Դենիել Ռեդքլիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիել Ռեդքլիֆ
անգլ.՝ Daniel Radcliffe
Daniel Radcliffe SDCC 2014.jpg
Ծնվել է հուլիսի 23, 1989(1989-07-23)[1][2][3][4] (29 տարեկան)
Ծննդավայր Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Կրթություն City of London School
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգություն հրեա
Կրոն Roman Catholic
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մանկական դերասան, երգիչ և թատրոնի դերասան
Ընտրանի Հարրի Փոթեր
danradcliffe.com

Դենիել Ջեյկոբ Ռեդքլիֆ (անգլ.՝ Daniel Jacob Radcliffe, հուլիսի 23, 1989(1989-07-23)[1][2][3][4], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավելապես հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերում։ 2009 թվականին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես տասնամյա ամենաբարձր վարձատրվող դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Ռեդքլիֆը ծնվել 1989 թվականի հուլիսի 23-ին Ֆուլխեմ-ում, Լոնդոնի արևմտյան շրջանում[5]։ Միակ երեխան է իր ընտանիքում։ Մայրը՝ Մարսիա Ջանին Գրեշեմ Ջեիկոփսոն, քաստինգի գործակալ է, ազգությամբ հրեա (նրա ընտանիքը եկել է Լեհաստանից և Ռուսաստանից)։ Հայրը՝ Ալան Ջորջ Ռեդքլիֆը, քաստինգի գրականագետ է, ազգությամբ իռլանդացի[6][7] ։

2012 թվականին հարցազրույզի ժամանակ Ռեդքլիֆը ասել է. «Մեր տան մեջ հավատ չի եղել: Ես կարծում եմ, որ ես հրեա եմ և միևնույն ժամանակ իռլանդացի, չնայած այն հանգամանքին, որ ես անգլիացի եմ»: Նա շատ հպարտ է, որ հրեա է[8][9][10]:

Ռեդքլիֆը հինգ տարեկանցից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դերասանական մասնագիտության հանդեպ[11]։ 1999 թվականի դեկտեմբերին, 10 տարեկան հասակում, նա իր առաջին դերն է խաղացել Չարլզ Դիքենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ» նովելի հիման վրա նկարահանված, երկու մասից բաղկացած դրամայում, որը ցուցադրվել է BBC One-ով։ Դենիելը այնտեղ մարմնավորել է փոքրիկ երեխայի կերպար[12] Նա սովորել է տղաների համար նախատեսված երկու մասնավոր դպրոցներում՝ Sussex House School` Չելսիի դպրոցում և մի դպրոցում, որը առավելապես հայտնի է «Լոնդոնի դպրոց» անունով[13]: Դպրոցում սովորելը Ռեդքլիֆի համար դժվար է դառնում «Հարի Փոթեր» առաջին ֆիլմի թողարկումից հետո։ Դպրոցում որոշ աշակերտներ թշնամանքով են լցվում նրա հանդեպ, չնայած նա ասում էր, որ դրանք ընդամենը մարդիկ էին, ովքեր ավելի շատ փորձում էին «ծիծաղել այն երեխայի վրա, ով Հարի Փոթեր էր խաղում», այլ ոչ թե նախանձում էին։

Չնայած նրան, որ դերասանական կարիերան սկսել էր սպառել Ռեդքլիֆի գրաֆիկը՝ նա շարունակում էր իր կրթությունը։ Նա խոստովանում էր, որ այդքան էլ լավ չի սովորում դպրոցում, հաշվի առնելով այն, որ անիմաստ է և այդ շամանակ աշխատանք գտնելը «իսկապես դժվար է»: 2006 թվականին նրան հաջողվեց երեք քննություն հանձնել Դրանից հետո նա որոշեց վերջ տալ իր ուսմանը և չգնաց ինչ-որ քոլեջ կամ համալսարան[14][15]: Նա ասում էր, որ ինքը արդեն գիտեր, որ ցանկանում է հանդես գալ և գրել, և դա դժվար կլիներ առանց նորմալ քոլեջային փորձի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ երիտասարդ դերասանը հայտնվել է էկրանին 1999 թվականին, որտեղ նկարահանվել է «Դեվիդ Կոպպերֆիլդ»-ում, որը ցուցադրվեց BBC-ով։ Այդ նույն թվականին նա հրավիրվեց խաղալու ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում։ Նկարահանումները սկսվեցին 2000 թվականին, և ցուցադրվեց 2001 թվականին։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, շահույթը կազմեց 970 միլիոն դոլար։ Դենիելը խաղացել է նաև ոչ շատ մեծ դերում «Դերձակը Պանամայից» (Փիրս Բրոսնան գլխավոր դերում)։ Հետո շարունակվեց հաջորդները՝ «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը», «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը», «Հարի Փոթերը և Հրե գավաթը», «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2»։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիելը պայքարում է գեյերի իրավունքների համար[16][17]: Հոմոֆոբիային դեմ հանդես գալով՝ Ռեդքլիֆը 2009 թվականին սկսել է նկարահանվել «Թրևոր» կազմակերպության սոցիալական գովազդերում: «Թրևոր» կազմակերպությունը զբաղվում է հոմոսեքսուալների կրթական նյութերի ապահավության և ԼԳԲՏ դեռահասների ինքնասպանության կանխարգելմամբ[18][19]: Դերասանը կազմակերպության մասին առաջին անգամ իմացել է 2008 թվականին, երբ աշխատում էր «Էկվուս» պիեսի վրա[19]: Նա լուրջ ֆինանսական օգնություն է ցուցաբերել այդ կազմակերպությանը[20]: 2010 թվականին՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, Դենիել Ռեդքլիֆն ասել է[19][21].

