Ալիսան հայելիների աշխարհում
«Ալիսան հայելիների աշխարհում» (անգլ.՝ Alice Through the Looking Glass), ռեժիսոր Ջեյմս Բոբինի, սցենարիստ Լինդա Վուլվերթոնի և պրոդյուսեր Թիմ Բարթոնի ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմ, որը նկարահանվել է Լուիս Քերոլի համանուն վեպի հիման վրա։ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի շարունակությունն է։ Դերերը կատարել են Միա Վասիկովսկան, Էնդրյու Սքոթը, Ջոնի Դեփը, Հելենա Բոնեմ Քարթերը, Էն Հեթուեյը և Սաշա Բարոն Կոենը։ Պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2016 թվականի մայիսի 26-ին, ԱՄՆ-ում՝ 2016 թվականի մայիսի 27-ին[13]։ Ֆիլմը նվիրված է Ալան Ռիքմանի հիշատակին, որում նա խաղացել է իր վերջին՝ Աբսոլեմա թիթեռի դերը[14]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահարկու փոթորիկ։ «Հրաշք» անունով մի նավ, որի նավապետն է Ալիսա Քինգսլին, հեռանում է ծովահեններից։ Խաբեբայական ճանապարհով Ալիսան ստիպում է թշնամական նավերին ծանծաղուտ ընկնել, և հրամայում է ուղղություն վերցնել դեպի Լոնդոն։ Տուն վերադառնալով՝ նա Ջեյմս Հարկորտից իմանում է լորդ Էսկոտի՝ Հեմիշի հոր մահվան մասին, որն ուզում էր ամուսնանալ Ալիսայի հետ։
Այդ նույն երեկոյան նրանք ժամանում են պարահանդես, և Ալիսան իմանում է, որ իր մայրը՝ Հելենը վաճառել է իր նախկին ամուսնու՝ Չարլզի ընկերության 10%-ը։ Ալիսան կշտամբում է իր մորը նրա անխոհեմ արարքի համար և պատմում մորը այն բանի մասին, որ միշտ ուզում էր ճանապարհորդել իր սեփական նավով։ Նա փախչում է պարտեզ, որտեղ հանդիպում է իր հին ընկեր, նախկինում՝ թրթուր, իսկ ներկայումս՝ Աբսոլեմա թիթեռին։ Ալիսան անցնում է հայելու միջով և հայտնվում Հրաշքների աշխարհում։
Նա ընկնում է երկնքից և հայտնվում Սպիտակ թագուհու և իր ընկերների դղյակի առջև, ովքեր, ինչպես պարզվում է, սպասում էին նրան։ Նրանք պատմում են նրան, որ Գլխարկագործը, զբոսնելով Տումտում անտառի թավուտներում, գտել է իր առաջին թղթե գլխարկը, որը նա ժամանակին նվիրել էր իր հորը՝ Զանիկ Ցելինդրին, և տարիներ շարունակ մտածում էր, որ հայրը այն նետել է։ Այժմ Թարրանտ Ցելինդրը հուսհատված մտածում է, որ իր հարազատները մինչ օրս կենդանի են, և ուզում է գտնել նրանց։
Ալիսան ուղևորվում է նրա մոտ և ասում, որ նրա ընտանիքը մահացած է և այն անհնար է վերադարձնել։ Սակայն Գլխարկագործը վռնդում է նրան և ասում, որ իրական Ալիսան կհավատար իրեն։ Սպիտակ թագուհին և սպիտակ նապաստակը հիշեցնում են մի ինչ-որ Խրոնոսֆերայի և դեպի անցյալ ճանապարհորդությունների մասին։ Միրանան պնդում է, որ Գլխարկագործի ընտանիքին հնարավոր էր փրկել մահից։ Հնամենի ժամացույցի միջոցով Ալիսան անցնում է մի ուրիշ աշխարհ և հայտնվում Ժամանակի դղյակում։ Հայտնվելով այնտեղ, նա նկատում է տարօրինակ փոքրիկ արարածներ, այնուհետև հենց՝ Ժամանակին։
