Պրոֆեսոր Մորիարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրոֆեսոր Մորիարտի
The Adventure of the Final Problem 03.jpg
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս և հեռուստատեսային կերպար
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Ներկայացված էThe Final Problem, Սարսափի հովիտ և Շերլոկ
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան տարեթիվ1891
Մահվան վայրReichenbach Falls
Մասնագիտությունհանցագործ, համալսարանի պրոֆեսոր և մաթեմատիկոս
Դերը կատարել ենԷնդրյու Սքոթ, Ջարեդ Հարիս, Ռեյֆ Ֆայնս, Վինսենտ դ'Օնորֆիոն, Էրիկ Պորտեր, Ռիչարդ Ռոքսբուրգ, Լոուրենս Օլիվիե, Lionel Atwill?, Հենրի Դենիել, Ջոն Հյուսթոն, Պոլ Ֆրիման, Լեո Մակկերն, Hans Söhnker?, Էնթոնի Հիգինս, George Zucco?, Ernest Torrence?, Norman McKinnel?, Gustav von Seyffertitz?, Lyn Harding?, Booth Conway?, Viktor Yevgrafov? և Ալեքսեյ Գորբունով
Professor Moriarty Վիքիպահեստում
Մորիարտիի և Շերլոկ Հոլմսի պայքարը

Պրոֆեսոր Մորիարտի (անգլ. Professor Moriarty. անվան մասին տեղեկությունը հակասական է, տես ներքևում)՝ Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող ստեղծագործության երկաշարի կերպար, գլխավոր հերոսի անտագոնիստ, հզոր հանցագործ կազմակերպության ղեկավար, քրեական աշխարհի հանճար:

Մորիարտին Կոնան Դոյլի ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սերում է լավ ընտանիքից, փայլուն կրթություն է ստացել և բնությունից օժտված է բացառիկ մաթեմատիկական ունակություններով: Երբ 21 տարեկան դարձավ, նա Նյուտոնի երկանդամի մասին գիտական շարադրություն գրեց, որը նրան հանգեցրեց եվրոպական ճանաչման: Որից հետո նա՝ գավառական համալսարաններից մեկում, մաթեմատիկայի կաֆենդրա ստացավ, և, հավանական է, որ նրան փայլուն ապագա էր սպասվում: Սակայն նրա երակներում հանցագործի արյուն է հոսում: Նա հակում ունի դաժանության նկատմամբ: Եվ նրա արտասովոր միտքը ոչ միայն չի դիմադրում, այլ նաև ուժեղացնում է այդ հակումը և նրան ավելի վտանգավոր է դարձնում: Այդ համալսարանական քաղաքում, որտեղ նա դասավանդում էր, նրա մասին մութ շշուկներ էին պտտվում, և, վերջիվերջո, նա ստիպված էր թողնել կաֆենդրան և Լոնդոն տեղափոխվել, որտեղ նա սկսեց երիտասարդ մարդկանց քննությունների պատրաստել՝ սպայական աստիճան...

«Վերջին խնդիրը»

Հոլմսը նաև Մորիարտիի մասին արտահայտվել է որպես «Եվրոպայի ամենա լավ մտավորականներից մեկը» և «հանցագործ աշխարհի Նապոլեոնը»: Վերջին արտահայությունը Կոնան Դոյլը Սքոթլենդ Յարդի (անգլ. New Scotland Yard) տեսուչներից մեկից է վերցրել, որը կապված էր Ադամ Ուորթի (անգլ. Adam Worth)՝ XIX դարի համաշխարհային հանցագործի գործի հետ, որը Մորիարտիի նախատիպն է հանդիսացել:

«Սարսափի հովիտ» պատմվածքի տեքստում առկա է Մորիարտիի արտաքնի նկարագրությունը.

Այս մարդը զարմանալիորեն պրեսբիտերական քարոզչի է նման, նա նիհար դեմք ունի, ճերմակ գանգուրներ և վերամբարձ խոսք: Հրաժեշտ տալով, նա իր ձեռքը ուսիս դրեց, որպես հարազատ հայր, ով որդու՝ աշխարհի դաժանության և սառնության ճանաչման առիթով, օրհնում էր նրան:

«Սարսափի հովիտ»