Ես միշտ տանել չեմ կարողացել նրանց, ովքեր տանել չեն կարողացել գեյերին, լեսբուհիներին և երկսեռականներին: Կարծում եմ՝ իմ բախտը բերել է, որ հիմա ես կարող եմ իրոք օգնել կամ ինչ-որ բան անել դրա հետ կապված:

Նույն հարցազրույցում նա նշել է իրավունքների հավասարության ոլորտում հանրային դեմքերի մասնակցության կարևորության մասին[19]: Ռեդքլիֆը համարում է այս գործուեությունը իր կարիրերայի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկը[18]: 2011 թվականին «Թրևոր» նախագծի համար դերասանը արժանացել է «Hero Award» մրցանակին[18]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ նա տառապում է դիսպրակսիով[22]: Նա չի կարողանում կոճկել կոշկաքուղերը:

Նա հայտարարել է, որ նա աթեիստ է[23] և հպարտանում է նրանով, որ հրեա է[24][25][26]:

2010 թվականին Ռեդքլիֆը խոստովանել է ալկոհոլի հանդեպ իր հակումը: Պատճառը Հարրի Փոթերի ֆիլմերում աննախադեպ հաջողությունն էր: Սակայն շուտով թողնում է ալկոհոլը[27]:

2012 թվականի հունվարին նա հայտարարել է, որ ռեժիսոր Ռոզի Քոքերի օգնականի հետ հարաբերությունների մեջ է[28]: Սակայն նույն թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ նրանք բաժանվել են[29]: 2012 թվականից հանդիպում էր դերասանուհի Էրին Դարկի հետ, ում հանդիպել էր «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմի նկարահանման ժամանակ: 2014 թվականին լուրեր էին պտտվում նրանց նշանադրության մասին, սակայն Էրինի հայրը դեկտեմբերին դա ժխտեց[30][31][32][33]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1975 – Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live Հարի Փոթեր / տարբեր Սերիալ,
Կատակերգություն,
երաժշտություն
Դեյվ Ուիլսոն
Բետ ՄակԿարտի-Միլեր
Դոն Ռոյ Կինգ
Դոն Պարդո,
Լեննի Պիկեթ,
Դարել Խեմոնդ,
Սետ Մայերս,
Ֆրեդ Արմիզեն
1989 – Սիմպսոնները The Simpsons Էդմունդ (հնչյունավորում), (տիտրերում՝ Դանիել Ռաթֆինկ) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մարկ Կերկլենդ
Սթիվեն Դին Մուր
Ջիմ Ռիրդոն
Դեն Կասթելանետա,
Ջուլի Կավներ,
Նենսի Կարտրայտ,
Յարդլի Սմիթ,
Գարի Շիրեր
1999 Դևիդ Կոպպերֆիլդ David Copperfield Երիտասարդ Դևիդ Դրամա Սայմոն Կերտիս Էմիլիա Ֆոքս,
Պոլին Կուիրկ,
Մեգգի Սմիթ,
Ջոն Նորմինգտոն
2001 Դերձակը պանամայից The Tailor of Panama Մարկ Պենդել Թրիլեր,
Դրամա
Ջոն Բուրմեն Պիրս Բրոսնան,
Ջեֆրի Ռաշ,
Ջեյմի Լի Կյորտիս,
Լեոնոր Վարելա,
Բրենդեն Գլիսոն
2001 Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Sorcerer's Stone Հարի Փոթեր Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Կոլամբուս Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Ռիչարդ Հարիս,
Ալան Ռիկման
2002 Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Harry Potter and the Chamber of Secrets Հարի Փոթեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Կոլամբուս Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Թոմ Ֆելտոն,
Քեննետ Բրենա
2004 Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը Harry Potter and the Prisoner of Azkaban Հարի Փոթեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Ալֆոնսո Կուարոն Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Թոմ Ֆելտոն,
Գարի Օլդման
2005 – Ռոբոտ ճուտիկը Robot Chicken գնացք Թոմաս / երկայնաձուկ երեխա (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Քրիս ՄակԿեյ
Քևին Շինիկ
Մեթյու Սենրեյչ
Սետ Գրին,
Բրեկին Մեյեր,
Մեթյու Սենրեյչ,
Դեն Միլանո,
Թոմ Ռուտ
