Ջեյն Էյր (հերոսուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյն Էյր
482px-Katherine Hepburn as Jane Eyre 1936(7).jpg
Տեսակգրական հերոս և գեղարվեստական անձ
ՀեղինակՇարլոթ Բրոնտե
ՍտեղծագործությունՋեյն Էյր
Ներկայացված էՋեյն Էյր
ՍեռԻգական
ԱզգությունԱնգլիացի
Տարիք10, 18, ~28
ԸնտանիքՀայր — միստր Էյր
Մայր — միսիս Էյր (Ռիդ)
Հորեղբայր — Ջոն Էյր և միստր Ռիդ
Ոչ հարազատ մորաքույր — Սառա Ռիդ (Գիբսոն)
Եղբայր/քույրեր — Սենտ Ջոն, Դիանա և Մերի Ռիվերսներ,Ինչպես նաև Ջոն, Էլիզա և Ջորջիանա Ռիդ
Ամուսին — Էդվարդ Ռոչեստր
ԵրեխաներԱդել Վարանս (որդեգրված դուստր), որդի
Մասնագիտությունgoverness?
Դերը կատարել ենՔեթրին Հեփբորն
Վիրջինիա Բրյուս
Ջոան Ֆոնտեյն
Սյուզաննա Իորկ
Սորչա Քյուսակ
Զիլա Քլարկ
Շարլոթ Գենսբուր
Սամանտա Մորտոն
Ռութ Ուիլսոն
Միա Վասիկովսկա
ԵրկիրՄեծ Բրիտանիա

Ջեյն էյր (անգլ.՝ Jane Eyre), «Ջեյն Էյր» (1847) սիրավեպի գլխավոր հերոսուհին, որի հեղինակն է անգլիացի գրող և բանաստեղծ Շարլոթ Բրոնտեն:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Էյրը բնութագրված է, որպես աննկատելի երիտասարդ աղջիկ, արտաքինով հիշեցնելով ոչ երկրային արարածի՝ էլֆի: Նա իրեն համարում է «աղքատ, անբարետես և փոքրիկ»: Միստր Ռոչեստրը մի անգամ խոսում է այն մասին, որ նրա աչքերը շագանակագույն են, բայց իրականում Ջեյնի աչքերը կանաչ են:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյնի ծնողները՝ միստեր և միսիս Էյրները, մահացել են իրենց աղջկա ծնունդից հետո: Աղջկան որդեգրում է մայրիկի եղբայրը՝ միստեր Ռիդը: Մահվան մահիճում նա պարտադրում է իր կնոջը՝ Սառային երդվել, որ կխնամի Ջեյնին, որը մի մեծ պատիժ էր միսիս Ռիդի համար, քանի որ մորաքույրը չսիրեց նրան առաջին իսկ պահից, երբ Էյրը հայտնվեց նրանց տանը: Մորեղբոր մահից հետո, Ջեյնի կյանքը Ռիդների տանը դարձավ անտանելի. անընդհատ նսեմացումները, վիրավորանքները և ընդհանրությունները մորեղբոր որդու՝ Ջոնի և քույրերի՝ Էլիզայի և Ջոջիանայի հետ, որոնց հրահրում էր մայրը:

Տասը տարեկան հասակում միսիս Ռիդը չսիրված զարմուհուն ուղարկում է իր աչքից հեռու, իսկ ավելի ստույգ՝ Լոուդի դպրոց, որբանոց։ Կրթական հաստատության դաստիարակ՝ միստր Բրոկլհորստը պաշտում է բարեպաշտական խրատաբանություն մարմնավոր խոնարհության առավելությունների մասին և նրան չի հետաքրքրում, որ աղջիկները անընդհատ սոված են և մրսած: Այնտեղ Ջեյնը գտնվում է իր առաջին ընկերուհուն՝ Հելեն Բյորնսին:

Գարնանը որբանոցում տարածվում է տիֆի համաճարակ և թույլ առողջություն ունեցող աղջիկները մահանում են մեկը մյուսի ետևից, այդ թվում նաև Հելենը: Նախքան իր մահը ընկերուհին Ջեյնին ասում է. «Ես հավատում եմ և հույս ունեմ. ես գնում եմ Աստծու մոտ»: Այս խոսքերը և հանգստությունը, որոնցող Հելենը ընդունում է իր մոտալուտ մահը, մեծ ազդեցություն են ունենում աղջկա քրիստոնեական հայացքի վրա դեպի աշխարհը:

Ջեյնը Լոուդում անցկացնում է ութ տարի, վերջին երկու տարին աշխատում է, որպես ուսուցչուհի:

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյնը մեծացել է: Տնօրեն միսիս Թեմփլը, ով այդ ութ տարիների ընթացքում եղել է աղջկա միակ ընկերուհին, ամուսնանում է և հեռանում է Լոուդից: Միս Էյրը հայտարարություն է տալիս, որ աշխատանք է փնտրում և ստանում է տնային դաստիարակչուհի աշխատանք Թորնֆիլդում: Նա ենթադրում է, որ սովորեցնելու է միսիս Ֆերֆակսի աղջկան (Ադել Վարանս), բայց իմանում է, որ նա ընդամենը տնտեսուհի է, տան կառավարուհի, իսկ տանտերն է համարվում ինչ-որ միստր Ռոչեստր: Միսիս Ֆերֆակսը Ջեյնին զգուշացնում է, որ Ռոչեստրը հազվադեպ է տանը լինում և նա նրան հազվադեպ է տեսնելու:

Առաջին անգամ Ջեյնը Ռոչեստրին հանդիպում է, երբ վերջալույսի ժամանակ զբոսնում էր կալվածքի մոտակայքում: Չտեսնելով աղջկան մշուշի պատճառով և փորձելով չտրորել նրան իր ձիով, տան տերը ընկնում է ձիուց և վնասում է կոճը: Ջեյնը օգնում է նրան հասնել մինչև ձին, չնայած նա դեռ չգիտեր, թե ով է այդ տղամարդը: Միայն զբոսանքից վերադառնալուց հետո, Ջեյնը իմանում է, որ այդ տղամարդը եղել է միստր Ռոչեստրը: Տանտերը կատակում է, ասելով, որ միս Էյրը կախարդ է, ով կախարդել է նրա ձիուն:

Ջեյնը հասկանում է, որ ունի զգացմունքներ կալվածքի տիրոջ նկատմամբ, և այդ նույնը կատարվում է նաև Ռոչեստրի հետ: Հաջորդում է սիրո խոստովանություններ, իսկ հետո հարսանիքի պատրաստություններ: Միայն թե եկեղեցում աղջիկը իմանում է, որ նրա ընտրյալը արդեն ամուսնացած է: Նրա օրինական կինը՝ Բերտան իր սերնդի երրորդ ցնորվածն է: Ռոչեստրը հուսահատությամբ պատմում է Ջեյնին իր ընտանեկան կյանքի մասին Բերտայի հետ, Էդվարդը իր սիրելիի հոգեկան հիվանդության մասին իմացել է միայն ամուսնությունից հետո: Այդ ժամանակ նա որոշում է պաշտպանել նրան և նրանից, տեղավորելով նրան վերնահարկում և նրա մոտ է թողնում պահակին՝ Գրեյս Փուլին:

Եթե միստր Ռոչեստրը ամուսնանար ներկայիս սիրելիի հետ, ապա կդառնար երկկին: Այնուամենայնիվ, Ջեյնը ունի ինքնասիրություն և նա համաձայն չէ դառնալ սիրուհի: Գիշերվա ծածկի տակ հուսահատված աղջիկը փախչում է սիրելիի փխրուն սրտից: Ջեյնը մի քանի որ թափառում է, մինչև որ ուժասպառ ընկնում է տան աստիճանների վրա, որտեղ նրան, կիսամեռ վիճակում գտնում է երիտասարդ հոգևորական՝ Սենտ Ջոն Ռիվերսը: Քահանայի քույրերը՝ Մերին և Դիանան, հոգ են տանում աղջկա մասին: Երբ նրա ուժերը վերադառնում են, միս Էյրը սկսում է աշխատել, որպես ուսուցչուհի տեղի գյուղական դպրոցում և թաքնվում է Ջեյն Էլիոթ անվան տակ:

Սենտ Ջոնը սիրում է տեղացիկ աղջկա՝ Ռոզամունդ Օլիվերին, բայց հաղթահարում է կիրքը երիտասարդ գեղեցկուհու հանդեպ, հավաստիացնելով, որ նա չէր կարող լինի միսիոների (ով պատրաստվում էր նա դառնալ) լավ կին: Հետագայում հոգևորականը իմանում է Ջեյնի իրական անունը և պատմում է նրան այն մասին, որ նրա մահացած հորեղբայր Ջոն Էյրը (ով ապրում էր Մադեյրաում), նրան է կտակել քսան հազար ֆունտ ստերլինգ, իսկ Ռիվերսների մայրիկը Ջոն Էյրի քույրն է, և այդ ժամանակ նա հայտնում է, որ նա, Մերին և Դիանան Ջեյնի ազգականներն են, նրա եղբայրը և քույրերը: Երջանկացած հանկարծակի գտած հարազատներով, Ջեյնը իր ժառանգությունը հավասար բաժանում է: Այդ ամբողջ ժամանակ Սենտ Ջոնը ուշադիր հետևում է նորահայտ քույրիկին: Մինչ իր հեռանալը քահանան խնդրում է Ջեյինի ամուսնանալ նրա հետ, որովհետև նա համապատասխանում է միսիոների կնոջ դերին: Կարճատև դիմադրությունից հետո Ջեյնը համաձայնվում է նրա հետ գնալ Հնդկաստան, բայց չդառնալ նրա կինը: Միայն թե դա Ռիվերսին չի բավարարեցնում և նա գրեթե մտափոխում է նրան, երբ վերջին պահին Ջեյնը լսում է ինչ-որ տեղից նրան հասած Ռոչեստրի ձայնը, որը կանչում էր նրան. «Ջեյն, Ջեյն, Ջեյն»: Աղջիկը ոչինչ չգիտի իր սիրելիի ճակատագրի մասին, և ցանկանալով տեսնել նրան, շտապ վերադառնում է Թորնֆիլդ: Սակայն երբեմնի փառահեղ կալվածքի տեղում մնացել են միայն մրոտված քարեր: Ինչպես ավելի ուշ իմանում է Ջեյնը, իր անհետանալուց հետո Բերտան այրել է տունը, իսկ ինքը ցատկել է տանիքից: Փորձելով փրկել կնոջը, Ռոչեստրը կուրանում է և կորցնում է ձախ ձեռքի մի մասը: Իմանալով նրա նոր բնակվելու վայրը, նա անհապաղ ուղևորվում է այնտեղ և գտնում է սիրելիին հոգու ճնշված վիճակում:

Ջեյնը և Էդվարդը վերամիավորվում են, և զույգը ամուսնանում է: Իսկ երկու տարի անց Ռոչեստրի տեսողությունը աստիճանաբար վերականգնվում է, և նա կարող է տեսնել իր առաջնեկին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]