Ալեքս Կուրցման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Կուրցման
Alex Kurtzman SDCC 2014.jpg
Ալեքս Կուրցմանը 2013 թ․-ին San Diego Comic-Con-ի ժամանակ
Ի ծնե անուն՝Ալեքսանդր Հիլարի Կուրցման
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 7, 1973
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն՝ամերիկացի
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝Սցենարիստ
կինոպրոդյուսեր
Կարիերա՝1997-ից այժմ
Ուղղություն՝ֆենտեզի,
ֆանտաստիկա,
արկածային,
մարտաֆիլմ
Պարգևներ՝Ջորջ Պելի անվան մրցանակ (2010)
Ոսկե ազնվամորի (2010)
IMDb։ID 0476064

Ալեքսանդր Հիլարի Կուրցման (անգ․՝ Alexander Hilary Kurtzman ․ ծնվ․ սեպտեմբերի 7, 1973), ֆիլմերի և հեռուստասերիալների ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրցմանը ծնվել ու մեծացել է աշխարհիկ մտածելակերպի տեր ամերիկացի հրեաների ընտանիքում[1][2][3], Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)[4], որտեղ էլ, ավագ դպրոցում սովորելիս, մտերմացել է իր հետագա երկարամյա գործընկերոջ՝ Ռոբերտո Օրսիի հետ։ արձրագույն կրթություն ստացել է Վեսլեյան համալսարանում[5]։ Ամուսնացած է պրոդյուսեր Ամանդա Քոնթերի հետ։

2011 թ․-ին «Forbes» ամսագիրը Օրսիին և Կուրցմանին նկարագրեց որպես «Հոլիվուդի գաղտնի զենք», որոնք միասին «գաղտնի ուժ են՝ պրոեկտի հասույթում 3 մլրդ․ դոլար ապահովելու համար»։ Կուրցմանն ու Օրսին շատ հաճախ աշխատում են Ջեյ Ջեյ Աբրամսի և Մայքլ Բեյի հետ, հիմնականում աշխատում են մեծաբյուջետ պրոեկտների վրա։

Կուրցմանը՝ Աբրամսի և Օրսիի հետ ստեղծել է «Եզր» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալը։ Նա այժմ էլ շարունակում է մասնակցել այդ պրոեկտին և հանդիսանում է սերիալի կոնսուլտացնող պրոդյուսերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]