Մենամարտ (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մենամարտ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Մենամարտ
Anton Chekhov's The Duel
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3]
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴովերա Կոսաշվիլի
ՊրոդյուսերԴոնալդ Ռոզենֆելդ
ԴերակատարներԷնդրյու Սքոթ, Ֆիոնա Գլեսկոտ, Տոբայաս Մենզիս, Միշել Ֆեիրլի և Նիկոլաս Ռոու
ՕպերատորՊոլ Սարոսսի
Նկարահանման վայրԽորվաթիա
Պաշտոնական կայքէջ[4]

«Մենամարտ» (անգլ.՝ The Duel), ռեժիսոր Դովերա Կոսաշվիլիի 2010 թվականի դրամատիկ ֆիլմը: Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի համանուն վիպակի վրա: Նկարահանումները կատարվել են Խորվաթիայում, առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ-ում: Ֆիլմը արտամրցույթային ծրագրով ցուցադրվել է նաև 2011 թվականի «Մոսկովյան միջազգային կինոֆեստիվալում », «Ռուսական հետք» անվանակարգում[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաևսկին պետական ծառայության մեջ գտնվող ռուս արիստոկրատ է, որը հակում ունի մոլի խաղերի և գինարբուքի նկատմամբ: Նա ապրում է Նադյայի հետ, որին խլել է ամուսնուց, բայց չի սիրում: Մի անգամ նա դավաճանում է Լաևսկուն կապիտան Կիրիլինի հետ: Հետագայում, հերթական իրադարձությունները Լաևսկուն տանում են մենամարտի իր նախկին ընկերոջ` ֆոն Կորենի հետ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդրյու Սքոթ` Իվան Անդրեևիչ Լաևսկի
  • Ֆիոնա Գլեսկոտ` Նադյա
  • Տոբայաս Մենզիս` Նիկոլայ Վասիլևիչ ֆոն Կորեն
  • Նիալ Բագգի` Սամոյլենկո
  • Ռիկ Մակարեմ` Աչմյանով
  • Նիկոլաս Ռոու` Շեշկովսկի
  • Միշել Ֆեիրլի` Մարիա
  • Դեբբի Չեյզեն` Օլգա
  • Ջերեմի Սվիֆտ` Դյակոն
  • Միսլավ Կավայդա` Կիրիլին

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ֆիլմն արժանացել է «Կանադական կինեմատոգրաֆիստների ընկերության մրցանակին», «Թատերական ստեղծագործություններում լավագույն օպերատորական աշխատանք» (Պոլ Սարոսի) անվանակարգում[6]:

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականի[7][8][9][10][11][12][13][14]: Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 81 % դրական գրախոսություն 37 հիմքով, Metacritic կայքում` 75 բալ 100-ից 16 գրախոսությունների հիման վրա: Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 2 բալ 4-ից[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]