Jump to content

Թարա Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարա Ֆիցջերալդ
Ծնվել էսեպտեմբերի 18, 1967(1967-09-18) (58 տարեկան)
ԾննդավայրԿակֆիլդ, Սուսեկս
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Այլ անուն(ներ)Թարա Անն Կասանդրա Ֆիցջերալդ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1988 թվական- ներկա ժամանակ
tara-fitzgerald.com

Թարա Ֆիցջերալդ (անգլ.՝ Tara Fitzgerald, սեպտեմբերի 18, 1967(1967-09-18), Cuckfield, Mid Sussex, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարա Ֆիցջերալդը ծնվել է Կակֆիլդում՝ Սուսեկսի կոմսությունում, Մայք Կելլաբիի և Սառա Ջերալդին Ֆիցջերալդի ընտանիքում։ Նա երեք քույրերից մեծն է։ Նրա մայրը իռլանդուհի է, մասնագիտությամբ՝ լուսանկարիչ։ Հայրը արմատներով Իտալիացի է, նկարիչ։ Մայրական կողմով Տառան համարվում է Ջերալդին Ֆիցջերալդի թոռնուհին[1]։

Ծնողները բաժանվել են, երբ աղջիկը ընդամենը երեք տարեկան էր։ Ավելի ուշ, երբ լրացավ Տառայի վեց տարեկանը, նրա մայրը ամուսնացավ իռլանդացի դերասան Նորման Ռոդուեյի հետ։ Հաճախակի տեղափոխությունների պատճառով կապված խորթ հոր դերասանական գործունեության հետ՝ ստիպված էր փոխել մի քանի ուսումնական հաստատություններ։

Դպրոցից հետո նա ընդունվել է Ռիչմոնդական քոլեջ Միդլսեկսում և, չավարտելով ուսումը, գնում է լսումների Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, Գիլդհոլսկի երաժշտության ու թատրոնի դպրոց, բայց նրան չի հաջողվում սովորել այնտեղ։ Երկու տարի, աշխատելով որպես մատուցողուհի, ընդունվել է Լոնդոնի դրամատիկական կենտրոն, որը ավարտել է 1990 թվականի ամռանը։ Նրա առաջնաելույթը կինոյում տեղի է ունեցել մեկ տարի անց «Լսե՛ք իմ երգը» կատակերգությունում։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել՝ նկարահանվելով 1994 թվականին նկարահանված «Յասամաններ» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն են եղել Հյու Գրանտը և Սեմ Նիլը։ Հոգևորականի կնոջ՝ Էստելլա Քեմփիոնի դերի համար Ֆիցջերալդը առաջադրվել է AFI Award մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգում[2]։

