Կեղտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեղտ
անգլ.՝ Filth
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], քրեական ֆիլմ[1][2], հումորային դրամա և վեպի էկրանավորում
Թեմահարբեցողություն
ՀիմքԿեղտ
Թվականսեպտեմբերի 16, 2013[3] և հոկտեմբերի 17, 2013[4][5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ս. Բրեյդ[1][6][7][…]
ՊրոդյուսերՄարկ Անին, Քրիստիան Անգերմայեր և Ջոն Ս. Բրեյդ
Սցենարի հեղինակՋոն Ս. Բրեյդ
ԴերակատարներԴևիդ Սոուլ[8], Էդի Մարսան[6][8][7], Գարի Լյուիս[8], Յեն դե Քեսթեքեր[8], Իմոջեն Փութս[6][8][7][…], Ջեյմս Մաքէվոյ[6][8][7][…], Ջեյմի Բել[6][8][7][…], Ջիմ Բրոուդբենթ[8], Ջոան Ֆրոգաթ[8], Ջոն Սեշնս[8], Քեյթ Դիքի[8], Նատաշա Օ'Քիֆֆ[8], Ռոն Դոնախի[8], Շոնա Մաքդոնալդ[8], Շիրլի Հենդերսոն[8], Բրայան ՄաքՔարդի[9], Իման Էլիոթ[9], Մարտին Քոմփսթոն[9], Ջորդան Յանգ[9] և Թրուդի Սթայլեր[9]
ՕպերատորՄեթյու Ջենսեն
ԵրաժշտությունՔլինթ Մենսել
Պատմվածքի վայրՇոտլանդիա
Նկարահանման վայրԷդինբուրգ
Տևողություն97 րոպե
Շահույթ8 334 411 $
Պաշտոնական կայքէջ

Կեղտ (անգլ.՝ Filth), ֆիլմը ռեժիսոր Ջոն Ս. Բրեյդի կրիմինալ տրագիկոմեդիան է՝ նկարահանված Իրվին Ուելշի «Կեղտ» վեպի հիման վրա։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ֆիլմը պատմում է Էդինբուրգում աշխատող մի քննիչի մասին, ով ցանկանում է պաշտոնի բարձրացում ու որին հանձնարարվել է մի ուսանողի սպանության հետաքննությունը։ Սակայն անձնական կյանքում ունեցած խնդիրների պատճառով ֆիլմի հերոսը չի կարողանում հետաքննությունն իրականացնել՝ հայտնվելով նոր արկածների մեջ։

Ֆիլմը նկարահանված է Իրվին Ուելշի համանուն վեպի հիման վրա, որը մեկ այլ հայտնի ֆիլմի համար սցենար ծառայած «Ասեղի վրա» հայտնի վեպի անուղղակի շարունակությունն է։ Ինչպես «Ասեղի վրան», այնպես էլ «Կեղտը» պատմում են մարդկանց մասին, ովքեր հայտնվել են «ներքևում», ունեն կախվածություն թմրանյութերից։ Միաժամանակ «Կեղտ» ֆիլմն իր դերասանական պրոֆեսիոնալ կազմի, ինչպես նաև բավական ակտիվ ու դինամիկ զարգացման շնորհիվ չի թողնում ձանձրանալ։ Ֆիլմի հերոսի արկածներն սկզբում շատ համահունչ են ՄաքԷվոյի աստղային մաչոյի կերպարին։ Ֆիլմի բանալին բացահայտվում է միայն ֆիլմի վերջում։

Ֆիլմի ամենահայտնի սաունդթրեքներից մեկը Radiohead խմբի հայտնի Creep երգի վերամշակումն է Քլինթ Մանսելի կողմից ([10]

Ֆիլմի վարկանիշը հայտնի www.imdb.com կայքի վարկանիշով կազմում է 7.5 միավոր հնարավոր 10-ից։

Դերասան Դեր
Ջեյմս Մաքէվոյ Բրյուս Ռոբերտսոն
Էդդի Մարսան Բլեյդսի
Ջեյմի Բելլ Ռեյ Լենոք
Ջիմ Բրոտբենդ Դոկտոր Րոսսի
Շիրլի Հենդերսոն Բանտի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]