Jump to content

Օլիվեր Ֆելփս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Ֆելփս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1986(1986-02-25) (38 տարեկան)
ԾննդավայրՍաթոն Քոլդֆիլդ, Բիրմինգհեմ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
 Oliver Phelps Վիքիպահեստում

Օլիվեր Մարտին Ջոն Ֆելփս (ծնված 1986 թվականի փետրվարի 25-ին), անգլիացի դերասան։ Նա հայտնի է 2001-2011 թվականների Հարրի Փոթեր ֆիլմաշարում Ջորջ Ուիզլիի դերակատարմամբ, որտեղ խաղացել է իր երկվորյակ եղբոր՝ Ջեյմս Ֆելփսի հետ։ Երկվորյակները շարունակել են աշխատել միասին այլ նախագծերում որպես դուետ ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Ֆելփսը ծնվել է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի Սաթոն Քոլդֆիլդի տարածքում[1], 1986 թվականի փետրվարի 25-ին, իր եղբոր Ջեյմսից 13 րոպե առաջ։ Նրանք Սյուզանի և Մարտին Ֆելփսի միակ զավակներն են։ Օլիվերը և իր եղբայրը հաճախել են Լիթլ Սաթոնի հիմնական դպրոց և Արթուր Թենիի միջնակարգ դպրոց։ «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի նկարահանման ընթացքում երկվորյակներին դասավանդում էին նկարահանման հրապարակում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին, թեև չունենալով դերասանական նախնական փորձառություն, երկվորյակները թողնում են դպրոցը և Լիդսում հաճախում են բաց լսումների։ Մոտավորապես 6 լսումներից հետո, երկվորյակներն ընտրվում են Ֆրեդ և Ջորջ Ուիզլիների դերում Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը ֆիլմում[2]։ Ընտրվելուց հետո առաջին անգամ դերերը բարձրաձայն կարդալուց Օլիվերին տալիս են Ջորջի դերը, իսկ Ջեյմսին՝ Ֆրեդի դերը։

2009 թվականին երկվորյակները որպես եղբայրներ հայտնվում են էկրաններին Kingdom հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայում[3]։ 2012 թվականին նրանք նկարահանվում են A Mind's Eye կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմում, որը հիմնված է Պլատոնի փիլիսոփայական գաղափարների վրա[4][5]։

Երկվորյակները ներառված են եղել նաև Հարրի Փոթեր ցուցահանդեսում։ Նրանք ներկա են եղել 2009 թվականին դրա բացմանը Չիկագոյում, իսկ ավելի ուշ շրջագայել են տարբեր քաղաքներով ու երկրներով, որպեսզի խթանեն այն[2]։

2014 թվականի հունվարին երկվորյակները մասնակցում են Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում անցկացվող Հարրի Փոթեր տոնակատարությանը Էվաննա Լինչի, Մեթյու Լուիսի և Դեվոն Մառիի հետ։ Նրանք նաև ուղիղ եթերով պատասխանել են երկրպագուների հարցերին և խոսել են Հարրի Փոթերի կախարդության աշխարհում իրենց ունեցած աճի մասին[6]։

Օլիվեր Ֆելփսը բեմում իր առաջին ելույթն ունեցել է 2018 թվականին The Case of the Frightened Lady ներկայացման մեջ (հիմնված է Էդգար Ուոլասի նույնանուն վեպի վրա) Յորքի Գրանդ օպերա հաուսում։ Նա բեմը կիսում էր երիտասարդ դերասանուհի Դեբորա Գրանտի հետ[7][8]։

Փոդքասթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելփսը 2023 թվականի Ֆենիքս ֆան ֆյուժնի ժամանակ

Ֆելփսն իր եղբոր հետ համագործակցել է նաև փոդքասթներ ստեղծելու գործում, որոնք տեղադրվել են YouTube-ում[9] և տարբեր սթրիմինգ ծառայություններում, ներառյալ՝ Spotify[10] և iTunes[11]։

Առաջին սեզոնը, որի պրեմիերան եղել է 2017 թվականին, պատկերում է Ջեյմսին և Օլիվերին իրենց նախորդ ճամփորդությունները քննարկելիս։

Փոդքասթի երկրորդ սեզոնը թողարկվել է 2020 թվականին կարանտինի ժամանակ, որտեղ երկվորյակները հարցազրույց են վերցնում հյուրերից և խոսում են նրանց անձնական կյանքերի մասին։

2021 թվականին նրանք թողարկում են 3-րդ սեզոնը՝ վերնագրելով այն "Normal Not Normal”, որի ժամանակ նրանք համագործակցում են Ստաբլ փրադաքշնի հետ․ այս սեզոնն ավելի համակարգված է և պրոֆեսիոնալ կերպով խմբագրված, քան նախորդը։ Այս սեզոնում նրանք քննարկում են, թե ինչ է իրականում «նորմալը» և արդյոք այն գոյություն ունի: Նրանք հարցազրույց են վերցրել հայտնի դեմքերից, ինչպիսիք են Սաշա Բենքսը, Թոմ Հոփերը, Մառա Ուիլսոնը, ինչպես նաև իրենց նախկին գործընկերներից, ինչպիսիք են Քեթի Լյունգը, Էվաննա Լինչը և Ալֆրեդ Ինոքը։