Ժամանակը ոչ միայն ուշադիր հետևում է երկրի բոլոր բնակիչներին, այլ նաև որոշում, թե ում կյանքի ժամկետն է սպառվում։ Նա «Ստորերկրյա հանգուցյալ քաղաքացիների» դահլիճում կախում է փակված ժամացույցներ, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր բնակչի կյանքի ժամկետը։ Ժամանակը նկատում է Ալիսային և հարցնում, թե ինչի համար է նա ժամանել իր դղյակ։ Ալիսան խնդրում է նրանից Խրոնոսֆերան, որպեսզի փրկի Գլխարկագործին, բայց ժամանակը մերժում է Ալիսայի խնդրանքը։ Խրոնոսֆերան պետք էր նաև Կարմիր Թագուհուն, ով ուզում է վռեժ առնել իր կրտսեր քրոջից։ Դղյակից հեռանալով, Ալիսան գողանում է Խրոնոսֆերան և հեռանում, իսկ Իրացիբետան հրամայում է Ժամանակին փնտրել ու հետ բերել նրան Խրոնոսֆերան։
Ճանապարհորդելով Ժամանակի օվկիանոսով՝ Ալիսան հայտնվում է Մրամորեալյան քույրերի թագադրման օրը, որտեղ նկատում է երիտասարդ Գլխարկագործին։ Արարողության ժամանակ, Գլխակագործը ամբողջ դահլիճին ստիպում է ծիծաղել Իրացիբետայով և վերջինիս մեծ գլխով, և ի պատասխան այդ ծաղրանքին Իրացիբետան խոստանում է, որ նրանք բոլորը պատասխան կտան դրա համար։ Իրացիբետայի հայրը զրկում է նրան գահ բարձրանալու իրավունքից, վերջինիս մահից հետո։ Զանիկ Ցելինդրը ասում է իր որդին, որ միշտ ստիպում է իրեն ամաչել բոլորի առջև, և Թարրանտը հեռանում է։ Ալիսան ուզում է կանգնեցնել նրան, նախազգուշացնելով, որ նա (այսինքն Թարրրանտը) ապագայում կարող է կորցնել իր հարազատներին, ոչինչ չանելով նրանց փրկության համար, բայց միևնույն է Գլխարկագործը հեռանում է։
Դղյակում Միրանան ներողություն է խնդրում Գլխարկագործի ընտանիքից և հիշեցնում այն օրը, երբ երեկոյան ժամը վեցին Իրացիբետան փախչելով դղյակից ընկել և գլուխը հարվածել է հրապարակում գտնվող արձանին, և այդ օրվանից քույրերի միջև վեճեր են առաջանում։ Ալիսան ուղևորվում է հենց այդ օրը, կանխելու համար Իրացիբետայի հարվածը ժամացույցին։ Ալիսան հանդիպում է փոքրիկ Գլխարկագործին, և նա նրան հրավիրում է իրենց տուն, նրա համար գլխարկ կարելու համար։ Թղթե գլխարկը, որը Թարրանտն էր գործել, հորը դուր չեկավ և նա այն դեն նետեց։ Ալիսան շտապում է դեպի այն վայրը, որտեղ որ պետք է հայտնվեր Իրացիբետան։
Մինչդեռ դղյակում Միրանան, չնայած մոր արգելքի, վերցնում է թխվածքի մնացորդներն ու վազում իր սենյակ գաղտնի ուտելու դրանք։ Մի քանի փշրանքներ ընկնում են գետնին, և նա հավաքում է դրանք և լցնում իր քրոջ անկողնու տակ։ Նրանք վիճում են, և Միրանան ամբողջովին հերքում է իր մեղքը, իսկ Իրացիբետան պատիժ է ստանում և փախչում տնից։ Ալիսան փորձում է նախազգուշացնել նրան իր ճակատագրական հարվածի մասին, բայց միևնույն է Իրացիբետան սայթաքում է և ընկնում, հարվածելով գլուխը արձանին, ինչի արդյունքում նրա գլուխը սաստիկ ուռչում է։
