Շիրլի Հենդերսոն
Շիրլի Հենդերսոն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 24, 1965[1] (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Forres, Morayshire, Moray, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 0376602 |
shirleyhenderson.com |
Շիրլի Հենդերսոն (անգլ.՝ Shirley Henderson, նոյեմբերի 24, 1965[1], Forres, Morayshire, Moray, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի Է «Հարի Փոթերը և գաղտնի աենյակը» (2002) և «Հարի Փոթերը և հրե գավաթը» (2005) ֆիլմերում Լացկան Միրթլի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրլի Հենդերսոնը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 24-ին, Ֆորես շոտլանդական գյուղում։ Մանկությունն անցկացրել է Կինկարդինում[2][3]։
Դեռ մանուկ հասակում Հենդերսոնը սկսել է երգել տեղական ակումբներում և բարեգործական կազմակերպություններում[2][4]։ Դպրոցից հետո Շիրլին հաճախել է թատերական ակումբ[5]։ 17 տարեկանում, ավարտելով Ֆայֆայի քոլեջը, Շիրլին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ երեք տարի շարունակ դերասանություն է սովորել Գիլդհոլի երաժշտական և թատերական դպրոցում[6][7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրլի Հենդերսոնն առաջին անգամ էկրաններին հայտնվել «Քարի ստվերը» մանկական հեռուստատեսային ֆիլմում։ Դրանից հետո երկար ժամանակ Հենդերսոնը հանդես է եկել թատրոնում։ Միայն 1990-ականներին, թատերական բեմը չթողնելով, նա կրկին սկսել է նկարահանվել ֆիլմերում և սերիալներում։ 1995 թվականին Հենդերսոնը Բի-Բի-Սի հեռուստասերիալում կատարել է Իսոբելի դերը «Հեմիշ Մակբեթ» հեռուստասերիալում»։
Տարբեր սերիալներում խաղալով՝ Շիրլի Հենդերսոնը սկսել է նկարահանվել մեծ կինոյում։ 1995 թվականին դերասանուհին կատարել է Մորագի դերը «Ռոբ Ռոյ» ֆիլմում։ Այդ ընթացքում նաև շատ ժամանակ է հատկացրել բեմին, հատկապես՝ Լոնդոնի ազգային թատրոնին։ 1999 թվականին Շիրլի Հենդերսոնը հնարավորություն է ստացել ցուցադրել իր վոկալի ունակությունները՝ խաղալով Մայք Լեյի դերը «Կուտերմա» ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է Մայքլ Ուինթերբոտոմի «Հրաշալի երկիր» ֆիլմում։
2000-ական թվականներին Հենդերսոնը նկարահանվել է մի շարք հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ինչպես ենք ապրում հիմա» (2001), «Վերջին թագավորը» (2003), «Կեղտոտ սերը» (2004)։
Չնայած հեռուստաֆիլմերում և սերիալներում մեծ քանակությամբ դերերին, Հենդերսոնը դերեր է ստացել նաև մեծ էկրան դուրս եկող ֆիլմերում։ Օրինակ, նա կատարել է Ջուդիի դերը «Բրիջիթ Ջոնսի օրագրում»։ 36 տարեկան հասակում Հենդերսոնը կատարել է 13-ամյա աշակերտուհի Պլակսա Միրթլի դերը «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը» (2002) ֆիլմում։ Երեք տարի անց դերասանուհին վերադարձել է Միրթլի դերին ֆիլմի չորրորդ մասում` «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Gilbey, Ryan; «Shirley Henderson: The rise of little voice» Independent.co.uk, 5 December 2003 (Retrieved: 22 August 2009)
- ↑ «The Way We Live Now: Who’s Who: Marie Melmotte — Shirley Henderson» Archived 2016-09-21 at the Wayback Machine. PBS.org (Retrieved: 22 August 2009)
- ↑ Neill, Heather; «Mistress of the roles»(չաշխատող հղում) Independent.co.uk, 13 October 2002 (Retrieved: 22 August 2009)
- ↑ Hooton, Amanda; «Shirley Henderson — Ferocious fairy» Archived 2016-03-04 at the Wayback Machine. The Scotsman Weekend, 15 March 1997 (Retrieved: 22 August 2009)
- ↑ McLean, Gareth; «Shirley, by degrees» Guardian.co.uk, 6 November 2004 (Retrieved: 22 August 2009)
- ↑ «Guildhall School of Music and Drama: Alumni» Archived 2008-06-27 at the Wayback Machine. GSMD.ac.uk (Retrieved: 22 August 2009)
|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շիրլի Հենդերսոնը Hamilton Hodell Talent Management կայքում
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