Այնտեղ նաև նշվում է, որ պրոֆեսոր Մորիարտին տարեկան 700 ֆունտ եկամուտ ունի (համալսարանական կաֆենդրայի աշխատավարձը) և որ նա ամուսնացած չէ: Մորիարտիի անվան և ընտանիքի մասին տվյալները վիճելի են. «Վերջին խնդրիը» պատմվածքում պրոֆեսորին անունով չեն դիմում, սակայն նշվում  է, որ նա ունի եղբայր՝ գնդապես Ջեյմս Մորիարտին, ով նրա մահից հետո «պաշտպանում էր մահացած եղբոր հիշատակը»: Միևնույն ժամանակ, «Դատարկ տուն» պատմվածքում «Ջեյմս» անունը հենց պրոֆեսորին էր կցված, այսպես, բառացիորեն ստացվում է, որ երկու եղբայրները նույն անունն են կրում (չորս գործողություն ունեցող «Շերլոկ Հոլմս» պիեսում, որը գրվել է Կոնան Դոյլի մասնակցությամբ, պրոֆեսորը կրում է «Ռոբերտ» անունը): Բացի այդ, «Սարսափի հովիտ» պատմվածքում գնդապետ եղբոր մասին չի հիշատակվում, սակայն հայտնվում է մեկ ուրիշը, պրոֆեսորի կրտսեր եղբայրը, ով «Անգլիայի արևմուտքում, երթուղային կայանում որպես պետ է ծառայում»:

Մորիարտին գործում է երկաշարի միայն երկու ստեղծագործություններում՝ «Վերջին խնդիրը» (1893) և ավելի ուշ՝ «Սարսափի հովիտ» (1914-1915) պատմվածքներում: Բացի այդ, նա նշվում է հինգ պատմվածքներում՝ «Դատարկ տուն» (1903), «Նորվուդյան շինարարը» (1903), «Կորած ռեգբիստը» (1904), «Նրա վերջին խոնարհումը» (1917), «Մեծանուն հաճախորդը» (1924): Կերպարը ստեղծվել է Կոնան Դոյլի կողմից, որպես Հոլմսի հետ «հարցերը լուծելու» միջոց, որպեսզի ավարտի երկաշարը, որը, հենց գրողը, համարում էր թեթևաքաշ բուլվարային ընթերցվածք: Մորիարտին մահանում է Հոլմսի հետ ձեռնամարտային մենամարտում՝ ընկնելով Ռեյնբախյան ջրվեժի ժայռից: Պատմվածքի տեքստում նրա հետ միասին մահանում է Հոլմսը: Երկուսի մարմիններն էլ չի գտնվել: Սակայն, արդյունքում, Կոնան Դոյլը՝ ընթերցողների բազմաթիվ բողոքների հետևանքվ, ստիպված էր «վերակենդանացնել» Հոլմսին, հայտարարելով, որ նրա թվացյալ մահը բեմականացում էր, որը պայմանավորված է եղել թաքնվելու անհրաժեշտությունից, որպեսզի ջախջախել Մորիարտիի կազմակերպության մնացորդները (տես «Դատարկ տուն»  պատմվածքը «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածուում):

Այլ հեղինակների կողմից գրված, Շերլոկ Հոլմսի մասին պատմող ստեղծագործություններում Մորիարտիի ճակատագիրը փոփոխական է, քանի որ նրա կերպարը գլխավոր անտագոնիստի կերպարն է, որը ուղիղ կապով կապված է Շերլոկ Հոլմսի կերպարի հետ[1]:

Պրոֆեսորի կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Մորիարտիի կերպարը մեդիայում լայն տարածում է ձեռք բերել: Շատ դեպքերում, այս կերպարը սյուժետապես անմիջականորեն կապված չէ Կոնան Դոյլի ստեղծագորթությունների հետ, այլ օգտագործվում է ընդամենը Մորիարտիի բնավորության գծերը և գործողության միջոցը: Պրոֆեսոր Մորիարտին հայտնվում է նաև այն ստեղծագործություններում, որտեղ ընդհանրապես բացակայում է Շերլոկ Հոլմսը կամ Կոնան Դոյլի կողմից ստեղծված այլ հերոսները («Երևելի ջենտլմենների լիգա», «Գրադարանավարները» և այլն): Կոնան Դոյլի ստեղծագործությունների հետ անմիջականորեն կապված են այն աշխատանքները, որոնք հիմնված են «Վերջին խնդիրը» պատմվածքի վրա: Ժամանակակից զանգվածային լրատվության միջոցներում, պրոֆեսոր Մորիարտիի կերպարը հակված է երիտասարդացման միտմանը, այսինքն, ամեն անգամ, այն դերասանները, ովքեր կերտում են նրա դերը, ավելի երիտասարդ են երևում: Մորիարտիի գիտական աշխատանքները (աստղակերպի տեղաշարժի և երկանդամի տեսության քննարկման մասին) երբեմն գիտական գրականությունում են հիշատակվում, սակայն սա չի նշանակում, որ նրանք իրական նախատիպի են պատկանել:

Ենթադրվում է, որ Մորիարտիի նախատիպը հանդիսացել է պրոֆեսոր Ուելտեր Լոյդ ՄաքԼարենսը, ով XIX  դարի վերջում, Օքսվորդում մաթեմատիկա էր դասավանդում: Նա առանձնանում էր իր գաղտնիությամբ և հանցագործ խմբավորման ստեղծման ներգրավվածության մեջ էր կասկածվում, որը թանկարժեք իրեր գողության, շորթման և արվեստի ստեղծագործությունների կեղծման մեջ էր կասկածվում: Այս խմբավորումը Ուոլտերի կողմից բացառապես մեծ հեռավորության վրա էր ղեկավարվում, խմբավորման անդամներին՝ գործողության մանրամասն ծրագրի մասին, գրվածքներ էր գալիս, իսկ անդամներից յուրաքանչյուրը, խմբավորման ընդհանուր գանձարկղում, պետք էր մահվան ապահովագրման համար եկամտի 20%-ը վճարեր: Ուոլտերի մահից հետո խմբավորումը լուծարվեց, սակայն նրանց հանցագործություններից ոչ մեկը, ինչպես նաև խմբավորման գոյության մասին փաստը, երբեք չի ապացուցվել[2][3][4][5][6]:

Դերը մշակույթի ու գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010-2017 - «Շերլոկ» (Մեծ Բրիտանիա). Մորիարտի՝ Էնդրյու Սքոթ
  • 2013 - «Շերլոկ Հոլմս» (Ռուսաստան). Մորիարտի՝ Ալեքսեյ Գորբունով: Մորիարտին ֆիլմում՝ մաթեմատիկայի պրոֆեսոր, ով մտադիր է սպանել թագուհուն: Նա նաև «Կեբմենների խմբավորում» հանցագործ կազմակերպության ղեկավարն է:
  • 2014 - «Գրադարանավարները» (ԱՄՆ). Մորիարտի՝ Դեվիդ Էս. Լի (англ. David S. Lee). Պրոսպերոն նրան որպես իր օգնական է հրավիրել:
  • 2015 - «Շերլոկ». Մորիարտի Անատոլ ՖոնՖիլանդրա
  • 2018 - «Полицейский с Рублёвки» (Ռուսաստան) ՝ արբած Մուհիչ (4-րդ եթերաշրջանի անտագոնիստը) գործում է Մորիարտի գեղծանվան ներքո և ստորագրվում է Մ. տառով[7]:

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շերլոկ Հոլմս» պիեսում, որը գրվել է Կոնան Դոյլի և Ուիլյամ Ջիլետտի կողմից, պրեմիերան տեղի է ունեցել 1899 թվականին Բուֆֆալոյում, Մորիարտիի դերը կատարել է Ֆրենկ Քիերնանը:
  • 1953 - «Շերլոկ Հոլմս» բեմադրությունում, որը բեմադրվել է Ուիդա Բերժերի կողմից և ցուցադրվել է միայն 30 անգամ և1953 թվականի հոկտեմբերի 31-ին նյույորքյան New Century Theatre թատրոնում, Մորիարտիի դերը կատարել է Թոմաս Գոմեսը:

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950-ական թվականներ - «Վերջին խնդիրը» ռադիոբեմադրությանը Մորիարտիի դերը կատարել է Օրսոն Ուելսը:
  • 1992-1993 - BBC Radio-ի «Վերջին խնդիրը» ռադիոբեմադրությանը (նոյեմբերի 4, 1992) և «Դատարկ տուն» (փետրվարի 24, 1993) Մորիարտիի դերը կատարել է Մայքլ Փենինգթոնը:

Գրականություն (բացի Կոնան Դոյլից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - The Mandala of Sherlock Holmes: The Adventures of the Great Detective in India and Tibet (Ջամյանգ Նորբու):
  • 2003 - «A Study in Emerald» (Նիլ Գեյման):
  • 2011 - «Մետաքսե տուն» (Էնթոնի Գորովից):

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - Sherlock Holmes: The Devil’s Daughter համակագրչային խաղում հայտնվում է Շերլոկ Հոլմսի Քեյթ անունով դուստրը: Խաղի վերջում պարզվում է, որ նա Ջեյմս Մորիարտիի դուստրն է, ում հոր մահից հետո Շերլոկը որդեգրում է:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարի պատվին է անվանվել (5048) Մորիարտի աստղակերպը, որը հայտնաբերվել է 1981 թվականի ապրիլի 1-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jamyang Norbu. The Mandala of Sherlock Holmes: The Adventures of the Great Detective in India and Tibet. - 1999.
  2. Wesson, P.S. (2002). “On higher-dimensional dynamics”. Journal of Mathematical Physics. AIP. 43 (5): 2423. arXiv:gr-qc/0105059. DOI: 10.1063/1.1462418.
  3. Alejandro Jenkins, "On the Title of Moriarty's 'Dynamics of an Asteroid'", arΧiv:1302.5855
  4. Синемафия։ «Профессор Мориарти: эволюция образа»։ Синемафия (Russian)։ Վերցված է 2019-06-28 
  5. Schaefer, B. E. «Sherlock Holmes and some astronomical connections.» Journal of the British Astronomical Association 103 (1993): 30-34.
  6. «Download Limit Exceeded»։ citeseerx.ist.psu.edu։ Վերցված է 2019-06-28 
  7. «4 Сезон | Полицейский с Рублёвки онлайн 2018» (ru-RU)։ Վերցված է 2019-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]