Իվան Ռեոն
| Ծնվել է | մայիսի 13, 1985[1][2][3] (41 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Carmarthen, Ուելս, Միացյալ Թագավորություն[4] |
| Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Ysgol Gyfun Gymraeg Glantaf? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար, հեղինակ-կատարող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
| Ժանրեր | Ինդի ֆոլք |
| Պարգևներ և մրցանակներ | |
| iwanrheon.com | |
Իվան Ռեոն (վալլիերեն՝ Iwan Rheon, մայիսի 13, 1985[1][2][3], Carmarthen, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի դերասան, երգիչ և երգահան։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Գահերի խաղ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ռամսի Բոլթոնի դերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Ռեոնը Էյնիր և Թոմաս Ռեոնների որդին է։ Նա ունի Ալեդ անունով ավագ եղբայր։ Ընտանիքը տեղափոխվել է Քարդիֆ, երբ Իվանը եղել է հինգ տարեկան։ 17 տարեկանում սկսել է խաղալ դպրոցական դրամատիկական խմբակում։ Ավելի ուշ, մասնակցել է Վալիական գրական-երաժշտական փառատոնին։ Ավարտել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական արվեստների ակադեմիան։
Իր առաջնախաղն ունեցել է «Pobol y Cwm» վալիական (ուելսյան) հեռուստասերիալում։ Առավել խոշոր առաջին դերը ստացել է Լիվերպուլի թագավորական թատրոնում, որտեղ խաղացել է «8 մղոն երկարություն» ներկայացման մեջ։ 2009 թվականին Իվանը մասնակցել է «Spring Awakening» ռոք մյուզիքլ ներկայացմանը, որի համար ստացել է Լոուրենս Օլիվիեի մրցանակ։
Իվանը սկսել է զբաղվել երաժշտությամբ դե 16 տարեկանից։ Որոշ ժամանակ եղել է The Convictions խմբի մենակատար, իսկ 2010 թվականին լքել է խումբը՝ դերասանական կարիերան շարունակելու համար։ Նույն տարում թողարկել է դեբյուտային «Tongue Tied» մինի ալբոմը։ 2011 թվականին թողարկել է «Changing Times» մինի ալբոմը[5]։
2013 թվականի ապրիլի 7-ին Իվան Ռեոնը թողարկել է իր երրորդ «Bang! Bang!» ալբոմը, իսկ երկու օր անց թողարկվել է համանուն երգի տեսահոլովակը։
2015 թվականի հունվարի 26-ին Իվանը թողարկել է չորրորդ լիարժեք ալբոմը, որը կոչվում է «Dinard»: Այն բաղկացած է 10 նոր երգերից և նախորդի մինի ալբոմի երգերից։
2012 թվականից հանդիպում է բրիտանացի դերասանուհի Զո Գրիզդեյլի հետ։
Նկարահանվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ռամսի Բոլթոնի դերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 MAK (լեհ.)
- 1 2 http://www.wetpaint.com/game-of-thrones/iwan-rheon
- ↑ Мария Иванова. (2012 թ․ մարտի 20). «Ниже радара: Iwan Rheon и Childish Gambino». Звуки.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ռեոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մայիսի 13 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի երգահաններ
- Բրիտանացի երգիչներ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ուելսցի դերասաններ