Ժամանակը փորձում է պարզել Գլխարկագործից, Սոնիից և Նապաստակից Ալիսայի գտնվելու վայրը, բայց նրանք միայն ծաղրում են նրան։ Ժամանակը գտնում է Ալիսային հետ է պահանջում իր Խրոնոսֆերան, բայց նա անցնում է հայելու միջով և հայտնվում հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ նրա մայրը ասում է, որ արել է դա միայն բարի նպատակներով։ Ալիսան փախչում և հայտնվում է այն Սարսափելի օրը, որտեղ հասկանում է, որ Գլխարկագործի ընտանիքը իսկապես կենդանի է։ Ուղղակի Իրացիբետան նրանց գերի է վերցրել։
Ալիսան վերադառնում է իր Հրաշքների աշխարհ գալու օրը, սակայն գտնում է Գլխարկագործին գրեթե մահացած և ասում է նրան, որ նրա հարազատները կենդանի են և նրանց հնարավոր է գտնել։ Գլխարկագործը վերակենդանանում է և Ալիսայի հետ միասին ուղևորվում Կարմիր թագուհու մոտ, գտնելու համար իր ընտանիքը։ Արդյունքում նրանց գտնում են փոքրացված վիճակում և մրջյունների համար նախատեսված փոքրիկ տնակում։ Իրացիբետան խլում է Խրոնոսֆերան Ալիսայից, մինչ այդ ձերբակալելով Ժամանակին, և տանում իր հետ Միրանային այն օրը, երբ նրա քույրը չկարողացավ խոստովանել իր մեղքը, չնայած նրան, որ Ժամանակը զգուշացրեց Իրացիբետային, որ եթե նա հանդիպի իր նախատիպին մանուկ տարիքում, ամբողջ աշխարհը կփլուզվի։
Այնուամենայնիվ նույնիսկ անցյալում Միրանան չի կարողանում ճշմարտությունն ասել, և Իրացիբետան ներխուժում է սենյակ, որտեղ հանդիպում է իր նախատիպի հետ։ Ամեն ինչ սկսում է քարանալ։ Գլխարկագործն ու Ալիսան վերցնում են Սպիտակ Թագուհուն և ճամփորդում Ժամանակի Օվկիանոսով, տեղափոխվելով ներկա, և ուղևորվում են Ժամանակի դղյակ։ Շուրջբոլորը քարանում է, և Ժամանակը փորձում է օգնել Ալիսային ժամանակին տեղ հասցնել Խրոնոսֆերան, բայց նա նույնպես քարանում է։ Խրոնոսֆերայի և ժամանակի միջև վերականգնվում է կապը, և ամեն ինչ իր տեղն է վերադառնում։ Միրանան ներողություն է խնդրում Իրացիբետայից և նրանք վերջապես հաշտվում են։
Ալիսան ներողություն է խնդրում Ժամանակից և տալիս է նրան իր հոր ժամացույցը, որը վաղուց չի աշխատում, բայց նա պահում էր այն որպես հիշատակ։ Գլխարկագործի ընտանիքը վերադառնում է նախկին կյանքին, և Զանիկ Ցելինդրը իր խոսքերի համար ներողություն է խնդրում Թարրանտից։ Ալիսան հեռանում է Հրաշքների աշխարհից, բայց Գլխարկագործը ասում է նրան, որ նրանք դեռ կհանդիպեն։ Էսկոտների տուն վերադառնալով նա խնդրում է միսս Քինգսլիին ստորագրել փաստաթղթերը, ասելով, որ նավը՝ իր երազանքն է, իսկ մայրը մի հատ։ Հեմիշ Էսկոտը ծաղրում է նրանց, իսկ Հելենը ասում է, որ ուրախ է, որ իր աղջիկը չի ամուսնացել նրա հետ, և պատռում է պայամնագիրը, հայտնելով, որ նրանք Ալիսայի հետ կապրեն այնպես, ինչպես որ կցանականան։ Ալիսան բացում է իր սեփական «Քինգսլի» ընկերությունը և շարունակում իր ճամփորդությունները իր մոր հետ միասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միա Վասիկովսկա - Ալիսա Քինգսլի[15]
- Ջոնի Դեփ - Թարրանտ Ցելինդր Խենթ Գլխարկագործ[15]
- Լուի Էշբորն Սյորկիս - մանուկ Թարանտ Ցելինդրը
- Հելենա Բոնեմ Քարթեր - Իրացիբետա ֆոն Կրիմս, Կարմիր թագուհի[15]
- Լեյլա դե Մեսա - մանուկ Իրացիբետան
- Էն Հեթուեյ - Միրանա ֆոն Մարամորիալ, Սպիտակ թագուհի[15]
