Սամարա Ուիվինգը ծնվել է 1992 թվականի փետրվարի 23-ին Ադելաիդայում (Ավստրալիա)։ Հայրը՝ Սայմոն Ուիվինգը, հայտնի դերասան Հյուգո Ուիվինգի եղբայրն է[5][6][7][8][9][10]։ Սամարան ունի քույր՝ Մորգան անունով։ Մանկության տարիներին ընտանիքն ապրում էր Սինգապուրում, Ֆիջիում և Ինդոնեզիայում։ 2004 թվականին վերադարձան Ավստրալիա։ Դպրոցն ավարտել է Պիտուոտերում, միջնակարգ կրթությունն ստացել է նաև Կանբերրայում։
Առաջին անգամ նկարահանվել է 2008 թվականին «Out of the Blue» հեռուստասերիալում։ 2009-2013 թվականներին նկարահանվել է «Տուն և ճանապարհ» հեռուստասերիալում[11]։ 2015 թվականին ստացել է կրկնվող դեր «Էշն ընդդեմ չարագույժ մեռելների» ֆիլմում[12]։ 2016 թվականին նկարահանվել է «Monster Trucks» ֆիլմում[13]։ 2017 թվականին նկարահանվել է «Three Billboards Outside Ebbing, Missouri» ֆիլմում։