Ջո Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջո Անդերսոն
Joe Anderson Comic-Con 2012.jpg
Ծնվել էմարտի 26, 1982(1982-03-26)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Miles Anderson?
Կայքjoe-anderson.com
Joe Anderson Վիքիպահեստում

Ջո Անդերսոն (անգլ․ Joe Anderson,մարտի 26, 1982(1982-03-26)[1][2], Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, որն ավելի հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են օրինակ «Տիեզերքի միջով», «Ջեյն Օստին », «Հսկողություն», «Ավերակներ», «Խելագարներ» և «Հարձակում»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Անդերսոնը ծնվել է Անգլիայում` քիչ հայտնի դերասանների՝ Մաիլզա Անդերսոնի և Լեսլի Դեֆի ընտանիքում։ Հայրը որդուն խորհուրդ էր տալիս, որպեսզի որդին չգնա հոր հետքերով, այլ գտնի ստաբիլ աշխատավարձով աշխատանք, ինչպես օրինակ դագաղագործ[3]։ Անդերսոնը սովորում էր Ռիչմոնդա-նա-Տեմզե քոլեջում[4]։ Ավագ դպրոցից հետո նա զբաղվում էր լեռնագնացությամբ, սովորում էր լուսանկարչություն և ցանկանում էր ռեժիսոր դառնալ, սակայն ուսման համար բավարար գումար չունենելու պատճառով սովորում է դերասանական արվեստ Դեբատ-Դուգլասի դրամատիկական արվեստի ակադեմիայում[5]։ Անդերսոնը հարցազրույցներից մեկում իր մասնագիտական ընտրությունը բացատրել է որպես դիսլեքսիա[6]։ Դերասանական կարիերան Անդերսոնը սկսել է 2000 թվականների կեսին։ Առաջին դերերը խաղացել է Չիչեստերական թատրոնում, որից հետո սկսեց նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Անդերսոնի առաջխաղացումը եկավ 2007 թվականին, որում թողարկվեց «Տիեզերքի միջոցով» մյուզիքլը, որտեղ Ջոն խաղաց գլխավոր դերերից մեկը: Ֆիլմում Անդերսոնը կատարեց The Beatles երգերից մի քանիսը, չնայած իր խոսքերով չուներ հատուկ երաժշտական փորձ և դերի համար հրավիրվել է Ջուլի Տեիմորի կողմից ոչ թե որպես երգիչ, այլ որպես դերասան[7]։ Անդերսոնը 2007 թվականին խաղաց նշանակալի դերեր նաև այլ ֆիլմերում՝ «Հսկողություն», (Պիտեր Խուկ բասիստ՝ ռոկ խումբ Joy Division ) և «Ջեյն Օստին» (գրող Ջեյն Օստինի մեծ եղբայր՝ Հենրի)[8]։ Դերասանը նկարահանվել է նորից ֆիլմում՝ երաժշտական թեմայով, նորից կատարելով բաս երաժիշտի դեր «Ակումբ 27» 2008 թվականին[9]։ Անդերսոնը խաղացել է գլխավոր դերերից մեկը ՝ Շերիֆի օգնականը «Խելագարները» սարսափ ֆիլմում, որը լույս է տեսել 2010 թվականին և հանդիսանում է «Խենթ» ֆիլմի վերափոխած պատկերը, որը նկարահանել է Ջոջեմ Ռոմեոն 1973 թվականին։ 2012 թվականին դուրս եկավ երկու շահութային ամերիկյան ֆիլմեր Անդերսոնի մասնակցությամբ ՝«Հարձակում» և «Մթնշաղ Լուսաբաց․ Մաս 2»։ Ջոն ստացավ նաև «Գետ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ պատմող Ամազոնում կորած մարդու որոնման մասին[10],սակայն ABC հեռուստաալիքը որոշեց դադարեցնել արտադրությունը՝ ութերորդ սերիայից հետո։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Կրիպ Creep մանեկեն
2005 ս Սպանություն Միդսմորում (հեռուստասերիալ) մաքուր անգլիական սպանություն Midsomer Murders էպիզոդում «Second Sight»
2005 ս Մահից հետո (հեռուստասերիալ) Afterlife էպիզոդ «More Than Meets the Eye»
2005 ֆ Լռությունը մնում է ինքն իր հետ Silence Becomes You Լյուկ
2006 ֆ Վերաշարադրելով Բեթհովենը Copying Beethoven Կարլ Վան Բեթհովեն
2006 ֆ Little Box of Sweets Սեթ
2007 ֆ Ջեյն Օստին Becoming Jane Հենրի Օստին
2007 ֆ Հսկողություն Control Փիթեր Հուկ
2007 ֆ Տիեզերքի միջոցով Across the Universe Մակս Կերրիգան
2008 ֆ Ավերակներ The Ruins Մատիաս
2008 ֆ Ակումբ 27 The 27 Club Էլլիոտ
2009 ֆ Ամեն ինչ կամ ոչինչ High Life Դոննի
2009 ֆ Սերը պատահում է Love Happens Թայլեր
2009 ֆ Ամելիա Amelia Բիլլ Շտուլց
2009 ֆ Դժոխքային վերջնախաղ Rogues Gallery Ջեսթեր
2010 ֆ Խելագարներ ֆիլմ The Crazies Ռասսել Կլանկ
2011 ֆ Հուզմունք Flutter Ջոն
2012 ֆ Հարձակում ֆիլմ The Grey Թոդդ Ֆլանների
2012 ս Գետ (հեռուստասերիալ) The River Կոուլ Լինքոլն
2012 ֆ Մթնշաղ. Լուսաբաց․ Մաս 2 Twilight Saga: Breaking Dawn — Part 2 Ալիստեր
2013 ֆ Միակ ընտրություն A Single Shot Ավդի
2013 ֆ Եղջյուրներ Horns Թերրի Պերրիշ
2014 ֆ Հերակլ Hercules Ֆինեի
2014 ֆ Գերազանցություն Supremacy Տալլի
2014 ս Տարանջատում (հեռուստասերիալ) The Divide Տերրի Կուչիկ
2015 ֆ Հարազատ արյուն Bleeding Heart Կոդի
2015 ս Հանիբալ (հեռուստասերիալ) Hannibal Մեյսոն Բերդերժեչ
2016 ֆ Աբատուար. Վախի լաբիրինթոս Abattoir Դեկլան Գրեիդի
2016/2017 ս Բացթողումներ (հեռուստասերիալ) Outsiders Ասա Ֆարրել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #144019442 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Rebecca Murray։ «Joe Anderson Biography» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-11 
  4. «Joe Anderson: Biography» (անգլերեն)։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-11 
  5. «Joe Anderson: Biography» (անգլերեն)։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-11 
  6. Michael Holder (27 марта 2010)։ «Joe Anderson Interviews» (անգլերեն)։ Pure Movies։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-11 
  7. Michael Holder (27 марта 2010)։ «Joe Anderson Interviews» (անգլերեն)։ Pure Movies։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-11 
  8. «'The Grey' Co-Star Joe Anderson: Acting Is About The Head Space, The Honesty, The Integrity And The Ball» (անգլերեն)։ BoxOffice.com։ 27 января 2012։ Վերցված է 2013-02-11 (չաշխատող հղում)
  9. Adrienne Urbanski (19 апреля 2008)։ «Tribeca gives music reel coverage» (անգլերեն)։ Downtown Express։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-11 
  10. Laurel Brown (7 февраля 2012)։ «'The River' Interview Video: Joe Anderson Talks About the New Show and Fear» (անգլերեն)։ BuddyTV։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]