Եզր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եզր
Fringe
LogoFringe.png
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրսարսափ, ֆանտաստիկ, դրամա, թրիլեր, դետեկտիվ
ԹեմաՀետաքննությունների ֆեդերալ բյուրո, paranormal phenomenon?, ճանապարհորդություն ժամանակով և Հանցագործություն
Թվական2008 սեպտեմբեր 9-2013 հունվար 18
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդ Անդերսոն
ՊրոդյուսերՋեֆրի Ջեյկոբ Աբրամս
Սցենարի հեղինակՋեֆրի Ջեյկոբ Աբրամս
ԴերակատարներԱննա Տորվ
Ջոշուա Ջեքսոն
Ջոն Նոուբլ
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
Նկարահանման վայրՏորոնտո, Նյու Յորք, Վանկուվեր և Բրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունWarner Bros. Television
Bad Robot
Տևողություն45-50 րոպե
IMDbID 1119644
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Fringe Վիքիպահեստում

«Եզր» (անգլ.՝ Fringe), ամերիկյան գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ։ Հեղինակը Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսն է։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2008 թ.-ի սեպտեմբերի 9-ին FOX, CTV և A հեռուստաալիքներով, իսկ վերջի սերիան հեռարձակվել է 2013 թվականի հունվարի 18-ին։ Հեռուստասերիալը կազմված է 5 եթերաշրջանից և 100 սերիայից[1][2]։ Հեռուստասերիալի առաջինից չորս եթերաջրջանները ցուցադրվել են Հ1 հեռուստաալիքով 2014 թվականին, հայերեն կրկնօրինակմամբ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԴԲ-ի (Հետաքննությունների Դաշնային Բյուրո) հատուկ գործակալ Օլիվիա Դունհամին հանձնարարում են աշխատել գիտնական Ուոլթեր Բիշոփի և Փիթեր Բիշոփի(Ուոլթերի որդու) հետ, երբ նրա գործընկեր Ջոն Սքոթը անբացատրելի հանգամանքներում վիրավորվում է, ապա մահանում։

Հանելուկային իրադարձությունները հաջորդում են միմյանց։ Թվում է, թե ինչ-որ մեկը փորձարկումներ է կատարում մարդկության վրա։ Դրանց հետաքննությամբ զբաղվում է «Եզր» թիմը, որին աջակցում է «Մեսիվ Դայնեմիկ» ընկերությունը իր գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Այդպիսի տարօրինակ դեպքերը ստանում են «Մոդել» անվանումը։

Ուոլթերը կարծում է, թե այդ երևույթները տարիներ առաջ իր գործած սխալի հետևանքն են։ Պարզվում է, որ գոյություն ունի զուգահեռ տիեզերք, որտեղ բնակվում են մեր տիեզերքի մարդկանց նմանակները։ Ուոլթերը, չկարողանալով փրկել իր որդուն՝ Փիթերին, անցնում է մյուս տիեզերք՝ խախտելով հավասարակշռությունը և այնտեղից վերցնում մահացու հիվանդ Փիթերին։ Ուոլթերը փրկում է Փիթերին և պահում այս տիեզերքում։

Գոյություն ունեն նաև տարօրինակ մարդիկ, որոնց անվանում են դիտորդներ։ Հետագայում պարզ է դառնում, որ այդ բոլոր անբացատրելի երևույթները դիտորդների պլանի մի մասն էին կազմում։ Այդ ընթացքում Ուոլթերը և Փիթերը ավելի են մտերմանում, իսկ Օլիվիան և Փիթերը դառնում են ավելին, քան պարզապես ընկերներ։

Զուգահեռ տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգահեռ տիեզերքում ապրում է Փիթերի իսկական հայրը՝ Ուոլթերնեյթը, որը, իր տիեզերքի կրած վնասների և որդու անհետացման վրեժն է լուծում՝ ուղարկելով այս տիեզերք կերպարանափոխվողներին։ Զուգահեռ տիեզերքում ապրող Օլիվիան անցնում է այս տիեզերք, երբ մեր տիեզերքի Օլիվիան մնում է մյուս տիեզերքում։ Օլիվիան կատարում ‡է իր հանձնարարությունը՝ ձևանալով որպես այս տիեզերքի Օլիվիա։ Նա գտնում է մի ինչ-որ մեքենայի մասեր, որը հետագայում պետք է ոչնչացներ այս տիեզերքը։ Սակայն տիեզերքների միջև շուտով խաղաղություն է հաստատվում, որովհետև Փիթերը, մտնելով այդ մեքենայի մեջ, ստեղծում է կամուրջ երկու տիեզերքների միջև, որն էլ կայունացնում է զուգահեռ տիեզերքների վիճակը։

Դիտորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտորդները գերմարդկային հատկություններ ունեցող էակներ են՝ ստեղծված 2167 թվականին լաբորատորիաներում։ Նրանք կարող են ճանապարհորդել ժամանակի միջով, փոխել վերջինիս ընթացքը, կարդալ մտքեր։ Դիտորդներին այդպիսի բացառիկ հատկություններ է շնորհում փոքրիկ մի սարք՝ տեղադրված նրանց մարմնի մեջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը Դերակատարը Տեղեկություն Դերը
ՀԴԲ-ի հատուկ գործակալ Օլիվիա Դունհամ Աննա Տորվ Նրան է փոխանցվել Ջոն Սքոթի գիտակցության մի մասը։ Եղել է այն երեխաներից, որոնք ենթարկվել են Ուոլթերի և Վիլյամ Բելի փորձարկումներին։ Կորտեքսիֆանի շնորհիվ նա կարողանում է մտքով առարկաներ տեղաշարժել։ Հարազատներն են քույրը և զարմուհին։ Տիրապետում է արաբերեն-ին, չինարեն-ին և գերմաներեն-ին։ Հիմնական (2008-2013)
Փիթեր Բիշոփ Ջոշուա Ջեքսոն Ուոլթեր Բիշոփի տղան։ Ի սկզբանե չի ունենում լավ հարաբերություններ հոր հետ, սակայն օգնում է նրան և բացատրում Ուոլթերի անհասկանալի մտքերը։ Փիթերը զուգահեռ տիեզերքից է։ Նա, մտնելով իր համար նախատեսված հատուկ մեքենայի մեջ, ստեղծում է կամուրջ երկու տիեզերքների միջև, բայց ինքն անհետանում է ժամանակային գծից։ Խոսում է անգլերեն, արաբերեն, պարսկերեն, կանտոնյան, չինարեն, իսպաներեն, և ռուսերեն լեզուներով։ Հիմնական (2008-2013)
Բժիշկ-գիտնական Ուոլթեր Բիշոփ Ջոն Նոուբլ Բժիշկ-գիտնական՝ հաճախ անհասկանալի պահվածքով։ Նա խախտել է երկու տիեզերքների միջև հավասարակշռությունը։ Իր գործընկերոջ՝ Վիլյամ Բելի հետ ստեղծել է կորտեքսիֆանը, որը պահպանում է երեխաների հատուկ ունակությունները։ Հոգեբուժական հիվանդանոցում անցկացրել է 17 տարի։ Հիմնական (2008-2013)
Հատուկ գործակալ Ֆիլիպ Բրոյլես Լենս Ռեդիկ Գնդապետ, Ազգային անվտանգության գործակալ։ Հիմնական (2008-2013)
ՀԴԲ-ի կրտսեր գործակալ Աստրիդ Ֆարնսուորթ Ջեսիկա Նիկոլ Օլիվիայի օգնականը, որը աշխատում է Ուոլթերի հետ լաբորատորիայում։ Հիմնական (2008-2013)
Նինա Շարփ Բլեր Բրաուն «Մեսիվ Դայնեմիկ»-ի տնօրենը։ Հիմնական (2008-2013)
Հատուկ գործակալ Չարլի Ֆրենսիս Կյորկ Ասևեդո Օլիվիայի գործընկերը, ով սպանվում է կերպարանափոխվողի կողմից։ Հիմնական (2008-2009), էպիզոդային (2009-2010)՝ սերիա 1-4, 11
Հատուկ գործակալ Ջոն Սքոթ Մարկ Վելլի Օլիվիայի նախկին գործընկերը և սիրելին։ Հիմնական (2008-2009)՝ սերիա 1-13
Բժիշկ-գիտնական Վիլյամ Բել Լեոնարդ Նիմոյ Ուոլթերի նախկին գործընկերը, «Մեսիվ Դայնեմիկ»-ի նախկին տնօրենը։ Էպիզոդային (2008-2009)՝ սերիա 20, Էպիզոդային (2009-2010)՝ սերա 4, 10, 22, 23
Սեպտեմբեր/Դոնալդ Մայքլ Սերվերիս Դիտորդներից մեկը, որը փրկել էր Փիթերին՝ դուրս բերելով ջրից և օգնում էր Ուոլթերին՝ մյուս դիտորդներին դիմագրավելու պլան կազմելով։ Էպիզոդային (2008-2013)
Հատուկ գործակալ Լինքոլն Լի Սեթ Գեյբլ Օլիվիայի գործընկերը 3-րդ և 4-րդ եթերաշրջաններում։ Էպիզոդային (2010-2013)
Հենրիետտա Բիշոփ Ջորջինա Հեիգ Օլիվիայի և Փիթերի դուստրը։ Էպիզոդային (2012-2013)
Հեռուստասերիալի անձնակազմը