- Ամելիա Քրաուչ - մանուկ Միրանան
- Սաշա Բարոն Կոեն - Ժամանակը[15]
- Րիս Իվանս - Զանիկ Ցելինդր, Խենթ Գլխարկագործի հայրը
- Մեթյու Ռիչարդ Լուկաս - Տրալյալյա և Տրուլյալյա[15]
- Լինդսի Դունական - Հելեն Քինգսլի, Ալիսայի մայրը
- Լեո Բիլլ - Հեմիշ Էսկոտ
- Ջերալդինա Ջեյմս - տիկին Էսկոտ, լորդ Էսկոտի հանգուցյալ կինը
- Էնդրյու Սքոթ - բժիշկ՝ Էդդիսոն Բեննետ, հոգեբույժ
- Էդվարդ Սպելիրս - Ջեյմս Խարկորտ, Էսկոտի վարձկան մարդասպանը[15]
- Ռիչարդ Արմիտաժ - Օլերոն թագավորը
- Հեթթի Մորախեն - Էլսմիրի թագուհին
- Սիմոնա Կիրբի - Թայվա Ցելինդր
- Ջո Խորստ - Բիմ Ցելինդր
- Օլիվեր Հոուկս - մանուկ Բիմ Ցելինդրը
- Շիվան Ռեդմոնդ - Բամելիգ Ցելինդր
- Ֆրեդերիկ Ուորդեր - Փումմելի Ցելինդր
- Իվ Հեդերուիկ Թյորներ - Պալու Ցելինդր
- Թոմ Գոդուին - Փիմլիկ Ցելինդր
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալան Ռիքման - Աբսոլեմ, Թիթեռ (նախկինում՝ Կապույտ Թրթուր)[15]
- Սթիվեն Ֆրայ - Չեշիրյան կատու[15]
- Մայքլ Շին - Նիվենս Մակ Թվիստ, Սպիտակ Նապաստակ[15]
- Թիմոթի Սպոլլ - Բայարդ Համմար[15]
- Կայլ Էյբեր - մանուկ Բայարդը
- Բարբարա Վինդզոր - Մալյանկին, մուկ՝ Սոնյա
- Փոլ Ուայթհաուս - Թեկերի Իրվիկետ Նապաստակ
- Մեթ Ֆոգել - Ուիլկինս, Ժամանակի ծառայապետ սպասավորների պետը
- Ուոլի Ուինգերտ - Շալտայ-Բալտայ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերիբ 7-ին «Variety» լրագրում հայտնվեց ինֆորմացիա՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի մշակման մասին[16]։ 2013 թվականի մայիսի 31-ին «Disney» ստուդիան առաջարկեց Ջեյմս Բոբինին դառնալ «Alice in Wonderland: Into the Looking Glass» ֆիլմի ռեժիսոր[17]։
2013 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Ջոնի Դեփը կշարունակի Գլխարկագործի դերը[18]։ Այդ նույն տարվա նոյեմբերին հայտնվեց ինֆորմացիա, որ Միա Վասիկովսկայան Ալիսայի դերի համար արդեն պայմանագիր է ստորագրել[19]։
Նոյեմբերի 22-ին հայտարարվեց, որ ֆիլմի թրեյլերը կհայտնվի էկրաններին 2016 թվականի մայիսի 27-ին և որ ռեժիսորը կլինի՝ Ջեյմս Բոբինը[19]. 2014 թվականի հունվարի 21-ին ֆիլմը վերանվանվեց՝ «Alice in Wonderland: Through the Looking Glass»[20]: 2014 թվականի հունվարի 21-ին Սաշա Բարոն Կոենը միացավ ֆիլմի դերասանական կազմին։ Նա կդերակատարի գլխավոր հերոսներից մեկին՝ Ժամանակին[21]։ 2014 թվականի մարտին հաստատվեց, որ Հելենա Բոնեմ Քարթերը շարունակելու է Կարմիր Թագուհու դերը[22]։ 2014 թվականի մայիսին Րիս Իվանսը լրացրեց ֆիլմի դերասանների շարքը։ Նա կդերակատարի Խենթ Գլխարկագործի հորը՝ Զանիկ Ցելինդրին[23]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի օգոստոսի 4-ին Shepperton Studios ստուդիայում[24]։ Այդ նույն տարվա օգոստոսին, նկարահանումներն անցնում էին Գլոստեր քաղաքի նավանորոգարաններում, և արդյունքում ֆիլմի համար օգտագործվել են՝ «Kathleen and May», «Irene», «Excelsior» և «Earl of Pembroke» 4 պատմական նավերը։ «Earl of Pembroke» նավը հատուկ ֆիլմի համար վերանվանվեց «The Wonder»[25][26][27][28][29]: Հիմնական նկարահանումներն ավարտվել են 2014 թվականի հոկտեմբերի 31-ին[30]։ Համակցված կինոնկարահանումների արտադրությունն ու ֆիլմի ձևակերպությունն ավարտվել է 2015 թվականի հունվարի 26-ին։
Պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան Լոնդոնում կայացավ 2016 թվականի մայիսի 10-ին, իսկ մայիսի 27-ին ֆիլմը հայտնվեց ԱՄՆ-ի կինոթատրոնների էկրաններին[31][32]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սաունդթրեքը, գրված՝ Դենի Էլֆմանի կողմից, թողարկվել է վաճառքի, ֆիլմի համաշխարհային պրեմիերայի օրը։
Բոլոր երգերի հեղինակն է՝ Դենի Էլֆման։
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Alice» | 6:35 | |||||||
2. | «Saving the Ship» | 3:40 | |||||||
3. | «Watching Time» | 5:10 | |||||||
4. | «Looking Glass» | 3:30 | |||||||
5. | «To the Rescue» | 0:56 | |||||||
6. | «Hatter House» | 3:47 | |||||||
7. | «The Red Queen» | 2:29 | |||||||
8. | «The Chronosphere» | 4:15 | |||||||
9. | «Warning Hightopps» | 2:23 | |||||||
10. | «Tea Time Forever» | 1:45 | |||||||
11. | «Oceans of Time» | 1:15 | |||||||
12. | «Hat Heartbreak» | 2:27 | |||||||
13. | «Asylum Escape» | 4:06 | |||||||
14. | «Hatter's Deathbed» | 3:22 | |||||||
15. | «Finding the Family» | 2:04 | |||||||
16. | «Time Is Up» | 4:24 | |||||||
17. | «World's End» | 1:50 | |||||||
18. | «Truth» | 4:09 | |||||||
19. | «Goodbye Alice» | 2:13 | |||||||
20. | «Kingsleigh & Kingsleigh» | 1:19 | |||||||
21. | «Seconds Song» | 0:11 | |||||||
22. | «Friends United» | 1:06 | |||||||
23. | «Time's Castle» | 1:49 | |||||||
24. | «The Seconds» | 1:55 | |||||||
25. | «Clock Shop» | 0:50 | |||||||
26. | «They're Alive» | 2:23 | |||||||
27. | «Story of Time» | 3:03 | |||||||
28. | «Just Like Fire» (Փինկ) | 3:35 | |||||||
76:53 |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից, հիմնականում բացասական արձագանքներ ստացավ։ Rotten Tomatoes կայքի խմբագիրը, ֆիլմին տվեց 30%, 215 կայքերի տված գնահատականների հիման վրա, 10 միավորից տալով 4,6 միջին գնահատական։
Alice Through the Looking Glass: Original Motion Picture Soundtrack | ||||
---|---|---|---|---|
() | ||||
Դենի Էլֆմանի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 2016 թվականի մայիսի 27 | |||
Ձայնագրված | 2016 թվականին | |||
Ժանր | Փոփ ռոք նվագախմբային երաժշտություն | |||
Տևողություն | 76:53 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Walt Disney Records | |||
Պրոդյուսեր | Դենի Էլֆման | |||
Դենի Էլֆմանի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 Alice Through the Looking Glass Press Kit — The Walt Disney Company.
