Նատալիա Տենա
Նատալիա Տենա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1984[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն և իսպաներեն |
Կրթություն | Բիդեյլզ դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Նատալիա Տենա (անգլ.՝ Natalia Gastiain Tena, ծնվ. նոյեմբերի 1, 1984, Լոնդոն), բրիտանացի դերասանուհի և երգչուհի, «Molotov Jukebox» երաժշտական խմբի մենակատար։ Կինոյում առավելապես հայտնի է Նիմֆադորա Թոնկսի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերից և Օշայի դերով Գահերի խաղը հեռուստասերիալից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալիան ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 1-ին Սուրեյ կոմսությունում իսպանացիներ՝ Մարիա Տենի և Խեսուս Տենի ընտանիքում[4]։
Ազատ տիրապետում է իսպաներենին[5]։
Դերասանական ընդունակությունը արտահայտվել է վաղ տարիներից։ Ինը տարեկան հասակում ընդունվել է թատերական ստուդիա, որտեղ մեծ ոգևորությամբ խաղացել է անգլիական դասականների ստեղծագործությունների բեմականացումներում։ Առաջին դերը եղել է Ուիլյամ Շեքսպիրի Ջուլիետան։ Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանվելով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, բայց բեմը չի թողել և «Royal Shakespeare Company» ստուդիայի բեմում 2008 թվականին «Օթելլո» ողբերգությունում խաղացել է Դեզդեմոնայի դերը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Նատալիան առաջին անգամ խաղում է «Բժիշկներ» բրիտանական հեռուստասերիալի մի քանի էպիզոդում։ Այս դերից հետո նրան հրավիրում են նկարահանվելու լիամետրաժ «Իմ տղան» (անգլ.՝ About a Boy)կինոնկարում, որին հաջորդեցին «Սիրո հիանալի արվեստը» (անգլ.՝ The Fine Art of Love, 2005), «Տիկին հենդերսոնը ներկայացնում է» (անգլ.՝ Mrs Henderson Presents, 2005) կինոնկարները և «Կյանքից հետո» սերիալը (2006)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.tvrage.com/person/id-351469/Natalia+Tena
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.reelz.com/person/166045/natalia-tena/
- ↑ "NATALIA TENA EL EMBRUJO DEL FÉNIX" Nuevo Herald - 13 July 2007
- ↑ "Spanish actress lands role in 'Potter' film" Archived 2011-07-22 at the Wayback Machine. 14 July 2007, Telegram.com