Քարիս Վան Հաուտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարիս Վան Հաուտեն
հոլ.՝ Carice Anouk van Houten
Քարիս վան Հաուտեն(2015 թվականի հուլիսի 10)
Ծնվել էսեպտեմբերի 5, 1976(1976-09-05)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրԼեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և գրող
Ծնողներհայր՝ Թեոդոր վան Հաուտեն
Համատեղ ապրող(ներ)Սեբաստիան Կոխ, Kees van Nieuwkerk?[3] և Գայ Փիրս
Պարգևներ և մրցանակներ
caricevanhouten.com

Քարիս Վան Հաուտեն (հոլ.՝ Carice van Houten, սեպտեմբերի 5, 1976(1976-09-05)[1][2], Լեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդեռլանդացի դերասանուհի և երգչուհի, նիդեռլանդական «Ոսկե հորթուկ» կինոմրցանակի եռակի կրող, որն անվանակարգվել է որպես «լավագույն դերասանուհի»։ Դերասանուհուն համաշխարհային հռչակ է բերել Պաուլ Վերհուվենի «Սև գիրք» զինվորական դրամայում ունեցած գլխավոր դերը, նաև նրա դերը Գահերի խաղ հեռուստասերիալում։

Կենսագրությունը և աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարիս Անուկ վան Հաուտենը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 5-ին Լեյդերդորպ քաղաքում։ Նրա մայրը Մարգե Ստասենն է, ով աշխատում է նիդեռլանդական ուսուցողական հեռուստաալիքում։ Հայրը` Թեոդոր Ջեյմս վան Հաուտենը (09.08.1952-07.04.2016), եղել է գրող և հեռուստատեսային սցենարիստ։ Քարիսն ունի փոքր քույր` Էլկա վան Հաուտենը, ով նույնպես դերասանուհի է, և բացի այդ ձևավորող։

Քարիսը դերասանուհի է ցանկացել դառնալ դեռևս 5 տարեկան հասակում, երբ իր հայրը իրեն տարել էր Նապոլեոն Բոնապարտին նվիրված ֆիլմի ցուցադրությանը։ 1990-ական թվականների սկզբին նա հաճախել է Ուտրեխտ համայնքի վարժարան, սակայն դրա հետ մեկտեղ Թիլ Ուլենշպիգելի մասին բեմադրութայն մեջ տանում է գլխավոր դեր։ 1995 թվականին նրան միաժամանակ ընդունում են Նիդեռլանդների ամենահայտնի երկու թատերական ուսումնական դպրոցները` Մաստրիխտի և Ամստերդամի դրամատիկական ակադեմիաները։ Քարիսը ընտրություն է կատարում հօգուտ Ամստերդամի, որտեղ և սկսում է թատերական կարիերան։ Որպես թատերական դերասանուհի 1999 թվականին ստանում է Pussuise Prize մրցանակը, իսկա մեկ տարի հետո Top Naeff Award-ը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանաբար զարգանում է հեռուստատեսային դերասանուհու կարիերան։ Նրա դերը «Սյուզի Քյու» հեռուստատեսային ֆիլմում, 1999 թվականին իրեն բերեց նիդեռլանդական «Ոսկե հորթուկ» մրցանակը, որպես «հեռուստատեսային լավագույն դերասանուհի»։ Քարիս վան Հաուտենը այդ նուն մրցանակը 2 անգամ է ստացել, սակայն այս անգամ արդեն որպես կինոդերասանուհի` 2001 թվականին նկարահանված «Օրիորդ կատու» ընտանեկան ֆիլմում և Փոլ Վերխովենայի հականացիստական «Սև գիրք» դրամայում իր ունեցած դերերի համար, որոնք նիդեռլանդական կինոպատմության ընթացքում ամենաթանկարժեք ֆիլմերն են եղել։ Վերջին ֆիլմը նրան միջազգային փառք է բերում:«Սև գիրք»-ը 2006 թվականին մասնակցություն է ունեցել Վենետիկի կինոփառատոնին։ Վան Հաուտենը ֆիլմում տանելով հրեացի երգչուհի Ռախիլ Շտայնի դերը, ով նացիստներից վրեժ էր լուծում իր ընտանիքի մահվան համար և նաև սիրահարված էր գեստապոների կապիտանին, ամբողջ աշխարհի լրատվական միջոցների կողմից բարձ գնահատականի է արժանացել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարիս վան Հաուտենը մինչև 2009 թվականը ապրել է «Սև գիրք» ֆիլմի գործընկերոջ` գերմանացի դերասան Սեբաստյան Կոխի հետ։ Սակայն դերասանների զբաղվածությունը թույլ չի տվել նրանց միասին լինել և դրա պատճառով բաժանվել ե:;

2015 թվականից Քարիսը ամուսնացած է Գայ Փիրսի հետ։ 2016 թվականի օգոստոսի 29-ին ծնվեց նրանց որդին` Մոնթե Փիրսը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարիս Վան Հաուտեն» հոդվածին։