Էնդրյու Սքոթ
![]() անգլ.՝ Andrew Scott | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1976[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա |
Կրթություն | Gonzaga College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Լոուրենս Օլիվիեի մրցանակ (2005), (2020) BAFTA (2012) BIFA (2014) Critics' Choice Television Awards (2020) |
IMDb | ID 0778831 |
Էնդրյու Սքոթ (անգլ.՝ Andrew Scott, հոկտեմբերի 21, 1976[1], Դուբլին, Իռլանդիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, առավել հայտնի է Մորիարտիի՝ դերով «Շերլոք» հեռուստասերիալում (2010-2014), Քահանաի դերով «Ֆլիբէգ» հեռուստասերիալում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնդրյուն ծնվել է Դուբլինում՝ Օմայից եկած գաղթյալների՝ Ջիմա և Նորա Սքոթների ընտանիքում։ Նրա հայրը զբաղվածության գործակալության աշխատակից է, մայրը՝ միջին դպրոցում Նկարչության սուցչուհի։ Սքոթը երկու քույր ունի․ ավագը Սառան և կրտսերը՝ Հանան։ Սառան աշխատում է որպես սպորտային մարզիչ, Հանան նույնպես դերասանուհու է ։ Էնդրյուն ավարտել է Դուբլինի տղաների համար նախատեսված Gonzaga College դպրոցը։ Դերասանական կարիերայի պատճառով չի ավարտել Թրինիթի քոլեջը, որը Դուբլինի համալսարանի կազմում է։
Էնդրյուն բաց գեյ է։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հարցազրույցներից մեկի ժամանակ կատարել է քամինգ աութ[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրինիթի քոլեջում կիսատ թողնելով ուսւմը վերադառնում է Դուբլինի հանրահայտ Իռլանդիայի ազգային թատրոն:, որտեղ արժանացել է հիանալի արձագանքների՝ գլխավոր դերերի համար։
Նրա կինոդեբյուտը տեղի ունեցավ , 19 տարեկան հասակում, «Կորեա» ֆիլմում որպես գլխավոր դերակատար։
Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» - ում փոքրկ դերից հետո, նա աշխատել է կինո և թատրոնի դերասան Քարել Ռայզի հետ՝ «Երկար օրը դառնում է գիշեր» դասական ամերիկյան պիեսի վրա, որի համար 21 տարեկանում ստացել է «Կյանքի ոգի» անկախ մրցանակը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։
Դրանից հետո, Էվան ՄաքԳրեգորի հետ միասին նկարահանվել է «Նորա» ֆիլմում։ Մարմնավորել է Հենրի Ջեյմս-ին «Ամերիկացին» ֆիլմում , Դայան Ռիգի և Մեթյու Մոդայնի հետ միասին։ Հետագայում առաջին անգամ Բրայան Քոքսի հետ միասին հանդես է եկել Քոնոր Մաքֆերսոն-ի «Դուբլինի երգը» ներկայացման մեջ՝ Լոնդոնի «Royal Court» թատրոնում -ում։ 2000 թվականին Նկարահանվել է «Երկարատևություն» դրամայում, որը նվաճել է BAFTA մրցանակ ։ Նկաևահանվել է նաև «Զենքի եղբայրներ» հեռուստասերիալում, որը մի շարք մրցանակների է արժանացել։
«Դիակներ» Ֆիլմում դերակատարման համար նա ստացել «Irish Film Awards» լավագույն դերասան անվանակարգում, առաջ անցնելով Քոլին Ֆարել-ից, Կիլիան Մերֆի-ից , Աիդան Քուինից։ Նույն դերի համար նա Բեռլինի կինոփառատոնում ստացավ Shooting Star մրցանակ։
