Ֆիոնա Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիոնա Շոու
Fiona Shaw BAM 2011-01-16.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 10, 1958(1958-07-10)[1][2][3] (62 տարեկան)
Ծննդավայր՝Կորկ, Մանսթեր, Իռլանդիա[4]
Քաղաքացիություն՝Flag of Ireland.svg Իռլանդիա
Flag of England.svg Անգլիա
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կատարողուհի
Պարգևներ՝Լոուրենս Օլիվյեի պարգև, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Թատերական համաշխարհային մրցանակ, Drama Desk Award for Outstanding One-Person Show? և British Academy Television Award for Best Supporting Actress?
IMDb։ID 0789716

Ֆիոնա Մերի Ուիլսոն (անգլ.՝ Fiona Mary Wilson, հուլիսի 10, 1958(1958-07-10)[1][2][3], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա[4], առավել հայտնի է որպես Ֆիոնա Շոու (անգլ.՝ Fiona Shaw)), իռլանդացի դերասանուհի և թատերական ռեժիսոր։ Առավել հայտնի է Պետունյա Դուրսլիի դերով Հարրի Փոթերի մասին ֆիլմերի շարքում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիոնա Շոուն ծնվել է Իռլանդիայի Քորք կոմսությունում, ակնաբույժի և քիմիայի ուսուցչուհու ընտանիքում[5]։ Հայրը կիսով չափ իռլանդացի է, կիսով չափ անգլիացի, մայրը՝ իռլանդուհի է։ Ֆիոնան մեծացել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով[6]։

Ֆիոնան մեծանում էր ուժեղ բնավորությամբ աղջիկ և միշտ նախընտրում էր շփվել տղաների հետ[7]։

Վաղ տարիքից հետաքրքրվել է թատրոնով, մասնակցել սիրողական ներկայացումների[5]։ Սիրել է երգել, կարդալ բանաստեղծություններ և նվագել դաշնամուր։

Ավարտել է Իռլանդիայի ազգային համալսարանը։ Նաև սովորել է դրամատիկ արվեստ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, որը գտնվում է Լոնդոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նշանավոր թատերական դերերն են՝ երիտասարդ կին («Մեխանիկական»), Սելիա («Ինչպես է դա ձեզ դուր գալիս», 1984), Մադամ Դե Վոլանժես («Վտանգավոր կապեր», 1985), Քեթրին («Ստրոպտիվայի սանձահարումը», 1987), Վինի («Երջանիկ օրեր», 2007), ինչպես նաև այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Էլեկտրա» (1988), «Բարի մարդը Սեզուանից» (1989), «Գեդդա Գաբլեր» (1991), «Վարչապետ Ջին Բրոդին» (1998) և «Մեդեա» (2000)[8]։

Նա ճանաչում է ստացել Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Մրցակիցներ» ներկայացման մեջ Ջուլիայի դերի համար, որտեղ ցուցադրել է կատակերգական դերասանուհու իր ունակությունները: 

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն հանդես է եկել է նաև կինոյում և հեռուստատեսությունում։ Նրա առաջին դերը եղել է 1984 թվականին «Շերլոկ Հոլմս արկածները» հեռուստասերիալում։ Նաև հայտնվել է Իմ ձախ ոտքը, «Ջեյն Էյր» «Բանականության փաստարկները» ֆիլմերում և այլ ֆիլմերում, ինչպես նաև «Հարրի Փոթերի» հինգ ֆիլմերում, որտեղ նա խաղացել է մորաքույր Պետունյա Դուրսլի դերը:

Ֆիոնան նաև դարձել է «Իրական արյուն» հեռուստասերիալի դերասանական կազմի մշտական անդամ[9][10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն բացահայտ լեսբուհի է[11]։ 2018 թվականին ամուսնացել է տնտեսագետ Սոնալի Դերանիագալայի հետ[12]։ Ավելի վաղ Շոուն հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Բերոուզ Սաֆրոնի հետ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #173208592 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Фиона Шоу на сайте peoples.ru
  6. DIDASKALIA: Ancient Theater Today
  7. Фиона Шоу /Fiona Shaw/ — биография
  8. Ben Brantly, Memory and Desire: Hearing Eliot’s Passion, New York Times November 18, 1996
  9. Vozick-Levinson Simon (2010-11-08)։ «Fiona Shaw joins 'True Blood' cast»։ Entertainment Weekly 
  10. «Harry Potter’s Fiona Shaw Joins True Blood» November 8, 2010, Source: Deadline, ComingSoon.com
  11. Neligan, Orla (2016-10-02)։ «Fiona Shaw: We don't know who were are and the joy is in finding out»։ Irish Independent (անգլերեն) 
  12. Hogan, Michael (2019-03-03)։ «Fiona Shaw: ‘I’m delighted to be in with the young crowd!’»։ The Guardian (անգլերեն) 
  13. Cooper, Tim (2002-05-05)։ «A hint of Saffron»։ The Guardian (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]