտեղ սկսվում էր ուսուցումը և ծեր առնետ Փիթերը կհայտնվեր դղյակում կրտսեր Ուիզլիի հետ, դա անկասկած, իսկ երկրորդը, նա շատ էր ուզում հանդիպել մեծացած սանիկի հետ։ 1993 թվականի հունիսին, երբ Ազքաբան էր այցելել Կորնելիուս Ֆադջը՝ Մոգության նախարարը, նա բանտարկյալներին թերթեր էր բերել, որից մեկը հասել էր Սիրիուսին։ Առաջին էջում պատկերված էին Վիզլի ընտանիքը, որոնք ճանապարհորդել էին դեպի Եգիպտոս։ Սիրիուսին շատ էր հետաքրքրել այն փոքրիկ առնետը, որը նստած էր Ռոն Վիզլիի ուսին։ Սիրիուսը անմիջապես հասկացել էր, որ այդ առնետը. դա Փեթթիգրյուն էր, որից պետք է վրեժ լուծեր։ Այդ միտքը գրավել էր Սիրիուսին։ Անգամ Ազքաբանի պահակախումբն էր նկատել, որ նա ամեն գիշեր շշնջում էր. «Նա Հոգվարթսում է...» Սիրիուսի Ազքաբանի փախուստից հետո շատերն էին կարծում, որ այդ բառերը վերաբերում էին Հարրիին, բայց պարզվել էր , որ այդպես չէր։ Հունիսյան մի առավոտ, երբ դեմենտորները սնունդ էին բաժանում բանտախցերում, Սիրիուսը շան տեսքով դուրս էր թռել կիսաբաց դռնից։ Քանի որ, դեմենտորներին օտար էր կենդանիների ընկալումը, որոշ ժամանակ ոչ մեկ տագնապ չէր բարձրացրել նրա անհետանալու համար։ Սիրիուսը լքել էր կղզի-բանտը, և, լողալով անցել էր օվկիանոսի և Չինաստանի միջև ընկած նեղուցը, երկար թափառել էր, գնալով դեմենտորներից հնարավորինս հեռու։ Հուլիսի վերջին նա հասել էր այն քաղա, որտեղ ապրել էր Հարրին։ Դա մեծ որս էր, ճանապարհ դեպի Հոգվորթս, որտեղ ձգտում էր Բլեք, բայց, առաջին հերթին, մինչև սեպտեմբերի, երբ կսկսվեր նոր ուսումնական տարին և ծեր առնետ Փիթթերը փոքրիկ Ուիզլիի հետ կհայտնվեր ամրոցում, դա բավարար էր,իսկ երկրորդ հերթին, նա շատ էր ուզում տեսնել իր մեծացած սանիկին։ Ուշ երեկո Հարրին, որը հենց նոր էր փախել Դրզլիներից,նա հանկարծ տների արանքում նկատեց Սիրիուսին հսկա շատ տեսքով։ Տղան այնպես էր վախեցել, որ քիչ էր մնում ընկներ «Գիշերային ասպետ» ավտոբուսի տակ։ Այդ պատահարից հետո, Սիրիուսը հասել էր մինչև Հոգսմիդ, որտեղ կառուցել էր իր «հավաքատեղին», հին ու բարի «Ոռնացող խրճիթ»-ում, սպասելով Հոգվորթսի աշակերտների վերադարձին։ Նրան չկանգնեցրեց անգամ դեմենտորների ներկայությունը, որոնք հսկում էին ամրոցը նրա պատճառով։ Այդ տարի դպրոց էր հրավիրվել Ռեմուս Լյուփինը, որպես Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ։ Բայց նա իր հին դպրոցական ընկերոջը՝ Սիրիուսին չէր կարող օգնություն տրամադրել. Լյուփինը վստահ էր Բլեքի մեղավորության համար։ Ահա ում հետ էր նա իրականում ընկերացել, և նա ով ամեն կերպ օգնել էր Սիրիուսին, որ Հոգվորթս նեխուժի՝ դա...Հերմիոնեյի կատուն էր։ Սիրիուսին հաջողվեց անել դա երեք անգամ։

Առաջին անգամ նա հայտնվել է մարզադաշտում Գրիֆֆինդոր-Հաֆլփաֆ խաղի ժամանակ, ճիշտ է, նա խիստ վախեցրել է Հարրիին(նա շփոթել է Սիրիուսին Գրիմ շան հետ՝մոտալուտ մահվան խորհրդանիշի)։

Ռոնը, Հերմիոնան, Լյուփինը, Հարրին ու Սիրիուսը Ոռնացող խրճիթում

Երկրորդ անգամ, հայտնվելով դղյակում գաղտնի մուտքից, փորձել է ստիպել Գեր Տիկնոջը բացել Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակ տանող դուռը, որից հետո խուճապի մատնված պրոֆեսորները մանրակրկիտ ստուգել են Հոգվարթս դղյակը, բայց ոչ մեկի չեն գտել։ Նախարարաությունը դրանից հետո խստացրել է դղյակի հսկողությունը շրջակայքի դեմենթորներով։ Բոլոր նկարներից Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակ տամող դուռը հսկել համաձայնեց միայն Սըր Քեդոգանը, և այդպես տանջելով աշակերտներին գաղտնաբառի անընդհատ փոփոխությամբ, որ Նևիլ Լոնգբոթոմը հարկադրվել է գաղտնաբառերը գրել թղթի վրա, որը ապահով տղաների ննջարանից թռցրել է Քրուքշենքսը։ Հայտնվելով դղյակում՝ Սիրիուսը հանդիսավորությամբ ասել է բոլոր գաղտնաբառերը «ահեղ պահապանին», ներխուժել է ննջարան և փորձել սպանել Փիթերին։ Փիթերին, այլ ոչ թե արթնացած ու շփոթված Ռոնին։ Փիթերը գիտեր, որ Սիրիուսը չի հանգստանա, մինչև չգտնի իրեն։ Դրա համար նա կազմակերպել է իր մահը(արյունով թրջելով տեղաշորը և Քրուքշենքսի զույգ մազերով՝ դա իրոք բարդ է եղել) և փախել է։ Պարզ է, որ շատ հեռու՝ Հագրիդի խրճիթ, որտեղ նրան հանկարծակի հայտնաբերել են Հարրի,Ռոնը և Հերմիոնեն։ Ուսումնական տարվա վերջն էր(1994 թվականի հունիսը) երբ առնետ Կրծողից(այս անունով էր Ռոնը գիտեր Փիթեր Փեթիգրյուին)վրեժի համար երեխաները հայտնվել են «թշնամի Բլեքի» մոտ՝ Ոռնացող խրճիթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гарри Поттер и Орден Феникса»։ Гарри Поттер вики (ռուսերեն)։ Վերցված է 2020-04-28 
  2. Rowling J. K. (2015-10-10)։ «WE WON!!!!!! And Sirius Black was born on the 3rd of November xxxxxxxx»։ @jk_rowling (անգլերեն)։ Վերցված է 2020-04-27