Հրաշագործներ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հրաշագործներ
MiracleWorkers.png
Ժանրկատակերգություն
ֆենտեզի
ՍտեղծողՍայմոն Ռիչ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքWhat in God's Name
Լեզուանգլերեն
ՌեժիսորՅորմա Թաքոնե
Ռայան Քեյս
Մորիս Մերեբլ
Դեն Շիմփֆ
Գլխավոր
դերերում
Սթիվ Բուշեմի[1], Դենիել Ռեդկլիֆ[1] և Կարան Սոնի[1]
ՊրոդյուսերԴեն Միրք
Փոլ Գերնես
Գործադիր պրոդյուսերԼորն Մայքլզ
Սայմոն Ռիչ
Էնդրյու Սինգեր
Դենիել Ռեդկլիֆ
Սթիվ Բուշեմի
Յորմա Թաքոնե
ՍցենարիստՍայմոն Ռիչ
Նկարահանման վայրԱտլանտա, Ջորջիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ7
Էկրաններին է12 փետրվարի, 2019-ից
ՀեռուստաալիքTBS
Պաշտոնական կայքէջ

Հրաշագործներ (անգլ.՝ Miracle Workers), ամերիկյան կատակերգական ժանրի հեռուստասերիալ, որը ստեղծվել է սցենարիստ Սայմոն Ռիչի What in God's Name նովելի հիման վրա[2]։ Պրեմիերան կայացել է 2019 թվականի փետրվարի 12-ին TBS հեռուստաալիքով, առաջին եթերաշրջանի ավարտական էպիզոդը թողարկվել է 2019 թվականի մարտի 26-ին։ 2019 թվականի մայիսին հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[3]։ Ռուսաստանում այն ազատ հասանելի է Կինոպոիսկ կայքում՝ Կուրաժ-Բամբեյ ստուդիայի հնչյունավորմամբ[4]։ Գլխավոր դերակատարներն են Դենիել Ռեդկլիֆը, Ջերալդին Վիսվանաթհանը, Կարան Սոնին և Սթիվ Բուշեմին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը Քրեյգն է, որը ցածր կոչմամբ հրեշտակ է մշակման և աղոթքների կատարման բաժնում, իսկ մյուսը Էլայզան՝ նրա նոր գործընկերուհին։ Նրանք աշխատում են Heaven Inc. («„Երկինք“ ընկերություն») ընկերությունում և նրանց տնօրենը Աստված է, որը հիմնականում զբաղված է իր հոբբիներով։ Երբ նա որոշում է ոչնչացնել Երկիրը, Քրեյգը և Ելայզան ունենում են երկու շաբաթ ժամանակ, որպեսզի փրկեն մոլորակը, կատարելով ամենաանհնարին աղոթքներից մեկը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դենիել ՌեդկլիֆՔրեյգ Բոուգ՝ ցածր կոչումով հրեշտակ, որն աշխատում է մշակման և աղոթքների կատարման բաժնում։
  • Ջերալդին Վիսվանաթհան — Էլայզա Հանթեր՝ Քրեյգի նոր գործընկերուհին, որը տեղափոխվել է կեղտի բաժնից
  • Կարան ՍոնիՍանջեյ Փրինս՝ Աստծո լավագույն օգնականը, մինչ աշխատանքի բարձրացումը աշխատել է Քրեյգի հետ մշակման և աղոթքների կատարման բաժնում։
  • Ջոն Բաս — Սեմ՝ անինքնավստահ տղա, որը երազում է Լորայի մասին միասին լինելու մասին։
  • Սաշա Քամփերե — 'Լորա՝ աղջիկ, որը դուր է գալիս Սեմին և որին էլ հենց Սեմն է դուր գալիս։
  • Լոլի Ադեֆոփ — Ռոզի՝ Աստծո ընդունարանի քարտուղարուհին։
  • Սթիվ ԲուշեմիԱստված