նա ստացել Լոուրենս Օլիվիե-ի առաջին մրցանակը «A Girl in a Car with a Man» ներկայացման համար։
Նա Բեն Ուիշուի, Քեթրին Պարկինսոնի և Փոլ Ջեսոնի հետ միասին 2009-ի վերջին մասնակցել է՝ «Cock» պիեսի հիման վրա բեմադրմանը,
որը 2010-ին արժանացավ Լոուրենս Օլիվիե-ի մրցանակին։ Հետագայում նկարահանվեց կարճամետրաժ «Chasing Cotards» Ֆիլմում գլխավոր դերում ։ 2010 թ մարմնավորել է Փոլ ՄաքՔարթնի - ին Էդմունդ Քուլթարդ - ի Lennon Naked կենսագրական ֆիլմում ։
Նկարահանվել է Անտոն Չեխովի «Դուել» վեպի հիման վրա նկարահանված Ֆիլմում։
2015-ին նա կատարեց Մաքս Դենբիգ -ի դերը Ջեյմս Բոնդի «Սպեկտր» ֆիլմում ։
2017-ին Համլետի դերում Սքոթի կատարումը արժանացավ քննադատների բարձր գնահատանների ։ Ներկայացումը բեմադրվել է Ռոբերտ Իկեի կողմից Ալմեյդա թատրոնում։
2019 թվականին Սքոթը քահանայի մարմնավորեց «Fleabag » Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, որի համար առաջադրվեց «Ոսկե գլոբուս» -ին ինչպես նաև «Սպուտնիկ», և Միացյալ Նահանգների դերասանների գիլդիա - ի։
Նույն տարում նա կատարեց Քրիս-ի դերը Netflix -ի «Սև հայելի» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում։ 2019-ի հունիս-օգոստոս ամիսներին Օլդ Վիկ թատրոնում Սքոթը մարմնավորում էր Գարի Էսենդի դերը Present Laughter ներկացումում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշ. |
---|---|---|---|
1995 | Կորեա | Էմոն Դոյլ | |
1997 | Drinking Crude | Փոլ | |
1998 | Փրկել շարքային Ռայանին | Զինվոր | |
1998 | Հեքիաթ Սվիթի Բարեթի մասին | Դեննի | |
2000 | Նորա | Մայքլ Բոդկին | |
2003 | Դիակները | Թոմի ՄակԳանն | |
2004 | Իմ կյանքը ֆիլմում | Ջոնս | |
2009 | Մենամարտ | Իվան Անդրեևիչ Լաևսկի | |
2010 | Մերկ Լենոն | Փոլ ՄաքՔարթնի | |
2010 - 2014 | Շերլոկ | Ջիմ Մորիարտի | Հեռուստասերիալ |
2012 | Քաղաքը | Մարկ Նիկոլաս | Մինի-սերիալ |
2012 | Ծովապատնեշ | Ալեքս | |
2013 | ժամադրւթյւններ | Քրիստիան | Սերիա «Ջենի և Քրիստիան» |
2013 | The Stag | Դևին | |
2013 | Ժառանգություն | Վիկտոր Կոսլով | |
2014 | Լոք | Դոնալ | |
2014 | Հպարտություն | Գեթին | |
2014 | Ջիմիի սրահ | հայր Շեյմուս | |
2015 | 007: Սպեկտր | C (Մաքս Դենբիգ) | |
2015 | Վիկտոր Ֆրանկենշտեյն (ֆիլմ) | Ռոդերիկ Տուրպին | |
2016 | Ալիսան հայելիների աշխարհում | ժիշկ Էդիսոն Բենեթ | |
2016 | Դատարկ թագ․ վարդերի պատերազմ | Լյուդովիկոս XI | |
2016 | Գեղեցիկ սատանան | Դէն Շերրի | |
2016 | Ծիծեռնակները և ամազոնները | Lazlow | |
2016 | Ժխտում | Էնթոնի Ջուլիուս | |
2016 | Գեղեցիկ հրաշքը | Վերնոն | |
2017 | Հույսի սենյակները | Շոն | Կարճամետրաժ |
2017 | Խաբեբաները | Չարլզ Դիքենս | |
2017 | Զանցանքների ժամանակաշրջան | Քրիս | |
2018 | Steel Country/A Dark Place | Դոնալդ Դեվլին | |
2018 | Արքա Լիր | Էդգար | |
2019 | Ֆլիբեգ | Քահանա | Հեռուստասերիալ |
2019 | Ժամանակակից սեր | Տոբին | Մինի սերիալ |
2019 | Սև հայելի «Բեկորներ» | Քրիստոֆեր Մայքլ Գիլհանին | Հեռուստասերիալ |
