Բարեգործական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարեգործական կազմակերպություն, ոչ կառավարական, ոչ պետական կազմակերպություն, որն ստեղծվում է բարեգործական գործունեություն ծավալելու համար: Կազմակերպության խնդիրն է սոցիալական աջակցության նպատակային ծրագրեր իրականացնելը, գիտությանն ու կրթությանը, մշակույթի, արվեստի ոլորտներին աջակցելը, բնության պաշտպանությունը, առողջ կենսակերպին, շրջականի միջավայրի պահպանմանն ուղղված աջակցությունը[1]:

Ոչ առևտրային կազմակերպությունների միջազգային դասակարգումն առանձնացնում է բարեգործական ընկերություններն առանձին խմբով, որի մեջ մտնում են դրամաշնորհներ հատկացնող ֆոնդերը, կամավորական աշխատանքը քաջալերող կազմակերպությունները և նվիրատվությունների հավաքով զբաղվող կազմակերպությունները, այդ թվում և` վիճակախաղի ձևով[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում բարեգործության ծագումը ընդունված է կապել վանքերի գործունեության հետ: Անգլիայում ծերանոցներ բացվել են հիմնականում վանքերին կից: Անգլիայում 16-րդ դարի կեսերին հաշվվում էր մոտ 800 ծերանոց և հիվանդանոց, սակայն վանքերի արձակումից հետո այս թվից գոյությունը շարունակել են միայն քչերը, որոնք դարձել են աշխարհիկ կառույցներ[3]:

Պետական բարեգործությունն սկսել է զարգանալ միայն սկսած միջին դարերից: Լուսավորության դարաշրջանը Եվրոպայում բերել է առաջին մասնավոր կազմակերպությունները: Նմանատիպ առաջին կազմակերպությունն Անգիայում ստեղծվել է առևտրական Թոմաս Կորամի նախաձեռնությամբ. 1741 թվականին հիմնվել է դաստիարակչության տուն: Կորամի հիմնադրամը օրինակ է դարձել բազմաթիվ այլ բարեգործական կազմակերպությունների համար, որոնք ստեղծվել են նույն դարի վերջում[4]:

19-րդ դարում Անգլիայում լայն քննարկման առիթ է դարձել այն հարցը, թե արդյո՞ք մասնավոր ընկերությունները, թե պետությունը պետք է զբաղվի բարեգործությամբ: Ի վերջո, այս քննարկման արդյունքում գերիշխող է համարվել Թոմաս Մալթուսի կարծիքն առ այն, որ պետությունն արդյունավետ չէ սոցիալական օժանդակության հարցերում, և վիկտորիանական դարաշրջանում էականորեն խստացվել է Աղքատների մասին օրենքը, որը գործում էր մի քանի դար շարունակ և կարիքավորներին ապահովում էր պետական աջակցությամբ: Պետությունը փաստացի կերպով ինքնամեկուսանում էր սոցիալական օժանդակության ոլորտից[5]: Պետության` խոցելի խմբերին աջակցելուց հրաժարվելու ֆոնին հատկապես ակնառու է դառնում այդ ուղղությամբ մասնավոր հիմնադրամների գործունեությունը: Բարեգործական ընկերություններն սկսում են զբաղվել աշխատավորների կենսապայմանների բարելավմամբ, միևնույն ժամանակ` սահմանազատելով ծանր կացության մեջ ապրող աշխատավորներին և նրանց, ում համար սոցիալական խնդիրները սեփական անգործության հետևանք էին: Վիկտորիանական շրջանի Անգլիայում բարեգործական ընկերություններն ընդհանուր առմամբ առաջնորդվում էին բողոքականության բարոյախոսությամբ և դրա առավել պահպանողական ձևի` մալթուսականության սկզբունքներով և Ադամ Սմիթի ժամանակների տնտեսական դասական տեսությամբ` դեմ արտահայտվելով պետական որևէ տեսակի միջամտությանը ինչպես կարիքավորների ուղղակի ֆինանասավորման, այնպես էլ` աշխատավոր դասի հոգսերը թեթևացնելու օրենքների մակարդակով[6]: Ներդրվել է հետաքննություններ անցկացնելու փորձը, որը նպատակ ուներ պարզել, թե դիմողներից ով իրավունք ունի օգնություն ստանալ: Այս հետազոտություններն ընդունված է համարել ժամանակակից սոցիալական ծառայությունների նախատիպը, որոնք ուսումնասիրում են հաճախորդներից յուրաքանչյուրի անձնական գործը[7]:

Էնդրյու Կարնեգիի ոսկե անձրևը (1903 թվականի ծաղրանկար)

Արևմտյան բարեգործության պատմության մեջ կարևոր նշաձող է Էնդրյու Կարնեգիի «Հարստություն» (անգլ.՝ Wealth) ակնարկը, որում ԱՄՆ մեծագույն արդյունաբերողներից մեկը առաջ է քաշում մի դոկտրին, ըստ որի բիզնեսմենների կապիտալները պետք է վերաներդրվեն հասարակության մեջ: Կարնեգին խստորեն քննադատել է ավանդական բարեգործությունը, որն ուղղակի արձագանքում է խնդրին` աղքատության պատճառների դեմ պայքարելու փոխարեն: Ըստ Կարնեգիի, բարեգործությունը պետք է ուղղված լինի սոցիալական խնդիրների արմատների ոչնչացմանը և նպաստի զարգացմանը: Կարնեգիի հիմնադրամը սկսել է ֆինանսավորել թանգարաններ, հանրային գրադարաններ ու բարձրագւյն ու միջին կրթական հաստատություններ` հիմք դնելով նոր, աննախադեպ բարեգործական համայնքների ստեղծմանը, որոնց մի մասն ստեղծվում էր նույնատիպ մագնատների կողմից[8]:

Մեծ ճգնաժամը ցույց է տվել, որ բարեգործական ընկերություններն անկարող են դիմակայել հասարակության բարեկեցության չտեսնված անկմանը: Մասնավորապես, ԱՄՆ-ում ձախողվել է Հերբերտ Հուվերի աշխատակազմի և Ֆրանկլին Ռուզվելտի առաջին կաբինետի` խնդիրը նախորդ սերնդի կամավորական ընկերությունների միջոցով լուծելու փորձը, ինչը հանգեցրել է Նոր կուրսի քաղաքականության ընդունմանը` հանրային զանգվածային աշխատանքի և հարկային բարեփոխումների հետ, ինչն ուղղված էր բնակչության ամենահարուստ շերտի գերշահույթը վերադասավորելուն: Վերջինս լուրջ ազդակ է դարձել միլիոնատերների համար, որպեսզի նրան «ճեղքեր» գտնեն հարկային օրենսգրքում, որոնցից մեկը դարձել է հենց բարեգործությունը, որն ապահովում էր հարկային արտոնություններ: Արդյունքում, 1940-980 թվականներին, 40 տարվա ընթացքում, ԱՄՆ-ում մասնավոր բարեգործական ընկերությունների թիվը 12.5 հազարից աճել է` դառնալով 320 հազար: 2004 թվականին այդ թիվը հասել է 600 հազարի: Մեկ միլիոն դոլարից ավել կապիտակ ունեցող ֆոնդերի թիվը, որ Մեծ ճգնաժամի սկզբին 203 էր, 30 տարի անց հասել է ավելի քան 2000-ի: Այս տեսակի խոշորագույն ընկերություն է դարձել Ֆորդի հիմնադրամը, որի գործունեության շնորհիվ Ֆորդ ընկերության գործունեությունը փաստացիորեն ամբողջապես ազատվել է հարկերից[8]:

Ֆորդի հիմնադրամն առաջին ոչ պետական բարեգործական կազմակերպություններից էր, որ սկսել է գործունեություն ծավալել ԽՍՀՄ տարածքում` «երկաթե վարագույրի» ընկելուց հետո: Դրա հետ մեկտեց նախկին սոցիալիստական ճամբարի ատարածքում իրենց գործւնեությունն են սկսել Մակարտուրների հիմնադրամը, Բաց հասարակություն հիմնադրամը, Չարլզ Ստյուարտ Մոտտի հիմնադրամը և բրիտանական Charities Aid Foundation-ը: Դրանց միացել են միջազգային խոշորագույն այնպիսի բարեգործական կազմակերպություններ, ինչպիսիք են Բժիշկներ առանց սահմանների, Աշխարհի բժիշկներ, Փրկության բանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե կազմակերպությունները:

Բարեգործական խոշորագույն ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված օգտագործվող մեթոդիկայից` բարեգործական խոշորագույն կազմակերպությունների ցանկերը կարող են տարբերվել: Այսպես, Ֆորբս ամսագրի գլխավոր չափանիշը տարվա ընթացքում հավաքած միջոցների չափն է[9], իսկ Բարեգործության ամերիկյան ինստիտուտն ուշադրություն է դարձնում արդյունավետությանը և ֆինանսական ինֆորմացիայի հասանելիությանը[10]:

ԱՄՆ-ում գտնվող բարեգործական խոշորագույն ընկերությունների հնգյակում ըստ Ֆորբսի 2013 թվականին ներառվել են The United Way-ը, Փրկության բանակը, The Task Force for Global Health-ը, Feeding America-ն և ԱՄՆ կաթոլիկ բարեգործական համայնքների ասոցիացիան[11]: Funds for NGOs կայքն առաջատարների ցանկում ներառում է նաև Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, Բաց հասարակություն հիմնադրամը, Ֆորդի հիմնադրամը, Ուիլյամ և Ֆլորա Հյուլեթների հիմնադրամը և բրիտանական Children’s Investment Fund Foundation-ը[12]: Խոշոր բարեգործական ընկերությունների թվին են պատկանում նաև բրիտանական Wellcome Trust, ամերիկյան Lilly Endowment և Robert Wood Johnson Foundation հիմնադրամները[13]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Благотворительная организация // Словарь-справочник по социальной геронтологии/под ред. Б. Тукумцева, самара, 2003 г.
  2. Lester M. Salamon and Helmut K. Anheier. The International Classification of Nonprofit Organizations: ICNPO-Revision 1. — The Johns Hopkins University Institute for Policy Studies, 1996. — P. 18.
  3. «Historical Note»։ The Almshouse Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-25-ին։ Վերցված է 2014-04-28 
  4. Jacqueline Banerje. (հունիսի 1, 2013)։ «Captain Coram and the Foundling Hospital»։ The Victorian Web։ Վերցված է 2014-04-28 
    Е. А. Горшкова. Английские воспитательные дома XVlll - конца XlX века // Детский дом. — 2010. — № 10. — С. 11. Архивировано из первоисточника 29 Ապրիլի 2014.
  5. Malthus: 'An Essay on the Principle of Population' / Edited by Donald Winch. — Cambridge University Press. — 1992. — P. x. — ISBN 0-521-42972-2
  6. «The Charity Organisation Society»։ St George-in-the-East Church։ Վերցված է 2014-04-28 
  7. John E. Hansan.։ «Charity Organization Societies: 1877-1893»։ The Social Welfare History Project։ Վերցված է 2014-04-28 
  8. 8,0 8,1 Peter Dobkin Hall. Historical Perspectoves on Nonprofit Organizations in the United States // The Jossey-Bass Handbook of Nonprofit Leadership and Management / Robert D. Herman & Associates. — 2nd Ed. — Jossey-Bass, 2011. — P. 1—38. — ISBN 0-7879-6995-8
  9. William P. Barrett. (November 8, 2012)։ «Largest-Charities Methodology: Size, Then Financial Efficiency»։ Forbes։ Վերցված է 2014-04-29 
  10. «Charity Watch Top-Rated Charities»։ American Institute of Philantropy։ Վերցված է 2014-04-29 
  11. William P. Barrett. (November 25, 2013)։ «The Largest U.S. Charities For 2013»։ Forbes։ Վերցված է 2014-04-29 
  12. Robin Toal. (September 16, 2013)։ «The Top Ten US Charitable Foundations»։ Funds for NGOs։ Վերցված է 2014-04-29 
  13. «Крупнейшие мировые благотворительные организации и фонды»։ БФ «Только лучшее детям»։ 13 февраля 2012։ Վերցված է 2014-04-29