Նետ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նետ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Նետ
Ժանր supernatural drama, action fiction, superhero fiction, քրեական հեռուստասերիալ և հեռուստադրամա
Թեմա անհաջող ընտանիք և vigilante
Ստեղծող Գրեգ Բեռլանտի, Mort Weisinger և George Papp
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հիմք Green Arrow
Լեզու անգլերեն
Գլխավոր
դերերում
Քոլին Դոնել, Քեթի Քեսիդի, Սուսանա Թոմփսոն, Ուիլա Հոլանդ, Paul Blackthorne, Դեյվիդ Ռեմսի, Սթիվեն Ամել, Քոլթոն Հեյնս, Կոլին Սելմոն, Manu Bennett, John Barrowman, Էմիլի Բեթ Ռիքարդս և Բրենդոն Ռաութ
Պրոդյուսեր Գրեգ Բեռլանտի
Գործադիր պրոդյուսեր Գրեգ Բեռլանտի
Սցենարիստ Գրեգ Բերլանտի
Երաժշտություն Blake Neely
Խմբագիր Քրիստեն Ուինդել, Էնդի Արմագանեան, Փոլ Քարասիկ, Ջեսի Մյուրեյ
Գեղարվեստական աշխարհ Arrowverse
Նկարահանման վայր Վանկուվեր
Եթերաշրջանների քանակ 6
Սերիաների քանակ Լրացվում են
Էկրաններին է հոկտեմբերի 10, 2012-ից
Հեռուստաալիք CW
Ընկերություն Bonanza Productions, Berlanti Productions, DC Entertainment, Warner Bros. Television
Դիստրիբյուտոր Warner Bros. Television
Պատկերի ձևաչափ 16:9
Ձայնի ձևաչափ Stereo Dolby Digital 5.1
Կապակցված Ֆլեշ և Վաղվա լեգենդները
Պաշտոնական կայքէջ

"Նետ" (անգլ.՝ Arrow) — ամերիկյան արկածային հեռուստասերիալ՝ դրամայի մասնիկներով։ Հիմնված է ԴիՍի կոմիքսների հերոս Կանաչ Նետի վրա։ Սերիալը պատմում է միլիարդատեր Օլիվեր Քուինի մասին, ով հինգ տարի գոյատևել էր անմարդաբնակ կղզում: Նա, տուն վերադառնալով, սկսում է մարտնչել հանցագործներ դեմ։

Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 10-ին[1][2]։ Նկարահանումները տեղի են ունենում Կանադայի Վանկուվեր քաղաքում։

Սերիալը ինքնին ներկայացնում է նոր հայացք դեպի Կանաչ նետ կերպարին, ինչպես նաև մնացած DC Comics- ի այլ սուպերհերոսներին: Չնայած նրան, որ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում արդեն հայտնվել էր նմանատիպ կերպար, սակայն ստեղծողները որոշեցին սկսել պատմությունը զրոյից: Այդ իսկ պատճառով նրանք գլխավոր դերի համար հրավիրեցին Սթիվեն Ամելին: Ինչպես նաև ստեղծողները ուշադրություն են դարձրել այն փաստին, թե ինչպես է կղզին անդրադարձել Օլիվեր Քուինի կյանքի և ճակատագրի վրա: Յուրաքանչյուր սերիայում կան ֆլեշբեքեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 5 տարիների ընթացքում, երբ գլխավոր հերոսները համարվում էր մեռած[3]:

2012 թվականի հոկտեմբերի 22 - ին հեռուստաալիքը պատվիրեց լիարժեք եթերաշրջան՝ կազմված 23 սերիայից[4]: 2013 թվականի փետրվարի 11 - ին The CW ալիքը սերիալը երկարաձգեց մինչև 2 - րդ եթերաշրջան[5]: 2014 թվականի փետրվարի 13 - ին սերիալը երկարաձգվեց մինչև 3 - րդ եթերաշրջան[6]: 2015 թվականի հունվարի 11 - ին երկարեցրին մինչև 4 - րդ եթերաշրջան, որը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 7 - ին[7]: 2016 թվականի մարտի 11 - ին այն երկարեց մինչև 5 - րդ եթերաշրջան[8]: 2017 թվականի հունվարի 8 - ին այն երկարաձգվեց մինչև 6 - րդ եթերաշրջան[9]:

Սերիալը հիմնականում լավ արձագանքներ է ստանում քննադատների կողմից։ Առաջին եթերաշրջանը հեռուստաէկրանում հավաքեց 3,68 միլիոն հեռուստադիտող և շատ անգամ դարձել է տարբեր հեռուստատեսային մրցանակների նոմինանտ և դափնեկիր: Առաջին և երկրորդ եթերաշրջաններն առկա են DVD և Blu-Ray տարբերակներով։ "Նետ"-ն ունի նաև սփին-օֆֆներ՝ "Ֆլեշ"-ը, "Վաղվա լեգենդներ"-ը և "Վիքսեն"-ը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում Օլիվեր Քուինը՝ Սթարլինգ Սիթիի միլիարդերներից մեկը, հինգ տարի առեղծվածային Լիան Յու կղզում գոյատևելուց հետո վերադառնում է տուն՝ մոր և քրոջ մոտ։ Եթերաշրջանը կենտրոնացված է Օլիվերի հարաբերությունների վերականգնման և հանցագործներին թիկնոցավոր վրիժառուի կերպարով որսալու վրա։ Նաև պատմվում է Օլիվերի կղզում անցկացրած տարիների մասին։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանում Օլիվերը խոստանում է՝ ընկերոջ հիշատակը հարգելու համար այլևս մարդկանց չսպանել։ Վերադառնում է Սլեյդ Ուիլսոնը, ով կղզում էր Օլիվերի հետ, վերջինիս հանդեպ վրեժի զգացումով լցված։ Օլիվերը պետք է հետ վերադարձնի "Քուին քոնսոլիդեյթիդ"-ը։ Նա օգնում է Ռոյ Հարփերին՝ Միռակուրու կոչվող շիճուկը օրգանիզմի մեջ պարունակող աշակերտին, կառավարել ուժերը։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանում Սլեյդ Ուիլսոնին հաղթելու համար Նետին հանրությունն ընդունում է որպես հերոսի։ Ռեյ Փալմերը՝ տեղի հարուստ գործարար և գիտնական, գնում է "Քուին քոնսոլիդեյթիդ"-ը։ Օլիվերը ջանում է վերամիավորել իր ընտանիքը, սակայն տարաձայնություններ է ունենում Ռա'ս ալ Գուլի հետ։ Ողբերգական իրադարձությունից հետո Լոուրելը որոշում է հետապնդել նույն ճանապարհը, ինչ քույրը՝ Սառան՝ Սև Դեղձանիկը։ Ջոն Դիգլը փորձում է հարմարվել ընտանիքի հոր կարգավիճակին, մինչդեռ Ֆելիսիթի Սմոքը նշանակվում է Փալմեր Տեքնոլոջիսի փոխնախագահ։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանում Օլիվերը հայտնի է դառնում որպես Կանաչ Նետ։ Նա իր դաշնակիցների հետ պայքարում է Փ.Ե.Թ.Ա.Կ. կազմակերպության առաջնորդ Դեմիան Դարքի՝ Սթար Սիթին ոչնչացնելու նախագծի դեմ։ Ջոն Դիգլն իր առջև նպատակ է դնում գտնել Փ.Ե.Թ.Ա.Կ.-ին, քանի որ իր եղբոր սպանության ետևում կանգնած էին հենց իրենք։ Թեան միանում է թիմին "Սփիդի" մականվամբ, սակայն Լազարուսի փոսի հետ կապված խնդիրներ ունի[10]:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաների քանակը Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի ավարտը Ռանկ ԱՄն- ի հեռուստադիտողների թիվը (միլիոն)
1 23 2012 թվականի հոկտեմբերի 10 2013 թվականի մայիսի 15 119 3,68[11]
2 23 2013 թվականի հոկտեմբերի 9 2014 թվականի մայիսի 14 128 3,28[12]
3 23 2014 թվականի հոկտեմբերի 8 2015 թվականի մայիսի 13 135 3,52[13]
4 23 2015 թվականի հոկտեմբերի 7 2016 թվականի մայիսի 25 145 2,90[14]
5 23 2016 թվականի հոկտեմբերի 5 2017 թվական 147 2.21

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]