Ունա Չապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ունա Չապլին
Ծննդյան թիվ՝հունիսի 4, 1986(1986-06-04)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
IMDb։ID 2772105

Ունա Կաստիլիա Չապլին (անգլ.՝ Oona Castilla Chaplin, հունիսի 4, 1986(1986-06-04)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունա Կաստիլիա Չապլինը ծնվել է 1986 թվականի հունիսի 4-ին։ Դերասանուհի Ջերալդին Չապլինի և կինեմատոգրաֆիստ Պատրիսիո Կաստիլիայի դուստրն է, Չարլի Չապլինի թոռնուհին[3], Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ'Նիլի ծոռնուհին։ Ունա է անվանվել ի պատիվ տատիկի՝ Ունա Օ'Նիլի՝ Չարլի Չապլինի վերջին կնոջ և Յուջին Օ'Նիլի դստեր։ 2007 թվականին Ունա Չապլինը ավարտել է Թատերարվեստի թագավորական ակադեմիան[4]։

Դերասանական կարիերան սկսել է 2007 թվականին՝ «Ուրվականներ» սերիալում խաղացած էպիզոդիկ դերով[5]։ 2014 թվականին «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակաբաշխության ժամանակ «Գահերի խաղ» սերիալում խաղացած դերի համար առաջադրվել է «Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում» անվանակարգում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Ուրվականներ Spooks Քեյթ
2008 ֆ Անհավատալի Inconceivable Լորա Չեպել
2008 ս Պրիզրակի։ Կոդ 9 Spooks: Code 9 Քեյթ
2008 ֆ First, Love? Լորա
2008 ֆ Գթության քվանտ Quantum of Solace
2009 ֆ Մահվան պատկեր Imago mortis Արիաննա
2010 ս Ընտանեկան վիճակ Married Single Other Ֆաբիանա
2010 ս El Gordo: Una historia verdadera Սիլվիա
2010 ֆ Հավալուսնի արյուն Pelican Blood Լինդա
2010 ֆ Vampyre Compendium
2011 ֆ Սատանայի երկվորյակը The Devil's Double գեղեցկուհի
2011 ֆ Salar Սանդրա
2011 ֆ Ինչի՞ համար է ծառայում արջը ¿Para qué sirve un oso? Ռոզա
2011-2012 ս Ժամ The Hour Մարնի Մեդեն
2012 ս Շերլոկ Sherlock Ջանեթ
2012 ֆ Ես կարծում եմ, հետևաբար I Think, Therefore Սոֆյա
2012-2013 ս Գահերի խաղ Game of Thrones Տալիսա Մեյգիր
2013 ս Հանդիպում Dates Միա
2013 ֆ Ընկերություն և ոչ մի սեքս What If Ջուլիաննա
2013 ֆ Կանացի սենյակ Powder Room Ջես
2014 ս Իններորդ համարի ներսում Inside No. 9 Սաբրինա
2014 ֆ Օդում Aloft Էլիս
2014 ֆ Քավարան Purgatorio Մարտա
2014 ս Բոսոր դաշտ The Crimson Field Քիթի Տրևելիան
2014 ս Սև հայելի Black Mirror Գրետա
2014 ֆ հոուկ Hoke
2015 ֆ Երկարատև ճանապարհորդություն The Longest Ride երիտասարդ Ռութ
2015 ֆ Dancing for My Havana Ռոզա
2016 ֆ Լազար ծրագիր Project Lazarus Նաոմի
2016 ս El padre de Caín Մերսեդես
2017 ս Տաբու Taboo Զիլֆա Գիրի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր
Թվական Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ կամ սերիալ Արդյունք Ծանոթագրություն
2014
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխություն
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում «Գահերի խաղ» Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Chaplin’s granddaughter acts up
  4. «OONA CHAPLIN». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  5. My perfect weekend: Oona Chaplin
  6. OUTSTANDING PERFORMANCE BY AN ENSEMBLE IN A DRAMA SERIES

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունա Չապլին» հոդվածին։