Անձնական կյանք և բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելփսն ամուսնանում է Քեթի Համփեյջի հետ 2015 թվականին։ Նրանք ունեն 2 աղջիկ, որոնց անվանել են Օթոմ և Էմիլիա[12]։

2003 թվականի հունվարին Օլիվերը և նրա եղբայրը ծառեր են տնկում Լեսթերշիրի Ազգային անտառում։ Ծառերը կեչի և հացենի էին․ փայտի այն նույն տեսակները, որոնք օգտագործվում էին ցախավելներ պատրաստելու համար Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում[13]։

Երկվորյակներն աջակցում են Teenage Cancer Trust[14], "Celebrity World Cup Soccer Six"[15], the Virgin Money Giving drive[16] և Cancer Research UK Ավստրալիայում կազմակերպություններին[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2001 Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Ջորջ Ուիզլի
2002 Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
2004 Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը
2005 Հարրի Փոթերը և Կրակի գավաթը
2007 Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
2009 Քինգդոմ Ֆինլեյ Անդերսոն Սերիա #3.5
A Mind's Eye Սթենլի Կարճամետրաժ ֆիլմ
Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը Ջորջ Ուիզլի
2010 Հարրի Փոթերը և Արգելված ճամփորդությունը Կարճամետրաժ ֆիլմ

Ռոբոքոսթեր Հարրի Փոթեր Կախարդության աշխարհում-Հոգսմիդ

2010 Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1
2011 Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2
2013 Ears Միսթր Իըրս Կարճամետրաժ ֆիլմ
2014 Սեփական ամենավատ թշնամին Ոստիկանապետ Սթրոյդ
Հոգվարթսի ճեպընթացը Ջորջ Ուիզլի Կարճամետրաժ ֆիլմ

Երթուղային ծառայություն Հարրի Փոթերի Կախարդության աշխարհի և Շեղ նրբանցք ուղղությունների միջև

2015 King of the Nerds Օլիվեր Ֆելփս Հյուրերի տեսք սերիա 7
Դենին և մարդկային կենդանաբանական այգին Միսթր Բերրի Քարթեր Հեռուստաֆիլմ
2019 7 օր «Կույր Դեյվ» Հիլիի պատմությունը Բժիշկ Մեթյուս Կարճամետրաժ ֆիլմ
2021 Անցյալ գիշեր Սոհոյում Բեն
2022 Հարրի Փոթեր 20 տարի անց։ Վերադարձ դեպի Հոգվարթս Օլիվեր Ֆելփս HBO Max Special
2022 Ֆանտաստիկ ընկերներ Օլիվեր Ֆելփս Ճամփորդական շոու

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2007 Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Ջորջ Ուիզլի (ձայն) Վիդեո խաղ
2010 Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1

Stage[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2018 The Case of the Frightened Lady Խուզարկու Սերժանտ Տոթի Պիեսը հիմնված է Էդգար Ուոլասի գրքի վրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «INTERVIEW OLIVER PHELPS - The Case of the Frightened Lady». www.southendtheatrescene.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Oliver and James Phelps Full Q&A Oxford Union». YouTube. 2016 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  3. «"Kingdom" Episode #3.5 (TV Episode 2009) - IMDb». www.imdb.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  4. «MAKING OF 'A MIND'S EYE' [WEASLEY TWINS CUT] - YouTube». www.youtube.com. 2012 թ․ փետրվար. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «A Mind's Eye (2009) - IMdb». www.imdb.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  6. Niles, Robert. «Universal Orlando reveals details from The Wizarding World of Harry Potter - Diagon Alley». www.themeparkinsider.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  7. «Theatre: Oliver Phelps, makes his stage debut in The Case Of The Frightened Lady». The Northern Echo. 2018 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  8. Hutchinson, Charles (2018 թ․ հուլիսի 11). «Review: The Case Of The Frightened Lady, The Classic Thriller Theatre Company, Grand Opera House, York». www.yorkpress.co.uk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  9. «Oliver and James Phelps - YouTube». www.youtube.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  10. «Normal Not Normal - Podcast on Spotify». www.spotify.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  11. «Normal Not Normal on Apple Podcasts». podcasts.apple.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  12. «Harry Potter stars' babies: see the cast who now have children of their own». HELLO! (անգլերեն). 2023 թ․ հունիսի 14. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  13. «Potter twins plant trees». BBC News. 2003 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. «James and Oliver Phelps visit Birmingham unit». www.teenagecancertrust.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  15. «Stars pitch in for Soccer Six». www.birminghammail.co.uk. 2006 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  16. «Oliver Phelps' fundraising page». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին.
  17. «Stars turn out for match in aid of Harry Moseley's charity». expressandstar.com. 2014 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]