Մեյդսթոուն
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Maidstone | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 25,45 կմ² | |
Բնակչություն | 176 700 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01622 | |
Պաշտոնական կայք | maidstone.gov.uk | |
| ||
Մեյդսթոուն (անգլ.՝ Maidstone), քաղաք Մեծ Բրիտանիայի Անգլիա երկրամասում, Մեդուեյ գետի ափին, Լոնդոն-Դուվր ճանապարհի մոտավորապես մեջտեղում։ Քենթ կոմսության և Մեյդսթոունի շրջանի վարչական, արդյունաբերական, առևտրային կենտրոնն է։ Զբաղեցնում է 25,45 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 69.684[2], 2011 թվականի տվյալներով՝ 107 627[3]:
Մեյդսթոունը Meddestane անվանաձևով հիշատակված է Domesday Book ձեռագիր մատյանում, որը գրվել է 1086 թվականին[4]։
Քաղաքում զարգացած են հատկապես գարեջրի, գյուղատնտեսական գործիքների, թղթի արտադրությունը և պոլիգրաֆիան[5]։
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջերվեյս Քենթրբերցի (1141—1210) — անգլիացի տարեգիր, խաչակրաց արշավանքների պատմիչ
- Ուիլյամ Ալեքսանդր (1767–1816), նկարիչ
- Ուիլյամ Շիլլի (1715—1803) — անգլիացի գյուտարար և գծանկարիչ
- Ջորջինա Քեմփբել (ծնվ. 1992), դերասանուհի
- Մայքլ Չապլին (ծնվ. 1943), նկարիչ, գրող
- Գրեհեմ Չեփմեն (1941–1989), դերասան
- Ալեսիա Ռուսո (ծնվ. 1999), ֆուտբոլիստուհի
- Թոմ Ռայլի (ծնվ. 1981), դերասան
- Թոմաս Ուայթ (1503–1542), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, բանաստեղծ
- Ջոջո Մոյես (ծնվ. 1969), լրագրող, արձակագիր
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյդսթոունի կլիմայական տվյալները ներկայացված են ըստ այդ քաղաքից մոտավորապես երեք մղոն դեպի արևմուտք ընկած Իսթ Մոլինգի օդերևութաբանական կայանում իրականացված գրանցումների։
Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 37,4 C, արձանագրվել է 2003 թվականի օգոստոսին[6], ամենացածրը՝ -17,8 C, 1947 և 1972 թթ. հունվարին[7]։ Ամենամեղմ հունվարյան օրը՝ 17.4 C ջերմաստիճանով, գրանցվել է 2003 թվականին[8]։ Վերջին տարիների ամենացածր ջերմաստիճանը՝ -10,7 C, գրանցվել է 2010 թվականի դեկտեմբերի 20-ին[9]։ Ըստ Köppen Climate Classification-ի դասակարգման՝ Մեյդսթոունի կլիման օվկիանոսային է (Oceanic climate|Cfb (Marine West Coast Climate)[10]:
Իսթ Մոլինգ 1961–1990 (օդերևութաբանական կայան, մոտավորապես 3 մղոն Մեյդսթոունից դեպի արևմուտք)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.4 (63.3) |
17.2 (63) |
22.6 (72.7) |
27.7 (81.9) |
31.2 (88.2) |
34.1 (93.4) |
35.5 (95.9) |
37.4 (99.3) |
31.6 (88.9) |
29.1 (84.4) |
19.5 (67.1) |
16.8 (62.2) |
37.4 (99.3) |
Միջին բարձր °C (°F) | 6.8 (44.2) |
7.1 (44.8) |
9.8 (49.6) |
12.4 (54.3) |
16.3 (61.3) |
19.5 (67.1) |
21.6 (70.9) |
21.5 (70.7) |
18.9 (66) |
15.1 (59.2) |
10.2 (50.4) |
7.8 (46) |
13.9 (57) |
Միջին ցածր °C (°F) | 1.2 (34.2) |
1.2 (34.2) |
2.4 (36.3) |
4.2 (39.6) |
6.9 (44.4) |
9.8 (49.6) |
11.9 (53.4) |
11.6 (52.9) |
9.5 (49.1) |
7.0 (44.6) |
3.6 (38.5) |
2.1 (35.8) |
5.9 (42.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −17.8 (0) |
−9.4 (15.1) |
−9.9 (14.2) |
−5.3 (22.5) |
−1.7 (28.9) |
1.6 (34.9) |
4.7 (40.5) |
4.0 (39.2) |
1.8 (35.2) |
−3.7 (25.3) |
−9.7 (14.5) |
−10.7 (12.7) |
−17.4 (0.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 62 (2.44) |
41 (1.61) |
49 (1.93) |
46 (1.81) |
47 (1.85) |
50 (1.97) |
45 (1.77) |
48 (1.89) |
60 (2.36) |
60 (2.36) |
67 (2.64) |
65 (2.56) |
640 (25.2) |
Միջին ամսական արևային ժամ | 51.6 | 69.4 | 113.9 | 148.5 | 201.0 | 204.8 | 201.0 | 195.6 | 151.4 | 114.4 | 69.3 | 46.6 | 1567,5 |
աղբյուր: Met Office[11] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.kent.gov.uk/__data/assets/pdf_file/0018/14724/Mid-year-population-estimates-total-population-of-Kent-bulletin.pdf
- ↑ http://www.statistics.gov.uk/StatBase/Expodata/Spreadsheets/D8271.xls
- ↑ «Citypopulation.de»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-26
- ↑ The Domesday Book online
- ↑ Encyklopedia PWN|id = 3936253|tytuł= Maidstone|data dostępu=2021-07-24
- ↑ «2003 Heatwave»։ Met Office։ Արխիվացված է օրիգինալից 9 December 2010-ին
- ↑ «Coldest temperature»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 22 March 2012-ին։ Վերցված է 12 June 2012
- ↑ «2003 January»։ Met Office։ Արխիվացված է օրիգինալից 18 October 2011-ին։ Վերցված է 16 September 2011
- ↑ «2010 December»։ Met Office։ Արխիվացված է օրիգինալից 4 January 2015-ին։ Վերցված է 16 September 2011
- ↑ «Travel Weather Averages (Weatherbase)»։ Weatherbase։ Արխիվացված է օրիգինալից 23 January 2021-ին։ Վերցված է 28 September 2015
- ↑ «East Malling 1961–90 averages»։ Met Office։ Արխիվացված է օրիգինալից 10 February 2001-ին։ Վերցված է 16 September 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մեյդսթոուն Վիքիպահեստում |
---|
|