Մաքենզի Կրուկ
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1971[1][2][3] (54 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
| Կրթություն | Wilmington Grammar School for Boys? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստառեժիսոր, կատակերգու և հեռուստասցենարիստ |
| Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
| lisathomasmanagement.com/mackenzie-crook/ | |
Մաքենզի Կրուկ (անգլ.՝ Mackenzie Crook, սեպտեմբերի 29, 1971, Անգլիա, Մեծ Բրիտանիա), անգլիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքենզի Կրուկը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 29-ին Մեծ Բրիտանիայի Անգլիա պատմաաշխարհագրական մարզում գտնվող Մեյդսթոն քաղաքում։
Նրա հայրը՝ Մայքլ Կրուկը, աշխատել է «British Airways» կազմակերպությունում, իսկ մայրը՝ Շեյլան, եղել է հիվանդանոցի ադմինիստրատոր։
1996 թվականին Մաքենզին կատարել է իր առաջնաելույթը կինոարվեստում, խաղալով ոչ մեծ դեր։ Առաջին ելույթի ժամանակ կերպարի լավ մարմնավորումը ապագա դերասանին չի թողնում անգործ։ Նա ստանում է բազմաթիվ դերեր մարմնավորելու հրավերներ տարբեր կինոարտադրող ընկերությունների կողմից։
Առավել հայտնի է դարձել բրիտանական արտադրության «Օֆիս» հեռուստասերիալի միջոցով։ Դրանից հետո նա խաղացել է նաև «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում։
2001 թվականին ամուսնացել է Լինդսեյ Կրուկի հետ։ Երկու տարի անց ծնվում է նրանց առաջնեկը՝ Ջուդը, իսկ 2007 թվականին ծնվում է նաև նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։
2013 թվականին խաղացել է «Գահերի խաղ» հեռուստասերիալում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #141494603 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքենզի Կրուկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Բրիտանացի դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