2005 Հարի Փոթերը և Հրե գավաթը Harry Potter and the Goblet of Fire Հարի Փոթեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Մայկ Նյուել Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Բրենդեն Գլիսոն,
Ալան Ռիկման
2006 Մանկական տոն բակում The Children's Party at the Palace Հարի Փոթեր Դրամա,
Ընտանեկան
Կլեր Պոփլուել
Բեն Ուորվիկ
Կեյսի Էյնսուորտ,
Սեմյուել Էսթոն,
Մեթ Բեյկեր,
Սանջիվ Բխասկար,
Ջուն Բրաուն
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix Հարի Փոթեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Դևիդ Յետս Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Գարի Օլդման,
Ռեյֆ Ֆայնս
2007 Դեկտեմբերյան տղաներ December Boys Մափս Դրամա,
Մելոդրամա
Ռոդ Հարդի Լի Կորմի,
Քրիստիան Բայերս,
Ջեյմս Ֆրայզեր,
Ջեք Թոմպսոն
2007 Իմ եղբայր Ջեքը My Boy Jack John Kipling Դրամա,
Ռազմական,
Կենսագրական,
Պատմական
Բրայան Կիրկ Դևիդ Հեյգ,
Կիմ Կետրոլ,
Կերի Մալիգան,
Ջուլիան Ուեդեմ
2009 Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince Հարի Փոթեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Դևիդ Յետս Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Մայքլ Գեմբոն,
Ջիմ Բրոուդբենտ
2010 Հարի Փոթերը և արգելված արկածը Harry Potter and the Forbidden Journey Հարի Փոթեր Կարճամետրաժ, <br»Արկածային Տերի Կոուպ Ռոբբի Կոլտրեյն,
Թոմ Ֆելտոն,
Դոն Ֆրենչ,
Մայքլ Գեմբոն,
Ռուպերտ Գրինտ
2010 Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1 Harry Potter and the Deathly Hallows։ Part 1 Հարի Փոթեր Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Դևիդ Յետս Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Թոմ Ֆելտոն,
Բոնի Ռայթ
2011 Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2 Harry Potter and the Deathly Hallows։ Part 2 Հարի Փոթեր Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Դևիդ Յետս Ռուպերտ Գրինտ,
Էմմա Վաթսոն,
Հելենա Բոնեմ Կարտեր,
Ռոբբի Կոլտրեյն
2012 Սև հագած կինը The Woman in Black Արթուր Կիպս Սարսափ,
Թրիլեր,
Դրամա
Ջեյմս Ուոտկինս Կիարան Հինդս,
Ջանետ ՄակՏիր,
Դևիդ Բուրկ,
Շոն Դուլի
2012 – Երիտասարդ բժշկի նոթերը A Young Doctor's Notebook երիտասարդ դոկտոր Վլադիմիր Բոմգարդ Դրամա,
Կատակերգություն
Ալեքս Հարդկեսլ Ջոն Խեմ,
Ադամ Գոդլի,
Ռոզի Կավալերո,
Վիկի Պեփերդին
2013 Սպանիր բոլոր թանկագիններին Kill Your Darlings Ալեն Գինսբերգ Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական
Ջոն Կրոկիդաս Մայքլ Ս. Հոլ,
Ջեք Հյուսթոն,
Էլիզաբեթ Օլսեն,
Բեն Ֆոսթեր
2013 Ընկերություն և ոչ մի սեքս The F Word Ուալաս Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մայքլ Դաուս Զոի Կազան,
Ռեյֆ Սպոլ,
Ամանդա Կրյու,
Մեգան Պարկ
2013 Կոտոշներ Horns Իգ Պերիշ Սարսափ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա
Ալեքսանդր Աժա Ջունո Տեմպլ,
Ջեյմս Ռիմար,
Ջո Անդերսոն,
Կելի Գարներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Lowe L. Happy Birthday, Daniel Radcliffe! 5 of His Best Movies Since Harry Potter — 2017.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. «Daniel Radcliffe»։ Heat World։ Bauer Media Group։ Վերցված է մայիսի 27, 2011 
  6. Kasriel Alex, Emily Rhodes (դեկտեմբերի 22, 2006)։ «A nice Jewish wizard: [[Հարի Փոթեր]]ը [[հրեա]] է և նրա մայրը հպարտանում է նրանով:»։ The Jewish Chronicle։ էջ 2։ Արխիվացված օրիգինալից-ից Հունվարի 5, 2008-ին 
  7. «Top of the form»։ The Jewish Chronicle։ դեկտեմբերի 20, 1968։ էջ 26 
  8. Attitude Լոնդոն, ամսաթերթի անդրադարձը. մարտ 2012. «Cut List: Դենիել Ռեդքլիֆ»։ Վերցված է 20 մայիս, 2014 