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
1 "2 շաբաթ"[5]
"2 Weeks"
Յորմա ԹաքոնեՍայմոն Ռիչ12 Փետրվարի 2019 (2019-02-12)[Ն 1]1.20[7]
Աստված որոշում է կործանել երկիրը և դրա փոխարեն ռեստորան ստեղծել, այդ ամենը կանխելու համար ցածր կոչմամաբ հրեշտակ Քրեյգը և նրա նոր գործընկերուհին՝ Էլայզան պետք է կատարեն անհնարին թվացող մի աղոթք՝ օգնեն երկու անիքնավստահ մարդկանց սիրահարվել միմյանց: 
2 "13 օր"[8]
"13 Days"
Յորմա ԹաքոնեՍերոկո Դանլափ19 Փետրվարի 2019 (2019-02-19)1.03[9]
Աստված խնդրում է Սանջեյին, որ վերջինս դաժանորեն պատժի երկրաբնակ մի անհավատի՝ Միլ Մարին, իսկ Քրեյգը և Էլայզան հաասկանում են, որ նրանց շատ դժվար աշխատանք է բաժին ընկել: 
3 "12 օր"[10]
"12 Days"
Ռայան ՔեյսՋեֆ Լավնես26 Փետրվարի 2019 (2019-02-26)0.94[11]
Մի մարդ հանկարծակի խառնվում է Քրեյգի և Էլայզայի ծրագրերին, հարվածի տակ դնելով նրանց աշխատանքը: Սանջեյը փորձում է ցույց տալ իրեն լավ կողմից: 
4 "6 օր"[12]
"6 Days"
Ռայան ՔեյսՀեթեր Էն Քեմփբել5 Մարտի 2019 (2019-03-05)0.95[13]
Քրեյգը օգնում է Աստծուն, որպեսզի հաշտվեն մարգարեի հետ, իսկ Սանջեյը միևնույն ժամանակ գնում է նկուղ և իր ձեռքն է վերցնում Երկիր մոլորակի փորկության գործը: 
5 "3 օր"[14]
"3 Days"
Մորիս ՄերեբլՄիտրա Ջոհարի, Հարի Ռիչարդսոն12 Մարտի 2019 (2019-03-12)0.94[15]
Ռոզին հանդիպում է մրցակից կազմակերպության հետ, որը նրան նոր աշխատանք է առաջարկում: Միևնույն ժամանակ Քրեյգը, Էլայզան և Սանջեյը փորձում են խաբեությամբ ստիպել Աստծուն ստորագրել փաստաթուղթ, բայց նրանց դա չի հաջողվի առանց Ռոզայի օգնության: 
6 "1 օր"[16]
"1 Day"
Դեն ՇիմփֆԼուկաս Գարդներ19 Մարտի 2019 (2019-03-19)0.93[17]
Աստված գնում է ներդրողների հետ հանդիպմանը՝ իր ռեստորանի նախագծի համար, իսկ Քրեյգը, Էլայզան, Սանջեյը և Ռոզին ամբողջ ջանքերով փորձում են Սեմին և Լորային դրդել լուրջ քայլի: 
7 "1 ժամ"[18]
"1 Hour"
Մորիս ՄերեբլԴեն Միրք26 Մարտի 2019 (2019-03-26)0.90[19]
Թիմը միավորում է բոլոր բաժինների ուժերը Երկիր մոլորակի և ողջ մարդկության փրկության համար: Մինչ Սանջեյը փորձում է շեղել Աստծուն, Քրեյգը՝ բոլորի համար հանկարծակիորեն ռիսկի է դիմում նկատակի իրականացման համար 

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիս 17-ին TBS հեռուստաալիքը հայտարարել է, որ պատվեր է կատարել 7 սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պատվերի մասին։ Հեռուստասերիալը ստեղծել է Սցենարիստ Սայմոն Ռիչը և հիմնված է What in God's Name նվոլեի վրա։ Ենթադրվել է, որ գործադիր պրոդյուսերները լինելու են՝ Սայմոն Ռիչը, Լորն Մայքլսը, Էնդրյու Սինգերը, Դենիել Ռեդկլիֆը և Ուեն Ուիլսոնը։ Արտադրող ընկերությունները եղել են Broadway Video և Studio T ընկերությունները։ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին հայտարարվել է, որ Ուիլսոնը էլ չի լինելու գործադիր պրոդյուսեր և նրան փոխարինելու է Սթիվ բուշեմին[20]։

