Դևիդ Նատտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Նատտեր
Ծննդյան թիվ՝1960[1][2][3][…]
Ծննդավայր՝ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր, պրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0638354

Դևիդ Նատտեր (անգլ.՝ David Nutter; 1960[1][2][3][…], ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր։ Նա հայտնի է նրանով, որ հեռուստատեսության համար նկարում է պիլոտային դրվագները։ 2015 թվականին նա ստացավ «Էմմի» պարգևը դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսուրայի համար։ Դա «Գահերի խաղ» հեռուստասերիալն էր, որը հեռարձակվում էր HBO ալիքի շրջանակներում[4]։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատտերը ծնվել է 1960 թվականին։ Սովորել է Մայամիի համալսարանում։

Նատտերը ամուսնացած է 1987 թվականի մայիսից, կնոջ անունը Բիրգիտ է[5]։ Նրանք ունեն երկու երեխաներ. Զոի Կ. Նատտերը և Բեն Նատտերը[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատերի մեծագույն առաջընթացը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա սկսեց նկարահանել «Գաղտնի փաստաթղթեր» սերիալի էպիզոդները։ Ավելի ուշ նա շարունակեց նկարահանել հեռուստասերիալների առաջին սերիաները և օգնում էր ստեղծել «Տիեզերք. հեռավոր անկյուններ», «Հազարամյակ», «Այլմոլորակայիններքի քաղաքը», «Խավար հրեշտակ», «Սմոլվիլի գաղտնիքները», «Առանց հեթքի», «Ջեք և Բոբբի», Գերբնական, «Տերմինատոր. Պայքար ապագայի համար», «Մենտալիստ» և «Անամոթները» հեռուստասերիալների առաջին սերիաները

Նատտերը նկարահանել է «Գեղեցիկները» հեռուստասերիալի սերիաները HBO ալիքի համար, դրան միացած «Վերակենդանացումը», «Արքայազնի հարսնացուն» սերիաները և վերջին սերիան՝ «Վերջ»։

2008 թվականին LG-ն օգտագործեց հեռուստասերիալների առաջին սերիաները ստեղծելու Նատտերի փորձը, որպեսզի ընկերությունը ավելի նոր գծի մեջ տեղափոխի, ավելի մեծ հաճախության շնորհիվ, դրա համար առաջին սերիայի համար նրանք տրիլլեր ժանրով հոլովակ ստեղծեցին[7]։

2011 թվականին CBS ալիքի շրջանակներում Դևիդը Ռինա Միմունի «Բժիշկ» սերիալի համար նկարեց առաջին սերիան[8]։

2012 թվականին Նատտերը նկարեց «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի վեցերորդ և յոթերորդ սերիաները։ 2013 թվականին նա նկարահանեց «Գահերի խաղը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի 2 վերջին սերիաները, դրա հետ միասին «Ռեյնին Կաստամերեյից» սերիան, «Կարմիր հարսանիքը» հանրահայտ մասով[9]։

Նատտերը նաև The CW ալիքի համար նկարահանել է «Նետ» հեռուստասերիալի առաջին սերիան, որը հիմնված է «Կանաչ Նետի» կերպարի վրա, որտեղ գլխավոր դերում Սթիվեն Ամելլն է։

2014 թվականին Դևիդը վերադարձավ HBO ալիքի «Գահերի խաղը» սերիալին, որպեսզի նկարահանի 5-րդ եթերաժրջանի իններորդ և տասերորդ սերիաները[10]։ Տասերորդ սերիայի համար նա ստացավ «Էմմի» մրցանակը որպօես դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսուրա։

Առաջին սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին 16 սերիաները, որոնք Նատտերը նկարահանել է սերիալներ են դարձել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. Game of Thrones Just Broke a Major Emmys Record Eliana Dockterman. Time Magazine. Sept. 20, 2015. Retrieved Sept. 20, 2015
  5. David Nutter: The X-Files Mark His Success Արխիվացված 2016-02-17 Wayback Machine St. Petersburg Times/The Tampa Bay Times. Joni M. Fisher. 2015. Retrieved September 20, 2015
  6. David Nutter: the networks’ head starter Caroline Parry. The Broadcast Interview. Broadcastnow.co.uk. Media Business Insight Limited. September 23, 2010. Retrieved September 20, 2015
  7. LG reveals the Scarlet secret - YouTube
  8. 8,0 8,1 Several Broadcast Pilots Book Directors - Deadline.com
  9. Michael Calia. «'Game of Thrones' Director on Why One Death Wasn't Shown». WSJ.
  10. «Game of Thrones Season 5: What We Know So Far». Watchers On The Wall. 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Նատտեր» հոդվածին։