Թոմ Ռիփլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Ռիփլի
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և կինոհերոս
ՀեղինակՊատրիսիա Հայսմիթ
Ներկայացված էՏաղանդավոր միստր Ռիփլին (վեպ), The Talented Mr. Ripley? և Ripley?
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
ԾննդավայրԲոստոն
Մասնագիտությունcon artist, սերիական մարդասպան և art forger
Դերը կատարել ենԱլեն Դելոն, Մեթ Դեյմոն և Էնդրյու Սքոթ

Թոմաս Ֆելիքս Ռիփլին (անգլ.՝ Tomas Felix Ripley), Պատրիսիա Հայսմիթի հոգեբանական հանցավոր թրիլերների ցիկլի և դրանց վերաբերյալ մի շարք էկրանավորումների կենտրոնական կերպարը։ Թոմը` էմոցիոնալ և բարոյապես անկայուն անձնավորություն է։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Պատրիսիա Հայսմիթը բնութագրել է իր կերպարին հետևյալ կերպ. «Բարեկիրթ,անբարոյական և վստահություն շահող սերիական մարդասպան` արվեստի նկատմամբ ունեցած կրքով», որը պայքարում է արդարության համար[1]։ Կինոքննադատ Ռոջեր Էբերթը, Ռիփլիին նկարագրել է, որպես. «հմայիչ և կիրթ հրեշ»։ Ըստ Book ամսագրի Թոմ Ռիփլիին զբաղեցրել է 20-րդ դարի լավագույն կերպարների ցանկի 60-րդ հորիզոնականը.[2]:

Ռիփլին` զգայուն և բարդ տղամարդ է, որն ապրում է Ֆրանսիայում սովորական կյանքով։ Ժամանակի մեծ մասը նա զբաղվում է իր պարտեզով, նկարներ է նկարում և օտար լեզուներ է սովորում։ Նրա եկամտի աղբյուրը Ռիչարդ Գրինլիֆի փողերն է, իսկ ավելի ուշ `«Buckmaster Gallery» արվեստի պատկերասրահը, ինչպես նաև նրա կնոջ՝ Էլոիզի հարուստ հորից ստացած միջոցները։ Նա քաղաքավարի և ընկերասեր է։

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիփլին պատկերված է որպես խիղճ չունեցող մարդ։ Երբեմն նա զղջման զգացողություն է զգում. Օրինակ, ափսոսում է, որ սպանել է Դիկ Գրինլեֆին, քանի որ նա համակրում էր վերջինիս, իսկ Ֆրեդի Մյլզի սպանությունը անվանել է հիմար և անտեղի։ Ամենակարևորը, նա նույնիսկ չի կարող հիշել իր բոլոր զոհերին[3]։

Չնայած դրան, նա հետևում է իր էթիկական նկատառումներին. Ռիպլին նողկալի զգացողություն ունի սպանությունների նկատմամբ, ուստի նա փորձում է խելացիորեն հիմնավորել, թե ինչու է սպանում այս կամ այն մարդուն։ Նա եզրակացնում է, որ միակ բացատրությունը`«անհրաժեշտությունն», ոստիկանության կողմից բացահայտելու վախն է։ Նրան բնութագրում են որպես տիպիկ խանգարումով անձ` խելացի, հաճելի[4]։

Գրող Գրեյ Գուրին, չնայած Ռիփլիի հոգեվիճակի հակումներին, կարծում է. «Նա անբարոյական չէ (չնայած նրան այդպես է նկարագրում կինը` Էլոյիզան), նա գիտի, որ վատ բաներ է անում, և այլոց մեջ ուշադրություն է դարձնում այդ հատկանիշի վրա։ Նա երբեմն խղճի խայթ է զգում։ Նա խանգարված անձ չէ, քանի որ ունակ է զգալու կյանքը և այլոց հույզերը»[5]։

Թոմ Ռիփլիի զոհերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ վեպում Թոմ Ռիփլին անձամբ սպանել է 9 մարդու և ինչ-որ կերպ դարձե լևս չորսի մահվան պատճառը։

Գիրք Սպանություն Մահվան պատճառը
Տաղանդավոր միստր Ռիփլին
Դիկի Գրինլիֆ, Ֆրեդի Մայլզ, Փիթեր Սմիթ-Քինգսլի
-
Միստր Ռիփլին հողի տակ
Թոմաս Մարչիսոն
Բեռնարդ Թաֆտս
Ռիփլիի խաղը
Անժելո Լիպարի, Ֆիլիպո Տուրոլի, Ալֆիորի, Պոնտի, երկու մաֆիոզ
Ջոնաթան Թրևինի, Վիտո Մարչանջելո
Նա, ով հետևում էր Ռիփլիին
Իտալավի առևանգող
-
Միստր Ռիփլին ջրի տակ
-
Դևիդ Պրիտչարդ, Ջենիս Պրիտչարդ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թ. Պայծառ արևի տակ (Թոմին մարմնավորել է Ալեն Դելոնը)
  • 1977 թ. Ամերիկացի ընկերը (Թոմին մարմնավորել Դենիս Հոփեր)
  • 1999 թ.՝ տաղանդավոր պարոն Ռիփլի (Թոմին մարմնավորել է Մեթ Դեյմոնը)
  • 2002 թ. Ռիփլիի խաղը (Թոմին մարմնավորել է Ջոն Մալկովիչը)
  • 2005 թ. Միստր Ռիփլիի վերադարձը (Թոմին մարմնավորել Բարրի Պեպերը)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «:: rogerebert.com :: Reviews :: Purple Noon (xhtml)». Rogerebert.suntimes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Christine Paik (2002 թ․ մարտի 19). «100 Best Fictional Characters Since 1900». NPR. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Dirda, "This Woman is Dangerous", New York Review of Books, Vol. 56 No.11
  4. «Patricia Highsmith's Thomas Ripley». Mysterynet.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. Highsmith, Patricia. The Talented Mr. Ripley, Ripley Under Ground, Ripley's Game. Everyman's Library (12 October 1999) ISBN 978-0-375-40792-5  — introduction by Grey Gowrie, page xi