2019 | Մութ նյութեր | Ջոն Փերի | |
2019 | 1917 | Լեյտենանտ Լեսլի | |
2021 | Սիրո հետևից | Լորդ Մերլին | Մինի-սերիալ |
2021 | Օսլո | Թերյե Ռուդ-Լարսեն | |
2022 | Ռիփլի | Թոմ Ռիփլի | Հեռուստասերիալ |
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Դեր | Ռեժիսոր | Թատրոն | |
---|---|---|---|---|
199? | Brighton Beach Memoirs | Stan | Rita Tieghe | Andrew's Lane, Dublin |
1996 | Six Characters in Search of an Author | The Son | John Crowley | Իռլանդիայի ազգային թատրոն |
1996 | The Marriage of Figaro | Cherubino | Brian Brady | Իռլանդիայի ազգային թատրոն |
1996 | A Woman of No Importance | Gerald Arbuthnot | Ben Barnes | Իռլանդիայի ազգային թատրոն |
1997 | Lonesome West | Father Welsh | Garry Hynes | Druid Theatre Co. |
1998 | Long Day's Journey into Night | Edmund | Karel Reisz | The Gate, Dublin |
2000 | Dublin Carol | Mark | Ian Rickson | Օլդ Վիկ/Royal Court Theatre |
2000 | The Secret Fall of Constance Wilde | Lord Alfred Douglas | Patrick Mason | Սոհո թատրոն/Բարբիկան , RSC |
2001 | The Coming World | Ed/Ty | Mark Brickman | Սոհո թատրոն |
200? | Crave | B | Vicky Featherstone | Royal Court Theatre |
2002 | Original Sin | Angel | Peter Gill | Քրուսիբլ թատրոն |
2002 | Playing the Victim | Valya | Richard Wilson | |
2003 | The Cavalcaders | Rory | Robin Lefevre | Tricycle Theatre |
2004 | A Girl in a Car with a Man | Alex | Joe Hill-Gibbins | Royal Court Theatre |
2005 | Aristocrats | Casimir | Tom Cairns | National Theatre Company |
2006 | Dying City | Craig/Peter | James McDonald | Royal Court Theatre |
2006–07 | The Vertical Hour | Philip Lucas | Sam Mendes | The Music Box, NY |
2008, 2018 | Sea Wall | Alex | George Perrin | Բուշ և Օլդ Վիկ |
2009 | Roaring Trade | Roxana Silbert | Սոհո թատրոն | |
2009 | Cock | M | James McDonald | Royal Court Theatre |
2010 | Design for Living | Leo | Anthony Page | Օլդ Վիկ |
2011 | Emperor and Galilean | Julian | Jonathan Kent | Ազգային արքունական թատրոն |
2014 | Birdland | Paul | Carrie Cracknell | Royal Court Theatre |
2015 | The Dazzle[3] | Langley Collyer | Simon Evans | |
2016 | Letters Live | Freemasons' Hall | ||
2017 | Hamlet | Hamlet | Robert Icke | Ալմեյդա թատրոն թատրոն և Հարոլդ Փինթեր թատրոն |
2019 | Present Laughter | Garry Essendine | Matthew Warchus | Օլդ Վիկ |
2020 | Three Kings | Patrick | Matthew Warchus | Օլդ Վիկ ( (Old Vic: In Camera) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ James Rampton (2013-11-15)։ «'Sherlock has changed my whole career': Andrew Scott interview»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2017-01-02
- ↑ «The Dazzle review – some of the best acting in London | Stage»։ The Guardian։ Վերցված է ապրիլի 2, 2018
|