Մութ նյութեր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մութ նյութեր
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀիմքHis Dark Materials trilogy?
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԹոմ Հուփեր, Dawn Shadforth?, Otto Bathurst?, Էյրոս Լին, Jamie Childs? և Leanne Welham?
Գլխավոր
դերերում
Դաֆնի Կին, Ջեյմս Մաքէվոյ, Ռութ Ուիլսոն և Լին Մանուել Միրանդա
Գործադիր պրոդյուսերԹոբի Էմմերիկ, Դեբորա Ֆորտե, Julie Gardner?, Ֆիլիպ Պուլլման, Jane Tranter? և Փիրս Վենջեր
ՍցենարիստJack Thorne?
ԵրաժշտությունԼորն Բելֆ
Գեղարվեստական աշխարհHis Dark Materials universe?
Նկարահանման վայրՔարդիֆ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ15
Էկրաններին էնոյեմբերի 3, 2019-ից
ՀեռուստաալիքBBC One
ԸնկերությունBBC և New Line Cinema
ԴիստրիբյուտորBBC Studios?, HBO և HBO Max?
Պաշտոնական կայքէջ

«Մութ նյութեր» (անգլ.՝ His Dark Materials) ամերիկա-բրիտանական ֆենթեզի հեռուստասերիալ, որի հիմքում Ֆիլիպ Փուլմանի համանուն եռագրությունն է[2]։ Սերիալը BBC Studios, New Line Cinema և Bad Wolf ընկերությունների համատեղ արտադրությունն է BBC One և HBO ալիքների համար։ HBO-ն նաև զբաղվում է սերիալի տարածմամբ[3]։

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 3-ին BBC One հեռուստաալիքով, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 4-ին HBO հեռուստաալիքով։ 2018-ի սեպտեմբերին, մինչև առաջին եթերաշրջանի նկարահանումների ավարտը, շարքը երկարաձգվել է երկրորդի, որը բաղկացած է 7 դրվագներից։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին սերիալը երկարաձգվել՝ երրորդ եթերաշրջանը կդառնա վերջինը[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիրայի պատմությունը սկսվում է Օքսֆորդում, որտեղ նա ապրում է իր հորեղբոր՝ լորդ Ազրիելի հսկողության ներքո։ Նա վարում է մեկուսացված կյանք՝ ուսուցիչներով և ուսանողներով շրջապատված։ Երբ ճակատագիրը նրան կբախի տիկին Քոլթերի հետ, աղջիկը կուղևորվի վտանգավոր և արկածներով լի ճանապարհորդության դեպի Լոնդոն, իսկ հետո կուղևորվի Հյուսիսային բևեռ։ Այդ ճանապարհին նա կհանդիպի դաշնակիցներին ու հավատարիմ օգնականներին՝ զրահապատ արջին՝ Յորեկ Բիրնիսոնին, վհուկ Սերաֆինա Պեկալային, գնչուական տաբորին՝ Ջոն Ֆայի գլխավորությամբ, ինչպես նաև տեխասցի ավիագնաց Լի Սքորսբիին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաֆնի Կին` Լիրա Բելակվա (հայտնի է նաև որպես Լիրա Սիրին)
  • Ռութ Ուիլսոն՝ Մարիսա Քոլթեր
  • Էն-Մարի Դաֆ՝ Մեգի «Մա» Կոստա
  • Քլարք Փիթերս՝ Հորդանան-քոլեջի Մագիստրոս
  • Ջեյմս Կոսմո՝ Ֆարդեր Կորամ Վան Տեքսել
  • Էրիոն Բաքարե՝ լորդ Կառլո Բորեալ
  • Ուիլ Քին՝ հայր Հյու Մաքֆեյլի
  • Լուսիան Մսամատի՝ Ջոն Ֆաա
  • Գերի Լյուիս՝ Թորոլդ
  • Լյուին Լլոյդ՝ Ռոջեր Պարսլոու
  • Դենիել Ֆրոգսոն՝ Թոն Կոստա
  • Ջեյմս Մաքէվոյ՝ լորդ Ազրիել Բելաքվա
  • Լին-Մանուել Միրանդա՝ Լի Սքորսբի
  • Ռուտա Գեդմինտաս՝ Սերաֆինա Պեկկալա
  • Ամիր Ուիլսոն՝ Ուիլ Փարի
  • Նինա Սոսանյա՝ Էլեյն Փարրի
  • Ջեյդ Անուկա՝ Ռուտա Սկադի
  • Շոն Գիլդեր՝ հայր Գրեյվս
  • Սայմոն Քիրբի՝ բժիշկ Մերի Մալոուն
  • Էնդրյու Սքոթ՝ գնդապետ Ջոն Փարրի

