Հիմա դու տեսնում ես ինձ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հիմա դու տեսնում ես ինձ 2
Now You See Me: The Second Act
Now You See Me 2.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրֆիլմ-կողոպուտ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, քրեական, թրիլեր, կինոկատակերգություն և միստիկ ֆիլմ
Թվական2016 և օգոստոսի 25, 2016[1]
Լեզուանգլերեն, հյուսիսային չինարեն և կանտոն
ՌեժիսորՋոն Չու[2][3][4][5][6][7]
ՊրոդյուսերԱլեքս Կուրցման և Ռոբերտո Օրսի
Սցենարի հեղինակEd Solomon?
ԴերակատարներԺեսի Այզենբերգ[2][3][8][5][9], Մարկ Ռուֆալո[10], Վուդի Հարելսոն[10], Լիզի Կապլան[10], Դեյվ Ֆրանկո[10], Դենիել Ռեդկլիֆ[10], Մորգան Ֆրիման[10], Մայքլ Քեյն[10], Սենա Լաթան[10], Jay Chou?[10], Տսաի Չին[10] և Դևիդ Ուորշոֆսկի[10]
ՕպերատորՊիտեր Դեմինգ
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
Պատմվածքի վայրԼոնդոն և Նյու Ջերսի
Նկարահանման վայրԼոնդոն և Մակաու
ԿինոընկերությունSummit Entertainment և Lions Gate Entertainment
Տևողություն129 րոպե
Բյուջե90 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ334 901 337 ԱՄՆ դոլար
ՆախորդՀիմա դու տեսնում ես ինձ
Պաշտոնական կայքէջ

Հիմա դու ինձ տեսնում ես 2 (անգլ.՝ Now You See Me 2), ամերիկական դետեկտիվ ժանրի թրիլեր, ֆիլմի սիկվելը հիմնված է 2013 թվականին թողարկված «Խաբեության պատրանք» ֆիլմի վրա, նկարահանվել է Ջոն Չուի կողմից, որտեղ մասնակցություն են ունեցել նաև Մարկ Ռուֆալոն, Ջեսսի Այզենբերգը, Վուդի Հարելսոնը, Դեյվ Ֆրանկոն, Դենիել Ռեդքլիֆը, Մորգան Ֆրիմանը, Մայքլ Քեյնը և Լիզի Կապլանը: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հունիսի 9-ին[11]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի է անցել այն բանից, երբ «Չորս Աճպարարներ»-ը խաբեցին ՀԴԲ-ի աշխատակիցներին և մեծ ճանաչում ստացան հանրության կողմից, ի շնորհիվ իերնց աճպարարական հնարքների։ Այդ խմբի անդամները՝ Դենիել Ատլասը (Ջեսսի Այզենբերգ), Մերիթ ՄակԿիննին (Վուդի Հարելսոն) և Ջեկ Ուայլդերը (Դեյվ Ֆրանկո) թաքնվում էին, սպասելով «Օկա»-յի՝ կախարդների գաղտնի միության հետագա հրահանգներին, որտեղ էլ նրանք հավաքագրվել էին։ Խմբի առաջնորդը, ՖԲՌ-ի գործակալ Դիլան Ռոդսն է (Մարկ Ռուֆալո), ով նրանց է վստահում նոր առաքելություն՝ բացահայտել կոռուպացված բիզնեսմեն Օուենին (Ben Lamb), ով բջջային հեռախոսների համար ստեղծել էր մի նոր ծրագիր, որով հնարավոր է գողանալ այդ հեռախոսի տիրոջ անձնական տվյալնները։ Թմին միանում է նաև աղջիկ աճպարար Լուլա Մեյը (Լիզի Կապլան), ով փոխարինելու էր եկել խմբի նախկին անդամ Հենլի Ռիվզին, իսկ վերջինս էլ հեռացել էր «Աճպարարներ»-ի խմբից, քանի որ ստիպված էր թաքնվել հանրությունից[12]:

Բացահայտումների ժամանակ տեղի է ունենում որոշակի անհաջողություններ։ Դրանից հետո սկսվում է «Աճպարարներ»-ի և Դիլանի բացահայտումները։ «Աճպարարներ»-ը փախչում են խողովակով, որը պետք էր նրանց հասցներ իրենց ֆուրգոն (պլան Բ)։ Բայց արթնանալով, նրանք հայտնվում են Մակաոյում։ Այդ ժամանակ Դիլանը սպասում էր իր ընկերներին նախապես պայմանավորված վայրում՝ անտառում։

Չինական ռեստորանում, որտեղ նրանք հայտնվեցին, հանդիպում են Մերիթի երկվորյակ եղբայր Չեյզին։ Նա նրանց հասցնում է իր վերակացուի՝ Ուոլտեր Մերբի (Դենիել Ռեդքլիֆ) մոտ։ Ուոլտերը պատմում է նրանց, թե ինչպես են հայտնվել այստեղ և սև կախարդանքի մասին։ Նրանց կյանքի դիմաց, նա խնդրում է իրեն բերեն մի հիշաքարտ, որը կարող է կոտրել ցանկացած համակարգ։ Այդ հիշաքարտը ստեղծել է Ուոլտերը իր ընկերներից մեկի հետ, ով իրեն յուրացրեց ողջ հեղինակությունը։ «Աճպարարներ»-ը համաձայնվում են։

Բրեդլին զանգահարում է Դիլանին և ասում է, թե ինչ կասի, որտեղ են աճպարարները, ազատության դիմաց։ Ռոդսը գնում է բանտ, որպեսզի հանդիպի Տադեուշ Բրեդլիի հետ։ Նա նրան, կեղծ պատվերների օգնությամբ, 24 ժամ ժամանակով վերցնում է իր հետ։

«Աճպարարներ»-ը գնում են չինական հայտնի կախարդանքների խանութ և մի քանի պատվերներ են տալիս։ Այնտեղ նրանք ծանոթանում են վաճառող Լիի (Ջեյ Չոու) և իր տատիկի հետ։ Ատլասը կապվում է «Օկա»-յի հետ և համաձայնության են գալիս հիշաքարտի փոխանցման համար։

Այն բանից հետո, երբ հիշաքարտը գողացվեց, Դենիելը գնաց առևտրական հրապարակ, որտեղ և պետք էր տեղի ունենալ «Օկա»-յի հետ հանդիպումը։ Այնտեղ նա հանդիպում է Դիլան Ռոդսի հետ, ում հետ նրանք վեճի էին բռնկվել։ Ռոդը հեռանում է և Ատլասը շարունակում է սպասել «Օկա»-յի ներկայացուցիչներին։ Բայց պարզվում է, որ դա եղել է Ուոլտերի կողմից կազմակերպված խաբկանք։ Այդ վայրկյանին կրկին հայտնվում է Դիլանը և վերցնում է հիշաքարտը։ Ուոլտերը և իր բանդան վազում են նրա հետևից։ Դենիելը հասկանում է, որ հիշաքարտը դեռևս նրա մոտ է։ Նա հանդիպում է «Աճպարարներ»-ի խմբի մնացած անդամների հետ և նրանց պատմում ամենը։

Դիլանին բերում են մի վայր, որտեղ գտնվում են նաև Ուոլտեր Մերբին, Արթուր Տրեսսլերը։ Իմանալով, որ հիշաքարտը նրա մոտ չէ, նրանք Դիլանի հետ միասին ջուրն են նետում մի ծանր գանձարկղ։ Նրանք ցանկանում էին, որ նա գնար հենց իր հոր ճանապարհով, ով շատ վաղուց խեղդվել էր ջրում մահացու հնարք կատարելու պատճառով։ «Աճպարարներ»-ը փրկում են Դիլանին։ Արթուրը և Ուոլտերը դա չեն նկատում։ Հիշաքարտը պարզվում է կեղծ է։

