Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ
Դիմանկար
Մասնագիտությունկինեմատոգրաֆ
Կայքphelps-twins.com
 James and Oliver Phelps Վիքիպահեստում

Ջեյմս և Օլիվեր Ֆելփսներ (), անգլիացի երկվորյակ դերասաններ։ Մեծ ճանաչում են գտել խաղալով Ֆրեդ և Ջորջ Ուիզլիների դերերը 2001-2011 թվականներին նկարահանվող Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը և Օլիվերը ծնվել են 1986 թվականի փետրվարի 25-ին Անգլիայի Բիրինգհամի տարածքի Սաթն Քոլդֆայլդ քաղաքում։ Նրանք Մարտին և Սուսան Ֆլեփսների միակ որդիներն են։ Ջեյմսը փոքր է 13 րոպեով։ Մեծանալով՝ նրանք հաճախում են Լիթլ Սաթնի տարրական դպրոց, այնուհետև Արթուր Թերրիի անվան միջնակարգ դպրոց։ Քանի որ նրանք բավական ժամանակ էին ծախսել Հարրի Փոթերի նկարահանումների վրա, երկվորյակների համադասարանցիները օգնում էին նրանց սովորելու հարցում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին, 14 տարեկան հասակում, երկվորյակները բաց թողեցին դպրոցական քննությունները և չնայած նրանք նախկինում դերասանակն փորձ չունեին, 6 անգամ քասթինգի մասնակցելուց հետո, նրանք հանդես եկան որպես Ֆրեդ և Ջերջ Ուիզլիների դերերում Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը ֆիլմում։ Նրանք շարունակեցին խաղալ իրենց դերերը հաջորդ Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։ Հարրի Փոթերը և հրե գավաթը ֆիլմի ստեղծման ժամանակ Ջեյմսը կռվեց ֆիլմի ռեժիսորի հետ, արդյունքում երկուսն էլ վնասվածքներ չստացան։

Ջեյմսը դերասանությունից բացի, Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը ֆիլմում աշխատել է նաև վազորդ[1]։ 2009 թվականին նրանք նկարահանվեցին, Թագավորություն հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի հինգերորդ դրվագում։ 2012 թվականին նրանք նկարահանվեցին A Mind's Eye վավերագրական ֆիլմում՝ հիմնված Պլատոնի փիլիսոփայական գաղափարների հիման վրա[2]։

Եղբայրները ներգրավվել են նաև Հարրի Փոթերի ցուցահանդեսում։ 2009 թվականին նրանք մասնակցեցին Չիկագոյում ցուցահանդեսի բացմանը, այնուհետև սկսեցին իրենց շրջագայությունը տարբեր քաղաքներով ու երկրներով։ Նրանք երկրորդ շրջագայել են Թաիլանդում։

2014 թվականի հունվարին մասնակցեցին Հարրի Փոթերի տոնին, որը տեղի էր ունենում Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում, Էվաննա Լինչի, Մաթթեվ Լեվիսի, Դեվոն Մուրրայի հետ միասին։ Նրանք նաև մասնակցել են LiveCast-ին, որտեղ նրանք պատասխանել են երկրպագուների հարցերին և պատմել Հարրի Փոթերի կախարդական աշխարհ-ի տարածման մասին, որի համար կարող էին գնալ Դիագոն Ալլեյ 2014 թվականի ամռանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկուսն էլ հաճույք են ստանում գոլֆից և կանոնավոր կերպով խաղում են։ Oլիվերը գոլֆով զբաղվել է 18-ից իսկ Ջեյմսը՝ 20 տարեկանից[3]։ Երկվորյակները աջակցում են Բիրինգամի մրցակից ֆուտբոլային թիմերին։ Օլիվերը երկրպագում էր Aston Villa-ին իր հանգցուցյալ պապի հետ, մինչդեռ Ջեյմսը իր հայրիկի հետ երկրպագում է Gloucester RFC-ին[4]։