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Ցուցադրվել է
Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ
1 20 Սեպտեմբեր 9, 2008 Մայիս 12, 2009
2 23 Սեպտեմբեր 17, 2009 Մայիս 20, 2010
3 22 Սեպտեմբեր 23, 2010 Մայիս 6, 2011
4 22 Սեպտեմբեր 23, 2011 Մայիս 11, 2012
5 13 Սեպտեմբեր 28, 2012 Հունվար 18, 2013

Սերիաների կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում, յուրաքանչյուր սերիա սկսվում է այն իրադարձության ներկայացմամբ, որը պետք է հետաքննվի և բացահայտվի ամբողջ սերիայի ընթացքում։ Սերիայի սկզբնամասում գործակալները շտապում են դեպքի վայր, ուսումնասիրում այնտեղ մնացած հետքերը, նյութերը, հաճախ դիակները։ Դեպքի բացահայտման և քննման աշխատանքները անցնում են գործակալությունում, իսկ ավելի հախախ՝ Հարվարդի համալսարանում գտնվող Ուոլթերի լաբորատորիայում։ Սերիայի վերջում պահպանվում է փոքրիկ ինտրիգ. ցուցադրվում է մի տեսարան, որտեղ կատարվող գործղությունները պարզվելու են հետագա սերիաների ընթացքում։ Սակայն ոչ բոլոր սերիաները ունեն նմանատիպ կառուցվածք։ Հաճախ ցուցադրվում են հերոսների անցյալից տեսարաններ, որոնք կապ ունեն տվյալ սերիայի հետ։

Հինգերորդ եթերաշրջանում բոլոր իրադարձությունները տեղի են ունենում 2036 թվականին։ 2015 թ.-ին դիտորդները գրավել են ամբողջ երկիրը։ Օլիվիան և Փիթերը դիտորդների հարձակման ժամանակ կորցրել էին իրենց աղջկան։ Նրանք փորձել են դիմագրավել դիտորդներին՝ Սեպտեմբերի և Ուոլթերի կազմած պլանի միջոցով, սակայն դա չի ստացվել։ Օլիվիան, Փիթերը, Ուոլթերը և Աստրիդը տեղափոխել են իրենց սաթի մեջ ու այդպես մնացել 20 տարի։ Չորրորդ եթերաշրջանի 19-րդ սերիայում ցուցադրվում է 2036 թվականը, երբ Հենրիետտան գտնում է Փիթերին, Ուոլթերին և Աստրիդին։ Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում գտնվում է նաև Օլիվիան։ Չորրորդ սերիայում Հենրիետտան սպանվում է։ Հինգերորդ եթերաշրջանի ընթացքում գլխավոր հերոսները կարողանում են մտնել լաբորատորիա ու գտնել Ուոլթերի և Սեպտեմբերի պլանի մասերը։ Այդպես, ըստ պլանի, նրանք փորձում են ազատվել դիտորդներից։

Բոլոր սերիաների ընթացքում ցուցադրվում են հեռուստասերիալի հատուկ նշանները՝ սիմվոլները, որոնցից յուրաքնաչյուրը համապատասխանում է մի տառի։ Կարդալով տվյալ սերիայի գաղտնագիրը՝ կազմվում է այդ սերիային համապատասխանող բառը[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տորվը 2009-2012 թթ. Saturn awards-ի կողմից ճանաչվել է հեռուստատեսային լավագույն դերասանուհի։ 2009 թ.-ին Լեոնարդ Նիմոյը ճանաչվել է լավագույն էպիզոդային դերասան։ 2010 թ.-ին Ջոն Նոուբլը ճանաչվել է լավագույն աջակից դերասան։ 2010 և 2011 թթ.-ին «Եզր»-ը ճանաչվել է Network-ի լավագույն սերիալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]