«Աճպարարներ»-ը իմանում են, որ Լին և իր տատիկը համարվում են «Օկա»-յի ներկայացուցիչներ և նրանք օգնում են իրենց։ «Աճպարարներ»-ը որոշում են վրեժ լուծեն Ուոլտերին և այն բանի համար, որ նա համոզված է, որ իրական հիշաքարտը իր մոտ է։ Նրանք Նոր Տարվան ընդառաջ Լոնդոնում 4 կետեր են որոշում և այդ տարածքներում նրանք պետք է հանրության համար տարբեր հնարքներ կիրառեին։ Նրանք նկատում է Ուոլտերը և իմանում է, որ Դիլանը ողջ է։ «Աճպարարներ»-ի որոնումներին միանում է նաև ՖԲՌ-ը։ 4-րդ կետում անցկացվող ներկայացման ժամանակ, կամուրջում, Մերրիթին բռնում է իր եղբորը, ով գիտեր նրանց ամբողջ պլանի մասին։ Այդ պահից հետո ամեն ինչ տապալվում է, «Աճպարարներ»-ը Դիլանի հետ միասին ցանկանում էին կրկին փախուստի դիմել, բայց նրանց բռնում է Արթուրը իր որդու հետ։ Նրանք նստում են իր անձնական ինքնաթիռի մեջ, որտեղ էլ և ստանում են հիշաքարտը, որը պարզվեց, որ իրական է։ Չեյզը առաջարկում է նրանց ինքնաթիռից ներքև քցել, որը և քիչ հետո տեղի ունեցավ։ Այնուհետև որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդ ամենը եղել է մեծ հնարքի արդյունք և իրականում ինքնաթիռը նույնիսկ չի էլ թռչել։ Հիշաքարտը հիմա «Աճպարարներ»-ի մոտ է, իսկ հանրության անվտանգությունն էլ ապահովագրված է։

«Աճպարարներ»-ը գնում են մի մեծ տուն, որտեղ նրանք հանդիպում են Լիին և իր տատիկին։ Նրանց պատմում են «Աճպարարներ»-ի մասին։ Դիլանը այդ տանը հանդիպում է Տադեուշին, ով պատմում է նրան իր և նրա հոր ունեցած ընկերության մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դենիել Ռեդքլիֆ Ուոլտեր Մեբրի Ուոլտեր Մեբրի
Լիզի Կապլան Լուլա Մէյ Լուլա Մէյ
Ջեսսի Այզենբերգ Ջեյ Դենիել Ատլաս Ջեյ Դենիել Ատլաս
Մարկ Ռուֆալո Դիլան Ռոդս Դիլան Ռոդս
Վուդի Հարելսոն Մերիթ ՄակՔիննի/Չեյզ ՄակՔիննի Մերիթ ՄակՔիննի/Չեյզ ՄակՔիննի
Մայքլ Քեյն Արթուր Տրեսլեր Արթուր Տրեսլեր
Դեյվ Ֆրանկո Ջեկ Ուայլդեր Ջեկ Ուայլդեր
Մորգան Ֆրիման Տադեուշ Բրեդլի Տադեուշ Բրեդլի
Սանա Լետեն Նատալի Օստին Նատալի Օստին
Հենրի Լլոյդ Հյուզ Ալլեն Սկոթ Ֆրենկ Ալլեն Սկոթ Ֆրենկ
Ժյուստին Ուաչսբերգեր Զոուի Տեյլոր Զոուի Տեյլոր
Ջեյ Չոու Լի Լի

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է ծիծաղելի կարծիքներ, Rotten tomatoes կայքը ֆիլմին 111 արձագանքներից տվել է 35 դրական արձագանք, միջին հաշվարկով 10 միավորից ընդամենը 4.9 միավոր։ Metacritic կայքից ֆիլմը 100 բալլից արժանացել է 48 դրական միավորի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]