Ջոն Բրեդլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Բրեդլի
John Bradley-West (March 2013).jpg
Ծնվել էսեպտեմբերի 15, 1988(1988-09-15) (30 տարեկան)
ԾննդավայրՄանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեսթերի քաղաքային համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Ջոն Բրեդլի Ուեսթ (անգլ.՝ John Bradley-West, առավել հայտնի է որպես Ջոն Բրենդլի (անգլ.՝ John Bradley), սեպտեմբերի 15, 1988(1988-09-15), Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], անգլիացի դերասան, հայտնի է «Գահերի խաղը» սերիալում կատարած Սեմվել Թարլիի դերով[2]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլի Ուեսթը ծնվել և մեծացել է որպես կաթոլիկ Հարավային Մանչեստրի Ուիթենշոու թաղամասում և հաճախել է Սբ. Փոլի կաթոլիկական ավագ դպրոցը[3]: Բրեդլի Ուեսթն ունի ավագ քույր, որն իրենից մեծ է 13 տարով[1]։

2005 թվականին նա սկսել է հաճախել Լորետո քոլեջ Մանչեսթերի Հալմի շրջանում, որտեղ սովորել է Դրամայի և թատրոնի դասընթացներում: 2007 թվականին ավարտել է Լորետո քոլեջը[4][5]: Նա ստացել է դերասանական արվեստի բակալավրի աստիճան Մանչեստերի թատերական դպրոցում, որն ավարտել է 2010 թվականին[6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլի Ուեսթի ամենամեծ հաջողությունը եղել է 2011 թվականին HBO ալիքի «Գահերի խաղը» ֆանտաստիկ հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Սեմվել Թարլիի դերը[8]. դրանք եղել են նրա առաջին լսումները Դրամայի դպոցն ավարտելուց 3 ամիս անց[1][6]։ Նրա կերպարը եղել է Քիթ Հարինգտոնի մարմնավորած Ջոն Սնոուի ընկերը և մասնակցել է կոմիկական տեսարաններին հատկապես առաջին եթերաշրջանում[9][10]։ Սերիալը երկարացվել է և Բրեդլի Ուեսթի կերպարը զգալիորեն զարգացել է[11][12][13]։

Ոմն մեկնաբան նրան անվանել է «հրաշալի կատակերգակ և թուլամորթ ին Ջոնի խիստ յանի մոտ»[14]։ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինն ասել է, թե Ուեսթի հերոսն այն կերպարն է, որին ինքը կմարմնավորեր, եթե մասնակցեր շոուին[15]։

2011 թվականին Բրեդլի Ուեսթը նկարահանվել է Canal + ալիքի «Բորջիա» դրամայում՝ կատարելով Հռոմի պապ Լևոն X-ի՝ Ջովաննի դի Լորենցո դե Մեդիչիի դերում[1]:

2012 թվականին Բրեդլի Ուեսթը մարմնավորել է Թիր Սևարդին BBC ալիքի «Մերլին» սերիալի 5-րդ սերիայի «Վրեժի դաս» (անգլ.՝ A Lesson in Vengeance) դրվագում[16]։

2012 թվականին Բրեդլի Ուեսթը խաղացել է Channel 4 ալիքի «Անամոթները» սերիալում՝ կատարելով Ուեսլիի՝ Ֆրանկ Գալագերի պետի դերը 10-րդ սերիայի 2 էպիզոդներում[16]։

2015 թվականին Բրենդլի Ուեսթը կատարել է Միլոշ Հրմայի դերը BBC Radio Salford ռադիոյի թողարկած «Մոտիկից ուսումնասիրված գնացքներ» պիեսում[17]։

