Քեյթ Դիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Դիքի
անգլ.՝ Kate Dickie
Ծնվել էհուլիսի 4, 1971(1971-07-04)[1] (52 տարեկան)
ԾննդավայրEast Kilbride, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունDouglas Ewart High School? և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
kate-dickie.com

Դիքի Քեյթ (անգլ.՝ Kate Dickie, հուլիսի 4, 1971(1971-07-04)[1], East Kilbride, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի շոտլանդացի դերասանուհի։ Առավել հայտնի է HBO«Գահերի խաղը» հեռուստասերիալում կատարած Լիզա Արենի դերով։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքին ծնվել է Շոտլանդիայի Իստ-Քիլբրայդ քաղաքում, սակայն մանկությունն անկցակցրել է Շոտլանդիայի տարբեր մասերում (Դամֆրիսում և Գալոուեում, Պերտշիրում, Էյրշիրում), քանի որ ընտանիքը հաճախ է տեղափոխվել։ Վաղ տարիքից դերասանական վարպետության հանդեպ դրսևորել է հետաքրքություն, որին սատարել են նաև ծնողները։ Ծագելով աշխատանքային ընտանիքից (նրա հայրը եղել է ֆերմեր և այգեպան), որտեղ ընտանիքի անդամներից ոչ մեկը կապ չի ունեցել արվեստի հետ, նա ամաչել է իրեն դերասան անվանել, քանի որ վախեցել է հավակնոտ երևալուց[2]։ Թատերական խմբակների այցելությունն օգնել է նրան հաղթահարել անվստահությունը, որը առաջացել է դպրոցների հաճախակի փոփոխությունների պատճառով, ինչպես նաև օգնել է հարմարվել նոր մարդկանց և նոր պայմաններին։

Դպրոցն ավարտելուց հետո Դիքին ընդունվել է Քրքոլդիի քոլեջ՝ դերասանական վարպետության ազգային վկայական ստանալու համար։ 1990 թվականին ընդունվել է Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիա և որոշել է մնալ Գլազգոյում[2]։ Նա սկսել է աշխատել թատրոնում և հնարավորություն է ստացել ելույթ ունենալ Շոտլանդիայի մի քանի լավագույն թատերական ընկերությունների հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքին դստեր՝ Մոլիի և ընկերոջ՝ ձայնային օպերատոր Քենիի հետ ապրում է Շոտլանդիայի Քելվինբրիջ քաղաքում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2005 Ու՞մ ես դու սիրում Who Do You Love? մամա կարճամետրաժ
2006 Պատահարներ Accidents մամա կարճամետրաժ
Կարմիր ճանապարհ[3][4][5][6] Red Road Ջեքի
Բերք The Harvest Էմմա Բոուվի
2008 Հետք Trace Կարեն
Սոմերսթաուն Somers Town Ջեյն
Նա սպանել է ոստիկաններին He Kills Coppers Ջանիս հեռուստաֆիլմ
2010 Աքսորյալները[7] Outcast Մերի
Հարազատ որդի Native Son ոստիկան կարճամետրաժ
Էշեր Donkeys Ջեքի
2012 Պրոմեթևս Prometheus Ֆորդ
Շել Shell Քլեր
2013 Կեղտ Filth Քրիսի
Ոչ միայն երջանիկ ավարտ Not Another Happy Ending Աննա Լեֆևր
Նրանց համար, ովքեր ծովում են For Those in Peril Քեթի
2015 Կախարդ The Witch Կատերինա
2015 Օպերատոր Operator Օպերատոր կարճամետրաժ
2021 Կանաչ ասպետը The Green Knight թագուհի

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1994 Ռեբ Ք․ Նեսբիթ Rab C. Nesbitt երիտասարդ աղջիկ (23 էպիզոդ) - «Mother»
2003 Արատ The Vice Բևերլի (1 էպիզոդ) - «Gameboys»
Թագգարտ Taggart (1 էպիզոդ) - «Penthouse and Pavement»
2004 Դեռ խաղ Still Game հղի աղջիկ (1 էպիզոդ) - «Swottin»
2007 Թագգարտ Taggart Վենդի Նյուջենթ (1 էպիզոդ) - «Island»
2010 Անառակ դուստրեր Five Daughters Իզաբելա Քլենել (2 էպիզոդ)
Երկրի սյուները The Pillars of the Earth Ագնես
2011-14 Գահերի խաղը[8] Game of Thrones Լիզա Արեն (5 էպիզոդ)
2012 Նոր հնարքներ New Tricks Ֆիոնա Մաքդուգալ (1 էպիզոդ) - «Glasgow UCOS»
2013 Ցանկացած միջոցներով By Any Means Պատրիսիա Բրուքս (1 էպիզոդ)
2018 Լացը The Cry Մորվեն Դևիս (4 էպիզոդ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1024716961 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Waiting in the wings Kate Dickie wasn’t prepared for the fame that | Sunday Herald, The | Find Articles at BNET
  3. Red Road — Movie Review
  4. Movie Review: Red Road Արխիվացված 2011-05-20 Wayback Machine
  5. BBC — Movies — review — Red Road
  6. The Brit pack of UK cinema — Features, Film & TV — The Independent(չաշխատող հղում)
  7. AFM '09: First Image, Details on Thriller 'Outcast'
  8. «The Sir Cafe Mom». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Դիքի» հոդվածին։