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 Bahr L. 'Alice in Wonderland 2' and 'The Jungle Book' snag release dates // Entertainment Weekly — NYC: Meredith Corporation, 2013. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ 5,0 5,1 Base de datos de películas calificadas
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Graser M., Kroll J. James Bobin in Early Talks to Direct ‘Alice in Wonderland’ Sequel (EXCLUSIVE) // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2013. — ISSN 0042-2738
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Graser M., Kroll J. Disney mad for ‘Alice in Wonderland’ sequel // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2012. — ISSN 0042-2738
- ↑ Finke N. Johnny Depp Finalizing ‘Alice In Wonderland 2’ // Deadline Hollywood — 2013.
- ↑ https://www.amctheatres.com/movies/alice-through-the-looking-glass
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=alice2.htm
- ↑ 12,0 12,1 https://www.boxofficemojo.com/movies/?id=alice2.htm
- ↑ James Bobin; Johnny Depp, Anne Hathaway, Helena Bonham Carter, Sacha Baron Cohen (2016 թ․ մայիսի 27). «Alice Through the Looking Glass». Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Loughrey, Clarisse (2016 թ․ հունվարի 14). «Alan Rickman movies: Late actor has two more films out this year». The Independent (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 «Alice in Wonderland 2 Cast Announced as Production Begins Today». Collider.com. 2014 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Graser, Marc (2012 թ․ դեկտեմբերի 7). «Disney mad for 'Alice in Wonderland' sequel». Variety.
- ↑ «James Bobin in Early Talks to Direct 'Alice in Wonderland' Sequel (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Bahr, Lindsay (2013 թ․ հուլիսի 12). «Johnny Depp Finalizing 'Alice In Wonderland 2′». Deadline Hollywood. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 19,0 19,1 Finke, Nikki (2013 թ․ նոյեմբերի 22). «'Alice in Wonderland 2' and 'The Jungle Book' snag release dates». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Alice In Wonderland 2 Now Titled Through The Looking Glass, Sacha Baron Cohen In Talks». CinemaBlend.com. 2014 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Sacha Baron Cohen Eyes 'Wonderland' Sequel 'Through the Looking Glass' (EXCLUSIVE)». Variety. 2014 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Helena Bonham Carter's Red Queen Heads Through the Looking Glass». ComingSoon.net. 2014 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rhys Ifans to Join Johnny Depp in Disney's 'Alice in Wonderland' Sequel (Exclusive)». TheWrap. 2014 թ․ մայիսի 29. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Disney's Alice in Wonderland: Through the Looking Glass Starts Filming!». ComingSoon.net. 2014 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Ship to feature in new Johnny Depp film arrives in Gloucester Docks». Gloucester Citizen. 2014 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Gloucester Docks boaters unhappy with Hollywood movie filming». BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Tall ships arrive in Gloucester Docks ahead of Hollywood movie filming». BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Tall ship The Wonder arrives at Gloucester Docks for Alice in Wonderland sequel, Through the Looking Glass, starring Johnny Depp». SouthWest Business. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Gloucester Docks transformed for Alice film». BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «On the Set for 11/3/14: Keanu Reeves Starts Daughter of God, Magic Mike XXL & Ant-Man Wrap». ssninsider.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ AWN Staff Editor (2016 թ․ օգոստոսի 9). «Disney's 'Alice Through the Looking Glass' Journeys Home October 18». Animation World Network. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Tom Stockman (2016 թ․ օգոստոսի 5). «ALICE THROUGH THE LOOKING GLASS on Digital HD, Blu-ray and Disney Movies Anywhere October 18th». We Are Movie Geeks. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Alice Through the Looking Glass»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսան հայելիների աշխարհում» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2016 ալբոմներ
- 2016 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Դիսնեյյան ֆիլմեր
- Թիմ Բարթոնի ֆիլմեր
- Ֆիլմեր կենդանի դերասանների և անիմացիայի համատեղությամբ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ալիսը հրաշքների աշխարհում գրքի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1875 թվականին
- Ֆիլմեր ժամանակի մասին
- Ֆիլմեր ժամանակի միջով ճանապարհորդության մասին