Հեռուստասերիալի անոնսի պատվերի հետ միժամանակ, նաև հայտարարվել է, որ Դենիել Ռեդկլիֆը և Օուեն Ուիլսոնը կատարելու են գլխավոր դերերը։ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին Սթիվ Բուշեմին փոխարինել է Ուիլսոնին Աստծու դերում[20]։ 2017 թվականի նոյեմբերին Dedline Hollywood և Variety ընկերությունները հայտարարել են, որ Ջերալդին Վիսվանաթհան, Կարան Սոնին, Ջոն Բասը և Սաշա Կամպերեն միացել են հիմնական դերասանական կազմին[21][22]։ 2018 թվականի մարտի 25-ին հայտարարվել է, որ Լոլի Ադեֆոպը միացել է հեռուստասերիալին որպես գլխավոր դերակատարներից մեկը[23]։

Հիմնական նկարահանումներն անցկացվել են 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունվարը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և դրա շրջակայքում[24][25][26]։ Նկարահանումները նաև անցկացվել են Նորքրոսում (Ջորջիա) 2017 թվականի դեկտեմբերի 29-ին և 2018 թվականի հունվարի 16-ին Ատլանտայի Պյեմոնտ քաղաքային այգում[27]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 4-ին TBS հեռուստաալիքը հայտարարել է, որ հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2019 թվականի փետրվարի 12-ին[28]։ 2019 թվականի փետրվարի 8-ին TBS հեռուստաալիքը թողարկել է առաջին էպիզոդը յություբի պաշտոնական կայքէջով[6]։

2018 թվականի դեկտեմբերի 5-ին թողարկվել է առաջին թիզերը[28], իսկ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին թողարկվել է լիարժեք թրեյլերը[29]։

