Արքա Լիր (ֆիլմ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Արքա Լիր
անգլ.՝ King Lear
Արքա Լիր (ֆիլմ, 2018).jpg
ԵրկիրFlag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրողբերգություն
ՀիմքԱրքա Լիր
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Այր
ԴերակատարներԷնթոնի Հոփքինս, Էմմա Թոմփսոն, Էմիլի Ուոթսոն, Ֆլորենս Փյու, Ջիմ Բրոուդբենթ, Էնդրյու Սքոթ, Ջիմ Քարտեր, Քրիստոֆեր Էքստոն, Տոբայաս Մենզիս, Էնթոնի Կալֆ, Կարլ Ջոնսոն, Ջոն Սթենդինգ, Չակ Իվուջի և Ջոն Մակմիլան
ՕպերատորԲեն Սմիթարդ
ԵրաժշտությունՍթիվեն Ուորբեք
Տևողություն115 րոպե

«Արքա Լիր» (անգլ.՝ King Lear), Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության հեռուստատեսային էկրանավորումը, որը նկարահանվել է BBC հեռուստաալիքի պատվերով Playground Television UK Ltd հեռուստաընկերության կողմից։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի մայիսի 28-ին BBC 2 հեռուստաալիքով[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի գործողությունները տեղափոխվել են մեր ժամանակներ, «զուգահեռ» ենթադրական Անգլիա, որտեղ ռազմական դիկտատոր Լիր արքան որոշում է հեռանալ հանգստանալու և իր պետությունը բաժանել երեք դուստրերի միջև։ Արքան ցանկանում է իմանալ, թե ինչքան են սիրում իրեն աղջիկները, որպեսզի հասկանա, թե ում թագավորության որ մասը տա։ Սակայն կրտսեր դուստրը հրաժարվում է շողոքորթել հորը, ինչից հետո վերջինս նրան ամուսնացնում է Ֆրանսիայի թագավորի հետ՝ առանց օժիտ տալու, և իր բոլոր ուղեկցորդների հետ տեղափոխվում ավագ դստեր տուն։ Ժառանգությունն ստանալուց հետո Գոներիլն ու Ռեգանը հրաժարվում են ընդունել իրենց հորն իրենց տներում, և արքան հայտնվում է փողոցում[3]։

Թագավորի մերձավորներից մեկը՝ կոմս Գլոստերը, իր կրտսեր՝ ապօրինածին Էդմոնդ որդուց իմանում է, որ ավագ որդին՝ Էդգարը, ծրագրել է սպանել նրան և ստանալ նրա տիտղոսն ու փողերը։ Նա չգիտի, որ դա իշխանությունը գրավել ցանկացող Էդմոնդի խորամանկ ծրագրի մի մասն է։ Էդգարն ստիպված է փախչել հայրենի տնից և ձևանալ խելագար[4]։

Կորդելիան՝ թագավորի կրտսեր դուստրը, իմանում է հոր փախստարակն վիճակի մասին և իր ամուսնու զորքերի օգնությամբ փորձում է նրան վերականգնել գահին։ Գոներիլն ու Ռեգանը պաշտպանում են Էդմոնդին, որը խաբեության միջոցով տիրացել էր հոր ունեցվածքին։ Երեք քույրերի հակամարտությունը վերածվում է մեծամասշտաբ զինված գործողությունների։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մեծ Բրիտանիայի օրիգինալ պատմական հուշարձաններում և կալվածքներում։ Լիր արքայի բնակության վայրը դարձել է Լոնդոնի Թաուերը։ Գլոստերի կոմսի կալվածքը, որտեղ կատարվում են գործողությունների մեծ մասը, նկարահանվել է Հարթֆորդշիրում՝ Հեթվիլդ հաուսում։ Որպես Լիրի ռազմաբազա նկարահանվել է Լա Մանշի ափին գտնվող Դուվրի ամրոցը[6]։

Սթիվենիջ (Հարթֆորդշիր) քաղաքի փողոցներից մեկում անցկացվող նկարահանումներից մեկի ժամանակ խելքը կորցնող տարագիր թագավորի դերի մեջ մտած Էնթոնի Հոփքինսին, որ փողոցով հրում էր սուպերմարկետի սայլակը, մոտեցել է մի կին և չճանաչելով դերասանին, նրան ցույց տվել մոտակա հոսթելի ճանապարհը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BBC Two — King Lear
  2. Flora Carr (2018-05-28)։ «When is BBC2’s King Lear starring Anthony Hopkins on TV?»։ radiotimes.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-30 
  3. Sam Wollaston (2018-05-28)։ «King Lear review – Anthony Hopkins is shouty, vulnerable and absolutely mesmerising»։ theguardian.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-30 
  4. Holly Williams (2018-05-30)։ «King Lear review: Anthony Hopkins stars in a murky adaptation»։ independent.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-05-30 
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «King Lear cast announced for BBC Two»։ bbc.co.uk (անգլերեն)։ BBC։ 2017։ Վերցված է 2018-05-30 
  6. Thomas Ling (2018-05-28)։ «Where is BBC’s King Lear filmed»։ radiotimes.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-30 
  7. Jacob Stolworthy (2018-05-15)։ «Anthony Hopkins 'mistaken for homeless man' while filming BBC film King Lear»։ independent.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-05-30