Էշֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էշֆորդ
անգլ.՝ Ashford
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է893 թ.
ԲԾՄ41 մետր
Բնակչություն83 213 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01233
Էշֆորդ (Միացյալ Թագավորություն)##
Էշֆորդ (Միացյալ Թագավորություն)

Էշֆորդ[2] կամ Աշֆորդ (անգլ.՝ Ashford), քաղաք Անգլիայի Քենթ կոմսությունում, համանուն շրջանի (բորոյի) վարչական կենտրոնը։ Զբաղեցնում է 17,47 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 84.458 [3]:

Գտնվում է Լոնդոնից 98 կմ դեպի հարավ-արևելք[4], Քենթերբերիից՝ 24 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքը հայտնի է 9-րդ դարից, հիշատակված է 1086 թվականին գրված ձեռագիր մատյանում՝ Domesday գրքում ՝ Essetesford անունով։ XIII դարում այն ստացել է market town-ի՝ շուկայական քաղաքի, այսինքն՝ շուկաներ կազմակերպելու իրավունք ունեցող քաղաքի կարգավիճակ։ 1450 թվականի մայիսի 8-ին այստեղ սկսվել է ժողովրդական ապստամբություն Ջեք Քեյդի գլխավորությամբ[5], որը դարձել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի նախերգանքը։ 19-րդ դարի կեսերին երկաթուղիների կառուցումից հետո բնակավայրն սկսել է բուռն թափով աճել։

Քաղաքը խոշոր երկաթուղային հանգույց է, որտեղով անցնում են մի շարք երկաթգծեր, ներառյալ High Speed 1-ը՝ Բարձր արագությամբ 1-ը, որով սլանում են Eurostar ճեպընթաց գնացքներ։ Կայարանի մերձակայքում է տեղակայված McArthurGlen Designer Outlet Ashford-ը՝ առևտրի կենտրոն, որտեղ հանրահայտ բրենդներով թողարկված հագուստ է վաճառվում մեծ զեղչերով։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.citypopulation.de/en/uk/cities/englandua/?cityid=7086
  2. Великобритания, Ирландия. Общегеографическая карта (масштаб 1:1 500 000). Роскартография, 2007.
  3. «Ashford». City population. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
  4. «1 High St, Ashford TN24 8TA to Trafalgar Square, Charing Cross». Google Maps. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  5. Граммитт Дэвид. Война Алой и Белой розы. Краткая история. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2020. — С. 65.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշֆորդ» հոդվածին։