1991 թվականից Ֆիցջերալդը սկսել է ակտիվորեն մասնակցել BBC հեռուստաալիքի հեռուստատեսային բեմականացումներում՝ նկարահանվելով ավելի քան 20 ֆիլմերում և սերիալներում։ Զուգահեռ զարգացել է նաև նրա կարիերան թատերական բեմում։ Առաջին նշանակալից աշխատանքն է դարձել դերը Our Song (1992) ներկայացումում, որտեղ նրա գործընկերն է եղել Փիթեր Օ՛Տուլը, իսկ 1995 թվականին դերասանուհին իր ուժերն է փորձել շեքսպիրական դրամայում՝ մարմնավորելով Օֆելիային, իսկ նրա զույգընկերն է եղել Ռեյֆ Ֆայնսոմը՝ մարմնավորելով Համլետին[1]։ Այդ դերի համար Ֆիցջերալդը ստացել է թատերական մրցանակ Drama Desk Award մրցանակաբաշխությունում[3]։ Արդյունքում նրա խաղացանկին են ավելացել անտիկ ողբերգական դերեր, եվրոպացի և ամերիկացի դասականների վեպեր և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններ։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ Լսե՛ք իմ երգը Hear My SongՆենսի Դոյլ
1994 ֆ Յասամաններ SirensԷստելլա Քեմփիոն
1994 ֆ Սեր առանց անվան A Man of No ImportanceԱդել Ռայս
1995 ֆ Անգլիացին, որը լեռ բարձրացավ, իսկ իջավ սարից The Englishman Who Went Up a Hill
But Came Down a Mountain
Բեթի Քաիդիֆից
1995 ֆ Փոպի Քերյուի անորոշությունը The Vacillations of Poppy CarewՓոփի Քերյու
1996 ֆ Աշխատանք՝ խողովակ Brassed OffԳլորիա
1996 ֆ Անծանոթուհին Ուայդֆել Հոլից The Tenant of Wildfell HallՀելեն Գրեմ
1997 ֆ Ճերմակազգեստ կինը The Woman in WhiteՄերիան Ֆերլի
1998 ֆ Գլուխ կտրողների ափ Frenchman’s CreekԴոնա Սենթ Կոլամ
2000 ֆ Ժանգոտած ալյումիններ Rancid AluminiumՄաշա
2001 ֆ Բաց կապույտ Tmavomodrý světՍյուզան Ուիտմոր
2003 ֆ Ես գրավում եմ ամրոցը I Capture the CastleՏոմազ Մորտմեյն
2004 ս Ագաթա Քրիստիի Միսս Մարփլը Agatha Christie's Marple: The Body in the LibraryԱդելաիդա Ջեֆերսոն
2004 ֆ Հինգ երեխա և կախարդանք Five Children and Itմայրիկ
2006 ֆ Անիծված վայր In a Dark Placeմիսսիս Գրոուզ
2006 ս Ջեյն Էյր Jane Eyreմիսսիս Ռիդ
2006 ս Կույս թագուհին The Virgin QueenՔեթ Էշլի
2007-2011 ս Վերակենդանացնելով մահացածներին Waking the DeadԻվ Լոկհարթ
2009 ֆ Դու կմահանաս U Be DeadԴեբրա Փեմբերթոն
2011 ս The Body Farm Իվ Լոկհարթ
2013-2015 ս Գահերի խաղը Game of ThronesՍելիսա Բարաթեոն
2014 ս Հրացանակիրներ The MusketeersՄարիա Մեդիչի
2014 ս In the Club Սյուզի
2014 ֆ Ելք. Թագավորներ և աստվածներ Exodus: Gods and KingsՄարիամ
2015 ֆ Երեխա-44 Child 44Ինեսսա Նեստերովա
2015 ֆ Լեգենդ Legendմիսսիս Շի

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Բեմադրության անվանում Դեր Ռեժիսոր Դրամատուրգ Թատրոն
1992Our SongԱնժելա ՔեկսթոնԿիթ ՈւոտերհաուսApollo Theatre (Լոնդոն) և շրջագայություն Մեծ Բրիտանիայով
1995ՀամլետՕֆելիաՋոնաթան ՔենթՈւիլյամ Շեքսպիր Almeida Theatre (Լոնդոն), Belasco Theatre (Նյու Յորք)
1999ԱնտիգոնաԱնտիգոնաՍոփոկլեսՕլդ Վիկ, Yvonne Arnaud Theatre, Oxford Playhouse
2000«Երազանք» տրամվայԲլանշ ԴյուբուաԹենեսի ՈւիլյամսBristol Old Vic
2004Նոռա ՀելմերՀենրիկ Իբսեն, Զիննի Հարիս (տեղայնացում)Շրջագայություն Մեծ Բրիտանիայում
CloudsՄառա ՀիլլՋեննի ԴարնելՄայքլ ՖրեյնՇրջագայություն Մեծ Բրիտանիայում[4]
2005Եվ ոչ ոք չկամիսս Վեռա ՔլեյթորնՍթիվեն ՓիմլոթԱգաթա ՔրիստիGielgud Theatre[5]
2009Տիկնիկների տնակՔրիստինա ԼեյլՔֆիր ԻեֆեթՀենրիկ Իբսեն, Զիննի Հարիս (տեղայնացում)Donmar Warehouse
ՄարդատյացՄարսիաԹեյա ՇարոկՄոլիեր, Մարտին Քրիմպ (տեղայնացում)Comedy Theatre

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Tara FitzGerald: Discover more about the stars of BBC Drama» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  2. «Awards for Tara FitzGerald» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  3. «Tara FitzGerald» (անգլերեն). ibdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  4. «Up in the Clouds» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  5. «And Then There Were None» (անգլերեն). musicomh.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարա Ֆիցջերալդ» հոդվածին։