Ջոն Չու
Ջոն Չու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Կալիֆոռնիա Պալո Ալտո ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Pinewood School, Los Altos? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 2001 թվականից առ այսօր |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ օպերատոր պրոդյուսեր |
IMDb | ID 1163851 |
Ջոն Չու՝ Վիքիպահեստ |
Ջոն Չու (անգլ.՝ Jon M. Chu նոյեմբերի 2, 1979, Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Նա առավել հայտնի է Քայլ առաջ 2. Փողոցներ, Քայլ առաջ 3D, Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք, G.I. Joe. Կոբրայի թռիչքը 2 ֆիլմերից[1]։ Չուն եղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության դպրոցի ուսանող[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Չուն ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքում։ Նրա հայրը՝ Լորենս Չուն, հայտնի խոհարար է, ով իր կնոջ հետ միասին ղեկարավում են Կալիֆորնաիայի Լոս Ալտո քաղաքում գտնվող «Chef Chu's» ռեստորանը։
«Երբ երեխաները բացակայում են» (անգլ.՝ «When the Kids Are Away») ուսանողական կարճամետրաժ ֆիլմից հետո, Չուն ընկավ «William Morris Agency», որից հետո սկսեց մասնակցություն ունենալ մի քանի նախագծերում։ Հետագայում նրան վարձել էր Sony Pictures ընկերությունը։ Այդ ժամանակ նա պետք է նկարահանվեր «Առայժմ-առայժմ, թռչնա՛կ» գեղարվեստաական ֆիլմում, սակայն, նկարահանումների վրա ծախսվելիք բյուջեն չբավարարելու պատճառով ֆիլմը չնկարահանվեց[3]։
Նկարահանել է ֆիլմեր պարերի և պարողների մասին, և երկու վավերագրական ֆիլմ Ջասթին Բիբերի մասին, որոնցից մեկն էլ Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք ֆիլմն է։ 2010-2011 թվականներին թողարկել է «Արտասովոր պարերի լեգեոն» («անգլ.՝ The Legion of Extraordinary Dancers») սերիալը։
Չուն, իր հարցազրույցներից մեկում, «Ինչո՞ւ ձեր բոլոր ֆիլմերն ունեն պարեր» հարցին պատախանել է՝
Ես ինքս չգիտեմ, թե ինչու։ Այն, կարծես, այնքան ակնհայտ է։ Բայց կա մի բան, որով պարողները ինձ ավելի են դրդել անել դա։ Ես չգիտեմ, դա ուղղակի պար է, թե ոչ, բայց կարծում եմ, որ նրանք՝ պարողները, հիանալի արվեստագետներ են։ Ամեն անգամ հանդիպելով պարողների, ինչ-որ բան է կատարվում իմ ուղեղում, և ես ավելի ստեղծագործ եմ դառնում՝ քան կարող եմ երբևիցե լինել։ Երբ ես զգում եմ ստեղծագործական պոռթկում, գնում եմ դրա հետ[4]։ - Ջոն Չու
|
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քայլ առաջ 2. Փողոցներ (2008)
- Քայլ առաջ 3D (2010)
- Արտասովոր պարերի լեգեոն (2010-2011)
- Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք (2001)
- G.I. Joe. Կոբրայի թռիչքը 2 (2013)
- Ջասթին Բիբեր. Ստուգիր (2013)
- Ջեմը և հոլոգրամմաները (2015)
- Հիմա դու ինձ տեսնում ես։ երկրորդ ակտ (2016)
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The LXD: The Secrets of the Ra (2011)
- When the Kids Are Away (2002)
- Silent Beats (2001)
- Արտասովոր պարերի լեգեոն (2010)
Օպերատորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Director named for Justin Bieber movie The Globe and Mail2010, Օգոստոսի 13
- ↑ Halbfinger, David (2008 թ․ փետրվարի 18). «Director's Reward: A Second First Chance». The New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Halbfinger, David (2008 թ․ փետրվարի 18). «Director's Reward: A Second First Chance». The New York Times. Վերցված է 2010, Օգոստոսի 11-ին.
- ↑ «Filmmaker "Born from a Boombox": An interview with Jon M. Chu». Asia Pacific Arts. 2010 թ․ սեպտեմբերի 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Չու» հոդվածին։ |
|