Ռութ Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռութ Ուիլսոն
Ruth Wilson May 2015 (cropped).jpg
Ծնվել էհունվարի 13, 1982(1982-01-13)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրAshford, Spelthorne, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆոթինգհեմի համալսարան, Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[3], Notre Dame Senior School? և Esher College?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Nigel Wilson?[4]
Համատեղ ապրող(ներ)Ջուդ Լոու
Պարգևներ և մրցանակներԼոուրենս Օլիվյեի պարգև և Թատերական համաշխարհային մրցանակ

Ռութ Ուիլսոն (անգլ.՝ Ruth Wilson, հունվարի 13, 1982(1982-01-13)[1][2], Ashford, Spelthorne, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է «Ջեյն Էյր» հեռուստասերիալում խաղացած նույնանուն՝ Ջեյն Էյր, «Լյութեր» դետեկտիվ սերիալում Էլիս Մորգան և «Սիրելիներ» սերիալում՝ Էլիսոն Բեյն դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էշֆորդ քաղաքում՝ Քենթ կոմսությունում՝ Մեծ Բրիտանիայում։

Մանկությունը անցկացրել է Շեպպերտոնում՝ Սուրեյ կոմսությունում[5]։ Ավարտել է Notre Dame աղջիկների կաթոլիկական դպրոցը Կոբհեմ քաղաքում և Esher քոլեջը Էլմբրիջում[6]։ Դեռահաս տարիքում Ուիլսոնը աշխատել է որպես մոդել։ 2003 թվականին ավարտել է Նոթինգհեմի համալսարանը։ 2005 թվականի հուլիսին ավարտել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիան։

Առաջին անգամ էկրանում հայտնվել է 2005 թվականին «Արվարձան կրակում» սիթքոմում։ Հենց նույն թվականին BBC One ալիքի «Ջեյն Էյր» հեռուստասերիալում խաղացել է Ջեյն Էյրի դերը։ Հենց այդ դերն էլ նրան մեծ հայտնիություն է բերել։

2010 թվականին Էլիս Մորգան դերով նկարահանվել է «Լյութեր» դետեկտիվ սերիալում։

2007 թվականին «Ջեյն Էյր» հեռուստասերիալում խաղացած դերի համար առաջադրվել է BAFTA հեռուստատեսային մրցանկին և «Broadcasting Press Guild Award» մրցանակին՝ «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում։ Դերասանուհին նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս 2008» մրցանակին «Լավագույն կաանացի դեր (մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում)» կատեգորիայում[7]։

Թատրոնում աշխատանքի համար երկու անգամ ստացել է «Լորենս Օլիվեի» մրցանակ․ 2010 թվականին «Երազանքների տրամվայ» պիեսում Սթենլի Կավալսկիի[8] և 2012 թվականին Յուջին Օ'Նիլի պիեսում Աննա Քրիստի դերի համար[9][10][11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006-2007 ս Արվարձան կրակում Suburban Shootout Ջուել Դայմոնդ
2006 ս Ջեյն Էյր Jane Eyre Ջեյն Էյր
2009 ս Իսկական ամառ A Real Summer Մերի Գիլբերդ/Ջերալդին
2007 ս Սառեցում Freezing Էլիսոն Ֆեննել
2009 ս Բանտարկյալը The Prisoner 313/Սառա
2009 ս Փոքրիկ կղզի Small Island Քուինի
2010-2019 ս Լյութեր Luther
Էլիս Մորգան
2012 ֆ Աննա Կարենինա Anna Karenina Բեթսի Տվերսկայա
2013 ֆ Միայնակ Ռենջերը The Lone Ranger Ռեբեկկա Ռիդ
2013 ֆ Լոք Locke Կատրինա
2013 ֆ Փրկել միստր Բենքսին Saving Mr. Banks
Մարգարետ Գոֆ
2017 ֆ Ինչպես խոսել աղջիկների հետ երեկույթներում How to Talk to Girls at Parties Ստելլա
2018 ֆ Փոքրիկ օտարը The Little Stranger Քերոլին Այրես
2018 ֆ Տիկին Ուիլսոն Mrs. Wilson Էլիսոն Ուիլսոն
2019 ս Մութ սկիզբ His Dark Materials Մարիսա Քոլթեր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե գլոբուս»
    • 2008 թվականին Լավագույն կաանացի դեր (մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում) («Ջեյն Էյր»)՝ անվանակարգ։
    • 2015 թվականին Լավագույն կանացի դեր դրամատիկական հեռուստասերիալում («Սիրեկաններ»)՝ մրցանակ։
  • «BAFTA TV Award»
    • 2007 թվականին առաջադրվել է Լավագույն կաանացի դեր («Ջեյն Էյր») անվանակարգում[12]։
  • «Ուղեկից»
    • 2007 թվականին Լավագույն կաանացի դեր (մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում) («Ջեյն Էյր»)՝ անվանակարգ։
    • 2010 թվականին Լավագույն կաանացի դեր (մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում) («Լյութեր»)՝ անվանակարգ[13]։
    • 2015 թվականին Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում («Սիրեկան»)՝ մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. https://www.lamda.org.uk/graduates/who-trained-at-lamda?page=2
  4. 4,0 4,1 https://www.independent.co.uk/news/people/profiles/writer-lover-soldier-spy-the-strange-and-secretive-life-of-alexander-wilson-2100874.html
  5. Genower, Ellie Ruth is following footsteps of the famous, Manchester Evening News (20 октября 2006)(անգլ.)
  6. Nichol, Patricia Something in the Eyre, Times Online (27 мая 2007)(անգլ.)
  7. IMDb — Ruth Wilson — Awards(անգլ.)
  8. Mark Shenton (2010-03-21)։ «Spring Awakening, Cat on a Hot Tin Roof and Wicked Win Olivier Awards» (անգլերեն)։ Playbill.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-20-ին։ Վերցված է 2012-10-30 
  9. «In praise of … Ruth Wilson»։ The Guardian (London)։ 2011-08-15։ էջ 30։ Վերցված է 2012-06-25 
  10. Charles Spencer (2012-04-16)։ «Olivier Awards 2012: moments heroic and jaw-dropping»։ Theatre News (անգլերեն) (The Telegraph)։ Վերցված է 2012-10-30 
  11. «Best Actress — Olivier Awards» (անգլերեն)։ London։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2012-10-30 
  12. Television in 2007
  13. Actress in a Miniseries or a Motion Picture Made for Television

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]