Ջեք Գլիսոն
անգլ.՝ Jack Gleeson | |
|---|---|
| Ծնվել է | 1992ի մայիսի 20-ին |
| Ծննդավայր | Կոռկ, Իռլանդիա |
| Կրթություն | Թրինիթի քոլեջ և Gonzaga College? |
| Քաղաքացիություն | Իռլանդիա |
| Ազգություն | Իռլանդացի |
| Մասնագիտություն | Դերասան |
| Ակտիվ շրջան | 2002 թվականից- առ օրս |
| Ընտրանի | In the Land of Saints and Sinners? |
| Անդամություն | Collapsing Horse? |
Ջեկ Գլիսոն (մայիսի 20, 1992[1], Կորկ, Մանսթեր, ÉIR), իռլանդացի դերասան, ով հայտնի է «Գահերի խաղ»-ը հեռուստասերիալում Ջոֆրի Բարաթեոնի դերակատարմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեկ Գլիսոնը ծնվել է 1992 թվականի մայիսի 20-ին Իռլանդիայի Կոռկ քաղաքում[2]։ Յոթ տարեկանից սովորել է Independent Theatre Workshop (Independent Youth Theatre) արվեստի դպրոցում, գերազանց հանձնել է Speech & Drama and Solo Acting քննությունները։ 2008 թվականին երկու անգամ առաջադրվել է Լենտերի երաժշտության և դրամատուրգիայի դպրոցի Վարպետության (Excellence Award) մրցանակակին։ Ներկայումս սովորում է Դուբլինի Տրինիտի–քոլեջում.[3]։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանի կարիերան սկսել է կարճամետրաժ իռլանդական ֆիլմերում՝ Moving Day (2002), Fishtale (2003), Tom Waits Made Me Cry (2004), ինչպես նաև Shaving the Baby և Oranges։ Հետագայում նկարահանվել է տարբեր ֆիլմերի էպիզոդներում օրինակ՝ Բեթմեն. Սկիզբը և Սնկեր սարսափ ֆիլմերում։ 2009 թվականին երկրորդական դեր է խաղացել Ծիածանի փայլը (A Shine of Rainbows) ֆիլմում, իսկ 2010 թվականի գլխավոր դերը All Good Children ֆիլմում։
2009 թվականի հուլիսի 19 հայտարարվեց, որ Գլիսոնը արքայազն Ջոֆրի Բարաթեոնի դերն է խախալու «Գահերի խաղ»-ը հեռուստասերիալում'[4][5]։
2014 թվականի ապրիլին Գլիսոնը ասաց, որ որոշ ժամանակ չի ուզում նկարահանվել ֆիլմերում[6]։

Ընտրված ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Հայկական անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը | |
|---|---|---|---|---|
| 2002 | կարճամետրաժ ֆ. | Շարժվող օրը | Moving Day | Ջեկ |
| 2003 | կարճամետրաժ ֆ. | Ջրահարսները | Fishtale | Ձկով տղան |
| 2004 | կարճամետրաժ ֆ. | Թոմ Վեյթսը ստիպեց ինձ լացել | Tom Waits Made Me Cry | Երիտասարդ Վինսենտը |
| 2005 | Ֆիլմ | Բեթմեն։ Սկիզբը | Batman Begins | Տղա |
| 2006 | Հեռուստասերիալ | Կիլինասկուլի | Killinaskully | Կրտսեր Կոնորսը |
| 2007 | Ֆիլմ | Սնկերը | Shrooms | Միայնակ երկվորյակները |
| 2009 | Ֆիլմ | Ծիածանների փայլը | A Shine of Rainbows | Սիմուս |
| 2010 | Ֆիլմ | Բոլոր լավ երեխաները | All Good Children | Դագա |
| 2011-2014 | Հեռուստասերիալ | Գահերի խաղը | Game of Thrones | Ջոֆրի Բարաթեոն |
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվական — Առաջադրվել է Սատուրնի մրցանակին – «Գահերի խաղը» հեռուստասերիալում երիտասարդ դերասանի կամ դերասանուհու դերի լավագույն կատարման համարЛ[7]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Jack Gleeson Fansite». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ JACK GLEESON LANDS MAJOR HBO PILOT!(չաշխատող հղում) ITW In The Spotlight — Issue 5! 30.10.2009
- ↑ Борис Кит, Нелли Андреева «Sean Bean ascends to „Game of Thrones“». Reuters. 19.07.2009
- ↑ Джордж Мартин A Casting We Will Go. Not a Blog. LiveJournal. 19.07.2010
- ↑ «'Game of Thrones': Jack Gleeson talks royal wedding shocker -- EXCLUSIVE». 2014 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ The 40th Annual Saturn Awards Nominations