2019 թվականի հունվարի 26-ին կայացել է պիլոտային էպիզոդի ցուցադրությունը Սանդենս կինոփառատոնում։ Ցուցադրության ժամանակ ներկա են եղել Դենիել Ռեդկլիֆը, Ջերալդին Վիշվանաթան, Կարան Սոնին և Սայմոն Ռիչը[30]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes պորտալում այն ստացել է 100-ից 73%՝ հիմնված 33 քննադատների արձագանքի հիման վրա, որը միջինում կազմել է 6,67/10 միավոր։ Ըստ եզրակացության. «Հեռուստասերիալում ավելի շատ հիացմունք է, քան ինտելեքտ, «Miracle Workers»-ը դա Դենիել Ռեդկլիֆի և Սթիվ Բուշեմիի աստղային ձգող և հիացնող տանդեմի գրազանց ներկայացում է»[31]։ Metacritic կայքը հեռուստասերիալին տվել է 100-ից 61 միավոր, որը հիմնվել է քննադատնրի 19 գրախոսությունների հիման վրա[32]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերիան հրապարակվել է 2019 թվականի փետրվարի 8-ին TBS-ի յություբում կայքէջով:[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ČSFD — 2001.
  2. Pedersen Erik (May 17, 2017)։ «Daniel Radcliffe & Owen Wilson To Star In TBS Anthology Comedy 'Miracle Workers' From EP Lorne Michaels»։ Deadline Hollywood։ Վերցված է August 5, 2018 
  3. Erik Pedersen, Erik Pedersen (2019-05-15)։ «‘Miracle Workers’ Renewed For Season 2; Daniel Radcliffe & Steve Buscemi Get Medieval On TBS» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-05-24 
  4. «Сериал «Чудотворцы»: Дэниэл Рэдклифф спасает Землю от Бога-самодура — Статьи на КиноПоиске»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-03-06 
  5. «"Miracle Workers" 2 Weeks (TV Episode 2019) - IMDb»։ Վերցված է 2019-03-07 
  6. 6,0 6,1 «Miracle Workers: Watch the Full Episode Now | TBS»։ YouTube։ February 8, 2019։ Վերցված է February 11, 2019 
  7. Metcalf Mitch (February 13, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 2.12.2019»։ Showbuzz Daily։ Վերցված է February 13, 2019 
  8. «"Miracle Workers" 13 Days (TV Episode 2019) - IMDb»։ Վերցված է 2019-03-07 
  9. Metcalf Mitch (February 21, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 2.19.2019»։ Showbuzz Daily։ Վերցված է February 21, 2019 
  10. «"Miracle Workers" 12 Days (TV Episode 2019) - IMDb»։ Վերցված է 2019-03-07 
  11. Metcalf Mitch (February 27, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 2.26.2019»։ Showbuzz Daily։ Վերցված է February 27, 2019 
  12. «"Miracle Workers" 6 Days (TV Episode 2019) - IMDb»։ Վերցված է 2019-03-07 
  13. Metcalf Mitch (March 6, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.5.2019»։ Showbuzz Daily։ Վերցված է March 6, 2019 
  14. «"Miracle Workers" 3 Days (TV Episode 2019) - IMDb»։ Վերցված է 2019-03-13 
  15. Metcalf Mitch (March 13, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.12.2019»։ Showbuzz Daily։ Վերցված է March 13, 2019 
  16. «"Miracle Workers" 1 Day (TV Episode 2019) - IMDb»։ Վերցված է 2019-03-21 
  17. Metcalf Mitch (March 20, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.19.2019»։ Showbuzz Daily։ Վերցված է March 20, 2019 
  18. «"Miracle Workers" 1 Hour (TV Episode 2019) - IMDb»։ Վերցված է 2019-03-28 
  19. Metcalf Mitch (March 27, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 3.26.2019»։ Showbuzz Daily։ Վերցված է March 27, 2019 
  20. 20,0 20,1 Andreeva Nellie (October 19, 2017)։ «Steve Buscemi To Replace Owen Wilson In TBS Anthology Series 'Miracle Workers'»։ Deadline Hollywood։ Վերցված է August 5, 2018 
  21. Ramos Dino-Ray (November 14, 2017)։ «Geraldine Viswanathan, Jon Bass, Karan Soni Join TBS Comedy 'Miracle Workers'»։ Deadline Hollywood։ Վերցված է August 5, 2018 
  22. Otterson Joe (November 21, 2017)։ «TBS Comedy 'Miracle Workers' Casts Sasha Compère as Series Regular (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է August 5, 2018 
  23. Richardson Jay (March 25, 2018)։ «Lolly Adefope gets a heavenly US break : News 2018 : Chortle : The UK Comedy Guide»։ Chortle։ Վերցված է August 5, 2018 
  24. Ho Rodney (November 14, 2017)։ «TBS's 'Miracle Workers' (Steve Buscemi, Daniel Radcliffe) shooting in Atlanta»։ The Atlanta Journal-Constitution։ Վերցված է August 5, 2018 
  25. Caldwell Mary (December 7, 2017)։ «Now casting: Daniel Radcliffe series filming party scene»։ The Atlanta Journal-Constitution։ Վերցված է August 5, 2018 
  26. Caldwell Mary (December 28, 2017)։ «Now casting: Daniel Radcliffe show seeking Asian actors»։ The Atlanta Journal-Constitution։ Վերցված է August 5, 2018 
  27. Walljasper Matt (January 29, 2018)։ «What's filming in Atlanta now? Super Fly, Miracle Workers, Black Lightning, Ozark, and Avengers»։ Atlanta Magazine։ Վերցված է August 5, 2018 
  28. 28,0 28,1 Petski Denise (December 5, 2018)։ «'Miracle Workers' Trailer & Premiere Date: First Look At Steve Buscemi As God & Daniel Radcliffe As An Angel In TBS Comedy From Lorne Michaels»։ Deadline Hollywood։ Վերցված է December 5, 2018 
  29. Pedersen Erik (December 19, 2018)։ «'Miracle Workers' Trailer: The Almighty Steve Buscemi & His Angel Daniel Radcliffe Vs. Earth In TBS Comedy»։ Deadline Hollywood։ Վերցված է December 20, 2018 
  30. «Daniel Radcliffe Promotes Miracle Workers At The Sundance Film Festival»։ BeautifulBallad։ January 26, 2019։ Վերցված է February 11, 2019 
  31. «Miracle Workers: Season 1»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է March 3, 2019 
  32. «Miracle Workers (2019): Season 1»։ Metacritic։ CBS։ Վերցված է March 3, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]