  9. Sessums Kevin (26 հունվար, 2009)։ «Dirty Harry»։ The Daily Beast։ The Newsweek Daily Beast Company։ Վերցված է մայիսի 26, 2011 
  10. McLean Craig (4 հուլիս, 2009)։ «Dan the Man»։ The Guardian (London)։ Վերցված է 11 հուլիս, 2009 
  11. «Faces of the week: DANIEL RADCLIFFE»։ BBC News։ 2 մարտ, 2007։ Վերցված է մայիսի 27, 2011 
  12. Roberts Sheila (10 սեպտեմբեր, 2007)։ «Daniel Radcliffe Interview, December Boys»։ Movies Online։ Վերցված է մայիսի 27, 2011 
  13. Williams Sally (փետրվարի 9, 2012)։ «Daniel Radcliffe's Next Trick»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է նոյեմբերի 3, 2012 
  14. Vineyard Jennifer (10 հուլիս, 2007)։ «'Harry Potter' Star Daniel Radcliffe Gets Leather-y in Racy Photo Spread»։ MTV։ Վերցված է 27 մայիս, 2011 
  15. Farndale Nigel (նոյեմբերի 26, 2012)։ «Daniel Radcliffe: 'I've always had an intolerance for bad behaviour'»։ www.telegraph.co.uk (London: The Telegraph)։ Վերցված է հունիսի 21, 2013 
  16. «Гарри Поттер вступился за геев»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-12-23 
  17. «Дэниел Рэдклифф, сыгравший Гарри Поттера, пожертвовал геям крупную сумму денег»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-12-23 
  18. 18,0 18,1 18,2 «Daniel Radcliffe to Receive Trevor Project's Hero Award»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-12-23 
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Daniel Radcliffe films Trevor Project suicide prevention public service announcement for gay youth»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-12-23 
  20. «DANIEL RADCLIFFE MAKES MAJOR DONATION TO SUPPORT THE TREVOR PROJECT»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-12-23 
  21. «Daniel Radcliffe backs suicide helpline»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-12-23 
  22. Daniel Radcliffe’s Dyspraxia Diagnosis — E! Online
  23. Daniel Radcliffe — militant atheist
  24. Sessums Kevin (26 January 2009)։ «Dirty Harry»։ The Daily Beast։ The Newsweek Daily Beast Company։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 26 May 2011 
  25. Singh Anita (4 June 2009)։ «Daniel Radcliffe: a cool nerd»։ The Daily Telegraph (London: Telegraph Media Group Limited)։ Վերցված է 6 June 2009 
  26. McLean Craig (4 July 2009)։ «Dan the Man»։ The Guardian (London: Guardian News and Media Limited)։ Վերցված է 11 July 2009 
  27. Дэниэл Рэдклифф заявил, что победил алкогольную зависимость
  28. Bull, Sarah. Daniel Radcliffe on girlfriend Rosie Coker: 'She’s far too good for me!' | Mail Online. January 31, 2012. Retrieved February 6, 2012.
  29. Дэниел Рэдклифф расстался с девушкой
  30. Durand Streisand Elizabeth (21 April 2014)։ «Daniel Radcliffe (Finally) Photographed With Girlfriend of 2 Years»։ Yahoo 
  31. «Daniel Radcliffe and Erin Darke marriage rumors not true, according to Flint actress' father»։ MLive.com։ Վերցված է 10 November 2015 
  32. «‘Harry Potter’ Star Daniel Radcliffe Engaged? Actor Reportedly Set To Wed Girlfriend Erin Darke»։ International Business Times։ Վերցված է 10 November 2015 
  33. «Daniel Radcliffe Supports Girlfriend Erin Darke’s New Off-Broadway Play ‘The Spoils’»։ International Business Times։ Վերցված է 10 November 2015