Երկվորյակները սիրում են ճանապարհորդել։ Երկուսն էլ ճանապարհորդում են, շրջագայում և մասնակցում տարբեր սպորտային խաղերին ու իրադարձություններին։ Օլիվերը վարում է իր JOP World կայքը, որտեղ ներկայացնում է իրենց այցելած վայրերը և անընդհատ թարմացնում այն[5]։

Ջեյմսը և Օլիվերը մոտ են Հարրի Փոթերի դերասանական կազմից Ռուբերտ Գրինթի, Թոմ ֆելթոնի, Դենիել Ռեդքլիֆի և Մաթյու Լեվիսի հետ։ Նրան հաճախում են Դենիելի ներկայացումներին, և հաճախ հանդիպում Գրինտի, Ֆելթոնի և Լեվիսի հետ և գոլֆ խաղում։

2013 թվականի ամռանը, նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաք, որտեղ նրանք տարբեր կինոնախագծեր էին դիտում։ Ներկայումս նրանք իրենց ժամանակն անց են կացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում և վերադառնում տուն՝ Միացյալ Թագավորություն[6]։

Բարեգործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունվարին, երկվորյակները ծառեր են տնկել Լեյքթերշիրի Ազգային պարկում։ Կեչի և հացենի ծառերը, որ տնկվել են տղաների կողմից, օգտագործվել են Հարրի Փոթերի ֆիլմի ցախավելների պատրաստման համար[7]։

Ջեյմսն ու Օլիվերը աջակցում են Քաղցկեղով հիվանդ պատանիների ծրագրին։ Նրանք բացեցին Բիրինգհեմի բարեգործական մասնաճյուղերից մեկը և շարունակեցին աջակցել բարեգործությանը։

Երկվորյակները նաև հայտնվեցին հանրության առաջ աջակցելով երաժշտությանն ու սպորտին։

2006 թվականի մայիսին, երկուսն էլ մասնակցեցին հայտնի մարդկանց ֆուտբոլի մրցաշարին, որը կոչվում էր "Celebrity World Cup Soccer Six"[8]: Նրանք մասնակցում էին ուրիշ հայտնիների հետ միասին[9]։

Ջեյմսը և Օլիվերը մասնակցում են բարեգործական դրամահավաքությանը։ Օլիվերը կենտրոնացավ RNLI-ի ծրագրի վրա, թիկնապահների համար գումար հավաքելով, իսկ Ջեյմսը ներգրավվեց Ազգային երեք գագաթների մարտահրավեր ծրագրի մեջ, որը լեռնագնացին մարտահրավեր էր նետում, բարձրանալ Միացյալ Թագավորության 3 բարձր գագաթները, 24 ժամվա ընթացքում[10][11][12]։ 2011 թվականի նոյեմբերի 22-ին, եղբայրները մասնակցեցին Ավստրալիայում կայանալիք Քաղցկեղի հետազոտությունները Միացյալ Թագավորությունում՝ ի հիշատակ 11-ամյա Հարրի Մոսլիի, որը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ուղեղի քաղցկեղի պատճառով 4 տարի պայքարելուց հետո։ Մինչև 2011 թվականը, նրանց հասույթը կազմում էր 2,525 ֆունտ։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին, մասնակցել են Հարրի Մոսլեյի հիշատակին նվիրված միջոցառմանը՝ Pointless Celebrities, գումար հավաքելու նպատակով։ Ճիշտ է, նրանք ջեքպոտ չշահեցին, բայց իրենց բարեգործական հասույթին ավելացրին 500 ֆունտ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ և հեռուստատեսություն
Տարի Վերնագիր Ջեյմսի դերերը Օլիվերի դերերը Նշումներ
2001 Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի
2002 Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի
2004 Հարրի Փոթերը և Ազկաբանի կալանավորը Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի
2005 Հարրի Փոթերը և հրե գավաթը Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի
2007 Հարրի Փոթերը և փյունիկի միաբանությունը Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի
2009 Թագավորություն Քալում Անդերսոն Ֆինլեյ Անդերսոն Հատված "3.5"
2009 Հարրի Փոթերը և կիսարյուն արքայազնը Ֆրեդ ուիզլի/վազորդ Ջորջ Ուիզլի
2010 Հարրի Փոթերը և արգելված ճանապարհորդությունը Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի Կարճ ֆիլմ