2017 թվականին Բրեդլի Ուեսթը նկարահանվել է «Հաճախորդ Զրո» ֆիլմում, որում նկարահանվել են Նատալի Դորմերը և Սթենլի Տուչչին[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլի Ուեսթը երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին[1][19] և կարողանում է նվագել թմբուկ[6][7][20]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2012 Աննա Կարենինա Anna Karenina ավստրիացի իշխան
2015 Թրեյդերներ Traders Վեռնոն Սթայնս
2015 Տղամարդ եղիր Man Up Էնդրյու
2016 Եղբայրները Գրիմսբիից Grimsby մարդ փաբում
2016 Ռոջեր Roger Ռոյ Կարճամետրաժ
2016 Վերջին Վիշապասպանը The Last Dragonslayer Գորդոն (մեծահասակ) Միս Սթրեյնջի նոր օգնականը
2017 Ամերիկյան սատանա American Satan Ռիկի Ռոլինզս
2017 Հաճախորդ Զրո Patient Zero Սկուտեր

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2011-ներկա Գահերի խաղը Game of Thrones Սեմվել Թարլի Գլխավոր դեր, 42 էպիզոդ
Ներկայացվել է Կինոդերասանների գիլդիայի մրցանակի լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում անվանակարգում (2011, 2013-15)
2011 Բորջիա Borgia Ջովանի դի Լորենցո դի Մեդիչի 5 էպիզոդ
2012 Մերլին Merlin Թիր Սևարդ Էպիզոդ «Վրեժի դաս»
2012 Անամոթները Shameless Վեսլեյ Էպիզոդ 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fire and Blood (3 June 2011)։ «Interview with John Bradley»։ Winter is Coming 
  2. Wigler Josh (17 July 2017)։ «'Game of Thrones': John Bradley Describes Shooting Premiere's Filthiest Scene»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  3. «Former Pupils: John Bradley West»։ Saint Paul’s Catholic High School (անգլերեն) 
  4. «Alumni - Loreto College»։ Loreto College 
  5. «A "Game of Thrones"»։ Loreto College (անգլերեն)։ 23 March 2011 
  6. 6,0 6,1 6,2 «From Wythenshawe to Westeros: Met Magazine meets the alumnus behind Game of Thrones character Samwell Tarley»։ Met Magazine (Manchester, England: Manchester Metropolitan University) (3): 14–19։ Spring 2017 
  7. 7,0 7,1 Ashdown N (2010)։ «Manchester School of Theatre – Alumni – Graduates 2010 – John Bradley-West»։ Manchester School of Theatre (անգլերեն) 
  8. Handler Chelsea, Bradley West John (23 July 2017)։ «John Bradley Explains Game of Thrones» (Video interview)։ Chelsea (Netflix) 
  9. Hoare James (13 March 2012)։ «Game of Thrones Season 2: Samwell Tarly is "going to change"»։ SciFiNow 
  10. Elio (11 March 2011)։ «Interview with John Bradley»։ Westeros.org 
  11. Wigler Josh (5 July 2016)։ «'Game of Thrones': John Bradley on the "Success Story" of Samwell Tarly»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  12. Collins Sean T. (19 July 2017)։ «Game of Thrones’ John Bradley on Sam’s Morality, Cleaning Bedpans, and Fake Poop»։ Vulture (անգլերեն) 
  13. Bradley Bill (15 June 2015)։ «'Game Of Thrones' Actor John Bradley Calls Shocking Death 'Heartbreaking'»։ The Huffington Post 
  14. Singh Ti (21 June 2011)։ «Game of Thrones episode 10 review: Fire And Blood: season finale»։ Den of Geek 
  15. Hall Matthew T. (July 28, 2014)։ «If George R.R. Martin were in 'Game of Thrones,' this is how he'd die»։ The San Diego Union-Tribune 
  16. 16,0 16,1 «John Bradley Showreel 2016»։ Shepherd Management։ 13 July 2016 
  17. «Closely Observed Trains» (Radio play)։ BBC Radio Salford։ 29 August 2015 
  18. Bennion Chris (4 April 2016)։ «Game of Thrones' Sam Tarly: 'This is the end for Jon Snow and Sam' - Q&A»։ The Daily Telegraph 
  19. Sheen Tom (17 July 2017)։ «Game of Thrones stars Gendry and Samwell meet Manchester United players at pre-season training in LA»։ The Sun 
  20. Scherzinger Nicole, Dommet Joel, Bradley West John (28 October 2015)։ «Game of Thrones Star John Bradley Amazing Drumming | Bring The Noise» (Video)։ Bring the Noise (Sky 1) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]