Ազգային արքունական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Թագավորական Ազգային թատրոն
Royal National Theatre
Royal National Theatre (2017).jpg
Տեսակթատրոն[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Գտնվելու վայրըLambeth?[1]
Հիմնադրման ամսաթիվ1963
ՃարտարապետDenys Lasdun?
Կոորդինատներ: 51°30′25.560000100004″ հս․ լ. 0°6′50.7600001″ ամ. ե. / 51.50710000002777633° հս․. լ. 0.114100000028° ավ. ե. / 51.50710000002777633; 0.114100000028
ԿայքОфициальный сайт
National Theatre, London Վիքիպահեստում

Թագավորական ազգային թատրոնը (անգլ.՝ Royal National Theatre), նույնպես հայտնի է ինչպես Ազգային թատրոն և Մեծ Բրիտանիայի Ազգային թատրոն հանդիսանում է այն երեքից մեկը, որ Մեծ Բրիտանիայի[2] թատրոնների հանրային միջոցներով է ֆինանսավորվում (Թագավորական շեքսպիրյան ընկերության և Թագավորական օպերայի հետ համատեղ):

Մինչև իրեն հիմնադրման օրը, 1963-1976 թվականներին թատերախումբը ներկայացումներով է հանդես եկել «Օլդ Վիկ» թատրոնում: Թատրոնի ներկայիս շենքը տեղակայված է Տեմզի ջրվեժի վրա՝ Լոնդոնի Վիլլաո կամրջի մոտ: Բացի թատրոնի շենքում ներկայացումներից, թատերախումբը նաև շրջագայություններ է կատարում Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում[3]:

1988 թվականներից սկսած թատրոնին շնորհվեց «Թագավորական» հավելվածը[4], բայց լրիվ անվանումը օգտագործվում էր հազվադեպ: Թատրոնը ներկայացնում էր տարատեսակ ծրագրեր, որոնք ներառում էին ինչպես Շեքսպիրի և այլ համաշխարհային դասականների, այնպես էլ ժամանակակից հեղինակների նոր պիեսները: Երեք դահլիճների առկայությունը թույլ էր տալիս միաժամանակ ավելացնել ներկայացումների քանակը, որոնք հնարավորություն էին ընձեռնում զգալիորեն ընդլայնել մրցաշրջանի ռեպերտուարը:

2009 թվականի հունիսին թատրոնը մեկնարկեց ծրագիր «Ազգային թատրոն ուղիղ եթերում», թատրոնի ներկայացումների նախագծային հեռարձակումները կինոթատրոններում սկսվեց երկրում, իսկ հետո արդեն ամբողջ աշխարհում: Այսօրվանից հեռարձակումը անցկացվում է աշխարհի 50 երկրների ավելի քան 2000 կինոթատրոններում[5]:

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թատրոնի հիմնադրման հարցն առաջին անգամ բարձրացվել է 19-րդ դարի կեսերին, երբ Լոնդոնում հիմնական թատերական զվարճանքները եղել են մելոդրամները և բազմատեսակ շոուները: «Լուրջ թատրոնի» կարիքը մեծացավ, երբ 1879 թվականին Կոմեդի Ֆրանզեսը հաստատվեց «Գեյետի» թատրոնում, ընդունեց որոշում «օրինակելի թատրոնի» ստեղծման մասին, որ միշտ հարգանքի տուրք կմատուցի Շեքսպիրին, որտեղ կլինեն լավագույն բրիտանական թատերախումբը և վարպետության դպրոցը[6]:

Շեքսպիրյան հուշահամալիրը բացվել է Ստրատֆորդ-ապոն-Ավոն քաղաքում 1879 թվականի ապրիլի 23-ին: Իր թատերախումբը Նոր Շեքսպիրյան ընկերությունն էր (հիմա՝ Թագավորական շեքսպիրյան ընկերություն): 1904 թվականին Հերբերթ Բիրբոմ Թրին հիմնադրեց Թագավորական դրամատիկական արվեստների ակադեմիա՝ թատրոնում Նորին Մեծությամբ[7]:

Այսպիսով, մայրաքաղաքը մնաց առանց ազգային թատրոնի: Լոնդոնյան շեքսպիրյան լիգան, 1902 թվականին խթանեց Շեքսպիրյան ազգային թատրոնի հիմնադրմանը (ծրագիրը դադարեց գոյություն ունենալ 1916 թ-ին) , 1913 թ-ին նույնիսկ ձեռք բերեց հող Բլումսբերիի լոնդոնյան տարածքում` շենքի տակ: Աշխատանքը կասեցվեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման հետ կապված: 1910 թվականին Ջորջ Բեռանրդ Շոուն գրել է փոքրածավալ կատակերգություն «Թուխ տիկին», որով Շեքսպիրը ուզում էր հանդիպել Թուխ տիկնոջ հետ , դրա հետ մեկտեղ հանդիպեր Ելիզավետ I թագուհու հետ` փորձելով համոզել նրան կառուցել Ազգային թատրոն, որպեսզի իր պիեսներն էլ ներկայացվեն: Կատակերգությունը քարոզարշավի մի մասն էր, խթանում էր ազգային թատրոնին:

Վերջապես, 1948 թվականին Լոնդոնի քաղաքային խորհուրդը որոշեց շինարարություն կատարել Թագավորական փառատոնային դահլիճին կից: 1949 թվականին ապահովվեց նյութական աջակցություն «Օրենք Ազգային թատրոնի մասին» հաստատվելով խորհրդարանում[8]:

Հիմնաքարը տեղադրվել է 1951 թվականին[4], իսկ տասը տարի անց կառավարությունը հայտարարեց, որ Ազգային թատրոնը չի կարող իրեն թույլ տալ նման բան: Կառավարությունը գործեց կոպիտ մեթոդներով, որպեսզի պահպանի գումարները՝ փորձելով միավորել տվյալ ժամանակաշրջանում գոյություն ունեցող երեք ֆինանսական ընկերությունները: Պատասխան դրա` քաղաքային խորհուրդը հրաժարվեց վճարել հողատարածքի վարձը և վճարել հողատարածքի վարձի կեսը[9]:

Մուտք Վաթեռլոո կամրջի կողքից

1962 թվականի հուլիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել, ստեղծել շինարարության վերահսկողության խորհուրդ և առանձին կառավարող խորհուրդ Ազգային թատրոնի թատերախմբի համար և վարձակալության թատրոն «Օլդ Վիկ»: 1963 թվականի հոկտեմբերի 22-ին Ազգային թատրոնի թատերախումբը խաղաց իր առաջին ներկայացումը`«Համլետ»-ը: Պաշտոնական թատերախումբը մնաց «Օլդ Վիկ»-ում մինչև 1977 թվականը, երբ վերջացել էր հաջորդ դահլիճի շինարարությունը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. «Arts funding: the National Theatre is the very model of public-private partnership»։ Theguardian.com (անգլերեն)։ The Guardian։ 2013-04-07։ Վերցված է 2017-03-15 
  3. «National Theatre Near You»։ Royal National Theatre։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին։ Վերցված է 20 January 2015 
  4. 4,0 4,1 britannica.com
  5. NTLive: About Us
  6. Woodfield James (1984)։ English Theatre in Transition, 1881–1914: 1881–1914։ Rowman & Littlefield։ էջեր 95–107։ ISBN 0-389-20483-8 
  7. RADA Brief History
  8. 8,0 8,1 Findlater, Richard The Winding Road to King’s Reach (1977), also in Callow. Retrieved 1 July 2008.
  9. Theatre Council of Great Britain. Sixteenth annual report 1960-1961. — Лондон: The Arts Council of Great Britain, 1961. — С. 15-17.