Քայլ առաջ 3D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քայլ առաջ 3D
Step Up 3D
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԴրամա
Մելոդրամա
Երաժշտական
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Չու
ՊրոդյուսերՊատրիկ Ուոշբերգեր
Էրիկ Ֆեյգ
Սցենարի հեղինակԷմի Անդելսոն
Էմիլի Մեյեր
ԴերակատարներՌիկ Մալամբրի
Շարնի Վինսոն
Ադամ Ջ. Սևանի
Էլիսոն Սթոուներ
ԵրաժշտությունԲեր Մաքկրիրի
ՄոնտաժԷնդրյու Մարկուս
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունOffspring Entertainment
Touchstone Pictures
Summit Entertainment
Տևողություն101 րոպե
Բյուջե30 միլիոն $
Շահույթ159 291 809 $
ՆախորդՔայլ առաջ 2. Փողոցներ
ՀաջորդՔայլ առաջ 4
IMDbID 1193631

Քայլ առաջ 3D (անգլ.՝ «Step Up 3D»)` 2010 թվականի երիտասարդական երաժշտական մելոդրամա: Հանրաճանաչ Քայլ առաջ ֆիլմի երրորդ մասն է` ստեղծված 3D տեխնոլոգիայով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ընկերներ Լոսն ու Կամիլան ընդունվում են Նյու-Յորքի համալսարան։ Լոսը խոստանում է մորը ջանասաիրաբար սովորել էլեկտրոտեխնիկա և թողնել պարերը, և հենց այդ ժամանակ հետևելով հիանալի մարզակոշիկներով մի տղայի՝ մասնակցում է պարային մրցույթին և հաղթում «Սամուրայներ» խմբի տղային։ Նրան ոստիկանությունից փրկում է գեղեցիկ մարզակոշիկներով նոր ծանոթը՝ Լյուկը, ով բերում է Լոսին իր թաքստոցը՝ ծնողների թողած հին պահեստը, որը նա վերածել էր ակումբի։ Լյուկն ունի իր «Ծովահեններ» խումբը և պատրաստվում է մասնակցել համաշխարհային մրցույթի եզրափակիչին և հաղթել «Սամուրայներին»։ Լյուկը մի խնդիր ունի. նա չունի փող, նրա պահեստը աճուրդի է դրված, և նա շուտով կզրկվի նրանից, և նրա հետ բնակության վայրից կզրկվեն նրա խմբի անդամները։ Լյուկը Լոսին հրավիրում է իր խումբ։ Այնտեղ հայտնվում է նաև Նատալին՝ պարուհի, ով նոր էր վերադարձել լոնդանից շտական փորձերի պատճառով Լոսի և Կամիլայի հարաբերությունները վատանում են։