Զոի Կազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոի Կազան
Zoe kazan 2014 (cropped).jpg
Ծնվել էսեպտեմբերի 9, 1983(1983-09-09)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունԵյլի համալսարան, Wildwood School? և Windward School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և գրող
Ծնողներհայր՝ Նիկոլաս Կազան, մայր՝ Ռոբին Սվայկորդ
Համատեղ ապրող(ներ)Փոլ Դանո

Զոի Սվայկորդ Կազան (անգլ.՝ Zoe Swicord Kazan սեպտեմբերի 9, 1983(1983-09-09)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի և սցենարիստ։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոի Կազանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 9-ին Լոս Անջելեսում՝ սցենարիստներ Նիկոլաս Կազանի և Ռոբին Սվայկորդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը ընտանքում»։ Նրա պապիկը՝ Էլիա Կազանը, եղել է թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր։ Զոյան ունի կրտսեր քույր՝ Մայա Կազանը, որը նույնպես դերասանուհի է։

Զոի Կազանը սովորել է Լոս Անջելեսի մի քանի մասնավոր դպրոցներում։ 2005 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջնաելույթը կայացել էր 2003 թվականին «Սուսերակերներ և նիհարներ» ֆիլմում, որտեղ խաղացել է Սամանտայի դերը։ 2006 թվականին գլխավոր դերով նա թատրոնի բեմ է դուրս եկել «Միսս Ջին Բրոդին ուժերի ծաղկունքում»-ում բեմականացման մեջ, որի գլխավոր դերում խաղում էր Սինտիա Նիքսոնը։ 2007 թվականին նա միաժամանակ նկարահանվել է երեք ֆիլմերում․ «Բեկում» դրամայում, որը առաջադրվել է «Օսկար»-ի, «Վայրենիները» ընտանեկան կատակերգությունում, որը նույնպես առաջադրվել է «Օսկար»-ի և «Էլայի հովտում» ֆիլմում։ 2008 թվականին «Ես և Օրսոն Ուելսը» պատկերում Զոին խաղացել էր Զաք Էֆրոն և Կլեր Դենս աստղերի հետ, իսկ «Օգոստոս» ֆիլմում՝ Ջոշ Հարթնեթի հետ։ Նաև խաղացել է «Փոփոխությունների ճանապարհ» աղմկահարույց դրամայում՝ Ռիչարդ Յեյթսի գրքի հիման վրա նկարահանված, իսկ գլխավոր դերերում խաղում են Լեոնարդո ԴիԿապրիոն և Քեյթ Ուինսլեթը։

2009 թվականին «Հեշտ դժվարություններ» պատկերում խաղացել է Մերիլ Սթրիփ հերոսուհու դստեր դերը։ «Ինձ համար հեշտ էր ինձ նույնացնել սցենարի կերպարների հետ, քանի որ ես դուրս եմ եկել նույն միջավայրից, ինչպես երեխաները, որոնց մասին գրում էր Նենսի Մեյերսը․ մեծացել եմ նույն միջավայրում, հաճախել նույն դպրոցը, ունեցել նույն խնդիրները»,- ահա թե ինչ է ասել Զոին այս աշխատանքի մասին։ Զոի Կազանը գրում է նաև պիեսներ և սցենարներ։ 2009 թվականին նրա «Ավեսալոմ» պիեսը անառակ որդու մասին, որը տուն է վերադառնում հոր և կրտսեր եղբոր մոտ, ներկայացվել էր «Humana» փառատոնում՝ Լուիսվիլլում։ 2012 թվականին գրել է «Ռուբի Սփարքս» ֆիլմի սցենարը և խաղացել է գլխավոր դերասանուհու Ռուբիի դերը։ Նրա հետ խաղում էր Փոլ Դանոն[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից Կազանը հարաբերությունների մեջ է դերասան Փոլ Դանոնի հետ[4]։ 2018 թվականի օգոստոսին զույգը դուստր էր ունեցել[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 Վայրենիները The Savages ուսանողուհի
2007 Մեդիում Medium Իզի
2007 Բեկում Fracture Մոնա
2007 Էլայի հովտում In the Valley of Elah Էնջի
2008 Օգոստոս August Գելայի աշխատակից
2008 Ես և Օսրոն Ուելլսը Me and Orson Welles Գրետա Էլդեր
2008 Փոփոխությունների ճանապարհ Revolutionary Road Մորին Գրուբե
2009 Պայթուցիկ աղջիկ The Exploding Girl Իվի
2009 Փիփա Լիի անձնական կյանքը The Private Lives of Pippa Lee Գրեյս Լի
2009 Ես ատում եմ Վալենտինի օրը I Hate Valentine's Day Թեմմի Գրիֆուդ
2009 Հեշտ դժվարություններ happythankyoumoreplease Մերի Քեթրին
2010 Մահի չափ ձանձրալի Bored to Death Նինա
2012 Ռուբի Սփարքս Ruby Sparks Ռուբի Սփարքս
2013 Իսկ եթե What If Շանթրի
2014 Քո աչքերի մեջ In Your Eyes Ռեբեկա Փորթեր
2017 Սերը հիվանդություն է The Big Sick Էմիլի Գարդներ
2018 Բաստեր Սքրագսի բալլադը The Ballad of Buster Scruggs Էլիս Լոնգաբո
2018 Վայրի կյանք Wildlife սցենարիստ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009՝ «Թրայբեք» կինոփառատոնի մրցանակ «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Պայթուցիկ աղջիկ»)։
  • 2013՝ Անվանակարգ «Սատուրն» մրցանակում «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Ռուբի Սփարքս»)։
  • 2013՝ «Անկախ ոգի» մրցանակ «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Ռուբի Սփարքս»)։
  • 2014՝ Անվանակարգ «Էմմի» և «Ուղեկից» մրցանակներում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում («Ի՞նչ գիտի Օլիվիան»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]