Ռոբոքոսթեր Հարրի Փոթերի կախարդական աշխարհում, Հոգսմիդ

2010 Հարրի Փոթերը և մահվան պարգևները 1 Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի
2011 Հարրի Փոթերը և մահվան պարգևները 2 Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի
2012 Հիվանդասենյակ 3 Ջիմմի
2012 Հերթը Մորիս Թոլիվեր Կարճ ֆիլմ
2013 Էըրս Պարոն Էըրս
2014 Սեփական վատ թշնամին Ոստիկանապետ Բերրով Ոստիկանապետ Սթրոյդ
2014 Հոգվարթսի ճեպընթաց Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի Կարճ ֆիլմ
2015 Ներդսերի թագավորը Իմքը Ինքը Հյուրերի հայտնվելը

7-րդ դրվագ

2015 Դեննին և մարդկանց կենդանաբանական այգին Պարոն Բրայան Քարթեր Պարոն Բերրի Քարթեր Հեռուստատեսային ֆիլմ
2015 Գույնզգույն կտորներից վերմակ Գարրեթ Ֆիլմ
2019 7 օր Կույր Դեյվիի պատմությունը Կապիտան Ուիլյամս Բժիշկ Մեթյուզ Կարճ ֆիլմ
2019 Աշխարհը ներսում Թանիոն Ֆիլմ
Տեսախաղեր
Տարի Վերնագիր Ջեյմսի դերերը Օլիվերի դերերը Նշումներ
2007 Հարրի Փոթերը և փյունիկի միաբանությունը Ֆրեդ Ուիզլի(ձայն) Ջորջ Ուիզլի (ձայն) տեսախաղ
2010 Հարրի Փոթերը և մահվան պարգևները մաս 1 Ֆրեդ Ուիզլի Ջորջ Ուիզլի (ձայն) տեսախաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Harry Potter and the magical Midlanders, icBirmingham»։ Icbirmingham.icnetwork.co.uk։ 15 July 2007։ Արխիվացված օրիգինալից 28 July 2012-ին։ Վերցված է 29 July 2010 
  2. Տեսանյութը ՅուԹյուբում
  3. «friends-funfacts». friends-funfacts.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  4. «Twitter». Twitter. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. http://www.jopworld.com/
  6. Տեսանյութը ՅուԹյուբում
  7. «Potter twins plant trees». BBC News. 2003 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Actors | James and Oliver Phelps – Pictures, Information, Biography, Quotes»։ Veritaserum։ 25 February 1986։ Արխիվացված օրիգինալից-ից 2 March 2010-ին։ Վերցված է 29 July 2010 
  9. Biography – Phelps Twins Արխիվացված 14 Հուլիս 2011 Wayback Machine. Books and Wands (25 February 1986). Retrieved on 2 May 2012.
  10. Three Peaks Challenge. Three Peaks Challenge (11 April 2012). Retrieved on 2 May 2012.
  11. Virgin Money Giving | Fundraising | James Phelps Three Peak Challenge Արխիվացված 22 Հուլիս 2011 Wayback Machine. Uk.virginmoneygiving.com (4 June 2011). Retrieved 2 May 2012.
  12. Virgin Money Giving | Fundraising | Oliver Phelps' fundraising page Արխիվացված 21 Հուլիս 2011 Wayback Machine. Uk.virginmoneygiving.com (6 June 2011). Retrieved 2 May 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]