Jump to content

Փոլ Դանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Դանո
Ծննդյան թիվ՝հունիսի 19, 1984(1984-06-19)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0200452

Փոլ Ֆրանկլին Դանո (անգլ.՝ Paul Franklin Dano, հունիսի 19, 1984(1984-06-19)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոարտադրող, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։ «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA»-ի մրցանակակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ֆրանկլին Դանոն ծնվել է 1984 թվականի հունիսի 19-ին ԱՄՆՆյու Յորք քաղաքում։ Նրա ծնողներն են Գլեդիսը և Պոլ Ա. Դանոն։ Ունի նաև փոքր փոքր քույր` Սառան։ Առաջին մի քանի տարիներին Փոլը ապրել է Նյու Յորքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Կաննան քաղաք և վերջապես բնակություն հաստատել Վիլթոնում։ Այնտեղ Դանոն ավարտել է դպրոցը և ընդունվել է Յուջին Լանգ քոլեջ։

Դանոն թատրոնում սկսել է խաղալ դեռևս փոքր տարիքից։ 12 տարեկանում ունեցել է իր առաջին դեբյուտը «Փոթորիկ կհնձես» պիեսում։ Այս ներկայացման մեջ նա խաղացել է Ջորջ Քեմպբելլ Սքոթթի և Չառլզ Դյորնինգի հետ[4]։ 17 տարեկանում Փոլ Դանոն իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Սուտ» ֆիլմում[5]։ Դրանից հետո նա հանդես է եկել տարբեր կինոնախագծերում։ Քննադատները հատուկ առանձնացրել են իր լավ խաղը «Նավթ» ֆիլմում։ Բացի դրանից նա Բրոդվեյում խաղացել է տարբեր թատերական ներկայացումներ[6]։ Փոլ Դանոն եղել է «Մուկ» («Mook») խմբի կիթառահար և վոկալիստ[7]։ «Rolling Stone» ամսագիրը Դանոյին ընդգրկել է 2007 թվականի լավագույն կիթառահարների ցանկում։ 2007 թվականից Փոլը հարաբերություններ է ունեցել դերասանուհի Զոյա Կազանի հետ։

ՏարիանվանումԴեր
1998Smart GuyՆիկոլաս
2000The NewcomersՋոել
2001L.I.E.Հաուի Բլիտցեր
2002A Family's DecisionՄետտ Ֆրիմեն
2002-2004The SopranosՊատրիկ Ուելեն
2002The Emperor's ClubՄարտին Բլայզ
2004Light and the SuffererԴոն
2004The Girl Next DoorԿլից
2004Taking LivesԴեռահաս Էշեր
2005The Ballad of Jack and RoseՏեդդիուս
2005The KingՓոլ
2006Little Miss SunshineԴուեին
2006Fast Food NationԲրայան
2007WeaponsՔրիս
2007There Will Be BloodՓոլ Սանդեյ/Իլայ Սանդեյ
2008Explicit IllsՌոկկո
2008GiganticԲրայան Ուիզերսբի
2009Taking WoodstockՖոլքսվագենի որդին
2009The Good HeartԼուկաս
2009Where the Wild Things AreԱլեքսանդրի ձայն
2010The Extra ManԼուիս Այվզ
2010Knight and DayՍայմոն Ֆիկկ
2010Meek's CutoffԹոմաս Գեյթլի
2010For EllenՋոբի
2011Cowboys & AliensՊերսի
2012Being FlynnՆիկ Ֆլինն
2012LooperՍեթ
2012Ruby SparksԿելվին Վիր Ֆիլդս
201312 Years a SlaveՋոն Թիբիդս
2013PrisonersԱլեքս Ջոնս
2014Love & MercyԲրայան Վիլսոն
2015La giovinezzaՋիմմի Թրի
2015Codes of ConductՋարդեն Ռոդմենսեն
2016War and PeaceՊիեր Բեզուխով
2016Swiss Army ManՀենքս Թոմփսոն
2017OkjaՋեյ
2018WildlifeՌեժիսոր

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ

  • 2007-ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ, «Փոքրիկ Միսս երջանկություն» ֆիլմի լավագույն դերասանական կազմ
  • 2002-«Անկախ Ոգի» մրցանակ, «Սուտ» ֆիլմում լավագույն դեբյուտ

Անվանակարգեր

  • 2016- «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր` «Սեր և գթասրտություն» ֆիլմի համար
  • 2014-ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ, լավագույն դերասանական կազմ «12 տարվա ստրկություն» ֆիլմի համար
  • 2008- BAFTA մրցանակ-լավագույն տղամարդու դեր «Նավթ» ֆիլմի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Internet Broadway Database — 2000.
  3. 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. «Снова в центре внимания Пол Дано» Արխիվացված 2012-02-26 Wayback Machine, статья Фрэнка МакИчерна в «Wilton Villager»
  5. «Интервью со Стивеном Райдером» Արխիվացված 2008-05-28 Wayback Machine, сценаристом фильма «Ложь»
  6. «Стремясь к звездности без особой спешки», статья Мелены Рызик в «Нью-Йорк Таймс»
  7. «Встречайте — „Мук“» Արխիվացված 2011-09-16 Wayback Machine, статья в журнале «Nylon»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Դանո» հոդվածին։