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման շրջան

2015 թվականի նոյեմբերին BBC One հեռուստաալիքը հայտարարել էր, որ Bad Wolf և New Line Cinema ընկերություններին պատվիրված է «Մութ նյութերի» հեռուստատեսային էկրանավորումը[5]։ 8-ը սերիանոց սերիալի պրեմիերան պետք է կայանար 2017 թվականին, սակայն 2017 թվականի ապրիլին Ջեք Թորնը հարցազրույցում պատմել է, որ սերիալը դեռ արտադրության փուլում է։ [6]

Նկարահանումները մեկնարկել են 2018 թվականի հուլիսին Քարդիֆում[7]։ 2018 թվականի սեպտեմբերին BBC-ի գլխավոր տնօրեն Թոմ Հոլը հաստատել է, որ «Բևեռափայլի» էկրանավորումը միայն սկիզբն է, և առնվազն ևս մեկ եթերաշրջան կնկարահանվի։ Նկարահանումներն ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերի 14-ին[8]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցանկացած էկրանավորում, «Մութ նյութերը» երկիմաստ արձագանք է առաջացրել. մի կողմից քննադատները դժգոհ են առաջին դրվագների ձգձգման պատճառով, մյուս կողմից՝ հիմնական սյուժետային ինտրիգների չափազանց արագ բացահայտման համար։ Սերիալը համեմատում են և «Գահերի խաղի», և Հարրի Փոթերի մասին ֆիլմերի հետ[9]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Հովսեփյան Սերգեյ (2019-07-25)։ «HBO-ն թողարկել է «Մութ նյութեր» սերիալի առաջին թրեյլերը | | ԿինոՊրես» (հայերեն)։ Վերցված է 2021-01-04 
  3. White Peter, White Peter (2019-02-24)։ «BBC Unveils First-Look At Big-Budget Adaptation Of Philip Pullman’s Fantasy Epic ‘His Dark Materials’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2021-01-04 
  4. White Peter, White Peter (2020-12-22)։ «‘His Dark Materials’ Renewed For Third & Final Season At HBO & BBC»։ Deadline (en-US)։ Վերցված է 2021-01-04 
  5. www.bbc.co.uk https://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2015/his-dark-materials։ Վերցված է 2021-01-04 
  6. «Jack Thorne opens up about his “exciting” His Dark Materials TV series»։ Radio Times (անգլերեն)։ Վերցված է 2021-01-04 
  7. Chu Henry, Chu Henry (2018-07-27)։ «Lin-Manuel Miranda, James McAvoy, Ruth Wilson Cast in BBC’s ‘His Dark Materials’»։ Variety (en-US)։ Վերցված է 2021-01-04 
  8. «His Dark Materials TV series has officially finished filming»։ Radio Times (անգլերեն)։ Վերցված է 2021-01-04 
  9. VanArendonk Rachel Handler, Jackson McHenry, Kathryn (2019-11-27)։ «Is His Dark Materials Finally Getting Good?»։ Vulture (en-us)։ Վերցված է 2021-01-04