Ռոբերտո Օրսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Օրսի
Օրսին 2014 թ․-ին Comic-Con-ի ժամանակ
Ի ծնե անուն՝Ռոբերտո Գաստոն Օրսի
Ծննդյան թիվ՝հուլիսի 20, 1973
Ծննդավայր՝Մեխիկո, Մեքսիկա
Ազգություն՝մեքսիկացի
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝Սցենարիստ
կինոպրոդյուսեր
Կարիերա՝1997-ից այժմ
Ուղղություն՝ֆենտեզի,
ֆանտաստիկա,
արկածային,
մարտաֆիլմ
Պարգևներ՝Ջորջ Պելի անվան մրցանակ (2010)
Ոսկե ազնվամորի (2010)
IMDb։ID nm0649460

Ռոբերտո Գաստոն Օրսի (անգլ.՝ Roberto Gaston Orci, հուլիսի 20, 1973(1973-07-20)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի և մեքսիկացի սցենարիստ և կինոպրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրսին ծնվել է Մեխիկոյում։ Նրա հայրը մեքսիկացի է, իսկ մայրը՝ կուբացի, ով Ֆիդել Կաստրոյի կառավարության հաստատումից հետ, լքել էր Կուբան։ Օրսին սցենարիստ և պրոդյուսեր Ջ․ Ռ․ Օրսիի ավագ եղբայրն է։ Օրսին մեծացել է Կանադայում, Տեխասում և Լոս Անջելեսում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ընկեր և սցենարների համահեղինակ՝ Ալեքս Կուրցմանի հետ։ Սովորել է Օսթինի Տեխասյան համալսարանում։ Ամուսնացած է նույնպես սցենարիստ և պրոդյուսեր Մելիսսա Բլեյքի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրսին աշխատել է Աստղային փոշի, Զորոյի լեգենդը, Առաքելությունն անիրագործելի է 3, Տրանսֆորմերներ և Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայինների ֆիլմերում։ Նա Ալեքս Կուրցմանի և Ջեյ Ջեյ Աբրամսի հետ միասին հանդիսանում է «Սահման» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի ստեղծողներից մեկը, նաև խորհրդատու պրոդյուսերը։

2007 թ․-ին The Hollywood Reporter-ը նրան դասեց Հոլիվուդի ամենաազդեցիկ 50 լատինամերիկացիների շարքին։

Օրսին հրավիրված էր «San Diego Comic-Con International» 2010-ին որպես առանձնահատուկ հյուր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Օրսի» հոդվածին։